Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/703

Այս էջը սրբագրված չէ

ւոագործվում են գյուղատնտեսության և տրանսպորտի մեջ: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և տու– րիզմի զարգացման, միս ու կումիս ստա– նալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ և պատրաս– տուկներ արտադրելու նպատակով: ՍՍՀՄ–ում Զ. զարգացած է Ղազախ ստա– նում, Միջին Ասիայում, Կովկասում, ոչ– սևահողային գոտու շրջաններում ևն: Տա– րածված ցեղերից են՝ օռլովյանը, բուդյո– նովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական, լատվիական լծկանները, սո– վետական ծանրաքարշերը ևև: ՍՍՀՄ–ում Զ–յան հետագա կատարելագործման հա– մար կազմակերպված են ձիաբուծարան– գործարաններ, պետ. գործարանային ախոռներ, տոհմաբուծարաններ, ձիաբու– ծության ինստ. ևն: Զ. որպես գիտական առարկա դասավանդվում է գյուղատնտ. և անասնաբուծական բարձրագույն ու միջ– նակարգ ուս. հաստատություններում: Ի. Պողոսյան

ՁԻԱԳԻ (Casuarina), կազ ու արինա, ձիագիազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ: Ոչ մեծ ծառեր են, տերևները թեփուկանման են՝ ետ զարգացած, փնջե– րով հավաքված: Ծաղիկները մանր են, առանց ծաղկապատի, միասեռ: Արական ծաղիկներն ունեն մեկ առէջք, իգականնե– րը՝ մեկ վարսանդ: Պտուղը նման է թևա– վոր ընկուզիկի, սակայն հասունանալիս բացվում է երկփեղկ տուփիկի նման: Սերմն էնդոսպերմ չունի: Հայտնի է ավելի քան 30 տեսակ՝ տարածված հիմնականում Ավստրալիայում, սակայն հանդիպում է նաև Տասմանիայում, Ֆիջիից և Նոր Կալե– դոնիայից մինչև Բիրմա: ՍՍՀՄ–ում, որ– պես դեկորատիվ բույս, մշակվում է ձ ի ա– ձետանման Զ. (C. equisetifolia): Զ–ի բնափայտն ամուր է, կարմիր գույ– նի և կիրառվում է կահույքի արտադրու– թյունում: ՁԻ UA ԴԻՆԵՐ,ձի եր (Equidae), միասըմ– բակավորների կարգի ընտանիք: Ընդգըր– կում է 3 ենթաընտանիք, մոտ 20 սեռ, այդ թվում մի շարք անհետացած (հիրակոտե^ րիում, անխիտերիում, մեզոհիպուս, միո– հիպուս, մերիկհիպուս, հիպարիոն, պլիո– հիպուս) և այժմ գոյություն ունեցող միակ՝ ձիերի սեռը: Զ–ի ընտանիքին են դասվում արտաքին տեսքով ու կառուցվածքով բազ– մազան կենդանիներ: Զ. (բացառությամբ ամենահնագույն ներկայացուցիչների) ունեն թեթև, բարեկազմ կառուցվածք, եր– կար ոտքեր, խիստ զարգացած է եղջրա– պատ սմբակով 3-րդ մատը, իսկ 2-րդ և 4-րդ մաաները ռուդիմենտ են կամ անհե– տացած (իսկական ձիեր): Ատամնային համակարգը լավ զարգացած է, որի հե– տևանքով գանգի դիմային մասը (դունչը) երկարացած է: Սեղանատամները մեծ են, բարդ ծալքավոր մակերեսով: Ապրել են բաց տարածությունևերում՝ տափաստան– ներում, կիսաանապատներում, հարմար– վել արագ վազքին և կոշտ կերով սնվե– լուև: Լավ զարգացած են լսողության և հո– տառությաև օրգանները: Զ–ի զարգացման պատմությունը մանրամասն ուսումնասի– րել է Վ. Կովաչեսկին, և դա կենդանիների մեծ խմբերի էվոլյուցիայի կոնկրետ ուղի– ները բացահայտ ող օրինակ է:

ՁԻԱՁԵՏ (Equisetum), ձիաձետազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպո– րավոր խոտաբույսեր են: Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձ– նանում են վերգետնյա երկայնակի ակո– սավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճ– ղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների: Հանգույցներում ամ– փոփված են թերզարգացած տերևափըն– ջերը: ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից: Ֆո– տոսինթեզը կատարում են կանաչ ցողուն– ները և ճյուղերը: Բազմանում են սպոր– ներով: Հայտնի է Զ–ի 30 տեսակ: Տարած– ված է ամենուրեք (բացառությամբ Ավս– տրալիայի և Նոր Զելանդիայի): Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավամերիկյան սողացող հսկա Զ. (E. giganteum) ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն: ՍՍՀՄ–ում հայտնի է 13–14, իսկ ՀՍՍՀ–ում՝ 6 տեսակ, որոնք աճում են ճահիճներում, անտառներում, մարգագե– տիններում և դաշտերում: Երփներանգ (E. variegatum), եղեգն ու տային (E. scirpoides), անտառային (E. syl- vaticum) Զ–երը կերաբույսեր են: Ձմե– ռող Զ. (E. hiemale) պարունակում է մեծ քանակությամբ սիլիկահող (բնակչությու– նը գործածում է կահույքը ողորկելու հա– մար), դաշտայինը (E. arvense) մո– լախոտ է, երբեմն դրա եփուկն ու թուրմը օգտագործում են որպես միզամուղ մի– ջոց, ճահճայինը (E. palustre) թու– նավոր է կենդանիների համար:

ՁԻԱՍԱՄ՛ԻԹ՛, բոխի (Hippomarathrum), հովանոցազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ: Ցողունները խիստ ճյուղա– վորված են, տերևները՝ փետրաձև, բազ– մակի բաժանված, նեղ գծային, սրածայր մասերով: Հովանոցները բ ազմաճա ռա– գա յթավոր են, ծաղիկները՝ դեղին, պսակը բութ է՝ դեպի ներս ոլորված գագաթով: Պտուղը տափակ, ձվաձև կամ համարյա գնդաձև է, կողքերից փոքր–ինչ սեղմված: Հայտնի է 12 տեսակ՝ տարածված միջեր– կըրածովյան շրջանում: ՀՍՍՀ–ում աճում է Զ–ի 2 տեսակ, որից մանրապտուղ Զ–ի (H. microcarpum) երիտասարդ ընձյուղ– ներն ու տերևակոթուններն օգտագործ– վում են սննդի մեջ:

ՁԻԱՍՊՈՐՏ, հեծելային սպորտ, ն ժ ու յ գ ա վ ա ր ու թ յ ու ն, հնագույն մարզաձև, ձիարշավի և նժույգավարու– թյան տեսակներ: ժամանակակից Զ. ընդ– գրկում է ձիերի վարժեց ու մը, փորձարկումը, արգելքնե– րի հաղթահարումը (կոնկուր– իպպիկ), եռամարտը (ձևավոր քայլք, դաշտային փորձարկումներ, արգելքների հաղթահարում), երկամարտը (ձևա– վոր քայլք, արգելքների հաղթահարում), ձիարշավները, ստիպլչեյզը (վիթխարի, անշարժ արգելքների հաղթա– հարում), կրոսները, ձիերով որսը, ձիադահ ու կային մըր– ցումները, ձիավագքերը, ոստյունախաղերը, ջիգիթ ա– խաղերը, պուշբոլը և պ ո լ ո ն: Օլիմպիադաների ծրագրում ձիարշավ– ներն ընդգրկվել են դեռևս 648-ին մ. թ. ա.: Նժույգավարության առաջին դպրոցները ստեղծվել են XVI դ. սկզբին՝ Իտալիա– յում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստ– րիայում: Ռուսաստանում ազգային հե– ծելախադերը և ձիարշավները տարածված են եղել վաղ ժամանակներից (Միջին Ա սիա, Հյուսիսային Կովկաս, Դոնի, Ուրալի կազակաբնակ շրջաններ ևն), իսկ պաշ– տոնական մրցումներն առաջին անգամ անցկացվել են 1826-ին: ՄՍՀՄ–ում Զ. զարգացել է 20-ական թթ.՝ կարմիր բանակի կովկասյան զորամասե– րում, Պաջըավիաքիմի ակումբներում: 1925-ից անցկացվել են համաբանակա– յին, 1926-ից՝ Պաջըավիաքիմի, 1938-ից՝ արդեն համամիութ. խոշորագույն մրցում– ներ, 1935-ից Զ–ով զբաղվել են նաև«Սպար– տակ», «Պիշչևիկ» և «Ստրոիտել» մարզա– կան ընկերությունները: 1952-ին ՍՍՀՄ Զ–ի սեկցիան (1959-ից ֆեդերացիա) մտել է Զ–ի միջազգային ֆեդերացիայի կազմի մեջ: 70-ական թթ. սկզբներին Զ–ում առա– ջատար տեղ են գրավել «Դինամո», «Սպար– տակ», «Ուրոժայ», «Աշխատանք», «Բու– րեվեստնիկ» մարզական ընկերություննե– րը և ԲԿԱԱ–ն: ՍՍՀՄ հեծյալները 1952-ից մասնակցում են օլիմպիական խաղերին: Հայաստանում նժույգավարությունն ու ձիարշավներն ունեն դարերի պատմու– թյուն: Հայոց Այրուձիի հեծյալները հան– դես են եկել նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ: Հայ պատմագիրների երկերում Զ. հիշատակ– վում է մականախաղ, ասպարախաղ, աղ– վեսախաղ, դրոշակախաղ և այլ անվա– նումներով: Սովետական Հայաստանում Զ–ի առա– ջին մրցումներն անց են կացվել 1920– 1930-ական թթ.: Կազմակերպվել են ցու– ցադրական ձիարշավներ ու կառարշավ– ներ: Հայաստանոմ Զ–ի զարգացմանը նը– պաստել է 1949-ին Երևանի ձիարշավարա– նի կառուցումը: Հայաստանի հեծյալներ Դ. Ի. Հասրաթյանը, Մ. է. Գրիգորյանը, Ֆ. Ա. Նեբոգովը, Կ. Հ. Զաքարյանը մաս– նակցել են Եվրոպայի և աշխարհի առաջ– նություններին, օլիմպիական խաղերին: Մ. Մամիկոնյան

ՁԻԱՎՈՐՆԵՐ, ձիաւորք, ձիա– վարժք, հեծելվորք, ասպետք, մանր ու միջին ազնվականների դաս Կի– լիկյան Հայաստանում: Հասարակական– տնտեսական վիճակով գտնվել են ավա– տապետական սանդուղքի երրորդ աստի– ճանում: Համապատասխանում են Արշա– կունյաց և Բագրատունյաց Հայաստանի ագատների (ոստանիկներ, սեպուհներ), միջնադարյան Եվրոպայի «chevalie^-ների դասին: Հողի գերագույն տերերից՝ թագա– վորից և ավատառու բարձրադաս ազնվա– կաններից ստանալով կալվածներ ու ռո– ճիկ (հռոգ), վասալ Զ. նրանց համար կա– տարել են զինվորական ծառայություն (գերազանցապես հեծելազորային), վա– րել գործակալական մանր պաշտոններ: Պարտավորությունները խախտելու դեպ– քում ավատատերն իրավունք է ունեցել ետ գրավել պայմանով ձիավորին հատ– կացրած կալվածը, դատել նրան: Ըստ «ձիավորեցման հրահանգի», ձիավոր ա–ս