պետի աստիճան ստանալու համար, Զ. հրապարակայնորեն քննություն են հանձ– նել ձիավարժությունից, զինախաղերից: Զիավորեցման արարողությունները սո– վորաբար կատարել են նշանավոր իրա– դարձությունների ու տոնահանդեսների ժամանակ: Զ. խաղաղ ժամանակներում բնակվել են իրենց հատկացված կալված– ներում, զբաղվել տնտեսությամբ, զինա– խաղերով: Կրել են կապույտ համազգեստ՝ ոսկեգույն խաչի և հայկ. այրուձիու նշան– ներով: Գր ^.Ալիշան Ղ., Սիսուան, Վնւո., 1885: Բոռնազյան Ս. Վ., Սոցիալ–տնաեսա– կան հարաբերությունները Կիլիկիայի հայ– կական պետությունում, Ե., 1973: M h k a e- Jism r. T.f Hctophh KHJimcHHcicoro apmhh- CKoro rocyaapcTBa, E., 1952.
ՁԻԱՐՇԱՎԱՐԱՆ, հիպոդրոմ, վար– գաձիերի, հեծելաձիերի փորձարկման և ձիասսքորաի մրցումների վայր: Զ–ում կան վազքային և հեծելային շրշափակված օղակաձև վազքուղիներ, ուր գտնվում են ձիասպորտի պարբեր մրցումների հրա– պարակներ, արգելաշերտեր, հանդիսա– տեսի տրիբուններ (վերջնագծի երկարու– թյամբ) և մրցավարական աշտարակ (վերջ– նա գծի դիմաց), ձիերին նախապատրաս– տելու շրջափակված վայր, օժանդակ և տնտ. կառույցներ (ձիանոց, պայտարան, ձիաբուծարան, կարանտինային կետ են): Զ–ները հայտնի են դեռես մ. թ. ա., Հին Հունաստանում և Հռոմում: Արժանահի– շատակ է Կոստանդնուպոլսի Զ., որը եղել է բազմահարկ և թաղածածկ: Հռոմում, ավելի ուշ նաև Բյուզանդիայում, Զ–ները եղել են նաև հասարակական կյանքի կենտրոն: Հայաստանում Զ–ներ եղել են Դվինում, Բագավանում, Վանում, Աշտի– շատում, Արտա շատ ում են, ուր նավասարդ– յան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են ձիարշավ– ներ և հեծելախաղեր: 1949-ին Երևանում կառուցվել է Զ.: ժամանակակից Զ–ները լինում են հեծելային, վազքային և հա– մակցված: Վարգաձիերի փորձարկման համար նախատեսված վազքուղիների եր– կարությունը 1600 մ է, հեծելաձիերի հա– մար՝ 2000–2400–3000 t/; Լայնությունը համապատասխանաբար՝ 20–30 և 20– 25 մ: ժամանակակից խոշորագույն Զ–ներն են՝ Մոսկովյանը (ԱԱՀՄ), Լեքսինգտոն– յանը (ԱՄՆ, Քենտուկի նահանգ), Նյու Մարկետը, Էփսոմյանը (Մեծ Բրիտանիա), Վենսենյանը, Լոնշանը (Ֆրանսիա), Սար– սուելան (Իսպանիա):
ՁԻԱՈՒԺ, հզորության արտահամակար– գային հնացած միավոր: Մտցվել է XVIII դ. և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշի– նություն, տրակտորաշինություն): Նշա– նակվում է՝ ձ. ու., PS (Pferdestarke, գերմ.), CV (cheval-vapeur, ֆրանս.), HP կամ hp (horsepower, անգլ.): ԱՍՀՄ–ում և մի շարք երկրներում 1 ձ. ու. (IPS, 1CV)=75 կԳէէ/վրկ= 735, 499 վա: ԱՄՆ–ում, Մեծ Բրի– տանիայում և այլ երկրներում 1 hp= = 550 ֆուա՚ֆուա/վրկ–745,7 վւո:
ՁԻԳԱՆ Եֆիմ Լվովիչ [ծն. 2(14).12.1898, Մոսկվա], սովետական կինոռեժիսոր: ՄՍՀՄ ժող. արտիստ (1969): ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1926-ին ավարտել է Բ. Չայկով– Կադր «Մենք Կրոնշ– տադաից ենք» կի– նոնկարից (1936), ռեժիսոր՝ Ե. Զ ի– գ ա ն սկու անվ. կինոդպրոցը: Ռեժիսորական գործունեությունն սկսել է «Առաջին կոռ– նետ Ստրեշնևը» (1928, Մ. ճփաուրելիի հետ) ֆիլմով: 1936-ին ստեղծել է -«Մենք Կրոնշտադտից ենք» (ՍՍՀՄ պետ. մրցա– նակ, 1941) ֆիլմը, որը հաստատել է Զ–ի ստեղծագործության էության հիմնական թեման և նախասիրած ժանրը՝ պատմա– հեղափոխական էպոպեան: Լավագույն ֆիլմերից են նաև «Զամբուլ» (1953), <Ֆա– թալի խանը» (1959), «Նախերգանք» (1956), «Երկաթե հեղեղ» (1967): 1937-ից դասավանդում է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ. ինստ–ում (1965-ից, պրոֆեսոր):
ՁԻԳՈՒՏԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սու– խումի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հյուսիս–արևելք: Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, հույներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտա– ցորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մրգափաթեթավորման գոր– ծարան: Հայերը եկել են Տրապիզոնից, 1897-ին: ՁԻԵՐ (Equus), ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիների սեռ: Խո– շոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջավորությունները՝ երկար, զարգա– ցած է միայն միջին մատը (սմբակը): Մա– զածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատ– վածներում): Վայրի տեսակներ հանդի– պել են Ասիայի և Աֆրիկայի տափաստա– նային, կիսաանապատային և անապա– տային շրջաններում (Եվրոպայում բնա– ջնջվել են): Խոտակեր են և ապրել են երա– մակներով: Ութ տեսակները խմբավոր– ված են 4 ենթասեռի մեջ՝ իսկական Զ. (Պրժևալսկու և ընտանի ձիեր ու ան– հետացած տարպանը), Էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր: Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանու– թյան տակ: Ընտանի Զ. տարածված են գրեթե բոլոր երկրներում և հաշվում է դրանց մոտ 200 ցեղ և ցեղախումբ (ԱՍՀՄ–ում՝ 50): Կենդանիների մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիության տևողությունը մոտ 11 ամիս է: Կաթնատը– վությունը՝ 11–15 չ: Ապրում են 25–30 տարի: Տես նաև Ձիաբուծություն:
ՁԻԹԱՏՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, ձեթ ստանա– լու նպատակով մշակվող բույսեր: Պատ– կանում են աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների (արևածաղիկ, գա– թի ծաղիկ), կաղամբազգիների կամ խա– չածաղկավորների (սորուկ, մանանեխ, հալացուկ), բակլազգիների կամ թիթեռ– նածաղկավորների (գետնանուշ, սոյա), իշակաթնուկավորների (տզկանեփ), քուն– ջութազգիների (քունջութ), խաշխաշազգի– ների (խաշխաշ), խուլեղինջազգի ների (պե– րիլա և ղաշխա կտավատ), կտավատազ– գիների (կտավատ) ընտանիքներին: Դաշ– տային բույսերից իրենց սերմերում ձեթ են պարունակում բամբակենին, կանեփը, կենաֆը, եգիպտացորենը, ծառատեսակ– ներից՝ ձիթենին, եղրիզենին, ընկուզենին, նշենին ևն: Բուսական յուղը գոյանում է սերմերում (արևածաղիկ, գաթի ծաղիկ), տերևներում (դաղձ), ծաղիկներում (վարդ), տերևներում ու ցողուններում (խորդենի), կոճղարմատներում (հիրիկ): ՍՍՀՄ–ում Զ. կ–ի ցանքատարածությունը 598 մլն հա է (1978), միայն արևածաղկինը՝ 4,57 մլն հա: Զ. կ–ի քուսպը լավագույն խտաց– րած կեր է: Մշակվող Զ. կ–ի սերմերում բուսական յուղը (բացարձակ չոր նյութի հաշվով) կազմում է. արևածաղիկինը՝ 29–57, տզկանեփինը՝ 47–58, քունջու– թինը՝ 48–63, գաթի ծաղկինը՝ 25–32, կտավատինը՝ 30–47, սոյայինը՝ 15–24, գետնանշինը՝ 41–56, պերիլայինը՝ 26– 49, մանանեխինը՝ 30–47, սորուկինը՝ 25–46, հացահատիկինը՝ 33–49%: Գր կ. Մ աթևոսյան Ա. Ա., Բուսաբու– ծություն, Ե., 1977:
ՁԻԹԵՆԱձԳԻՆԵՐ (Oleaceae), երկշաքի– լավոր բույսերի ընտանիք: Ծառեր կամ թփեր են, երբեմն՝ լիաններ: Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, եր– բեմն՝ բարդ, առանց տերևակիցների: Ծա– ղիկները մեծ մասամբ երկսեռ են՝ քառան– դամ, կանոնավոր, ծաղկա բույլեր ում հա– վաքված: Բաժակը փոքր է, երբեմն լրիվ բացակայում է: Պտուղը լինում է հատա– պտուղ, տուՓիկ, կորիզապտուղ ևն: Հայտ– նի է մոտ 30 ցեղ, 600 տեսակ՝ տարածված բարեխառն, մերձարևադարձային և արևա– դարձային շրջաններում, ՍՍՀՄ–ում՝ 25, ՀՍՍՀ–ում՝ 4 տեսակ, հիմնականում Իջե– վանի, Զանգեզուրի, Լոռու շրջաններում և Երևանում: Առավել կարևոր տնտ. նշա– նակություն ունեն ձիթենին, հացենու տար– բեր տեսակները: Զ–ից ստացվում է նաև արժեքավոր եթերայուղ: Դեկորատիվ նպատակով աճեցվում են հասմիկի, եղրե– վանու, ոսկեգանգի, կիպրոսի բազմաթիվ տեսակներ:
ՁԻԹԵՆԻ (Olea), ձիթենազգիների ընտա– նիքի բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60 տեսակ: Տնտ. նշանակություն ունի միայն մեկը՝ եվրոպական Զ. (Ole euro- paea), մշակովի Զ., ձիթապտղի ծառը: Մշտադալար մերձարևադարձային պտղա– տու ծառ է՝ 4–12 մ բարձրությամբ: Ապ– րում է 400–500 տարի, երբեմն՝ 1000 և ավելի: Սաղարթը՝ լայն բրգաձև երբեմն՝ կախված ճյուղերով: Տերևները մանր են, երկար, նշտարաձև, օվալաձև, հակադիր, ապրում են 2–3 տարի: Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երկսեռ՝ հա– վաքված 8–40-ական հուրանաձև ծաղկա - բույլերում: Պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև, օվալաձև, կշիռը՝ 3–15 գ,