Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/102

Այս էջը սրբագրված չէ

դասի լինում են՝ բարձրացված ճշգրտության, բարձր ճշգրտության, հատուկ բարձր ճշգրտության (նկ․) և հատուկ ճշգրիտ։ Ճ․ հ–ով մշակումն ապահովում է երկրաչափական ճիշտ ձևի մակերևույթներով, առանցքների ճշգրիտ տարածական դիրքով և փոքր խորդուբորդություններով դետալների ստացում։ Բարձր ճշգրտություն ապահովելու պայմաններն են՝ բարձրացված Ճշգրտությամբ պատասխանատու դետալների և հանգույցների, ճշգրիտ և գերճշգրիտ սահքի առանցքակալների, ինչպես նաև հիդրոդինամիկակաև և հիդրոստատիկական առանցքակալների, մատուցման զգայուն մեխանիզմների կիրառում, ջերմային ձևափոխությունների և տատանումների պակասեցում, հանգույցների կոշտության մեծացում ևն։ Ճ․ հ–ի զարգացման տենդենցներն են՝ անվանակարգի և տիպաչափի ընդարձակում, թվային ծրագրային կառավարմամբ Ճ․ հ–ի յուրացում և հաստոցների հուսալիության բարձրացում:
Հայկ․ ՍՍՀ–ում Ճ․ հ․ արտադրում են Երևանի ֆրեզերային հաստոցների, Լենինականի հղկիչ հաստոցների և Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանները։
ՃՇԳՐԻՏ ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ԿՈՊԱՐ, ճշգրիտ վերին և ստորին եզր, թվային բազմության բնութագրիչներ։ Իրական թվերի ոչ դատարկ բազմության ճշգրիտ վերին կոպարը (, լատ․ supremum – ամենաբարձր) ամենափոքրն է բոլոր այն թվերից, որոնք մեծ են (կամ հավասար) -ի բոլոր տարրերից․ , եթե 1․ -ի ցանկացած -ի համար, 2․ ցանկացած -ի () համար կա մի -ից, որ ։ Կանգունորեն սահմանվում է ճշգրիտ ստորին կոպարը ( լատ․ infimum–ամենացածր) որպես մի այնպիսի թիվ, որ -ի ցանկացած -ի համար և ցանկացած -ի () համար կա մի -ից, որ ։
Եթե բազմությունը սահմանափակ է վերևից (ներքևից), ապա այն ունի ճշգրիտ վերին (ստորին) կոպար։
Օրինակներ․ ,
։
ՃՇԳՐԻՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Նոր Հաճընի, ՍՍՀՄ սարքաշինական արդյունաբերության ձեռնարկություն։ Կազմակերպվել է 1958-ին՝ ՀՍՍՀ Արզնիի ՀԷԿ–ի շինարարության նորոգման արհեստանոցի բազայի վրա։ Թողարկում է մոտ 80 տեսակ արտադրանք՝ հաստոցներ, սարքեր, տեխ․ քարեր ևն։ Սերիական արտադրությունն սկսել է 1960-ից։ 1978-ին, 1959-ի համեմատ, արտադրության ծավալն աճել է 55 անգամ։ Կոոպերացված արտադրական կապերի մեջ է Ռիգայի, Մոսկվայի, Լենինգրադի և այլ քաղաքների մոտ 250 գործարանի, իսկ գիտատեխնիկական խնդիրներով՝ ՍՍՀՄ 64 ԳՀԻ–ի հետ։ Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում և արտահանվում 14 երկիր՝ ԳԴՀ, Հունգարիա, Չեխոսլովակիա, ԳՖՀ, Անգլիա, Իտալիա։ 1972-ին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ մեքենաշինության մեջ, շինվածքի պատրաստման ճշգրտության բնութագիր, որոշվում է ստանդարտներում նշված թույլտվածքների (տես Թույլտվածքներ և նստեցվածքներ) արժեքներով։ Ճ․ դ․ կարող են սահմանված լինել ինչպես շինվածքի առանձին երկրաչափական պարամետրերի (օրինակ, գծային չափերի, անկյունների ևն), այնպես էլ ամբողջ շինվածքի (օրինակ, մետաղահատ հաստոցների, առանցքակալների ևն) համար։ Ճ․ դ․ նշանակվում հն հերթական համարներով։ Օրինակ, ճյուղային ստանդարտների թույլտվածքների համակարգում 1–50 մմ տրամագծով շինվածքների համար սահմանված են 10 Ճ․ դ․՝ 1, 2, 2a, 3, За, 4, 5, 7, 8, 9 (նոմինալ չափի թույլտվածքի աճի հերթականությամբ)։ Սահմանված են նաև 1-ից ավելի Ճ․ դ․, որոնք նշանակվում են (թույլտվածքի նվազման հերթականությամբ) 09, 08,․․․,02 և նախատեսված են չափիչ միջոցների (տրամաչափ, ծայրաչափ) և հատուկ ճշգրիտ դետալների (ճշգրիտ առանցքակալների նստեցվածքներ) միացումների համար։
Ստանդարտների միջազգային կազմակերպությունում կան 18 հիմնական Ճ․ դ․, որոնք նշանակվում են 01, 0, 1, 2,․․․, 16։
ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ ավտոմատ կառավարման համակարգի, ավտոմատ կառավարման համակարգերի (ԱԿՀ) կարևոր բնութագիր, որոշում է իրական կառավարվող պրոցեսի (ԿՊ) մոտեցման աստիճանը պահանջված պրոցեսին։ ԿՊ–ի շեղումը պահանջվածից պայմանավորված է կառավարման օբյեկտի և ԱԿՀ–ի դինամիկական հատկություններով, ԱԿՀ–ի մեջ մտնող չափիչ և գործադիր սարքերի սխալանքներով, որոշ տարրերի ներքին աղմուկներով և արտաքին խանգարումներով։ Այդ շեղումն առաջանում է սիստեմատիկ և պատահական սխալանքներից։ Սիստեմատիկ սխալանքը ԿՊ–ի պատահական շեղման մաթեմատիկական սպասումն է։ Պատահական սխալանքը սովորաբար բնութագրվում է դիսպերսիայով կամ միջին քառակուսային շեղմամբ (միաչափ ԿՊ–ի դեպքում) և կամ կոռելյացիոն մատրիցով (բազմաչափ ԿՊ–ի դեպքում)։ Սիստեմատիկ և պատահական սխալանքների միջև եղած առնչությունը որոշվում է համակարգի թողունակության շերտով (մուտքի ազդանշանի տատանումների այն հաճախականությունների տիրույթով, որոնց արձագանքում է համակարգը)։ Թողունակության շերտի ընդլայնումով համակարգը դառնում է պակաս իներցիոն, և սիստեմատիկ սխալանքը փոքրանում է, սակայն մեծանում է պատահական սխալանքի դիսպերսիան։
Ճ․ սերտորեն կապված է ԱԿՀ–ի մեկ այլ կարևոր բնութագրի՝ զգայունության հետ (տես Զգայունություն ավտոմատ կառավարման տեսության մեջ
«ՃՇՄԱՐԻՏ ՍՈՑԻԱԼԻԶՄ», «իսկական սոցիալիզմ», «գերմանական սոցիալիզմ», մանրբուրժուական սոցիալիզմի տարատեսակ։ Տարածվել է 1844–47-ին, գլխավորապես Գերմանիայում։ Արտահայտել է դասակարգային հակասությունների խորացումից վախեցած գերմ․ քաղքենիության տրամադրությունները։ «Ճ․․ ս»-ի ներկայացուցիչները (Մ․ Հեսս, Հ․ Պյութման, Հ․ Կրիգե) հանդես են եկել նախակապիտալիստական կարգերի, մասնավորապես արհեստավորական համքարականության իդեալականացմամբ, տարածել են խոշոր կապիտալիստական արդյունաբերության շրջանցմամբ Գերմանիայում սոցիալիստական հասարակարգին անցման հնարավորության պատրանքը, հակադրվել են պայքարի հեղափոխական ձևերին և քարոզել ծայրահեղ նացիոնալիզմ․ «Գերմանական գաղափարախոսություն», «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», «Շրջաբերական Կրիգեի դեմ» և այլ երկերում Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը քննադատ ել են «Ճ․ ս․», ցույց տվել նրա գաղափարական սնանկությունը և հետադիմական բնույթը։ Վ․ Ի․ Լենինը «ճշմարիտ սոցիալիստներին» բնութագրել է որպես ոչ–հեղափոխականներ, «․․․իմաստակային դատողությունների և վերացական քարոզի հերոսներ» (Երկ․, հ․ 10, էջ 592)։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ, տես Ճշմարտություն։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, 1․ գիտելիքի (պատկերացումների, դատողությունների, հիպոթեզների, տեսությունների) հատկանիշ․ գիտելիքը համարվում է ճշմարիտ, եթե այն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը այնպես, ինչպես այն կա անկախ գիտակցությունից։ Իդեալիստական փիլ․ համակարգերում Ճ․ համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն (Պլատոն), բանականության բնածին հատկանիշ (Ռ․ Դեկարտ) կամ մտքի ապրիորի ձև (Ի․ Կանտ)։ Հեգելը տվել է Ճ–յան դիալեկտիկական ըմբռնումը՝ դիտելով այն որպես գիտելիքի ծավալման պրոցես։ Արդի բուրժ․ փիլիսոփայությունը մերժում է Ճ–յան օբյեկտիվությունը՝ այն հանգեցնելով անձնավորության հոգեբանական վիճակեն (էկզիստենցիալիզմ), գիտության դրույթների և զգայական փորձի համապատասխանությանը (նեոպոզիտիվիզմ)։ Պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը,