Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/111

Այս էջը սրբագրված չէ

որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում: Հայերը մինչև VIII-IX դդ. օգտագործել են Մ., այնուհետև՝ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել: Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75 սմ x 50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց: Ա. Մաթևոսյան ՄԱԳԴԱԼԵՆԱ (Magdalena), գետ Կոլումբիայում: Երկարությունը 1540 կմ է, ավազանը՝ 260 հզ. կմ²: Սկիզբ է առնում Կենտրոնական Կորդիլիերաների հվ–ից, թափվում՝ Կարիբյան ծով: Հոսում է Կենտրոնական և Արևելյան Կորդիլիերաների միջլեռնային իջվածքով և Մերձկարիբյան դաշտավայրով: Միջին հոսանքում սահանքավոր է: Ջրի միջին ծախսը՝ 8-10 հզ. մ³/վրկ: Գլխավոր վտակը Կաուկան է: Նավարկելի է Նեյվա քաղաքից սկսած: Մ–ի ափերին են Օնդա, Պուերտո Բեռիո, Բառանքիլյա քաղաքները:
ՄԱԳԴԵԲՈՒՐԳ (Magdeburg), քաղաք ԳԴՀ–ում, համանուն օկրուգի վարչական կենտրոնը: 279 հզ. բն. (1976): Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, գետային նավահանգիստ Էլբայի վրա: ԳԴՀ արդ., առևտրատրանսպորտային, ծանր մեքենաշինության, քիմ., սննդի արդյունաբերության կենտրոն է: Կա բժշկ. ակադեմիա, ծանր մեքենաշինության բարձրագույն դպրոց, արվեստի և ջրային տնտեսության մասնագիտական դպրոցներ: Առաջին անգամ հիշատակվել է 805-ին:
ՄԱԳԴԵԲՈՒՐԳՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (jus theutonicum magdeburgense), Մագդեբուրգ քաղաքի քաղաքային ֆեոդալական իրավունք: Ձևավորվել է XIII դ.: Աղբյուրներ են ծառայել սաքսոնյան հայելին, Մագդեբուրգի շյոֆենների ղատարանի որոշումները, քաղաքային պատրիկությանը արքեպիսկոպոս Վիխմանի շնորհած արտոնությունները ևն: Կարգավորել է դատարանի, քաղաքային իշխանության գործունեությունը, հողային սեփականության, տիրույթների խախտման, շարժական գույքի զավթման իրավահարաբերություններ, սահմանել պատիժներ: Մ. ի. ամրապնդել է ֆեոդալների դեմ մղվող պայքարում քաղաքացիների հաջողությունները: Կիրառվել է Արևելյան Գերմանիայում, Արևելյան Պրուսիայում, Չեխիայում, Սիլեզիայում, Հունգարիայում: Լեհաստանում և Լիտվայում, իսկ հետո անցել է նաև Գալիցիա և Բելոռուսիա:
Մ. ի. հարատևել է մինչև XVIII–XIX դդ.:
ՄԱԳԵԼԱՆ, Մագալյայնշ (պորտուգ. Magalhães), Ֆեռնան (մոտ 1480-1521), պորտուգալացի ծովագնաց: Կատարել է առաջին շուրջերկրյա նավարկությունը: 1505-12-ին մասնակցել է պորտուգ. արշավախմբերին, 2 անգամ հասել Մալակկա թերակղզի: 1517-ին Պորտուգալիայից մեկնել է Իսպանիա, 1519-1521-ին ղեկավարել է 5 նավից կազմված իսպանական արշավախումբը, որի նպատակն էր արմ. նավարկության ուղիով հասնել Մոլուքյան կղզիներ: 1520-ին հասել է Լա Պլատայի գետաբերան, հայտնագործել Սան Մաթիաս և Սան Խորխե ծոցերը, անցել իր հայտնագործած նեղուցով (տես Մագելանի նեղուց), կտրել Խաղաղ օվկիանոսը (17000 կմ), հասել Ֆիլիպինյան կղզիներ, որտեղ սպանվել է տեղացիների հետ ընդհարման ժամանակ: Արշավախմբի միայն մեկ նավ է վերադարձել Իսպանիա՝ հվ–ից շրջանցելով Աֆրիկան: Մ–ի նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը և Համաշխարհային օվկիանոսի առկայությունը:
ՄԱԳԵԼԱՆԻ ՆԵՂՈՒՑ, Հարավային Ամերիկա մայր ցամաքի և Հրո երկիր արշիպելագի միջև: Ափերը պատկանում են Չիլիին: Միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Երկարությունը մոտ 550 կմ է, նվազագույն լայնությունը՝ 3,3 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 31-33 մ: Նավարկությունը վտանգավոր է արմ. ուժեղ քամիների, մեծ քանակության ստորջրյա ժայռերի և ծանծաղուտների պատճառով: Գլխավոր նավահանգիստը Պունտա Արենասն է (Չիլի): Հայտնագործել և առաջինն անցել է Ֆ. Մագելանը, 1520-ին:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (< լատ. magistrates – աստիճանավոր, պետ), 1. պետական պաշտոն Հին Հռոմում: Առաջացել է հանրապետության հաստատման ժամանակ (մ. թ. ա. VI դ. վերջ): Սկզբնապես բոլոր Մ–ները (կոնսուլ, դիկտատոր (բռնապետ), հեծելազորի հրամանատար, պրետոր, ցենզոր, էդիլ, քվեստոր ևն) զբաղեցրել են (բացի ժողովրդական տրիբունի պաշտոնից) պատրիկները, մ. թ. ա. III դարից՝ նաև պլեբեյները: Մ–ները չեն վարձատրվել, ընտրվել են կարճ ժամկետով (սովորաբար՝ 1 տարի) և կոլեգիալ էին (բացի դիկտատորի պաշտոնից): Մ. ունեցող անձնավորությունը կոչվում էր մագիստրատ և իրավունք ուներ հրամանագրեր հրապարակել իր իրավասությունների շրջանակներում: Յուրատեսակ Մ–ներ էին քրմական կոլեգիաները: 2. Տերմին, որ բուրժ. երկրներում օգտագործվում է իբրև դատական գերատեսչության հոմանիշ:
ՄԱԳԻՍՏՐՈՍ (լատ. magister – պետ, ուսուցիչ), ակադեմիական երկրորդ աստիճան, որ շնորհվում է ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և բարձրագույն կրթության անգլո–ամերիկյան համակարգ ունեցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջին դարերում Մ–ի աստիճան շնորհվում էր «յոթ ազատ արվեստներ» դասավանդողներին, հետագայում՝ համալսարանների փիլ. ֆակուլտետների շրջանավարտներին, իսկ XIX դ. փոխարինվում է փիլիսոփայության դոկտորի աստիճանով: Մինչհեղափոխական Ռուսաստանում Մ–ի աստիճան շնորհվում էր համալսարանների բոլոր ֆակուլտետներում (բացի բժշկականից), և այն ստացող անձինք իրավունք ունեին ղեկավարելու ամբիոն: Մ–ի աստիճան շնորհվում էր համալսարանն ավարտելուց հետո՝ տվյալ գիտության ճյուղից բանավոր քննություն հանձնող և հրապարակայնորեն դիսերտացիա պաշտպանող անձանց: Աչքի ընկնող մագիստրոսական դիսերտացիայի համար շնորհվում էր դոկտորի աստիճան: Բարձրագույն կրթության, ինչպես նաև գիտական կոչումների և աստիճանների խորհրդային համակարգում Մ–ի աստիճան չկա: Արտասահմանում շնորհվում է համալսարան կամ դրան համարժեք ուսումնական հաստատություն ավարտած անձանց, որոնք 1-2 տարի լրացուցիչ դասընթացներ են անցնում և, հատուկ քննություն հանձնելով, պաշտպանում դիսերտացիա: Իրավաբանական և բժշկ. մասնագիտությունների գծով Մ–ի աստիճանի փոխարեն շնորհվում է իրավունքի կամ բժշկության դոկտորի աստիճան: Մ–ի աստիճան ստացողի որակավորումը մոտավորապես համարժեք է խորհրդային բուհերի (5-ամյա ուսուցմամբ) դիպլոմային աշխատանք (նախագիծ) պաշտպանած շրջանավարտների ստացած որակավորմանը:
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՃԵՄԱՐԱՆ, տես Սանահինի համալսարան:
ՄԱԳԼՑՈՂ ԲՈՒՅՍԵՐ, վեր բարձրացող և հատուկ հարմարանքների օգնությամբ որևէ հենարանի ամրացող բույսեր, պատկանում են լիաններին: Ըստ ամրանալու ձևի բաժանվում են 3 խմբի՝ 1. կառչող, որոնք մագլցում են ցողունների, տերևների վրա եղած փշերով, կեռիկներով կամ կոշտ մազիկներով (մասրենու շատ տեսակներ, մոշ, կաթնախոտ ևն): 2. Արմատների օգնությամբ Մ. բ–ի (բաղեղ, վանիլ, սև պղպեղ ևն) ցողունների վրա առաջանում են լույսից խուսափող հավելյալ արմատներ, որոնք հենարանում ճեղք են գտնում և ամրանում: 3. Բեղիկակիրները մագլցում են ցողունների, տերևների կամ նրանց հատվածների, ինչպես նաև ամբողջական ընձյուղների ու ծաղկաբույլերի ձևափոխման հետևանքով առաջացած բեղիկների օգնությամբ (լոբազգիներ, խաղող ևն):
ՄԱԳՄԱ (< հուն, μαγμα – խմոր, թանձր քսուք), հիմնականում սիլիկատային կազմի հրահեղուկ զանգված, որ առաջանում է Երկրի խոր հորիզոններում: Սովորաբար Մ. մեծ թվով քիմիական տարրերի միացությունների բարդ լուծույթ է, որոնց մեջ գերակշռում են թթվածինը, և : Երբեմն մագմայում լուծվում են (լուծված են լինում) մինչև մի քանի տոկոս ցնդող բաղադրիչներ, հիմնակաևում ջուր, սակավ՝ ածխածնի օքսիդներ, ծծմբաջրածին, ջրածին, ֆտոր, քլոր ևն: Մ. խոր հորիզոններում բյուրեղանալու դեպքում ցնդող բաղադրիչները մասամբ մտնում են տարբեր միներալների (ամֆիբոլների, փայլարների) կազմի մեջ: Հրաբխային մարզերում Մ., հասնելով Երկրի մակերևույթին, արտավիժում է լավայի տեսքով, հրաբուխների խառնարաններում առաջացնում էքստրուզիվ մարմիններ կամ դուրս նետվում գազերի հետ՝ մանրատված նյութի ձևով: Վերջինս կողային ապարների բեկորների և նստվածքային նյութի հետ խառնված կուտակվում է զանազան տուֆերի ձևով: Երկրի խոր հորիզոններում առաջացող մագմատիկ զանգվածները կազմավորում են ըստ ձևի և չափերի բազմազան ինտրոլզիվ մարմիններ՝ մանրերից, որոնք Մ–ով լցված փոքր ճեղքեր են, մինչև հսկայական զանգվածներ՝ մի քանի հզ. կմ² մակերեսով: Մ. երկրակեղևում