կուղխ, որմզդեղն ևն: Բազմաթիվ թռչուններ (կաքավներ, բադեր, սագեր) ունեն արդյունագործական նշանակություն: Ծովերը հարուստ են ձկներով:
Բնակչության 70%–ը ռուսներ են, ավելի քան 4%–ը՝ հյուսիսային ժողովուրդներ: Միջին խտությունը 1 կմ² վրա 0,4 մարդ է: Բնակչության 70%–ից ավելին կենտրոնացած է մարզի հվ–արմ. մասում, քաղաքային բնակչությունը 78,3% է (1979): Բոլոր քաղաքները (Մագադան, Սուսուման, Պևեկ, Անադիր) ստեղծվել են սովետական իշխանության տարիներին:
Տնտեսությունը: Տնտեսության հիմքը կազմում են լեռնահանքային արդյունաբերությունն ու գունավոր մետալուրգիան (Կոլիմայի ու նրա վտակների վերին հոսանքների ավազան), ոսկու, անագի, վոլֆրամի, սնդիկի արդյունահանման և հանքահարստացուցիչ ձեռնարկությունները: Զարգացած է ձկնեղենի արդյունաբերությունը: Կան վառելանյութի, էներգետիկայի, մեքենաշինության, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ՊՇԷԿ, ՀԷԿ, ԱԷԿ: Կա ածխի արդյունահանություն: Մ. մ–ում կան 50 սովետական, 11 կոլեկտիվ և զգալի թվով օժանդակ տնտեսություններ: Գյուղատնտ. օգտագործելի հողատարածությունը 271 հզ. հա է, որից 249 հզ. հա՝ խոտհարք և արոտավայր, 22 հզ. հա՝ ցանքատարածություն (75%–ը՝ կերային կուլտուրաներ, մնացածը՝ հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն ևն): Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են եղջերվապահությունն (722,5 հզ. գլուխ) ու կաթնատու անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ՝ 25 հզ. գլուխ, որի 48%–ը կովեր են): Կա մորթատու գազանաբուծություն և արդյունագործական որսորդություն: Մարզում երկաթուղի չկա: Արտաքին բեռնաշրջանառությունը կատարվում է ծովային, ներքին փոխադրումները՝ ավտոմոբիլային տրանսպորտով: Ծովային նավահանգիստներն են Նագաևոն (Մագադան քաղաք), Պևեկը, Պրովիդենիան, Էգվեկինոտը, Անադիրը, Բերինգովսկին: Կարևոր օդային գծերն են Մագադան–Սուսուման–Կալիկչանը, Պևեկ–Կոմսոմոլսկին, Էգվեկինոտ–Իուլտինը: Զարգացած է տեղական նշանակության նավագնացությունը:
Լուսավորությունը և առողջապահությունը: 1972–73 ուս. տարում մարզում կար 284 հանրակրթական դպրոց, 2 պրոֆտեխ. ուսումնարան, միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններ, մանկավարժական ինստ.: Ունի մի շարք ԳՀԻ–ներ և համամիութենական բուհերի մասնաճյուղեր: 1973-ին Մ. մ–ում կային 224 մասսայական գրադարան, հայրենագիտական և այլ թանգարաններ, 251 ակումբ, 480 կինոսարք, 29 արտադպրոցական հաստատություն (այդ թվում՝ 13 պիոներների տուն, 12 մանկական սպորտդպրոց ևն), 100 հիվանդանոց (6,5 հզ. մահճակալով), 1,7 հզ. բժիշկ: Մագադանից 286 կմ հս. գտնվում է Տալայա ջերմուկա–ցեխաբուժական կուրորտը: Լույս են տեսնում մարզային թերթեր: Գործում են ռադիոհաղորդումների և հեռուստատեսային կենտրոններ:
ՄԱԳԱՂԱԹ, մագաղատ (ասոր. magalləta - գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ: Ըստ հուն. ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի (մ. թ. ա. 197–159) օրոք: Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ: Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և փաթեթի փոխարեն իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը: Հայերը գործածել են «Մ.» անվանումով: Մ–ի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին: Ունեցել է մշակման տարբեր եղանակներ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/110
Այս էջը սրբագրված չէ