Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/91

Այս էջը սրբագրված է

Հ–ի կարևորագույն առանձնահատկությունն ամբողջականությունն է, որը կարող է բնութագրվել տարաբնույթ և բազմաստիճան (հիերարխիական) կապերով և հարաբերություններով (տե՛ս Մաս և ամբողջ): Կախված այդ բնութագրիչների կոնկրետ բովանդակությունից՝ կազմվում է Հ–երի որոշակի դաս: Այսպես, այդ բնութագրիչների առարկայական բովանդակության դեպքում գործ ունենք նյութական Հ–երի, իմաստաբանական առումով գործածելիս՝ գիտական գիտելիքի Հ–երի (իմացաբանական Հ–եր) հետ: Ընդհանուր առմամբ ցանկացած օբյեկտ (ֆիզիկական, կենսաբանական, հասարակական, գաղափարական) կարելի է ներկայացնել որպես Հ., որքանով այդ օբյեկտը միմյանց հետ փոխկապակցված առանձին մասերի ամբողջություն է: Պատմականորեն Հ–ի գաղափարը ծագել է կենսաբանական և հասարակական ամբողջությունների ուսումնասիրություններից և ապա տարածվել այլ տիպի օբյեկտների վրա: Արդի իմաստով Հ–ի հետազոտության մեթոդաբանական ակունքները Կ. Մարքսի և Չ. Դարվինի ուսմունքներն են, ուր գիտականորեն ուսումնասիրվել են բարդ օբյեկտներ՝ հասարակությունը, կենսաբանական էվոլյուցիան: XIX– XX դդ. սահմանագծին Հ–ի գաղափարը մուտք է գործել գիտության տարբեր բաժիններ (լեզվաբանության ոլորտում, որով հիմք դրվեց ստրուկտուրալիզմին, մաթեմատիկայի մեջ՝ բազմությունների տեսությունը ևն): XX դ. կեսից Հ. դառնում է տնտեսագիտության, մանկավարժության և այլ գիտությունների հետազոտության առարկա: Հ. կիբեռնետիկայի մեթոդաբանական հիմքերից է: Հ. հասկացությունը այնուհետև ներմուծվում է տեխնիկայում, հատկապես բարդ Հ–եր նախագծելիս, ստեղծելիս, շահագործելիս (կապի կառավարման Հ., տիեզերական սարքերի Հ. ևն): Հ–ի նկատմամբ հետաքրքրությունը աճել է հատկապես 50-ական թթ.՝ Լ. ֆոն Բերտալանֆիի «Հ–երի ընդհանուր տեսության» ստեղծումից հետո: Հ–ի, որպես տարրերի որոշակիորեն կազմակերպված ամբողջության, կարևորագույն հատկանիշը նրա կարգավորվածությունն է, որը ներքին առումով բնութագրվում է նրա որոշակի կառուցվածքով և կազմակերպվածությամբ, իսկ արտաքին հարաբերությունների առումով՝ նրա վարքագծի որոշակի ուղղվածությամբ: Բարդ կազմակերպված Հ–երին (բնական, տեխնիկական, հասարակական) հատուկ է կառավարման պրոցեսների առկայությունը, որը ապահովում է Հ–ի վարքի ինքնավարությունը: Հ–ի առավել բարդ տիպերից են ինքնակազմակերպվող Հ–երը, որոնք ունակ են արտաքին կամ ներքին պայմանների փոփոխության դեպքում պահպանել կամ կաւոարելագործել իրենց կազմակերպվածությունը : Հ–երի լայն կիրառումը պահանջեց մշակել Հ–երի մաթեմատիկական ապարատը: Այդպիսի ապարատ կառուցվում են բազմությունների տեսության, մաթեմատիկական տրամաբանության, կիբեռնետիկայի և գիտության այլ ճյուղերի լեզվի միջոցով: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում կենդանի ինքնակազմակերպվող Հ–երի նմանակցությամբ մոդելավորել արհեստական ինքնակազմակերպվող Հ–եր: Գրկ.Շեղատառ տեքստ Տես նաև Համակարգային, մոաեցում հոդվածի գրկ.:

Վ. Պողոսյան

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ, գիտական հետազոտության մեթոդաբանության ուղղություն (և համապատասխանաբար՝ զանազան խնդիրների լուծման ու գործունեության եղանակ), որն ուսումնասիրության առարկան դիտում է որպես համակարգ:Հ. մ. հնարավորություն է ընձեռում միասնական տեսական պատկերի մեջ ներկայացնելու առարկան որպես ամբողջականություն՝ իր ներքին բարդ կառուցվածքով, համակողմանի կապակցություններով, այդ ամբողջականությունն ապահովող մեխանիզմներով: Պատմականորեն Հ. մ. (ավելի ճիշտ՝ համակարգային պատկերացումները) վերաբերել են միայն կենդանի օրգանիզմներին՝ նկատի ունենալով դրանց ներքին բարդ, բազմաբնույթ կառուցվածքը, ամբողջականությունն ու կայունությունը: Մինչդեռ նոր ժամանակի բնագիտության մեջ ընդհանուր գերակշռող միտումը եղել է բարդ երևույթների հանգեցումը պարզ տարրերի և բացատրումը մեկ սկզբունքով, ըստ էության՝ մեխանիկական տեսությամբ: XIX դ. գիտության մեջ երևան են գալիս Հ. մ–ման առաջին օրինակները՝ Կ. Մարքսի և Չ. Դարվինի ուսմունքները: XX դ. մարդկության հասարակական, տնտ., տեխ. գործունեությունը հանդիպում է բարդ ու համապարփակ երևույթների, որոնց վերաբերող խնդիրների լուծումը և, համապատասխանաբար, գործունեության կազմակերպումը պահանջում են Հ. մ.: Այդպիսիք են տեխ. բարդ համակարգերը, բնական ռեսուրսների օգտագործման և բնության վերափոխման համալիր ծրագրերը, տիեզերական հետազոտությունների ծրագրերը, հասարակական կյանքի կազմակերպումն ազգային և միջազգային մասշտաբներով, տնտեսության կառավարման և հասարակական զարգացման Փոխհամաձայնեցված ծրագրերի մշակումը ևն: Աշխարհի գիտական պատկերի միասնությունն այլևս չի ըմբռնվում որպես առանձին տեսությունները մեկ ընդհանրական տեսության հանգեցնելու պահանջ: Գերակշռում է լրացումայնության տեսակետը՝ որպես տարբեր և տարաբնույթ տեսությունների ու մոդելների ինտեգրացման նոր ձև, գիտակցվում են հումանիտար և բնական գիտությունների մերձեցման անհրաժեշտությունը և առհասարակ մարդկային հոգևոր մշակույթի միասնականությունը: Այս ամենն անդրադարձ ազդեցություն է գործում ^տ. մ–ման մեթոդաբանության մշակման վրա: 1940-ական թթ. Լ. Բերտալանֆին առաջադրում է համակարգերի ընդհանուր տեսություն ստեղծելու ծրագիր: Հետագա տասնամյակներում Հ. մ. սերտորեն շաղկապվում է կիբեռնետիկայի գաղափարների ու մեթոդների հետ: Հ. մ. մնում է որպես ընդհանուր տեսական, մեթոդաբանական ուղղություն, բայց նրա ըմբըռնումների հիման վրա մշակվում են ավելի կոնկրետ գիտական բնագավառներ՝ համակարգային վերլուծությունը և բարդ համակարգերի տեսությունը: Համակարգային վերլուծությոլնը կամ համակարգ uրկառուցվածքային վերլուծությունը հարմարեցված է կառավարման խնդիրներին, այն զբաղվում է հասարակական, տնտ., ռազմ., գիտ տեխ. բարդ խնդիրների համակողմանի վերլուծությամբ և բոլոր հնարավոր այԼընտրանքների գնահատմամբ՝ կառավարման և գործունեության համար որոշումներ կայացնելու նպատակով: Համակարգային վերլուծության հիմնական միջոցը մոդելավորումն է:

Ավելի ճշգրիտ են որոշված բարդ համակարգերի տես ու թյան եղանակներն ու առարկան: Այստեղ հետազոտության հիմնական մեթոդը մաթեմատիկական մոդելավորումն է, որի դեպքում ձևայնացվում են հետազոտվող բարդ համակարգերի «կենսագործունեության»- պրոցեսները, դրանք ներկայացվում են որպես ճշգրիտ սահմանված պատահարների ոլ գործունեությունների հաջորդականություն: Առանձնահատուկ տեղ ունի համակարգերի «կենսագործունեության» նմանակումը էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով: Վերջապես, բարդ համակարգերի տեսության հիման վրա գոյացել է հաւք ակար գատ եխնիկա (սիստեմատեխնիկա) գիտատեխ. բնագավառը, որի առարկան բարդ համակարգերի նախագծումը, ստեղծումը, փորձարկումն ու շահագործումն է:

Գրկ Гуд Г.Х., Макол Р.Э., Системотехника. Введение в проектирошание больших систем, М., пер. сангл., 1962; Исследошания по общей теории систем, Сб., М., 1969; Справочник по системотехнике, М., 1970; Калман Р., Фалб П., Арбиб М., Очерки по математической теории систем, пер. с англ., М., 1971; Бусленко Н.П., Калашников В.В., Коваленько И.Н., Лекции по теории сложных систем, М., 1973; Блауберг И.В., Юдин Э.Г., Становление сущноть системного подхода М․, 1973; Директор С., Рорер Р., Введение в теорию систем, пер. с ангал., М., 1974; General Syatms

Հ. Գևորգյան

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿ ֆիզիկայում, որոշվում է տվյալ համակարգի համար բնութագրական ֆիզիկական պայմաններով: Ֆիզիկական համակարգը կարող է ունենալ շատ հատկանիշներ և դրանց համապատասխան մեծություններ, որոնց միջև կան որոշակի կապեր: Անկախ մե– ծությունների (վիճակի պարամետրերի) համախումբը, որով որոշվում են մնացած բոլոր մեծությունները, կոչվում է ֆիզիկական մեծությունների լրիվ հավաքածու: Հ. վ. որոշվում է մեծությունների ւրիվ հավաքածուով: Վիճակը ժամանակի ընթացքում փոփոխվում Է պատճառականորեն: