Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/108

Այս էջը սրբագրված չէ

Մ
Մ, հայերեն այբուբենի քսաներորդ աառը: Անունն է «մեն»: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Մտնում է «կրկնահար» տառախմբի մեջ: Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում երկարը կրկնված է և նուրբով իրար միացած ստորին ծայրերից, իսկ լայնը կապվում է երկարին աջ կողմի վերին ծայրից՝ Մ: Գրչագիրը և երկաթագիրը նույնն են, միայն տարբերությունը ուղիղ և կոր նուրբերի մեջ է՝ Մ, Մ: Տառը որոշ փոփոխություն է կրում բոլորգրում, որից էլ անցնում է շղագրին և նոտրգրին: Երկարներից առաջինը հավասարվում է կարճ գծերին և կազմում բոլորակ՝ տողի վրա. մյուս մասերը մնում են նույնը՝մ, մ, մ: Մ տառը նշանագրում է հայերեն երկշրթնային ձայնորդ ռնգային բաղաձայն հնչյունը (հնչույթը): Բ, պ, փ բաղաձայններից առաջ հնչում է ն (ամբար—անբար, ամպ—անպ, փամփուշտ—փանփուշտ): Մնացած բոլոր դեպքերում պահպանում է իր հնչույթային արժեքը:
Մ նշանակել է երկու հարյուր և երկուհարյուրերորդ: Բյուրի նշանով (Մ)՝ երկու միլիոն: Արաբ. թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է դասական թվականի արժեքով (Մ–երկուհարյուրերորդ): Ա. Մաթևոսյան «Մ», ընդհանուր նշանակության էլեկտրոնային հաշվողական մեքենաներ (ԷՀՄ): Նախատեսված են լայն դասի խնդիրների լուծման համար, մասնավորապես տեխնոլոգիական պրոցեսների կառավարման և բազմափուլ ստորակարգային համակարգերում աշխատանքի համար: «Մ» անվանաշարի առավել արդյունավետ մոդելներից է «Մ–4030»-ը, որը «Մ–2000», «Մ–3000» և «Մ–4000» կոմպլեքսների հետագա զարգացման արդյունք է: Միջին արագագործությունը վայրկյանում 100 հազար գործողություն է, օպերատիվ հիշողության սարքի (ՕՀՍ) ծավալը՝ 512 հզ. բայտ: Հաշվողական տեխնիկայի միջոցների ագրեգատային համակարգի (ՀՏԱՀ) միջին մակարդակի մոդելներից են «Մ–5000»-ը (օգտագործվում է հիմնականում տնտ. ինֆորմացիայի մշակման համար՝ պերֆորացիոն հաշվողական կոմպլեքսի կազմում կամ որպես մեքենա–սատելիտ), «Մ–6000»-ը և «Մ–400»-ը (որպես մեքենաների ցանցը կառավարող ԷՀՄ), որոնք մոդելային կառուցվածքով փոքր հզորության ԷՀՄ–ներ են: «Մ–6000»-ը և «Մ–7000»-ը մտնում են տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգի մեջ: Հաշվողական ենթահամակարգի հիմքում ընկած է «Պարամետր» տիպի ԷՀՄ, որի արագագործությոլնը վայրկյանում 200 հազար գործողություն է, ՕՀՍ-ի ծավալը՝ մինչև 64 հզ. բայտ: ՀՏԱՀ–Մ–ի բազայի վրա ստեղծվել է «ՍՄ» անվանաշարի նոր մեքենաների համակարգ: «ՍՄ–1»-ը և «ՍՄ–2»-ը՝ փոքր հզորության ԷՀՄ–ներ են, որոնց արագագործությունը կազմում է վայրկյանում 100-200 հզ. գործողություն: «ՍՄ–1»-ի, «Մ–6000»-ի և «Մ–7000»-ի միջև, ինչպես նաև «ՍՄ–2»-ի և «Մ–7000»-ի միջև կա ծրագրային համատեղելիություն: «ՍՄ–3»-ում օգտագործված է «Մ–400»-ի ծրագրային ապահովումը: «ՍՄ–4»-ը կարող է ունենալ մինչև 256 հզ. բայտ ծավալով ՕՀՍ: Բ. Մելիք–Շահնազարով ՄԱ, Մաս, փոքրասիական աստվածուհի, դիցամայր: Խորհրդանշել է մեռնող և հարություն առնող բնության ուժերը: Գլխավոր տաճարատեղին եղել է Կապադովկիայի Կոմանա քաղաքը: Ըստ Ստրաբոնի, Մ–ի մեհյանը սպասարկել են 6000 քրմեր ու քրմուհիներ, որոնք դիտվել են արքայազուններ: Քրմապետը համարվել է թագավորի փոխանորդը կամ տեղապահը: Մ–ի պաշտամունքը նշվել է աղմկալից խրախճանքներով: Մեռնող բնությունը խորհրդանշելու համար կատարվել են ողբահանդեսներ և արյունոտ զոհաբերումներ (մոլեռանդ երկրպագուներն ամորձատել են իրենց և այլն): Փռյուգիայում Մ. նույնացվել է Կիբելային, Հայաստանում՝ Անահիտին, Հունաստանում՝ Ենիոյին, Հռոմում՝ Բելլոնային:
ՄԱ ՅՈՒԱՆ, Ցին–շան (XII դ. վերջ – XIII դ. 1-ին կես, Շանսի գավառ), չին գեղանկարիչ: Հանչժոուի գեղանկարչության ակադեմիայի գործիչ: Ստեղծել է բնանկարներ («Միայնակ ձկնորսը գետի վրա, ցրտին», Ազգային թանգարան, Տոկիո), ինչպես և «ծաղիկներ–թռչուններ» ժանրի ստեղծագործություններ («Սալորի ծաղիկները, քարերը և վայրի բադերը լեռնային գետակում», Գուգուն թանգարան, Պեկին): Մ. Յու–ի միագույն և երանգավորված բնանկարներին, որոնք խորապես մարմնավորում են բնությունը, որպես աշխարհի