Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/101

Այս էջը սրբագրված չէ

Ճ–ման նշված տիպը առավել պարզ է, քիչ արդյունավետ և հատուկ է ստորակարգ բույսերին (ջրիմուռներ, որոշ սնկեր), բարձրակարգ բույսերի հին ձևերին (լերդամամուռ ևն)։ Մոնոպոդիալ Ճ–ման ժամանակ գլխավոր ցողունի աճը չի ընդհատվում։ Գագաթի տակ առաջանում են ավելի թույլ զարգացած 2-րդ կարգի ճյուղեր, որոևք էլ առաջացնում են 3-րդ կարգի ճյուղեր ևն։ Բարձր կարգի ընձյուղներն ավելի կարճ են նախորդներից» այդ պատճառով բույսը ստանում է կոնաձև տեսք (սոճի, եղևնի, որոշ խոտաբույսեր)։ Սիմպոդիալ Ճ․ կարող է առաջանալ ինչպես դիխոտոմիկ, այնպես էլ մոնոպոդիալ Ճ–ից։ Առաջին դեպքում մի ճյուղը զարգանում է ավելի ուժեղ և ընդհանուր առանցքի դիրք ընդունում, իսկ երկրորդն ստանում է հաջորդ կարգի ճյուղի տեսք։ Երկրորդ, ավելի տարածված եղանակի դեպքում գլխավոր ցողունի աճն ընդհատվում է, և նրա տեղը զբաղեցնում է գագաթին ամենամոտ կողմնային ճյուղը։ Հաճախ գլխավոր բնի վրա առաջանում են մի քանի խոշոր, համաչափ ճյուղեր։ Այս տիպը բնորոշ է ծաղկավոր բույսերի մեծամասնությանը՝ պտղատու ծառերին (տանձենի, խնձորենի, սալորենի)․ լորենուն, ուռենուն, կեչուն, բանջարաբոստանային կուլտուրաներին ևն։ Ճ–ման վերջին տիպը՝ կեղծ դիխոտոմիկը, առաջանում է մոնոպոդիալից և հատուկ է տերևների հակադիր դասավորություն ունեցող բույսերին։ Ընդհատվում է գլխավոր ցողունի աճը, գագաթի տակ առաջանում են համարյա միատեսակ երկու ընձյուղներ, կենտրոնական բողբոջը մահանում է և նրանից միայն հետք է մնում (եղրևանի ևն)։
ՃՆՃՂԱՊԱՇԱՐ (Polygonlim aviculare), մատիտեղ թռչնոց, ճնճղկապաշար, մատիտեղազգիների ընտանիքի միամյա բույս։ Ցողունը կանգուն է կամ գետնատարած, փռվող։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, ծաղիկները տերևածոցերում են, սպիտակ կամ վարդագույն։ Աճում է ամենուրեք, թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող և միզամուղ դեղամիջոց։ Սխալմամբ Ճ․ նույնացվում է ծտապաշարի (Capsella) հետ, որը խաչածաղկավորների ընտանիքի միամյա կամ երկամյա բույսերի ցեղ է։ Տերևները նստադիր են, ամբողջական։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն։ Պտուղը պատիճակ է։ ՍՍՀՄ–ում աճում է 3 տեսակ, որից սովորական ծտապաշարը ամենուրեք տարածված է նաև Հայաստանում։
ՃՆՃՂՈՒԿԱԶԳԻՆԵՐ (Passerifonn,es), թռչունների կարգ։ Ընդգրկում է շուրջ 5 հզ․ տեսակ, որից մոտ 300-ը՝ ՍՍՀՄ–ում, 143-ը՝ ՀՍՍՀ–ում։ Փոքր և միջին մեծության թռչուններ են, մարմնի երկարությունը՝ 9,5 սմ-ից (արքայիկներ) մինչև 65 սմ (ագռավներ), քաշը՝ 5–6 գ–ից 1100–1600 գ։ Կտուցը լինում է ուղիղ, երկար ու ծռված, եռանկյունաձև, վերևից սեղմված ևն։ Առաջին կարգի թափահարող փետուրները 10–11-ն են, երկրորդայինները՝ 9-ը, պոչայինները՝ 12։ Կան նստակյաց, քոչվոր և չվող տեսակներ։ Սեռական երկձևությունն արտահայտվում է չափերով, հաճախ գույնով և ձայնով (երգող Ճ–ի մոտ երգում են միայն արուները)։ Մոնոգամ և բնակալող թռչուններ են։ Սովորաբար դնում են 4–6 խայտաբղետ ձու, երբեմն՝ տարեկան 2–3 անգամ։ Թխսում են 11–14, ագռավները՝ 19–20, քնարատուտները՝ 45–50 օր։ Հիմնականում երկու սեռն էլ մասնակցում է սերնդի խնամքին։ Ճ–ի կարգն ընդգրկում է 4 ենթակարգ, 66 ընտանիք։ Պայմանականորեն կարելի է բաժանել միջատներով և բուսական կերով սնվող տեսակների։ Օգտակար են, ոչնչացնում են վնասատու միջատներին, պաշտպանում բերքը և անտառը։
ՃՆՇՄԱՆ ԱՎԱԶԱՆ, տես Հիդրոտեխնիկական կառույցներ։
ՃՆՇՈՒՄ մեխանիկայում, մեկ մարմնի կողմից մյուսի մակերևույթին ուղղահայաց ազդող ուժերի ինտենսիվությունը բնութագրող ֆիզիկական մեծություն։ Մակերևույթի վրա ուժերի հավասարաչափ բաշխման դեպքում Ճ․ մակերևույթի ցանկացած մասում հավասար է՝ , որտեղ –ը այդ մասի մակերեսն է, -ը՝ ուղղահայաց կիրառված ուժերի գումարը։ Ուժերի անհավասարաչափ բաշխման դեպքում այս հավասարությունը որոշում է տվյալ հարթակին ազդող միջին Ճ․, իսկ սահմանի անցնելիս, երբ –ը ձգտում է զրոյի՝ Ճ․ տվյալ կետում։ Անընդհատ միջավայրի համար նույնպես սահմանվում է Ճ․ միջավայրի յուրաքանչյուր կետում։ Դադարի վիճակում գտնվող հեղուկի ցանկացած կետում Ճ․ միևնույնն է բոլոր ուղղություններով։ Այս պնդումը ճշմարիտ է նաև շարժվող իդեալական հեղուկների և գազերի համար։ Որպես մածուցիկ հեղուկի Ճ․ տվյալ կետում ընդունում են Ճ–ման միջին արժեքը երեք փոխուղղահայաց ուղղություններով։ Գազերում Ճ․ համեմատական է ջերմաստիճանին (մասնիկի կինետիկ էներգիային)։
Ճ․ չափում են մանոմետրերով, բարոմետրերով, վակուումաչափերով և Ճ–ման տվիչներով։ Միավորների միջազգային համակարգում Ճ–ման միավորը ն/մ² է (պասկալ), միավորների MKGS համակարգում կգ/սմ²։ Կան նաև Ճ–ման արտահամակարգային միավորներ, մթնոլորտ (մթն), բար, մմ ջր․ ս․ և մմ սնդ․ ս․։ Ալիքների Ճ–ման ֆիզիկական բնույթի մասին տես Ձայնի ճնշում, Հարվածային ալիք, Լույսի ճնշում հոդվածներում։ Ճ–ման դերը մեծ է ֆիզիկական, քիմ․, մեխանիկական, կենսբ․ և այլ երևույթներում։
ՃՆՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախի գավառում։ 1909-ին ուներ 180 (21 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը 1915-ի հուլիսին ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՃՇԳՐԻՏ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, ԱՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների ու կառավարման համակարգերի արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1946-ին։ Արտադրում է էլեկտրական ճշգրիտ սարքեր՝ վոլտմետրեր, միլիվոլտմետրեր, լոգոմետրեր ևն։ 1978-ին, 1946-ի համեմատ, արտադրության ծավալն աճել է 80 անգամ։ Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր հանրապետությունները, արտասահմանյան 32 երկիր՝ Բուլղարիա, ԳԴՀ, Չեխոսլովակիա, Անգլիա, ԳՖՀ, Ֆրանսիա ևն։ Նոր արտադրատեսակների մշակման և արտադրության տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում են Մոսկվայր, Լենինգրադի, Կրասնոդարի, Երևանի ԳՀԻ–ները։ 1973-ից ներառնված է «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման մեջ։
ՃՇԳՐԻՏ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, ֆիզիկական առանձնահատկություններ և քիմիական ճշգրիտ բաղադրություն ունեցող մետաղե համաձուլվածքներ, որոնց մեծ մասի հիմքը մետաղներն են։ Ճ․ հ–ի դասին են պատկանում այն համաձուլվածքները (օրինակ, ինվար, էլինվար, մանգանին, կոնստանտան), որոնց ֆիզիկական պարամետրերը համարյա չեն փոխվում ջերմաստիճանի, մագնիսական և էլեկտրական դաշտերի, մեխանիկական բեռնվածքի փոփոխության դեպքում։ Գործնական կարևոր նշանակություն ունեն նաև այն համաձուլվածքները (օրինակ, պերմալոյ, ալյումել, մագնիսաստրիկցիոն նյութեր), որոնց ֆիզիկական պարամետրերը, ընդհակառակը, արտաքին պայմանների փոփոխության դեպքում էապես փոխվում են։ Ճ․ հ․ են նաև գերհաղորդականությամբ օժտված համաձուլվածքները։ Ճ․ հ․ կիրառվում են ճշգրիտ սարքեր, ժամացույցների դետալներ, երկարության չափի, կամերտոնների ստուգանմուշներ պատրաստելու համար։
ՃՇԳՐԻՏ ՀԱՍՏՈՑՆԵՐ, բարձր ճշգրտությամբ դետալներ մշակող մետաղահատ հաստոցներ։ Ճ․ հ․ են հղկիչ, ատամնաֆրեզիչ, գայլիկոնիչ–ներտաշիչ, խառատային հաստոցները։ Ըստ ճշգրտության