գետիկական խոշոր համալիրի կառուցումը։ Նավթարդյունաբերությունը կենտրոնացած է Ղ–ի արմ–ում։ Նավթին համընթաց արդյունահանվում է նաև գազ։ Հանրապետությունում նավթավերամշակման առաջին գործարանը կառուցվել է Գուրևում (Էմբայի ավազան)։ 1960-ականներին՝ երբ Մանգըշլակ թերակղզում հայտնաբերվեցին նավթի (Ուզեն, Ժետըբայ) և գազի նոր պաշարներ, Ղ–ում սկսվեց նավթարդյունաբերության զարգացման նոր փուլ։ Պավլոդարում և Չիմքենդում կառուցվում են նավթավերամշակման նոր գործարաններ։ Արևմտյան Ղազախստանի գազի հարուստ պաշարների հիման վրա աշխատում է Ղ–ի գազավերամշակման գործարանի I հերթը։ Կառուցվում է (1978) Շևչենկոյի պլաստմասսաների գործարանը։ Ղ-ի էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 1977 թվականին, 1940 թվականի համեմատությամբ, աճել է 53 անգամ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 88 անգամ։ Այս ճյուղը առավել զարգացում ստացավ սկզբում Կենտրոնական (Կարգանդայի ածխի) և Արևելյան (Իրտիշի և նրա վտակների հիման վրա) Ղազախստանում։ Առավել խոշոր են Կարագանդայի ՊՇԷԿ–1-ը և ՊՇԷԿ–2-ը, Բուխտարմայի և Ուստ Կամենոգորսկի ՀԷԿ–երը։ Էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր շրջան է դարձել Հարավային Ղ․ (Ջամբուլի ՊՇԷԿ, Չարդարինի և Կապչագայի ՀԷԿ–եր)։ Արևմտյան Ղ–ում զարգանում է ատոմային էներգետիկան։ Շևչենկոյում կառուցվել է արագ նեյտրոնների ռեակտոր, որի հիման վրա ստեղծվել է ծովի ջրի աղազրկման փորձաարդյունաբերական կայան։ Պավլոդարի մարզում, Էկիբաստուզի ածխի բազայի վրա, էլեկտրաէներգետիկական արդյունաբերության նոր հզոր կենտրոն է ստեղծվում։ Այստեղ գործում է Պավլոդարի ԶԷԿ–ը, կա ռուցվել է Երմակի ՊՇԷԿ–ը։
Ղ–ում քիմ․ արդյունաբերությունը ստեղծվել է սովետական իշխանության տարիներին։ Հանրապետությունում արտադրվում են մեծ քանակությամբ հանքային պարարտանյութեր, պոլիէթիլեն․ քրոմի միացություններ, արհեստական մանրաթել, քացախալդեհիդ, արդյունահանվում են ֆոսֆորիտներ, սուլֆիտա–բարիտային հումք, նատրիումի սուլֆատ, կալցիումի կարբիդ, Ջամբուլի մարզում կառուցվել է ֆոսֆորիտի արդյունահանման և հարստացման «Կարաթաու» լեռնաքիմիական կոմբինատը, Չիմքենդում՝ ֆոսֆորային աղերի, Ջամբուլում՝ սուպերֆոսֆատի և ֆոսֆատի գործարանները։ Քիմ․ կոմբինատ կա Ալգայում, գործարան՝ Գուրևում։ Ղ-ում մեքենաշինությունը (դարբնոցա-մամլիչ սարքավորում, մետաղահատ հաստոցներ, գյուղատնտ. մեքենաներ ևն) և մետաղամշակումը զարգացել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Խոշոր կենտրոններն են Ալմա Աթան, Կարագանդան․ Պետրոպավլովսկը, Ցելինոգրադը, Չիմքենդը, Ուստ Կամենոգորսկը, Ակտյուբինսկը, Պավլոդարը։ Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, կոշիկի, մորթու, կարի, տեքստիլ արդյունաբերությունը: Զարգանում է բամբակեղենի և կահույքի արդյունաբերությունը (Ալմա Աթա, Չիմքենդ)։ Սննդի արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ կեսը կապված է անասնապահական հումքի վերամշակման հետ։ Մսի արտադրությամբ (Սեմիպալատինսկ, Պետրոպավլովսկ, Ալմա Աթա, Ուրալսկ) Ղ․ ՍՍՀՄ–ում գրավում է 3-րդ տեղը Ուկրաինայից և ՌՍՖՍՀ–ից հետո։ Սննդի արդյունաբերության մյուս ճյուղերը կապված են բուսական հումքի վերամշակման հետ։ Շաքարի գործարաններ կան Ջամբուլի, Ալմա Աթայի և Տալդի Կուրգանի մարզերում։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։ Ձկնորսությամբ զբաղվում են Կասպից և Արալյան ծովերում, Բալխաշ, Զայսան լճերում։ Գուրևում, Արալսկում և Բալխաշում գործում են ձկնավերամշակման և ձկան պահածոների գործարաններ։
Գյուղատնտեսությունը՝ Ղ–ին բաժին է ընկնում ՍՍՀՍ գյուղատնտ․ հողահանդակների ընդհանուր տարածության 1/3-ը։ Հատկապես մեծ է արոտավայրերի և խոտհարքների տեսակարար կշիռը (մոտ 187 մլն հա)։ Վարելահողերը զբաղեցնում են ավելի քան 35 մլն հա։ Խամ ու խոպան հողերի յուրացման հետ կապված ավելացել է վարելահողերի տարածությունը։
Գ յ ու ղ ա տ ն տ․ հ ի մ ն ա կ ա ն կ ու լ տ ու ր ա ն ե ր ի ց ա ն ք ա տ ա ր ա ծ ու թ յ ու ն ն ե ր ը (հզ․ հա)
Կուլտուրաներ | 1913 | 1940 | 1960 | 1970 | 1979 |
---|---|---|---|---|---|
Գյուղատնտ. բոլոր կուլտուրաները այդ թվում | 4145.7 | 6808.6 | 28542.7 | 30969.9 | 35952.3 |
Հացահատիկները, որոնցից | 3880.8 | 5817.1 | 21949.9 | 22603 | 25298.2 |
ցորեն | 2507.1 | 3446.4 | 18062.6 | 17399.6 | 17101 |
Բամբակ | 15 | 101.8 | 105.6 | 117.5 | 119.3 |
Շաքարի ճակնդեղ | - | 15.4 | 60 | 70.1 | 75.2* |
Արևածաղիկ | 18.8 | 164.9 | 134.6 | 93.3 | 89.7* |
Կարտոֆիլ | 41.5 | 99.7 | 174.2 | 192.4 | 176.3* |
Բանջարեղեն | 12.2 | 22.9 | 46.1 | 51.4 | 56.3* |
* 1977
Կարճ ժամանակում հերկվել են 25 մլն հա նոր հողեր։ Ցանքերի աճը հիմնականում կատարվեց հացահատիկային կուլտուրաների հաշվին, որը ապահովեց Ղ–ում ապրանքային հացահատիկի համամիութենական նոր խոշոր բազայի ստեղծում Ղ–ում կա 2059 սովետական տնտեսություն և 400 կոլտնտեսություն, 19 ձկնորսական արտել (1979):
Հացահատիկի մշակման հիմնական շրջանը Ղ–ի հս․ է, շաքարի ճակնդեղինը՝
Գ յ ու ղ ա տ ն տ ե ս ա կ ա ն ա ր տ ա դ ր ա ն ք ի հ ի մ ն ա կ ա ն տ ե ս ա կ ն ե ր ի ա ր տ ա դ ր ու թ յ ու ն ը (հզ. տ)
Արտադրանքի տեսակները | 1913 | 1940 | 1971-1975* | 1977 |
---|---|---|---|---|
Հացահատիկ | 2155 | 2515 | 21662 | 27900** |
Բամբակ | 10 | 93 | 305 | 323.8 |
Շաքարի ճակնդեղ | - | 384 | 2194 | 1687.4 |
Կարտոֆիլ | 178 | 394 | 1818 | 2189.2 |
Բանջարեղեն | - | 172 | 893 | 893 |
Միս | 435 | 226 | 986 | 1040.4** |
Կաթ | 351 | 1099 | 4059 | 4414.5** |
Բուրդ | 42 | 13 | 101 | 105.6** |
Ձու (մլն հատ) | 228 | 307 | 2430 | 3254.1** |
* Միջին տարեկան
** 1978;
Ջամբուլի, Տալդի Կուրգանի և Ալմա Աթայի մարզերը, բամբակենունը՝ Չիմքենդի մարզը, արևածաղկինը՝ Արևելաղազախստանյան, Սեմիպալատինսկի և Պավլոդարի մարզերը։ Հանրապետության հվ–ում, հատկապես Տյան Շանի նախալեռներում, զարգացած է պտղաբուծությունը և խաղողագործությունը։
Ղ․ խոշոր անասնապահական բազա է երկրի արլ–ում։ Միութենական հանրապետությունների մեջ գրավում է 2-րդ տեղը ոչխարների և այծերի, 3-րդ տեղը՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով։ 1979-ին Ղ–ում հաշվվում էր 8323,9 հզ․ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 35024,6 հզ․ գլուխ ոչխար և այծ, 3096,2 հզ․ խոզ, 1254,3 հզ․ ձի և 123,8 հզ․ ուղտ։
Անասնապահության մոտ 40% -ը կենտրոնացած է Ղ ի հվ․ շրջաններում, որտեղ տիրապետում է մսաբրդատու և կարակուլային ոչխարաբուծությունը։ Հս–ում կենտրոնացած է խոշոր եղջերավոր անասունների մոտ 45% –ը (հիմնականում կաթնամսատու ուղղության)։ Զարգացող ճյուղ է թռչնաբուծությունը (41,9 մլն, 1978)։
Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 14,25 հզ․ կմ է (1979)։ Դեռ 1920-ական թթ․ կառուցվել էին Պետրոպավլովսկ–Կոկչետավ կուրորտ Բորովոյե, Բուռնոյե– Ջամբուլ–- Ֆրունզե երկաթուղիները․ I հնգամյակի խոշոր կառույցներից է Թուրքեստան–Աիբիր մայրուղին, 1442 կմ։ Հետագայում կառուցվել են Ցելինոգրադ–Կարագանդա–Բալխաշ, Ժարիկ–Ջեզկազգան, Ռուբցովսկ–Ուստ Կամենոգորսկ– Լենինոգորսկ, Գուրև– Օրսկ, Ցելինոգրադ - Պավլոդար, Մոինտի– Չու, Կուստանայ–Տոբոլ–Լիսակովսկ, Տոբոլ–Ջետիգարա, Եսիլ–Արկալըկ, Կարագանդա– Կարագայլի, Կարաթաու–