Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/701

Այս էջը սրբագրված չէ

Երկրաչափական Զ–ների կարևորագույն դասերի (այդ բոլոր դասերը խումբ են կազմում) օրինակներ են հարթության պտույտների խումբը, շարժումների խում– բը, աֆինական ձևափոխությունների խումբը, պրոյեկաիվ ձևափոխությունների խումբը, պրոյեկտիվ է կոչվում այն ձևա– փոխությունը, որը ընդլայնված հարթու– թյան (հարթության լրացված անվերջ հե– ռու ուդղով) յուրաքանչյուր (x, y) կետի համապատասխանեցնում է ,__ai£+biy+cita2x+b2y+c2 ax + by+c ’tax+by+ct’ aib4Ci ծշեշՇշ =a{=Q a b c բանաձևով որոշվող (x y՝) կետը: կանգունորեն դիտարկվում են նաև տա– րածության Զ–ների խմբեր, օրինակ, քա– ռաչափ տարածության Լորենցի ձևափո– խությունների խումբը: Որևէ խմբի Զ–ների դեպքում պատկերները ձևափոխվում են (գնում են) այլ պատկերների: Եթե այդ դեպքում պատկերների որոշակի հատկու– թյուններ չեն փոխվում, ապա ասում են, որ այդ հատկությունները ինվա– րիանտ են Զ–ների տվյալ խմբի նկատ– մամբ: Ֆունկցիաների տեսության մեջ և ֆունկ– ցիոնալ անալիզում կարևոր դեր են խա– ղում Ֆուրիեի ձևափոխությունը և Լապ– էասի ձևափոխությունը: Այս Զ–ները ինտեգրալ Զ–ների մասնա– վոր դեպքեր են: Ինտեգրալ ձևափոխու– թյունը (ք–ը F-ին տանող) ունի F(x)=fk(x, t) f(t)dt C տեսքը, այստեղ C-ն որևէ եզրագիծ է, k(x, է)-ն՝ հայտնի ֆունկցիա (կորիզ): Ինտեգրալ Զ–ների կարևոր դասեր են Մե– լինի, Ֆուրիե–Պլանշերելի, Վատսոնի Զ–ները: Ֆուրիե–Պլանշերելի Զ–ների Էական զարգացումն են կոմպլեքս տիրույ– թում Ֆուրիե–Ջրբաշյանի ձևափոխություն– ները, որոնք կարևոր կիրառություններ ունեն անալիտիկ ֆունկցիաների դասա– կան տեսության մեջ: Զ–ները կիրառվում են բազմապատիկ ինտեգրալների հաշվման, դիֆերենցիաւ հավասարումների լուծման, տարրական մաթեմատիկայի խնդիրների (օրինակ, կա– ռուցման խնդիրների) լուծման ժամանակ: 9ti^.E<1)hmob H. B., Bwcma» reoMeTpna, 5 H3fl., M., 1971; A « a m a p 2K., SjieMeHxap- Haa reoMeTpaa, nep. c (fcpamj., 4 1, M., 1957;^Hcp6aniHH M.M.,HHTerpajib- Hwe npeo6pa30BaHH£ n np e^cTaBJiemie ՓyHK■ iLHft b KOMnjieKCHoii o6nacTH, M., 1966.

ՁԵՎԵՐ մաթեմատիկայում, մք քանի փոփոխականի բազմանդամներ որոնց բոլոր անդամներն ունեն միևնույէ աստիճանը: Xia< -X2a^ • *x“n տեսքի միան դամի աստիճան ասելով հասկանում ենյ ai+a2+ • • * + an թիվը): Այղ աստիճանլ կոչվում է ձևի աստիճան: Զ. կիրառություն ունեն մաթեմատիկայի տարբեր բաժիննե րում, ինչպես նաև մեխանիկայում: (xi, X2 …,ճո–ից ո–փոփոխականի գծային (առա ջին աստիճանի) ձևի ընդհանուր տեսքն Է L(xt,x2,- • • ,xn)= aixi+a2x24– * + anxn, որտեղ ai, a2,…, an գործակիցները թվեյ են: Կիրառություններում առավել կարե– վոր դեր են խաղում քառակուսային (երկ– րորդ աստիճանի) Զ,: Օրինակ, եթե շարժ– վող մեխանիկական համակարգի վիճակը մնում է մոտ կայունին, ապա նրա կինե– տիկ և պոտենցիալ Էներգիաները (եթե նրանք բացահայտորեն կախված չեն ժա– մանակից) համապատասխանաբար ներ– կայացվում են). ո ո T_^ aikqiqk ^ u=_^bjk qi qk i*k՜1ti,k=i qk-երի կամ qk-երի նկատմամբ քառա– կուսային ձևերով: Տարբեր աստիճանի Զ. կիրառություն– ներ ունեն հանրահաշվական երկրաչա– փության (հատկապես ինվարիանտների տեսության) և թվերի տեսության մեջ: Դիֆերենցիաւ երկրաչափության և Ռի~ մանյան երկրաչափության մեջ, ինչպես նաև մաթեմատիկայի լքի շարք այլ բաժին– ներում օգտագործվում են դիֆերենցիալ Զ.: Դիֆերենցիալ ձևը xi, x2| …, xn փոփո– խականների dxi,dx2,…, dxn դիֆերենցիալ– ների նկատմամբ բազմանդամ Է, որի յու– րաքանչյուր անդամ ունի միևնույն k(k< <ռ) աստիճանը, իսկ այդ բազմանդամի գործակիցները xi, X2,…, xn փոփոխա– կանների ֆունկցիաներ են (հաճախ որո– շակի դասի պատկանող): Դիֆերենցիալ Զ–ի օրինակներ ենմակերևույթնե– ր ի տեսության առաջին և երկրորդ քառակուսային Զ.: Ինտեգրալ հաշվի շատ արդյունքներ, օրինակ Գրինի բանաձևը, Սաոքսի բանա– ձևը, Գաուս–Օսարոգրադսկու բանաձևը ըստ Էության կարող են դիտվել որպես տարբեր աստիճանի դիֆերենցիալ Զ–ի միջև կապ հաստատող բանաձևեր: Ընդհանրացնելով այդ առնչություննե– րը, ֆրանսիացի մաթեմատիկոս Է. Կար– տանը կառուցեց արտաքին դիֆերենցման տեսությունը, որը կարևոր դեր է խաղում ժամանակակից մաթեմատիկայում: 9-/ £.raHTMaxep Փ. P., TeopHH MaT- pmj, 3 H3fl.f M., 1967; K ap TaH A.,An4><l>e- p em;Ha;ibHoe hchhcJieHHe,teHijHajibHH© cJ)opMbi, nep. c Փբ^ւա,., M., 1971.

ՁԵՎՈՂ Մ՜ԵՔԵՆԱ, գործվածքների կամ տրիկոտաժի կտավի փռվածքից կարի ար– տադրանքի դետալներ կտրող մեքենա: Փռվածքի բարձրությունը կարող է հասնել մինչև 30 սմ: Շարժական Զ. մ–ի կտրող գործիքը ուղղաձիգ ուղղությամբ հետադարձ–համընթաց շարժում կատարող պողպատե թիթեղավոր դանակն է կամ պտտվող սկավառակը, իսկ ստացիո– նար Զ. մ–ինը՝ 3 կամ 4 փոկանիվի վրա ձգված պողպատե ժապավեն–դանակը:

ՁԵՎՈՒՅԹՆԵՐ, լեզվի ձևաիմաստային միասնություն կազմող նվազագույն միա– վորներ, որոնք այլևս իմաստային բաղա– դրիչների վերածվել չեն կարող: Լեզվի մեջ ունեցած դերի ու գործածության տե– սակետից և ըստ իրենց իմաստի Զ. բա– ժանվում են երկու խմբի՝ ա. հիմնական կամ նյութական իմաստ արտահայտող Զ.՝ արմատներ և բ. երկրորդական կամ քերականական իմաստ արտահայտող Զ.: Երկրորդական Զ. ստորաբաժանվում են 2 խմբի՝ ա. բառակազմական կամ բա– ռաստեղծական Զ. (կամ ածանցներ), որոնք Զ–ից կամ եղած բառերից նոր բա– ռեր են կազմում (վազք, քաղաքացի), բ. ձևակազմական կամ բառահարաբերա– կան Զ. (կամ վերջավորություններ), որոնք կազմում են բառի ձևերը՝ ցույց տալով նրա հարաբերությունը այլ բառերի հետ (քաղաք–քաղաքի–քաղաքից–քաղաքով): Վերջիններիս մեջ են մտնում նաև կա– պերն ու շադկասխերը: Մ. Ասաարյւսն

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, անձին կարճ ժա– մանակով (3 օրից ոչ ավելի) ազատությու– նից զրկելը՝ առանց դատախազի սանկցիա– յի: Զ. կատարում են հետաքննության մար– միններն ու քննիչը, որպեսզի մինչև խա– փանման միշոց ընտրելը անձը հնարավո– րություն չունենա թաքնվել, շարունակել հանցավոր գործունեությունը կամ խոչըն– դոտել իսկության հաստատմանը: Զ. թույ– լատրվում է ազատազրկում նախատեսող հանցագործության կատարման մեջ կաս– կածվող անձին՝ կասկածյալին, հետևյալ դեպքերում՝ա. եթե բռնվել է հանցագործու– թյուն կատարելիս կամ կատարելուց ան– միջապես հետո, բ. հանցագործություն կատարելու մասին ականատեսը (այդ թվում տուժողը) որպես հանցագործու– թյուն կատարողի, մատնացույց է անում նրան. զ. նրա մարմնի, հագուստի վրա, նրա մոտ կամ բնակարանում հայտնաբեր– վել են հանցագործության հետքեր (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 111): Կասկածյալը կարող է ձեր– բակալվել նաև փախուստի դիմելիս, մըշ– տական բնակավայր չունենալու և ինք– նությունը անհայտ լինելու դեպքերում:

ՋԵՐԺԻՆՍԿ (մինչև 1929-ը՝ Ռաստյապի– նո), քաղաք (1930-ից) ՌՍՖՍՀ Գորկու մարզում: Երկաթուղային կայարան Է, նավահանգիստ Օկա գետի ավւին: 257 հզ. բն. (1979): ՍՍՏՄ քիմ. արդյունաբերու– թյան գլխավոր կենտրոններից Է: Կան հանքային պարարտանյութերի, հերբիցիդ– ների, օրգանական նյութերի սինթեզի արտադրություն, շինանյութերի և քիմ. արդյունաբերության սարքավորումների գործարաններ, ճոպանի, կահույքի ֆաբ– րիկաներ, Գորկու պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան ֆակուլաետ. , .tն. քիմիա–մեխանիկական տեխնիկումներ, երաժշտական ուսումնարան, դրամատի– կական թատրոն, հայրենագիտական թան– գարան: Վերանվանվել է ի պատիվ Ֆ. Է. Ձերժինսկու:

ՁԵՐԺԻՆՍԿԻ Իվան Իվանովիչ [ծն. 27.3 (9.4). 1909, Տամբով], սովետական կոմ– պոզիտոր: ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գոր– ծիչ (1957): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Սովո– րել է Լենինգրադի կոնսերվատորիայում: Գրել է 10 օպերա («Խաղաղ Դոն», 1935, «ներկած խոպան», 1937, «Մոսկվայից հեռու», 1954 ևն), ռոմանսների շարքեր («Հյուսիսային երգեր», 1934, «Նոր գյուղ», 1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950 ևն), օպերետներ, սիմֆոնիկ երկեր, գործիքա– յին պիեսներ, երաժշտություն կինոնկար– ների և դրամատիկական ներկայացում– ների համար:

ՁԵՐԺԻՆՍԿԻ Ֆելիքս Էդմունդովիչ [30.8 (11.9).1877, Զերժինովո կալվածք (ներկա– յումս Մինսկի մարզի Մաոլբցիի շրջա– նում)–20.7.1926, Մոսկվա], սովետական պետական և կուսակցական գործիչ, լե–