Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/81

Այս էջը սրբագրված է

մար մղված պայքարին (տե՛ս Հաղպատի բուշնիկյան կազմակերպություն):

Ճարտարապետությունը: Հ–ի վանքը հիմնադրվել է 976-ին, Բագրատունի Աշոտ Դ–ի թագավորության ժամանակ: Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահըսկել է XIII դ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայան բերդը: Վանքը միշնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211-ի «Հադպաաի Ավետարանը»: Համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միշանցքտապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատոա–դամբարաններ և խաչքարեր: Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով: Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի Փոքր եկեղեցիներ: Համալիրի հնագույն հուշարձանը Ս. Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ 976–991-ին, իր որդիներ Սմբատի և Գուրգենի արևշատության համար: Ա. Նշանը, ինչպես և համալիրի մյուս շենքերը, կառուցված է կապտավուն, սրբատաշ բազալտից: Եկեղեցին ճարտ. հորինվածքով ընդարձակ, վերսլաց գմբեթավոր դահլիճ է, որի երկայնական պատերին հպված հզոր որմնամույթերին են հանգում գմբեթակիր կամարները: Աչքի է ընկնում միասնական ինտերիերով, ուր գերիշխում է լայնանիստ գմբեթը: Կառույցը մեզ է հասել առանց էական վերափոխումների: XI–XIII դդ. վերանորոգվել է միայն գըմբեթը: Տաճարի ճարտ. ձևերը զուսպ են. ճակատների հիմնական շեշտված ծավալային տարրերը «հայկական խորշերն» են: Ս. Նշանն այլքբողշությամբ Փայլուն օրինակ է X–XI դդ. հայկական ճարտ–յան մեշ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրշանի բազմաթիվ կառույցներում: Ըստ ավանդության՝ այն կառուցել է ճարտ. Տրդատը (տաճարի և Տրդատի այլ գործերի՝ Արդինայի եկեղեցու, Անիի Մայր տաճարի, Գագկաշենի ճարտ. ձևերի մեջ եղած ակընհայտ ընդհանրությունը հիմնավորում է ավանդությունը): Տաճարին արմ–ից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է XIII դ. 10-ական թթ.՝ 1185-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում (նախկին շինությունից հս. և հվ. կողմերին պահպանվել են առանձին կամարակապ մասեր): Գավիթը, որի ծածկը կատարված է վւոխհաավող կամարների կառուցվածքային սկզբունքով, ուշագրավ է իր ներքին հորինվածքով: Երկու զույգ լայնաթռիչք կամարները արմ. մասում հանգելով երկու հաստահեղույս սյուներին, իսկ հս., արլ., հվ. մասերում՝ որմնամույթերին, Փոխհատվելով մեծ բարձրության վրա, կազմում են քառակուսի հիմնատակ, որին հանգում են վերին շարքի ավելի Փոքր թռիչք ունեցող երկու զույգ կամարները, որոնք իրենց հերթին փոխհատվելով՝ կազմում են քառակուսի երդիկ՝ պսակված սլացիկ ռոտոնդայով: Գլխավոր տաճարից հս. վանահայր Համազասպը 1257-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արլ–ից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու: Կառույցը պատկանում է չորս սյուներով, երդիկավոր, կամարակազմ ծածկով գավիթների տիպին: Արտաքին ճակատները զուսպ են, հոյակապ են նրա ներքին տարածությունները՝ վեր խոյացող հաստահեղույս սյուների և նրանց կապող կամարների վրա հանգչող բազմանիստ երդիկի հետ: «Համագասպի շենքի» արլ. պատի հվ. մասին կից է գրատունը: XI դ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIII դ. արմատապես վերակառուցվել է. Փոխվել է ծածկը, ավելացվել են ծածկի փոխհատվող կամարները կրող որմնամույթերը:

Նույն՝ XIII դ. տաճարի «Համազասպի շենքի» և գրատան միշև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան: Նրա անմիշական շարունակությունն է տաճարի արլ. երկայնքով ձգվող թաղածածկ միշանցքանման երկրորդ տապանատունը: Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը բլրալանշից իշնող անձրևաշրերի հոսքից: Հուշարձանախմբի արլ. մասում է զանգակատունը՝ կառուցված 1245-ին: Այն եռահարկ է. առաշին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է: Արտաքուստ առաշին հարկաբաժնի խաչաձև հորինվածքը երկրորդ հարկում ստանում է ութանիստ եզրաձև, ընդ որում՝ առաջացող անկյունային հատվածները ծածկված են շթաքարե մշակված փոխանցումներով: Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով և կառուցվածքներով: Համալիրի հս. մասում է XIII դ. կառուցված սեղանատունը: Այն երկարավուն դահլիճ է, ընդլայնական առանցքով տեղադրված երկու սյուների միշոցով բաժանված է երկու միանման, երդիկավոր մասերի՝ յուրաքանչյուրը ծածկված փոխհատվող կամարների համակարգով: Համալիրում իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները: Դրանցից են՝ հս–արմ. մասում, պարսպի մոտ կողք–կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (XIII դ. 1-ին քառորդ), որոնք Փոքր չափերի խորանարդաձև կառույցներ են՝ պսակված գեղաքանդակ խաչքարերով, միշանցքանման տապանատանը, Ս. Նշան տաճարի հս. մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273)՝ կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Մադունի պատվին: Տաճարի Ավագ խորանը և պատերի առանձին հատվածները որմնանկարս! զարդ են եղել: X դարից մեզ է հասել Ավագ խորանի որմնանկարների առաշին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը; Ավելի ցած եղել են ավետման, ծննդոց,