օգտագործեցին հաջորդ հայ տպագրիչները՝ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը և ուրիշներ: Ըստ ՍՍՀՄ ԳԱ թղթ. անդամ Ալեքսեյ Սիդորովի տեսակետի, Հ. Մ–ի տպագրական արվեստից, հատկապես զարդաձևերից, օգտվել են նաև ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդռրովը և եվրոպացի տպագրիչներ: Տես նաև Հայկական տպագրություն:
Գրկ. Զարբհանալյան Դ.» Պատմություն հայկական տպագրության, Վնտ„ 1895: Լնո, Հայկական տպագրություն, հ. 1, Թ., 1904: Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912: Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977:
ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱՑԻ (ծն. թ. անհտ.–338), ասորի եպիսկոպոս, ասորական և հայկական եկեղեցիների գործիչ: Ենթադրվում է, որ Մծբինի եպիսկոպոս եղած ժամանակ մասնակցել է Նիկիայի առաջին (325) տիեզերական ժողովին: Հ. Մ. Հայաստանի Սասուն և այլ գավառներում զբաղվել է քարոզչությամբ, հիմնել դպրոցներ, եկեղեցիներ: Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը: 338-ին կազմակերպել է պարսից արքա Շապուհ 11-ի զորքերից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը: Հայ մատենագրության մեջ սխալմամբ Հ. Մ–ուն են վերագրվել ասորի հեղինակ Ափրաուտի ճառերը: Հայկական եկեղեցին սրբացրել և այժմ էլ տոնում է Հ. Մ–ու հիշատակը:
Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8. Ասորական աղբյուրներ 1, Ե.,, 1976: Մելքոնյան Հ., Հայ–ասորական հարաբերությունների պատմությունից (III–V դարեր), Ե., 1970:
ՀԱԿՈԲ ՆԱԼՏԱՆ ՋՄԱՐԱՑԻ (1702, Զիմարա –1764, Կ. Պոլիս), հայ մատենագիր, մանկավարժ, մեկնիչ, եկեղեցական գործիչ: Աշակերտել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն: 1741–49, 1752-64-ին՝ Պոլսի հայոց պատրիարք, 1749–52-ին՝ Երուսաղեմի հայոց պատրիարք: Պայքարելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ՝ ձգտել է հայությանը համախմբել Հայոց եկեղեցու շուրջը: Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ: Աշխատություններն ունեն աստվածաբանական–դավանաբանական բնույթ: Առանձնակի արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և ներբողներին նվիրված լուծմունքը, որտեղ փորձ է արված բանասիրական–աղբյուրագիտական և աստվածաբանական առումով քննել նրա գրական ժառանգությունը: Հ. Ն. Զ–ու առաջաբանով, առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1762):
Երկ. Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ, ԿՊ, 1733: Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Նարեկացւոյ, ԿՊ, 1745: Գրքուկս կոչեցեալ հոգեշահ, ԿՊ, 1746: Գրքուկս կոչեցեալ ճրագ ճշմարտութեան, ԿՊ, 1756: Գիրք կոչեցեալ գանձարան ծանուցմանց, ԿՊ, 1758: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
ՀԱԿՈԲ ՆԱՂԱՇ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի հայ բանաստեղծ, նկարիչ, ծաղկարար: 1722-ին հոր՝ Նաղաշ Հովնաթանի մահվան առթիվ գրած «Ողբերգութիւն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ…» ողբը ենթադրել է տալիս, որ այդ ժամանակ Հ. Ն. եղել է 25–30 տարեկան: Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում են նրա 35 բանաստեղծությունները՝ մեծ մասամբ գրված սիրո մոտիվներով: Դրանցից մի քանիսը վկայում է, որ Հ. Ն. որոշ ժամանակ ապրել է Թիֆլիսում: Նրա գործերից 21-ը տպագրվել է Նաղաշ Հովնաթանի «Բանաստեղծություններ» (1951) ժողովածուում: Դրանք բովանդակությամբ նման են հոր՝ Նաղաշ Հովնաթանի երգերին: Ուշագրավ է Հ. Ն–ի Ողբը, որը նույնպես գրված է հոր՝ վերջերս հայտնաբերված «Ողբերգութիւն յաղագս մահուան Մահդասի Շահբազին Արզրումցւոյ…» խորագրով ողբի հետնությամբ: Հ. Ն. ստեղծագործել է հայերեն, թուրք., վրացերեն: Սակայն Հ. Ն. ավելի հայտնի է իբրև նկարիչ: Իր կրտսեր եղբոր՝ Հարությունի հետ ծաղկանկարել, նկարազարդել է վանքեր ու եկեղեցիներ, ծաղկազարդել ձեռագրեր: Հ. Ն–ի նկարիչ լինելու բազմաթիվ փաստեր կան գրավոր աղբյուրներում: Այդ հաստատում են նաև նրա մի շարք բանաստեղծություններ («Մեկ օր ինձ մոտ արի պատկերիդ նման քաշեմ», «խելքն տարար Ցակոբ պատկերահանին» են): Գրավոր աղբյուրներում Հ. Ն. հիշատակվում է մինչև 1740-ը, երբ եղբոր հետ նկարազարդել է Երնջակի Ս. Կարապետի վանքը:
Գրկ. Մկրտչյան Մ. Ս., Նաղաշ Հով– նաթան, Ե., 1957:
ՀԱԿՈԲ ՆԵՏՐԱՐԵՆՑ, Հակոբ Արծկեցի (ծն. թ. անհտ., Տուրուբերանի Բզնունյաց գավառի Արծկեք. – 1501), հայ գրիչ և բանաստեղծ: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Ներսես քահանայի մոտ, ապա՝ Արծկեի վարդապետական դպրոցում: Ձեռնադրվել է քահանա, կնոջ մահից հետո դարձել վարդապետ (1464): 1467-ից հիշատակվում է որպես եպիսկոպոս: Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքում զբաղվել է մատենագրական աշխատանքով: Ընդօրինակել է ավետարաններ ու գանձարաններ (պահպանվել են մի քանիսը): Հիշատակելի են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի N 5438 Գանձարանը (1491, եղբայր Ղազարի աշխատակցությամբ) և JSP 8761 Ավետարանը (1499, եղբորորդի Զաքարիա դպրի աշխատակցությամբ): Գրել է 13 չափածո երկ: Դրանք ազգային–եկեղեցական և տերունական թեմաներով գանձեր ու տաղեր են, ոտանավոր վարքեր, եղբոր՝ Ղազարի հիշատակին նվիրված մի ողբ, ինչպես նաև վարդի ու սոխակի այլաբանական սերը, բնության զարթոնքն ու մարդու հրճվանքն արտահայտող երգեր: Մի երկուսի հեղինակային պատկանելությունը վիճելի է: Հ. Ն–ի բանաստեղծությանը հատուկ են ակրոստիք հորինվածքը, տաղաչափական բազմազանությունը, ավանդական արտահայտչամիջոցները:
Գրկ. Ակինյան Ն., Հակոբ Նետրարենց եպիսկոպոս Արծկեի. հայ բանաստեղծ մը ԺԵ դարու երկրորդ կեսեն, տես նրա «Մատենագրական հետազոտություններ», հ. 4, Վնն., 1938:
ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ մանրանկարիչ: Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում: 1605-ին Ջուղայի բնակիչների հետ շահ Աբբասը բռնի գաղթեցրել է Սպահան: Ստեղծագործել է XVI դ. կեսից մինչև XVII դ. սկիզբը: Պահպանվել է 1595– 1610-ին նրա պատկերազարդած 8 ձեռագիր, որոնցից չորսը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդույթները Հ. Ջ–ու արվեստում ձեռք են բերել նոր որակ: Նկարչի ոճի էվոլյուցիան անցել է մի քանի փուլով և զարգացել կոմպոզիցիայի կառուցման ամբողջականության, ռիթմի առավել լարվածության, գունահագեցվածության և ուրվագծերի շոշափելիության ուղղությամբ: Հ. Զ–ու արվեստը աչքի է ընկնում ուրախ, տոնական տրամադրությամբ, աշխարհիկ թեմայի ընկալումով, կանոնների հանդեպ առավել ագատ վերաբերմունքով, մոնումենտալությամբ, դեկորատիվությամբ, էքսպրեսիայով, կոմպոզիցիոն տարրերի հարստությամբ, մաքուր ու վառ գույներով, զարդանախշերի հարստությամբ: Հ. Ջ. գրամանրանկարչության հայ ականավոր վերշին գեղանկարիչն է:
Գրկ. Հին հայկական մանրանկարչություն, [Ալբոմ], կազմ, և առաջաբ. Լ. U. Դուրնովո, Ե., 1952: Նույնի. Հայկական մանրանկարչություն, [Ալբոմ], կազմ, և առաջաբ. Լ. Ա. Դուրնովո, Ե., 1967: Դրամբյան Ի., Հակոբ Ջուղայեցի, «ՍԱ», 1970, 3: Նույնի, Հակոբ Ջուղայեցու մանրանկարների պատկերագրությունը, «ԲՄ», 1971, .No 10: «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, հաս. գիտ.», 1969, No 10: