Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/695

Այս էջը սրբագրված չէ

սպիտակուցային կեր է: Անկախ ստացման եղանակից Զ. մաքրում են: Սննդի օգտա– գործվող Զ., ըստ մաքրման աստիճանի, լինում են հում, չզտված և զտված: Հ ու մ Զ. մաքրվում են ֆիլտրումով և կենսաբա– նորեն ամենալիարժեքներն են: Չ զ ը տ– ված Զ. մաքրվում են մասնակիորեն՝ թողնում պարզվելու, ֆիլտրում են, հիդ– րատացնում և չեզոքացնում: Զտված Զ. պարզեցումից և ֆիլտրումից հետո ցենտրիֆուգվում են, հիդրատացվում, ապա ենթարկվում հիմնային մաքրման (ալկալիով, 80–95°C), ադսորբցիոն ռա– ֆինացման (կենդանական ածխով, գումբ– րինով, ֆլորիդինով կամ այլ կլանիչնե– րով) և հոտազրկման: Զ. դառնում են թա– փանցիկ, անհամ և համարյա լրիվ կորց– նում են կենսաբանական ակտիվությու– նը: Երբեմն դրանց ավելացնում են ֆոս– ֆատիդներ: Որոշ Զ. պարունակում են վնասակար նյութեր և մաքրվում են ան– պայմանորեն (օրինակ՝ բամբակի սերմում կա 0,15–1,8% թունավոր պիգմենտ՝ գոս– սիպոլ): Զ. օգտագործվում են որպես սննդանյու– թեր, նաև պահածոներ, հրուշակեղեն պատրաստելու և մարգարին ստանալու համար: Տեխնիկայում Զ–ից ստանում են օճառ, օլիֆներ, ճարպաթթուներ, գլիցե– րին, լաքեր են: Որոշ զտված Զ. (կտավա– տի, կանեփի են) օգտագործվում են գե– ղանկարչական յուղաներկեր և տեմպերա պատրաստելու, դանդաղ չորացողները (արեածաղկի, սոյայի) օգտագործում են կտավի և ներկապնակի վրա ներկի չորացումը դանդաղեցնելու նպատակով; Բժշկության մեջ Զ–ից (գերչակի, նշի, ձի– թապտղի, արեածաղկի, կտավատի, կա– կաոյի) պատրաստում են էմուլսիաներ, քսուքներ և լինիմենտներ: Զ. բազմաթիվ օծանելիքների հիմնական բաղադրա– մասն են: ՁԵԹ–ՕՃԱՌ ԿՈՄԲԻՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստ– րության ձեռնարկությունների համա– խումբ: Կազմակերպվել է 1926-ին, ԳՌԱ1սՏ–ի (ՊՌՀԲԸ՝ Պետ. ասս–հայկ. բամ– բակագործական ընկերություն) բամբա– կազտիչ ու ձեթ–օճառ գործարանների միա– վորման բազայի վրա: 1979-ին ներառնում էր ձեթի էքստրակցիայի ու օճառի (հիմն. 1926), հիդրոգենացման (1945) ու մարգա– րինի (1954) գործարանները, ձեթի լցման ու մայոնեզի արտադրությունները, բամ– բակի հունդի տնտեսությունը, ինչպես նաև մեխանիկական, էլեկտրատարայի բաժին– ներ ու լաբորատորիա: Թողարկում է մոտ 40 արտադրատեսակ՝ տնտ. և ձեռքի օճառ, ձեթ, մարգարին, սալոմաս, տեխ. գլիցե– րին ևն: Հիմնական հումքը՝ բամբակի հունդը, ստանում է Ադրբ. ու Թուրքմ. ՍՍՀ–ներից: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջաններում: Կոոպե– րացված կապերի մեջ է ՍՍՀՄ 120 ձեռնար– կության հետ: Նոր արտադրատեսակների մշակման ու արտադրության տեխնոլո– գիայի կատարելագործման հարցերով զբաղվում են Մոսկվայի, Լենինգրադի, իյարկովի, Տաշքենդի, Աշխաբադի տեխ. բուհերն ու ԳՀԻ–ները, ինչպես նաև Երե– վանի ժողտնտեսության, պոլիտեխնիկա– կան ինստ–ները:

ՁԵՂՆԱՀԱՐԿ, ձեղունահարկ, շեն– քի ամենավերին՝ կտուրի տակ եղած հար– կը: Տես Մանսարդ:

ՁԵՆՈՎ ՕՀԱՆ, <Սասնա ծռեր> ժողովրդա– կան վեպի գլխավոր հերոսներից: Մանա– սարի երեք որդիներից մեկը, Մեծ Մհերի եղբայրը, Դավթի հորեղբայրը: Օժտված էր բացառիկ հզոր ձայնով, որից և՝ նրա ան– վան մակդիրը: Վեպում, հատկապես Դավ– թի և Փոքր Մհերի ճյուղերում, Զ. Օ.. հան– դես է գալիս իբրև Մասնա դյուցազնական տան նահապետ, որբացած Դավթի և նրա որդի Փոքր Մհերի խնամակալը, օգնա– կանն ու խորհրդատուն: Որոշ պատումնե– րում Զ. Օ–ին ամբողջապես կամ մասնա– կիորեն փոխարինում է Քեւ1ի Թորոսը: Փոխաբերական առումով Զ. Օ. են կոչում բարձրաձայն խոսողներին:

ՁԵՌԱԳԻՐ, 1. գրական–գիտական աշխա– տության՝ ձեռքով գրված կամ մեքենա– գրված բնագիր, փոխաբերաբար՝ գրողի, արվեստագետի ինքնատիպություն, յուրա– հատկություն: 2. Հնադարյան ոչ տպա– գիր գիրք, մատյան՝ գրված աղյուսի, կավե սալիկների, պապիրուսի, մագաղա– թի» թղթի Վրա: Մեզ են հասել հեռավոր անցյալի գրա– կան ու գիտական շատ Զ–եր, որոնք նաև գեղանկարչության, մանրանկարչության նմուշներ են: Զ–երի մեջ հանդիպում են կրկնագիր Զ–եր, երբ մագաղաթ չլինելու պատճառով էջերից քերել–ջնջել են նախ– կին բնագիրը և ընդօրինակել նորը: Կրկնագրերը այժմ հեշտությամբ վեր– ծանում են՝ երբեմն ի հայտ բերելով հին դարերի նշանավոր երկեր: Այսպես է Վատիկանի գրադարանում հայտնաբեր– վել հռոմեացի հռետոր Կիկերոնի «Հան– րապետություն» աշխատությունը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել է Ս. Օգոստինոսի ատեևախոսություններից մեկը: Հայերեն Զ–երը գրվել և ընդօրինակվել են V– XVIII դդ., մեծ մասաւքբ գրչության կենտրոններում: Ձեռագրերն ունեն մեծ մասամբ վերջում զետեղված հիշատակա– րան, որտեղ նշված է Զ–ի գրության վայրը, ժամանակը, տրված են տեղեկու– թյուններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին: Հնագույն շատ Զ–եր մեզ են հասել քայքայված, առանց հի– շատակարանի: Նման դեպքերում գրու– թյան ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է: Հայերեն Զ–երի ամենահին գրատեսակը երկաթագիրն է՝ իր տարատեսակներով: Տարբեր ժամա– նակներում տարածված են եղել նաև գըր՜ չագիրը, րոչորգիրը, նուորգիրը,շղագիրը: Մեզ հասած հայերեն ամենահին ամ– բողջական Զ. VII դ. «Վեհամոր Ավետա– էշեր Մշո ճառընտիրից (ձեռագիր) Մի էշ Վեհամոր Ավետարանից (ձեռագիր) րանն> է: Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում հաշվվում է հայերեն շուրջ 25 հզ. ամբողջական և 4000 պատառիկ Զ.: 10780 ամբողջական և 2000 պատառիկ Զ–եր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, 4500 Զ.՝ Երուսաղեմի Մ. Հակոբ յա նց վանքում, 4000 Զ.՝ Վենետիկի Մխիթարյան միաբա– նությունում, 1200 Զ.՝ Վիեննայի Մխիթար– յան միաբանությունում, 1000 Զ.՝ Նոր Ջուղայի Ամենավւրկիչ վանքում և այլուր: Հայերեն Զ–եր կան նաև Լոնդոնի Բրիտա– նական թանգարանում, Փարիզի Ազգա– յին գրադարանում, Օքսֆորդի Բոդլերյան գրադարանում, Կ. Պոլսի Ազգային պատ– րիարքարանում, Զմմառի վանքում և Ան– թիլիասում (Լիբանան), ՍՍՀՄ ԳԱ արևե– լագիտության ինստ–ի Լենինգրադի բա– ժանմունքում, Աալտիկով–Շչեդրինի անվ. հանրային գրադարանում, Վրացական ՄԱՀ ԳԱ հին ձեռագրերի ինստ–ում, Բեռ– լինում, Նյու Չորքում, Վաշինգտոնում: Հսկայական է եղել նաև հայերեն կորած– ոչնչացած Զ–երի քանակը: XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ միայն Սյունյաց Բաղաբերդ ամրոցում 1170-ին սելջուկները ավարի են մատնել 10000 Զ.: Հիշատակություններ կան, որ մեծ քանակությամբ Զ–եր Միջին Ասիա է տարել Լենկթեմուրը: Քիչ չեն նաև կո– րուստները անտերնչության, անցյալում պետ. հսկողության ու հոգատարության բացակայության պատճառով: Վերջին ան– գամ բազմաթիվ Զ–եր ոչնչացան առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին: Այսուհանդերձ, այժմ հայերեն Զ–երի հավաքածուների ամբողջությունը ամենա– հարուստներից մեկն է աշխարհում: Գրկ. Հ ո վ ս և փ յ ա ն Գ., Գրչության ար– վեստը հին հայոց մեշ, Վաղ–պատ, 1913: Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչու– թյուն, Ե., 1973: Հ. Դավթյան

ՁԵՌԱԳՈՐԾ, ձեռքով գործված, ասեղնա– գործված, ձեռքով պատրաստված առար– կա: Նախապատմական շրջանից այդօրի– նակ իրեր, առարկաներ պատրաստվել են աշխարհի բոլոր երկրներում: Զ. կատարել