Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/80

Այս էջը հաստատված է

ցիացիnն (կապակցական) Հ. ու., որոնք գլխուղեղի միևնույն կիսագնդի կեղևի տարբեր բաժինները կապում են միմյանց հետ, բ. կոմիս ու րային (կպուկային) Հ. ու. միացնում են գլխուղեղի երկու կիսագնդերը և ապահովում նրանց համատեղ գործունեությունը, գ. պրոյեկցիոն (ուրվագծային) Հ. ու. լինում են կենտրոնախույս (շարժիչ կամ վարընթաց), որոնք նյարդային ազդակները կենտրոնից հաղորդում են ծայրամաս, և կենտրոնաձիգ (զգացող կամ վերընթաց), որոնք արտաքին և ներքին միջավայրից ընկալած գրգիռները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգին: Հիմնական կենտրոնախույս Հ. ու. են՝ բրգային ուղիները, որոնք գլխուղեղի կեղևի բրգային բջիջները (շարժիչ գոտի) միացնում են գլխուղեղային (դիմային, ակնաշարժ) և ողնուղեղային նյարդերի բջիջների հետ: Վեստիբուլա–ողնուղեղային Հ. ու. հավասարակշռության օրգաններից ազդակները հաղորդում են շարժիչ բջիջներին: Կենտրոնաձիգ Հ. ու–ից են ցավային և ջերմային զգացողության, խոր զգացողության, ուղեղիկային, տեսողական, լսողական և այլ ուղիները:

ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ էլեկտրական, էլեկտրական հոսանքի անցմանը աննշան դիմադրություն ցույց տվող նյութեր (մարմիններ): Հ. պարունակում են մեծ թվով հոսանքակիրներ՝ լիցքավորված ազատ մասնիկներ, որոնք էլեկտրական դաշտի ազդեցությամբ կարգավորված շարժում են ձեռք բերում և ստեղծում հաղորդականության էլեկտրական հոսանք: I կարգի Հ–ում (մետաղներ և համաձուլվածքներ) հոսանքակիրները էլեկտրոններն են, II կարգի Հ–ում (էլեկտրոլիտներ)՝ իոնները: Նյութի պլազմային վիճակում հոսանքակիրները ագատ էլեկտրոններն են և իոնները: I կարգի Հ. կիրառվում են էլեկտրական մալուխներում, հաղորդալարերում, ինդուկտիվության կոճերում, տրանսֆորմատորների և էլեկտրական մեքենաների փաթույթներում, էլեկտրաջեռուցիչ սարքերի պարույրներում, էլեկտրական էներգիայի փոխակերպման, բաշխման, հաղորդման սարքավորումներում և այլուր: II կարգի Հ. օգտագործվում են գալվանական էլեմենտներում (էլեկտրական կուտակիչներ, մարտկոցներ), էլեկտրոլիզի պրոցեսներում, ֆիզիկաքիմիական հետազոտություններում։

ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (հուն. εύ-χάρίόίος), քրիստոնեական խորհրդավոր ծես: Ըստ եկեղեցու ուսմունքի, հավատացյալներն ուտելով նվիրական հաց և ըմպելով ջրախառն գինի (մարմնավորում են Հիսուս Քրիստոսի «ճշմարիտ մարմինն ու արյունը»), իբրև հաղորդվում են Քրիստոսին, քավում իրենց «մեղքերը», միանում նրա «մշտնջենավոր կյանքին»: Եկեղեցին փորձում է հավատացնել, որ Հ. և մյուս խորհըրդավոր ծեսերը սահմանել է Քրիստոսը: Իրականում Հ. սահմանվել է I–II դդ.՝ հեթանոսական համանման ծեսերի ազդեցությամբ: Հայոց եկեղեցին ավանդաբար Հ. կատարում է Ավագ հինգշաբթի օրը:

ՀԱՂՊԱՏ, Հաղբատ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք: Տավարաբուծական սովետական տնտեսությունն ըգբաղվում է նաև պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, թանգարաններ, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժմանկաբարձական կետ:

Պատմական տեղեկանք: Հ. X–XIII դդ. Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն, գտնվել է ֆեոդալների և հոգևորականության հովանավորության ներքո, նվիրատվությունների շնորհիվ ունեցել է սեփական արոտավայրեր, այգիներ, գյուղեր ևն: XII դ. 2-րդ կեսից XIV դ. Հ–ի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը: 1081-ին Հ–ում Հայոց կաթողիկոս է օծվում Անի–Շիրակի եպիսկոպոս Բարսեղը: XI դ. վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105-ին Հ. և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111–13-ին անկում է ապրում տեղական թագավորությունը: Աակայն շուտով նրա տարածքը սելջուկներից մաքրում է վրաց թագավոր Դավիթ Շինարարը և միացնում Վրաստանին; XII դ. 2-րդ կեսից XIV դ. Հ. պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Զաքարյաններին: Իվանե Զաքարյանի հրամանով 1223-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը: XI–XIII դդ. Հայաստանում հայտնի էին Հադպաաի դպրոցը և գրատունը (տես Հադպաաի գրադարան): Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, Փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ: Նշանավոր ուսուցիչներից էին տոմարագետ փիլիսովւա Հովհաննես Իմաստասերը (XI դ. վերջ –XII դ. սկիզբ), նրա աշակերտներ՝ ժամանակագիրներ Սամուել Անեցին, Երեմիա Անձրևիկը ևն:

XII դ. կրոնա–մշակութային գործիչներից էին իրավագետ Դավիթ Ալավկա որդին, Դավիթ Քոբայրեցին, Վարդանը, Իգնատիոսը: Հ. հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով: Հ–ում որոշ ժամանակ գործել է բանաստեղծ, քերական Հովհաննես Երզնկացին: Զաքարյանների ֆեոդալական տան քայքայումից հետո Հ–ում մնացել էին «պարոն–տեր»-եր՝ տեղական իշխանների ներկայացուցիչներ, որոնք սովորաբար նաև հոգևոր առաջնորդներ էին (XV–XVII դդ.): XVII XVIII դդ. Հ. բազմիցս տուժել է լեզգիների հարձակումներից: Այդ պատճառով Հ–ի առաջնորդները ստիպված 1751-1776-ին նստում էին Տփղիսում: 1768-1778-ին Հ–ի Տփղիսի առաջնորդարանում ծառայել է Տեր–Ստեփանոսը, որը 1778-ին տեղափոխվելով Հաղպատ՝ մնացել է մի քանի տարի: 1786-ին Հյուսիսային Հայաստան արշաված լեզգի Ումմա (Օմար) խանը հարձակվում է նաև Հ–ի վրա, բայց Հ–ի և շրջակա գյուղերի գյուղացիները դիմադրում են և թույլ չեն տալիս խուժել Հաղբատաձոր: 1795-ին Հ. ասպատակում է Աղա–Մահմեդ խանը: XVII դ. Հ. և նրա շրջակայքը պատկանել է Բարաթյանների (Բարաթովների) ընտանիքին, խնամակալել են նաև Բեհբությաններ Խոջա Բեհբուղը (մոտ XVII դ. կես), Աշխարհբեկը (XVIII դ. սկիզբ) և նրա որդիները: Ուշ միջնադարում Վրաստանի, Իմերեթի, Աբխազիայի հայկական եկեղեցական վիճակները, Բորչալուի և Ղազախի վիճակները (բացառությամբ՝ Աանահինի վիճակի) ենթարկվում էին Հ–ի արքեպիսկոպոսին: XIX դ. սկզբին Հ–ի առաջնորդներ Հովհաննես Ակներցին (1808–11), Աստվածատուր Արցախեցին (1811–14), Ներսես Աշտարակեցին (1814-ից) միաժամանակ վարում էին Վիրահայոց առաջնորդությունը (ժամանակավորապես այդպես է եղել նաև հետագայում): Ռուս–իբանական պատերազմի նախօրեին էջմիածնի կաթողիկոսարանի և Երևանի խանի հարաբերությունների բարդացման պատճառով Եփրեմ կաթողիկոսը 1822-ի սեպտեմբերից 1826-ի հուլիսը ապաստանել է Հ–ում: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Հ. Աոմխիթ կամ Բորչալու վիճակի և Ղազախի հոգևոր կենտրոնն էր: XIX դ. սկզբին նրան էին պատկանում Շնող, Ջոջկան, Ախթալա, Որնակ և այլ գյուղեր, Մատան կոչված պղընձահանքը, վանքապատկան գյուղացիներ, այգիներ, արոտավայրեր: Սակայն գնալով վանքի տնտեսությունը տկարանում է, որոշ գյուղեր զավթում է տեղի կալվածատեր իշխան Բարաթովը: XX դ. սկզբին վանքը ուներ քիչ քանակությամբ հող, երկու այգի և մեկ վարդապետ: Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հ–ում է ապրել Սայաթ–Նովան: 1830–31-ին Հ–ում աքսորական էր Հարություն Ալամդարյանը:

Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո Հ–ի վանքը, որպես հայ միջնադարյան ճարտ. նշանավոր համալիր, պահպանվում է պետության կողմից:

Հ. հայտնի է իր հեղափոխական ավանդույթներով: Դեռևս 1903-ին այստեղ տեղի ունեցավ գյուղացիական զինված ելույթ՝ կալվածատեր Բարաթովի և ցարական իշխանությունների դեմ, որը դաժանորեն ճնշվեց: 1905–08-ին այստեղ գումարվել են բոլշևիկյան մի շարք խորհրդակցություններ ու կոնֆերանսներ: Հ–ի բոլշևիկները գործուն մասնակցություն են ցուցաբերել նաև Լոռու «Չեզոք գոտում» սովետական իշխանություն հաստատելու հա–