Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/708

Այս էջը սրբագրված չէ

փշերով, ոսկրային թիթեղներով կամ մերկ է (լոքո): Թեփուկները մաշկի ածանցյալն են, տարբերում են 4 հիմ– նական աիսյի թեփուկներ՝ պլակոիդա– յին, կոսմոիդային, գանոիդային և ոսկ– րային: ժամանակակից Զ–ի թեփուկները մեծ մասամբ ոսկրային են և աճման հեւո առաջացնում են, այսպես կոչված, տա– րեկան օղակներ, որոնցով որոշվում է Զ–ի տարիքը: Որոշ Զ–ի լողակների ոսկրային թեփուկները վերածվել են պաշտպանական նշանակություն ունեցող փշերի: Զ–ի ար– ծաթափայլ գույնը պայմանավորված է գուանինի առկայությամբ, մյուս գունա– վորումներն առաջացնում են մաշկի պիգ– մենտային, հատկապես քրոմատոֆոր բջիջները, որոնք արտաքին ազդեցություն– ներից կարող են սեղմվել և ընդարձակվել, փոխելով մարմնի գույնը: Զ–ի կմախքը ոսկրային է (ժամանակակից Զ–ի մեծա– մասնությանը) կամ կռճիկային (քարալեզ– ներ, շնաձկներ): Գանգը բնորոշվում է դի– մային մասի լավ զարգացածությամբ՝ ծնոտային և խռիկային բազմաթիվ ոսկրե– րով: Վերջավորությունների կմախքը մեծ մասամբ կապված չէ ընդհանուր կմախքին: Ձ–ի մկանային համակարգն ունի որոշակի մետամեր կառուցվածք, վերջավորություն– ների մկանները թույլ են զարգացած:Առան– ձին Զ. ունեն էլեկտրական օրգաններ, որոնք մեծ մասամբ ձևափոխված մկան– ներ են և նյարդային հատուկ գրգռի շնոր– հիվ առաջացնում են էլեկտրական պար– պում (50– 500 վ). ծառայում են որպես հարձակման և պաշտպանության միջոց (էլեկտրական օձաձուկ, էլեկտրական լոքո ևն): Զ–ի նյարդային համակարգն արտա– հայտված է գլխուղեղով և ողնուղեղով: Գլխուղեղը բաղկացած է սովորաբար ոչ մեծ առաջային, միջանկյալ, միջին և եր– կայնաձիգ ուղեղից: Զգայարանները լավ են զարգացած: Մարմնի կողքերով անց– նող կողագծի օրգանով Զ. զգում են ցածր հաճախականության (5–25 հց) ձայները: Համի օրգանները գտնվում են ինչպես բե– րանի խոռոչում, այնպես էլ մարմնի մա– կերևույթին: Հոտառության օրգանները մեծ դեր են կատարում կեր հայթայթելիս: Զ. լսում են 16–13000 հց հաճախականու– թյան ձայները և տեսնում 480–720 նմ ալիքի երկարության լույսը: Աչքի ոսպնյա– կը գնդաձև է և հնարավորություն է տա– լիս Զ–ին տեսնել նաև շատ մոտ գտնվող առարկաները: խորջրյա Զ. զուրկ են տե– սողությունից: Զ–ի ստամոքսը սովորաբար առանձնացված է: Ստամոքսի և աղիևերի մեջ հաճախ կան պիլորիկ հավելվածներ, որոնք մեծացնում են մարսողության մա– կերեսը: Շնչառությունն իրականացվում է խռիկային թերթիկներով, որոնք կարող են լինել ևերքիև (Զ–ի մեծամասնությունը) և արտաքին (երկշունչ Զ. ևն): Սիրտը կազմված է նախասրտից և փորոքից: Զ., որոշ բացառությամբ, բաժանասեռ են, լավ արտահայտված է սեռական դիմոր– ֆիզմը: Ձվադրում են մի քանի հզ–ից մինչև 300 մլն ձկնկիթ: Բեղմնավորումը մեծ մա– սամբ արտաքին է, կենդանածինների մոտ՝ ներքին: Սաղմը հասունանում է մի քանի ժամից մինչև 3–4 ամիս: Սեռահասուն են դառնում 1–17 տարեկանում, ապրում 1– 2-ից մինչև 100 տարի: Զ–ի համարյա բոլոր տեսակները սնունդ հայթայթելու, ձմեռե– լու, ձվադրման համար ակտիվ կամ պաս– սիվ կերպով գաղթում են. օրինակ, օձա– ձկները, հեռավորարևելյան սաղմոնները հազարավոր կիլոմետրեր ճանապարհ են անցևում մինչև իրենց ձվադրավայրերը, որտեղ ձվադրում են ու սատկում: Զ–ի սնունդը շատ բազմազան է: Մատ– ղաշները սովորաբար սնվում են պլանկ– տոնային փոքր օրգանիզմներով, նախա– կենդանիներով, խեցգետնակերպերով ևն: Հասուն Զ–ի մեջ կան գիշատիչներ, հատա– կի անողնաշարավորներով՝ բենթոսով և ջրային ընդերքի պարզ օրգանիզմներով՝ պլանկտոնով սնվողներ, բուսակերներ, մակաբույծներ: Զ–ի տնտ. նշանակությու– նը շատ մեծ է: Մեծամասնության միսը, ձկնկիթը օգտագործվում է որպես սնունդ: Որոշ Զ–ի մաշկը մշակվում է, լյարդից և մյուս ներքին օրգաններից ստացվող ճարպն օգտագործվում է բժշկ. և տեխ. նպատակներով: Զ–ից ստանում են նաև անասնակեր ու պարարտանյութեր: Հա– յաստանի ջրերում տարածված հիմնական Զ. են՝ Սևանի իշխանը, Սևանի սիգը, կո– դակը, բեղլուն, կարմրախայտը, ծածանը ևն: Պատկերազարդումը տես 7-րդ հատո– րում, 8 –9-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. Դ ա դ ի կ յ ա ն Մ. Գ., Հայաստանի ձկները, Ե., 1971: ^CH3Hb XCHBOTHUX, T. 4, Դ 1, M., 1971; H h k o JI b c K H H T. B., 3icoJionui pm6, 3tM., 1974. Ռ. Հովհաննիսյան

ՁԿՆԵՐ (լատ. Pisces), Կենդանաշրջանի համաստեղություններից: Գտնվում է Ան– դրոմեդա, Եռանկյուն, խոյ, Կետ, Զրհոս, Պեգաս համաստեղությունների միջև: Ամե– նապայծառ աստղերը 3,6–3,8-րդ աստղա– յին, մեծության են: Զ. համաստեղությու– նում է գտևվում գարնանային գիշերահա– վասարի կետը: Լավ երևում է հատկապես աշնանը:

ՁԿՆԿԻԹ, 1. ձկների ձվի սովորական ան– վանումը: Տարբերում են հատակային ոչ կպչուն Զ., որն էգը ձվադրում է գետնին (սաղմոններ), կպչուն կամ մածուցիկ Զ., որն ամրանում է քարերին կամ խեցինե– րին (թառափազգիներ), ջրային բույսե– րին (կարմրակն, ծածան), և լողացող Զ. (տափակաձուկ, հարինգ): Զկների մեծա– մասնության Զ. գնդաձև է, ոմանց մոտ՝ էլիպսոիդաձև (անձրուկ): Արդ. ձկների Զ–ի մեծությունը 0,6 մմ–գ (տափակաձուկ) մինչև 7 մմ է (սաղմոն, կետա): Տարբեր ձկների Զ–ի քանակը տատանվում է լայն սահմաններում, ամենաբեղունը լուսնա– ձուկն է, որը ձվադրում է մինչև 300 մլն Զ.: 2. Սննդամթերք, ստացվում է որոշ ձըկ– ների Զ–ի մշակումից և կոչվում է խա– վի ար: Տարբերում եև խավիարի 3 հիմ– նական տեսակ, թառափազգի ների (թա– ռափ, զութխի), սաղմոնների (կետա, սա– պատաձուկ) և խտացանցի ձկների (ծա– ծան, շիղաձուկ, գայլաձուկ) Զ., որոնց պայմանականորեն կարելի է միացնել սի– գերի, ձողաձկների, հարինգների, ինչպես նաև ծովոզնու Զ.: խավիար ստանալու համար Զ. ձկնից հանվում է ձվադրման համար նրա քնելուց առաջ, քաևի որ քնած ձկան Զ–ի պատյանի ամրությունը մի քանի ժամում խիստ նվազում է և հա– տիկները պայթում են: խավիարի պատ– րաստման հիմնական եղանակը Ձ–ի աղե– լըն է, որը երբեմն զուգակցվում է վարա– կազերծմամբ, ապխտմամբ, մամլմամբ: Հայտնի են Զ–ի տարբեր վւոխարինիչներ, այդ թվում նաև արհեստական, «քիմիա– կան» Զ.: Զ. հարուստ է օրգանիզմի կող– մից հեշտությամբ յուրացվող լիարժեք սպիտակուցներով, ճարպերով, վիտամին– ներով և իր սննդային արժեքով զգալիո– րեն բարձր է բազմաթիվ մթերքներից, այդ թվում նաև ձկան մսից:

ՁԿՆԿՈՒԼՆԵՐ (Ardeidae), տառեղ– ներ, սրունքավորների կարգի թռչուն– ևերի ընտանիք: Միջին մեծության թռչուն– ներ են, մարմնի երկարությունը 28– 140 սմ է, ոտքերը և պարանոցը երկար են, սրունքները՝ մասամբ մերկ: Կրնկաթաթը պատված է եղջերային թիթեղիկներով, մի– ջին մատի եղունգի եզրերն ատամնավոր են: Կտուցն ուղիղ է, սուր: Պոչուկային գեղձը թույլ է զարգացած: Գույնը մոխրա– գույն է, գորշ կամ սպիտակ, հաճախ՝ խայ– տաբղետ: Հայտնի է 63 տեսակ, որից 15-ը՝ ՍՍՀՄ–ում, 9-ը՝ նաև ՀՍԱՀ–ում: Տարածված լինելով, հիմնակաևում, բա– րեխառն գոտում, մեծ մասամբ չվող եև: Ապրում են ջրերի մերձափնյա մացառուտ– ներում, ջրամբարների ափերին, խոևավ մարգագետիններում: Բնադրում են գա– ղութներով, հաճախ ջրագռավների կամ այլ թռչունների հետ: Դնում են 3–7 միա– գույն ձու: Թխսում են էգը և արուն: Սնվում են մանր ձկներով, գորտերով, փափկա– մորթներով, միջատներով:

ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ, տես Պայ– մանագիր միջազգային:

ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ արդյունաբե– ր ա կ ա ն, ձկնարդյունաբերության ճյուղ, որը Համաշխարհային օվկիանո– սից, ծովերից, լճերից, գետերից, ջրամ– բարներից արդյունահանում է տարբեր տեսակի ձկներ (որսի մոտ 90%), ծովային կաթնասուններ, փափկամորթներ, խեց– գետնակերպ եր, ջրային բուսականություն: Զ. մարդու տնտ. գործունեության հնա– գույն ձևերից է և հայտնի է եղել գրեթե բոլոր ժողովուրդներին: Հնագիտական հուշարձանները հաստատում են, որ դրա– նով մարդն զբաղվել է դեռևս վերին պա– լեոլիթում (հայտնաբերված են ոսկրե պարզունակ կարթեր ևն) և հատկապես բնորոշ է եղել Մադլենյան մշակույթին: Շատ ցեղերի համար (օրինակ, Հյուսիսա– յին Ամերիկայի հնդիկների համար) Զ. ապրուստի հիմնական աղբյուրն էր: Հայ– կական լեռնաշխարհի տարածքում, սկսած քարեդարյան, էնեոլիթյան, բրոնզեդար– յան ժամանակներից, բնակավայրեր (Շեն– գավիթ, Քոսի–ճոթեր, Լճաշեն ևն) են հիմ– նել գետերի ու լճերի ափերին՝ Զ–յան հա– մար նպաստավոր վայրերում: Զ–յան հիմ– նական գործիքներն են եղել քարե կամ մետաղյա եռաժանիները, տեգերը, թա– կարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզանիվները, սուզաքար–ծանրոցները ևն: Հայաստանի մի շարք հնավայրերից գտնվել են ձկնե– րի ոսկորներ և Զ–յան գործիքներ (եռա– ժանիներ, սուզանիվներ եև): Զ., որպես զբաղմունք, Հայաստանում տարածված է եղել նաև միջին դարերում: