Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/78

Այս էջը հաստատված է

կայքում: Հ. մշակում են ՀՍՍՀ բոլոր շըրջաններում (հիմնականում տնամերձ այգիներում): Հ. խոնավասեր է, բնական պայմաններում բազմանում է սերմերով և արմատային մացառներով: Պտուղները բուրավետ են, պարունակում են C վիտամին, օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում:

ՀԱՂԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառի գավառում: 1909-ին ուներ 35 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ՀԱՂԹԱԿԱՄԱՐ, հաղթադարպաս, նշանավոր իրադարձության պատվին կանգնեցված, ժամանակավոր կամ մշտական մոնումենտալ կամարակապ դարպաս: Ունի կամարաձև թաղերով ծածկված մեկ կամ երեք թռիչք, ավարտվում է անտաբլեմենտով և ատտիկով, զարդարվում արձաններով, ռելիեֆներով, հուշագրություններով: Հ–ները ստեղծվել են Հին Հռոմում, հաղթանակողի հանդիսավոր մուտքի արարողության համար (Տիտուսի, 81, Սեպտիմիոս Սևերոսի, 203, Կոնստանտինի, 315, Հ–ները Հռոմում):

Նույնատիպ Հ–ներ են կառուցվել Փարիզում՝ Կառուզել (1806, ճարտ. Շ.Պերսիե և Պ. Ֆոնտեն) և Աստղի (1806–37, ճարտ. ժ. Ֆ. Շալգրեն) հրապարակներում: Ռուսաստանում Հ–ներ կանգնեցվել են Պետրոս Մեծի ժամանակներից, ռազմական հաղթանակների պատվին: Ռուս. Հ–ներից են՝ Մոսկվայի հաղթադարպասը (18271834, ճարտ. Օ. Ի. Բովե, վերականգնվել է 1968-ին, Կուտուզովի պողոտայում), Նարվայի հաղթադարպասը Լենինգրադում (1833, ճարտ. Վ. Պ. Ստասով):

2. Քրիստոնեական տաճարներում Հ. է անվանվում գլխավոր նավը աբսիդին կամ տրանսեպտին կապող կամարը, ի նշանավորումն «հաղթանակած» քրիստոնեության կրոնի: Վերածնունդը նույնպես ընդունեց Հ–ի խորհրդանշական իմաստը՝ այն կիրառելով նաև ճակատներում: Հ–ի գաղափարը կիրառվեց նաև թագավորներին, իշխաններին նվիրվող գլխավոր քաղաքային դարպասներում (Լյուդովիկոս XIV-ի Հ. Փարիզում): Կլասիցիզմի ժամանակաշրջանում Հ. դառնում է քաղաքաշինական տարրերից մեկը:

«ՀԱՂԹԱՆԱԿ», հայկական պարտիզանական ջոկատ Հայրենական մեծ պատերազմում: Կազմակերպել են Ուկրաինական ՍՍՀ Լվովի մարզի Սելեց–Զավոնի ռազմագերիների ճամբարից փախած մի խումբ հայ ռազմագերիներ, 1943-ի մարտին: Ջոկատի հրամանատարն էր 1927-ից ՍՄԿԿ անդամ կապիտան Սերգեյ Արկադիի Հարությունյանցը, որը ծանր վիրավոր գերի էր ընկել 1942-ի մայիսին, Կերչում: Հարությունյանցը գերության մեջ ղեկավարել է ընդհատակյա խումբը և կազմակերպել նրա անդամների փախուստը: «Հ.» ջոկատը նրա հրամանատարությամբ մոտ մեկ տարի ինքնուրույն մարտնչել է ֆաշիստական զավթիչների ու նրանց գործակալների դեմ՝ Արևմտյան Ուկրաինայի շրջաններում: 1944-ի հունվարի վերջին ջոկատը միացել է գեն–մայոր Կովպակի անվ. I ուկրաինական պարտիզանական դիվիզիային, որի հրամանատարն էր Պյոտր Վերշիգորան: Դիվիզիայի կազմում «Հ.» ջոկատը դարձել է III գնդի II վաշտ, որի հրամանատար նորից նշանակվել է Ս. Հարությունյանցը: Վաշտը մասնակցել է Լեհաստանի, Լվովի և այլ քաղաքների ազատագրմանը, անցել 2100 կւէ մարտական ուղի, աչքի ընկել շատ օպերացիաներում, հատկապես Բորմոլ, Լոպատինո, Մոտիլ, Կշեսով, ուլյանով, Տարնոգրուդ քաղաքների գրավման և հարյուրավոր բնակավայրերի ազատագըրման համար մղված կռիվներում: «Հ.» ջոկատից իրենց խիզախությամբ մարտերում աչքի են ընկել ռադիստ Վռամ Ավանեսյանը, գնդացրորդ Բագրատ Գալըստյանը, հրամանատարներ ու քաղաշխատողներ Հ. Պետյանը, Վ. Տոյանը, Ե. Ղասաբյանը, Ա. Պողոսյանը, Ա. Ֆահրադյանը, Ռ. Սահակյանը, Ա. Մելքոնյանը, Լ. Ամիրյանը, Գ. Ավեսփսյանը, Ս. Ivui- լաթյանը, Գ. Օհանյանը, Հ. Հակոբյանը և ուրիշներ:

Ե. Իալեյան

ՀԱՂԹԱՆԱԿ (մինչև 1947-ը՝ Չորրորդ գյուղ), գյուղ, վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Երևան քաղաքի Շահումյանի շրջսովետին: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Հ–ում գործում ԷՄասիսի Հայբնագույն քարերի կոմբինատի արտադրամասը: Ունի 2 միջնակարգ դպրոց, զառամյալների և երեխաների տուն–ինտերևատներ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրել են Կամոյի, Մարտունու և Աբովյանի շրջաններից եկածները, 1939-ին:

ՀԱՂԹԱՆԱԿ (ն. Թումանյանի անվան սովխոզին կից ավան), ավան Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդի աջ ափին, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք: Պտղաբուծական սովետական տընտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, կենցաղ սպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ Երևանում, կառուցվել է ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի: Բացվել է 1950-ի նոյեմբերի 29-ին: Հեղինակներն են՝ ճարտ. Ռ. Իսրայելյանը և քանդակագործ Ս. Մերկուրովը (1951-ին արժանացել են ՍՍՀՄ պետ. մրցանակի): Տեղադրված է «Հաղթանակ» զբոսայգում, Քանաքեռի սարալանջին, տեսանելի է քաղաքի տարբեր մասերից: Հորինվածքը ոգով հարազատ է հայկական ճարտ. կենտրոնակազմ կառույցներին: Պատվանդանը ներսում եռա հարկ է և ընդգրկում է «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի սրահները: Հ. մ. արվեստների համադրման սկզբունքի նորովի մեկնաբանման արգասիք է: Ի տարբերություն պատվանդան–արձան ավանդական հորինվածքների, ուր կա՛մ ճարտ. մասը լոկ պատվանդան է քանդակի համար, կա՛մ էլ քանդակը ընկալվում է որպես շենքի վերջավորում, հուշարձանի ճարտ. և քանդակագործական մասերը համարժեք են, ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն և իմաստավորում: Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվեստի լավագույն նմուշներին: Մոնումենտը կառուցված է տարբեր երանգների սև տուֆից: Նախկին քանդակի փոխարեն 1967-ին դրվել է հաղթանակած «Մայր Հայաստան»-ը խորհրդանշող քանդակը (կոփածո պղինձ, քանդակագործ՝ Ա. Հարությունյան): Հ. մ–ի ընդհանուր բարձրությունը 51 մ է:

Լ. Րաբայան

ՀԱՂԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու–