Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/84

Այս էջը սրբագրված է

ստեղծելու օպտիկական տիրույթում աշխատող Հ. ք. ս. (լազերներ), որոնք կապահովեն չափումների 5.10-13 կարգի հարաբերական սխալ: Դրանք կպահանջեն չափումների ավելի քիչ ժամանակ և կարող են միաժամանակ ծառայել և՛ ժամանակի, և՛ երկարության ստանդարտ:

ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ հավանականությունների տեսությունում, միատեսակ պայմաններում կատարված փորձերի տվյալ հաջորդականությունում A պատահարի կրկնվելու m թվի և կատարված փորձերի ընդհանուր ո թվի հարաբերությունը՝  : Որքան ո մեծ է ո–ը, այնքան յյ,-ն ավելի կայուն է, այսինքն՝ փորձերի տարբեր հաջորդականությունում ընդունում է համարյա միատեսակ արժեքներ, որոնք խտացած են A-ի վիճակագրական հավանականություն կոչվող մեծության շուրջը: Պատահարի Հ. ունի հավանականության հատկությունները՝ 0^*ւ^1, անհամատեղ պատահարների գումարի Հ. հավասար է նրանց Հ–ների գումարին, հավաստի պատահարի Հ. հավասար է 1-ի:

ՀԱՃԱԽԱՍԻԶՈՒԹՅՈՒՆ, հաճախացած միզարձակում, բնորոշ է ստորին միզուղիների հիվանդություններին, սակայն նկատվում է նաև երիկամների և վերին միզուղիների հիվանդությունների դեպքում: Հ–յան հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթին. միզուկի ետին հատվածի զգայունության բարձրացումը: Առաջանում է նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ երիկամների U միզածորանների հիվանդությունների դեպքում: Կանանց մոտ Հ. նկատվում է նաև հղիության ընթացքում: Միզապարկի հիվանդությունների ժամանակ լինում են դեպքեր, երբ յուրաքանչյուր 1 ժամում միզարձակումը կատարվում է 10–15 անգամ: Հ. երբեմն զուգակցվում է միզարձակման հրամայական մղման հետ, որի դեպքում հիվանդն ի վիճակի չէ պահել մեզը (տես Անմիզականություն): Հ. առավելապես զարգանում է շատամիզությամբ (պոլիուրիա) ուղեկցվող բոլոր հիվանդությունների, մասնավորապես՝ երիկամների կարծրացման (նեֆրոսկլերոզ), շաքարային և անշաքար միզահյուծության (դիաբետ) դեպքում և այտուցներն իջնելու շրջանում: Բուժումը հիմնական հիվանդության վերացում:

ՀԱՃԱԽԱՉԱՓ, տատանումների (գլխավորապես էլեկտրական) հաճախականությունը չափող սարք: Աշխատում է չափվող տատանման պարբերությունների թվի հաշվման սկզբունքով: Ֆեռոդինամիկ, էլեկտրամագնիսական և համուղղիչ Հ–երը (վահանավոր, փոխադրովի, ցուցիչ, ինքնագիր) լինում են 1–500 հց հաճախականությունների չափման, էլեկտրադինամիկ և կամերտոնային Հ–երը՝ մինչև 3 Մհց, էլեկտրոնային և թվանշանային Հ–երը՝ մինչև 1 Մհց հաճախականությունների չափման համար:

ՀԱՃԱԽԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ, տախիկարդիա (հուն. taxug՞–արագ և xapβia– սիրտ), սրտամկանի կծկումների հաճախականության ավելացում: Որոշ դեպքերում սուբյեկտիվորեն չի զգացվում, սակայն երբեմն ուղեկցվում է սրտխփոցով: Տարբերում են սինուսային Հ. (իմպուլսների հաճախացած մշակումը սրտի սինուսային հանգույցում) և պարոքսիզմային (նոպայական) Հ.: Սինուսային Հ. (որպես կանոն կծկումների հաճախականությունը լինում է 90–120 զարկ 1 րոպեում) կարող է առաջանալ ֆիզիոլոգիական տարբեր երեույթների (միջավայրի ջերմության բարձրացում, ֆիզիկական և հոգեկան գերլարվածություն, սննդի ընդունում), ինչպես նաև ախտաբանական տարբեր վիճակների (տենդ, սակավարյունություն, բազեդովյան հիվանդություն, սրտային անբավարարություն, նևրասթենիա) դեպքում: Կարևոր դեր են խաղում նաև սրտի վրա նյարդային և հումորալ ազդեցությունները (ադրենալին, թիրօքսին): Արտի կծկումների ռիթմի հաճախացումը կարող է անբարենպաստ ազդել սրտամկանի նյութափոխանակության և արյան շրջանառության վրա: Բուժումը հիմնական հիվանդության վերացում: Պարոքսիզմային Հ., սրտի կծկումների խիստ հաճախացած նոպաներ: Տարբերում են վերփորոքային (հաճախ՝ նևրոզների դեպքում, 1 րոպեում 180– 300 կծկում) և փորոքային Հ., լինում է սրտի հիվանդությունների դեպքում (1 րոպեում 140–200 կծկում), ուղեկցվում է գլխապտույտով, թուլությամբ, գունատությամբ, ուժեղացող շնչահեղձությամբ, ցիանոզով, հազով: Նոպան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր, նույնիսկ ավելի, և ավարտվել հանկարծակի: Բուժումը. հակաառիթմիկ միջոցներ, սրտային գլիկոզիդներ, էլեկտրաիմպուլսային թերապիա: Վերփորոքային Հ–յան դեպքում՝ թափառող նյարդի տոնուսը բարձրացնող մեթոդների կիրառում (ակնագնդերի սեղմում), դեղամիջոցներից՝ քինիդին, նովոկաինամիդ, ստրոֆանտին:

ՀԱՃԱՐ (Triticum dicoccum), ցորենի տեսակ, պատկանում է դաշտավլուկազգիների (հացազգիների) ընտանիքին: Հասկի առանցքը կոտրվող է: Հատիկներն ունեն կարմիր գույն: Հ–ից ստացվում է լավորակ ձավար, օգտագործվում է նաե որպես կեր: Հնագույն կուլտուրա է: ԱՍՀՄ–ում մշակում են Ուդմուրտական, Թաթարական, Չուվաշական, Բաշկիրական, Նախիջևանի, Դաղստանի ԻՍՍՀ–ներում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ՀՍՍՀ–ում՝ Գորիսի, Սիսիանի, Հրազդանի, Ապարանի, Աշտարակի, Աբոփանի, Սևանի և այլ շրջանների լեռնային մասերում: Հ. ունի բազմաթիվ էկոլոգո–աշխարհագրական խմբեր: ՀՍՍՀ–ում տարածված են Հ–ի կարմիր և սպիտակ հասկավոր տարատեսակները: Կան Հ–ի աշնանացան, գարնանացան և երկցան ձևերը: Վաղահաս է և միջահաս: Չորադիմացկուն է: ժանգի և փոշեմրիկի նկատմամբ դիմացկուն է: Բերքատվությունը 15–20 ց/հա է: Բերքը հավաքում են մոմային հասունացման Փուլում:

ՀԱՃԱՐԵՆԻ (Fagus), հաճարածառ, հաճարի, հաճարազգիների ընտանիքի միատուն բույսերի ցեղ: Ծառեր են, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 2 մ: Հյուսիսային կիսագնդի արևադարձային շրջաններում աճում է Հ–ու 10 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 3, որից արևելյան Հ. (F. orientalis) տարածված է նաև ՀՍՍՀ սյուսիսարևելյան շրջաններում (Շամշադին, Իջեվան, Նոյեմբերյան, Գուգարք, Թումանյան, Ստեփանավան): Տերևները պարզ են, ձվաձև, թափվող: Կեղևը հարթ է, բաց մոխրագույն: Ծաղիկները բացվում են տերևների հեա միաժամանակ: Փոշոտվում է քամու միջոցով: Պտղաբերում է կյանքի 20–40, խիտ տնկարկներում՝ 60–70 տարում: Պտուղը կաղին է՝ պատված փայտյա պտղակալով, որը նստած է ոտիկի վրա: Ստվերադիմացկուն է, սակայն՝ ջերմասեր: Առաջացնում է մաքուր կամ խառն անտառներ (90,5 հզ. հա), ապրում մինչև 400 և ավելի տարի: Բնափայտն ամուր է, ծանր, հեշտությամբ հղկվում է, օդում շուտ քայքայվում, իսկ ջրում և խոնավ վիճակում երկար պահպանվում է: Օգտագործվում է երաժշտական գործիքների, ճկված կահույքի, մանրատախտակի, մեթիլսպիրտի պատրաստման հա մար: Պտուղները պարունակում են ֆագին թունավոր ալկալոիդը, որը բովելիս իսկույն քայքայվում է: Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպն օգտագործում են խոզերին կերակրելու համար:

ՀԱՃԸՆ, Հարգան, Աչե, քաղաք Լեռնային Կիլիկիայում, այժմ՝ Թուրքիայի Ադանա վիլայեթի հյուսիսային մասում, Սարոս գետի Գյոկսու վտակից 10 կմ արևմուտք, եռանկյունաձև բլրի վրա: Հնագույն բնակավայր է: Պահպանվել են հռոմեական բերդի (մ. թ. ա. I դ.) ավերակները: Սկզբում եղել է հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրությունների, XII–XIV դարերում՝ Կիլիկիայի հայկական պետության կազմում: Ենթադրում են, որ Հ. անունը առաջացել է նրա մոտ գտնվող նախկին Հարգան քաղաքի և Աչե գյուղի անունների աղավաղումից: Որոշ ուսումնասիրողներ Հարգանը և Հ. նույնացնում են: Ըստ Ալիշանի, Հարգանը և Հ. տարբեր քաղաքներ են: Հ.–ում հայերը բնակվել են վաղ ժամանակներից: XI դարում նրանք հիմնադրել են Ս. Հակոբի վանքը, որն այժմ կանգուն է: Հ–ում մեծ թվով հայեր