Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/712

Այս էջը սրբագրված չէ

կաթուղային կայարան է; Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապար– տեզ, բուժկայան: Զ–ում գործում է Կիրո– վականի կարի արտադրական միավորման մասնաճյուղը: Զ–ի տերիտորիայում է Զո~ րագեաի հիդրոէւեկարակայանը:

ԶՈՐԱԳԵՏԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Ս. Տ և ր–Գ աբրիելյանի անվան, Հայկական ՍՍՀ առաշին շրջանային ՀԷԿ–ը և առաշին հնգամյակի խոշորագույն կառույցը: Կառուցվել է 1927–32-ին: Դերի– վացիոն թունելի երկարությունը 2,5 կւէ է: Զորագետի դիմհարող պատվարը գետի լայնքով տեղադրված, 23 it երկարու– թյամբ և 6,5 շ/ տրամագծով գլանաձև փա– կաղակ է, որը գետի հեղեղումների ժամա– նակ գործում է ավտոմատ, ապահովում ավելորդ շրի բացթողումը պատվարի ստո– րին բիեֆը՝ գետահունը: Այս տիպի պատ– վարը առաջինն էր ՍՍՀՄ–ում, իսկ ինք– նագլանվող հատկությամբ գլանաձև փա– կաղակային պատվարի կոնստրուկցիան՝ միակը աշխարհում: ճնշումային կառույց– ները հիդրավլիկական հարվածներից պահպանելու համար դերիվացիոն թու– նելի վերջում նախատեսված է հավասար– ման հորատ: Զորագետի ՀԷԿ–ը բարձր ճնշման (114 Ա), ինչպես նաև ճնշումային դերիվացիոն թունելով առաշին ՀԷԿ–ն է Զորագետի հիդրոէլեկտրակայանի գլխամա– սային կառույցները ՄՍՀՄ–ում: Կայանի շենքում տեղադրված են 22,2 հզ. կվա ընդհանուր հզորությամբ 3 հիդրոագրեգատ: Կայանի էլեկտրաէ– ներգիայի միշին տարեկան արտադրանքը 110 մլն կվա. ժ է: 110 կվ լարման էլեկտրա– հաղորդման գծով սնում է Հայկական էներ– գահամակարգը: ՀԷԿ–ի աշխատանքն ավ– տոմատացված է: Ռ. Մաչխազյան

ՁՈՐԱԳԼՈՒՒ, գյուղ Հայկական ՍՍՀ Ապա– րանի շրջանում, Ծաղկունյաց լեռների հարավ–արևմտյան ստորոտին, շրջկենտ– րոնից 13 կւէ հարավ–արևելք: Անասնապա– Զորագլուխ հական սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժմանկաբարձական կայան: Գյուղից արլ. պահպանվել են եկեղեցի (Կարմիր վանք, X– XII դդ.)» գյուղատեղի, մատուռ– ներ, գերեզմանոցներ: Հիմնադրել են Մակուից և Խոյից եկածները, 1826– 1828-ին:

ՁՈՐԱԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՄԱՀ Գու– գարքի շրջանում, շրջկենտրոնից 15 կւէ հյուսիս–արևելք: Անասնապահական սո– Ձորագյուղ վետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտու– րաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկա– յան: Հիմնադրվել է 1804-ին, Փոքր աղ– բյուրի ձորում, 1829-ից տեղափոխվել է ներկա բնակատեղին:

ՁՈՐԱԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Թա– լինի շրջանում, շրջկենտրոնից 9 կւէ հյու– սիս: Միավորված է Մաստարայի սովե– տական տնտեսության հետ: Ունի տարրա– կան դպրոց:

ՁՈՐԱԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Մար– տունու շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրա– ների, ծխախոտի, կարտոֆիլի մշակու– թյամբ, պտղաբուծությամբ: Ունհ 2 միշ– Ձորագյուղ նակարգ և մեկ ութամյա դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո, հեռախոսա– կայան, կապի բաժանմուևք, մանկապար– տեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել էն եկեղեցի (Մ. Պետրոս, 877–886), Շողա գա վանքի համալիրը (VII*– XVII դդ.), Մասրուց անապատ (IX դ.)վանքը, մատուռ, գյուղատեղի, գե– րեզմանոց՝ մահարձաններով: Հիշատակ– վում է VIII՛– IX դդ.: Վերաբնակեցվել է 1930-ին:

ՁՈՐԱԴԻՐԻ U. ԷՋՄԻԱԾԻՆ, Մ ռ ր ա դ ի– րի Մ. Էջմիածին, հայկական ճար– տարապետական հուշարձան Վասպուրա– կանի Մեծ Աղբակ գավառում, Մեծ Զաբ (Աղբակ) գետի վերին հոսանքում, Ադա– մակերտ քաղաքի և Ս. Րարղուղիւէեոս վանքի շրջակայքում: Կոչվել է նաև Կար– միր վանք: Երբեմնի վանքային համալիրի մաս կազմող Ս. էջմիածին եկեղեցին ըստ ավանդության կառուցել է Ս. Բարդուղի– մեոսի վանքի ճարտարապետի սանը VI դ. 1-ին տասնամյակներին (ըստ Ֆ. դե Մաֆ– ֆեիի, Ֆ. Գանդոլֆոյի) կամ VI դ. 1-ին կեսերին (ըստ Պ. Կունեոյի, է. Կոստայի): Գմբեթի մասը վերակառուցվել է 1682-ին (համաձայն մուտքի ճակատի արձանա– գրության): Դեղնավուն, նարնջագույն քա– րերով կերտված եկեղեցին վաղ քրիստո– նեական շրջանի քառաթև–քառախորան գմբեթավոր կառույցների նախատիպերից է: Կառույցի խաչաձև ծավալը ձգված է երկայնական առանցքով՝ արլ–արմ.: Արլ. և արմ. խաչաթևերը արտաքուստ ուղղան– կյուն են, իսկ հս. և հվ.՝ հնգանիստ; Գըլ– խավոր՝ արլ. խորանի երկու կողմում ուղ– ղանկյուն, երկարաձիգ զույգ սենյակներ են, որոնք հաղորդակցվում են աղոթա– սրահի հետ շրջանաձև անկյունախորշե– րով: Արմ. խաչաթևը կից սենյակներ չունի: Քառակոնքի կենտրոնական տարածու– Զորադրրի Ս. էջմիածին եկեղեցին (VI դ.) հյուսիս–արևմուտքից թյան անկյուններում երկու երրորդ շրջա– նաձև հատվածքով կիսագնդաձև ծածկով– վերասլաց չորս խորշեր են (որոնցից հս– արմ–ը և հվ–արմ–ը ճակատևերում արտա– հայտված են եռանիստ ելուստներով), Սրանք պսակող կամարների հենաքարե– րից սկիզբ են առնում տրոմպները, որոնք հենված են աստիճաններով դեպի վեր բացվող միակտուր քարի վրա: Կառույցի նախնական գմբեթը XVII դ. փոխարինվել է հատակագծում քառորդ շրջանաձև ան– կյուններով, 2 զույգ փոխհատվող կամար– ներով կապված քառակուսի ծածկով: Կա– մարների հատումից առաջացած քառա– կուսու անկյուններում շթաքարեր են, որոնց միջոցով ութնիստ հիմքից փոխան– ցում է կատարվում դեպի գլանաձև, ծածկը պսակող լուսանցույց աշտարակը: Մա– սամբ ավերված արմ. ճակատում ուղղան– կյուն ծավալով, շենքի ընդհանուր մակե– րեսից դուրս եկած (պրոտիրո), եկեղեցու նախնական պատին հենված կամարա– կապ շքամուտքն է: Նրանից վեր կամարա– կապ երեք պատուհաններ են, որոնցից