Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/10

Այս էջը սրբագրված է

10 ՂԱԶԱԽԱԿԱՆ
զարգացան ղազախական սովետական գրականությունն ու արվեստը։ Նախապատերազմյան տարիներին սոցիալիզմը Ղ–ում հիմնականում կառուցվեց։ Ղազախ ժողովուրդը վերածվեց սոցիալիստական ազգի։ 1941–1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին հազարավոր ղազախստանցիներ սովետական բանակի շարքերում կռվում էին գերմանա–ֆաշիստական զավթիչների դեմ։ Մոսկվայի մարտերում հռչակվեց 316-րդ (8-րդ գվարդիական) հրաձգային դիվիզիան՝ Ի. Պանֆիլովի հրամանատարությամբ (տես Պանֆիլովականներ), 512 ղազախստանցիներ արժանացան Սովետական Միության հերոսի, այդ թվում՝ 4 օդաչուներ՝ կրկնակի հերոսի կոչման, ավելի քան 60 հզ․ մարդ պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Հանրապետության տարածքում տեղաբաշխվեցին էվակուացված ավելի քան 140 ձեռնարկություններ և ավելի քան 1 մլն մարդ։
Ետպատերազմյան տարիներին ղազախ ժողովուրդը, սովետական բոլոր ժողովուրդների հետ, ավարտեց սոցիալիզմի կառուցումը։ 1950 ական թթ․ յուրացվեցին խամ ու խոպան հողերը․ Ղ․ դարձավ հացահատիկի ու մսի արտադրության երկրի առաջատար շրջաններից մեկը:
Ձեռք բերած նվաճումների համար հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1956), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով:
VI․ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը
Ղ–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Մարքսիզմը և ս–դ․ շարժումը Ղ–ում սկսել է տարածվել XIX–XX դդ․ սահմանագծին։ 1905–07-ի հեղափոխության շրջանում երկրամասում կար ս–դ․ 3 կազմակերպություն (Պետրոպավլովսկում, Ուրալսկում, Սեմիպալատինսկում)։ Հաշվի առնելով Ղ–ում կուսակցական կազմակերպությունների միավորման անհրաժեշտությունը, ՌԿ(բ)Կ ԿԿ 1920-ի ապրիլի 30-ին ստեղծեց ՌԿ(բ)Կ Կիրգիզական (Ղազախական) մարզային բյուրո (1921-ին ընտրվեց կուսակցության մարզկոմ), իսկ 1922-ի ապրիլին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ Կիրգիզական (Ղազախական) բյուրոն, որոնք մեծ աշխատանք կատարեցին Ղ–ի կուսակցական կազմակերպությունների ամրապնդման, ժողտնտեսության վերականգնման, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդման, կուլտուրական հեղափոխության իրականացման ուղղությամբ։ Ղազախական ՍՍՀ ստեղծման (1936) կապակցությամբ ՀամԿ(բ)Կ ԿԿ 1937-ի ապրիլին երկրային (1925-ին մարզկոմը վերանվանվել էր երկրկոմ) կուսակցական կազմակերպությունը վերակազմավորվեց Ղ–ի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության։ Հանրապետության կոմունիստների I համագումարը (1937-ի հունիս) ձևակերպեց ՂԿ(բ)Կ–ի ստեղծումը։ Մինչև 1980-ը տեղի է ունեցել Ղ–ի կոմկուսի 24 համագումար։ Ղ–ի կոմկուսն ունի 686918 անդամ և 28990 անդամության թեկնածու (20724 սկզբնական կուսակցական կազմակերպություն, 1980-ի հունվար)։ 1933–1937-ին Ղ–ի երկրկոմի, ապա կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար է եղել Լ․ Միրզոյանը։ Ղ–ի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է Դ․ Ա․ Կունաևը (1960–62 ին և 1964-ից)։
VII․ Ղազախստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը
Ղ–ի ԼԿԵՄ–ը ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1919-1921-ին։ Ղ–ի ԼԿԵՄ–ը ունի 2 129 434 անդամ (24 747 սկզբնական կոմերիտական կազմակերպություն, 1980-ի հունվար)։
VIII․ Արհմիությունները
Ղ–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Կազմավորվել են 1905–07-ի հեղափոխության շրջանում։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Ղ–ի քաղաքներում և արդ․ կենտրոններում ստեղծվել են արհմիութենական կազմակերպություններ։ Առաջին միավորող կոնֆերանսը տեղի է ունեցել 1921 թվականին։ Ղ–ի արհմիություններն ունեն 6 510 831 անդամ (39 619 սկզբնական արհմիութենական կազմակերպություն, 1980-ի հունվար)։
IX․ Ժողովրդական տնտեսությունը
Արդյունաբերության համախառն արտադրանքը 1977-ին, 1913-ի համեմատությամբ, ավելացել է 216, գյուղատնտեսությանը՝ 7 անգամ։ 1920-ին ծանր ինդուստրիային բաժին էր ընկնում Ղ–ի ամբողջ արտադրանքի միայն 12%-ը, այժմ՝ 76%-ը։ Ղ․ կապիտալ ներդրումների բացարձակ ծավալով միութենական հանրապետությունների մեջ գրավում է 3-րդ տեղը ՌՍՖՍՀ–ից և Ուկրաինայից հետո։
Արդյունաբերությունը։ Արդյունաբերության հիմքն են բնական հարուստ հանքային պաշարները և գյուղատնտ․ հումքը։ Զարգացած են սև և գունավոր մետալուրգիան, ածխի, նավթի, գազի, քիմ․, մեքենաշինական, թեթև, սննդի և այլ ճյուղեր։ Ղ–ի արդ․ արտադրանքը արտահանվում է ավելի քան 80 երկիր։ Առաջատարը գունավոր մետալուրգիան է, որի հիմնական շրջաններն են Հանքային Ալթայը (Ուստ Կամենոգորսկի կապարի–ցինկի, տիտանի և մագնեզիումի, Լենինոգորսկի բազմամետաղների, Զիրյանովսկի կապարի, Արևելաղազախստանյան պղնձաքիմիական կոմբինատներ Իրտիշի պղնձահալման գործարան), Կենտրոնական Ղազախստանը (Բալխաշի և Ջեզկազգանի լեռնամետալուրգիական, Կարագայլիի հանքահարստացուցիչ կոմբինատներ) և Հարավային Ղազախստանը (Չիմքենդի կապարի գործարան, Աչիսայի և Թեկելիի բազմամետաղների կոմբինատներ)։ Պավլոդարի մարզում կա ալյումինի գործարան, կառուցվում է (1978) Բոզշակոլի հանքահարստացուցիչ կոմբինատը։
Ղ–ի արդյունաբերության հեռանկարային ճյուղ է սև մետալուրգիան։ Հանրապետությանը բաժին է ընկնում ՍՍՀՄ երկաթի հանքաքարի պաշարների մոտ 11%-ը, մանգանի՝ ավելի քան 30%–ը, քրոմիտների պաշարներով ՍՍՀՄ–ում գրավում է առաջին տեղը։ Ղ–ի սև մետալուրգիայի առաջնեկը Կարագանդայի մետալուրգիական խոշոր կոմբինատն է Տեմիրթաուում։ Կուաոանայի մարզում է Սոկոլովսկ–Սարբայսկի՝ երկրի խոշորագույն հանքահարստացուցիչ կոմբինատը։ Զգալիորեն ավելացել է Աթասուի երկաթի, Զեզդինի մանգանի հանքաքարի (Ջեզկազգանի մարզ) և քրոմիտների (Ակտյուբինսկի մարզ) արդյունահանումը։ Սկսվել է Լիսակովսկի երկաթի հանքավայրի (Կաստանայի մարզ) շահագործումը։ Հանրապետությունում գործում են Ակտյուբինսկի և Երմակի երկաթի համաձուլվածքների գործարանները։ Ղ–ի արդյունաբերության կարևոր ճյուղերից է ածխարդյունաբերությունը, որի զարգացումը կապված է Կարագանդայի (ՍՍՀՄ–ում 3-րդ տեղը կոքսացվող ածխի արդյունահանմամբ) և Էկիբաստուզի ածխավազանների յուրացման հետ։ Էկիբաստուզի ածխի բազայի վրա X հնգամյակում սկսվել է վառելիքաէներ–

Ա ր դ յ ու ն ա բ ե ր ա կ ա ն ա ր տ ա դ ր ա ն ք ի կ ա ր և ո ր տ ե ս ա կ ն ե ր ի ա ր տ ա դ ր ու թ յ ու ն ը

Արտադրանքի տեսակներ 1940 1960 1970 1978
Էլեկտրաէներգիա, մլն կվտ•ժ 0.6 10.5 34748 59000
Ածուխ, մլն տ 6.97 32.37 61.58 93.67*
Երկաթի հանքաքար, մլն տ - 5.8 18.2 24.9
Հանքային պարարտանյութեր, հզ․ տ - 88 382.4 1247,5*
Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ - 0.9 2.3 2.6
Էքսկավատորներ, հատ - 110 668 1700
Գուլպաներ, մլն զույգ 0.2 23.9 56.3 67.2*
Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն հատ 0.1 13.1 37.4 55*
Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ 0.2 3.4 23.9 28.3*
Շաքարավազ, հզ․ տ 70.9 122.8 176.2 167.6
Միս, հզ․ տ 9.7 278.2 525 618.4
Կենդանական յուղ, հզ․ տ 12.1 29.1 42.2 57.8
Կաթնամթերք (վերածված կաթի), հզ․ տ 97 288.2 794.7 981.1*
Պահածոներ (մլն պայմանական տուփ) 30.2 159.2 303.1 388.3
Ալյուր, հզ․ տ 924 1061 1726 1852*
  • 1977