է 33,7 գ Մ. ս. (20°C): Առաջացնում է 1–7 և 12 մոլեկուլ ջուր պարունակող բյուրեղահիդրատներ: Ջրային լուծույթներից բյուրեղանում է (20°C): Բնության մեջ հանդիպում է կիզերիտ՝ , և էպսոմիտ՝ (դառը աղ) միներալների ձևով: Մ. ս. ստանում են ծովային աղաջրերից և աղային պինդ նստվածքներից: Օգտագործում են ստանալու համար (ծծմբական թթվի արտադրություն), ինչպես նաև ցեմենտների արտադրությունում, տեքստիլ, թղթի արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ: Բժշկության մեջ կիրառվում է որպես ցավը հանգստացնող, հակաջղաձգային, սպազմոլիտիկ, արյան ճնշումն իջեցնող միջոց: Փոքր դոզաներով Մ. ս–ի պարբերաբար ներընդունումը կանխում է աթերոսկլեոոզի զարգացումը:
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՕՔՍԻԴ, , անգույն բյուրեղային նյութ, խտությունը՝ 3580 կգ/մ³, հալ. ջերմաստիճանը 2800°C, եռմանը՝ З600°С: Ջրում քիչ է լուծվում: Բնության մեջ հանդիպում է հազվագյուտ պերիկլազ միներալի ձևով: Հիմնային օքսիդ է, լուծվում է թթուներում (նախօրոք շիկացրածը չի լուծվում): Արդյունաբերության մեջ ստանում են մագնեզիտի կամ դոլոմիտի թրծմամբ, ջերմային քայքայմամբ և այլ եղանակներով: Օգտագործվում է հրակայուն նյութերի, ցեմենտի, ռետինի արդյունաբերության, ինչպես նաև բժշկության մեջ՝ ստամոքսահյութի թթվությունն իջեցնելու համար և թթուներով թունավորվելու դեպքում: Տես նաև Մագնեզիում:
ՄԱԳՆԵԶԻՈՒՄՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մոլեկուլում ածխածին–մագնեզիում կապ պարունակող օրգանական նյութեր: Հայտնի են և տիպի Մ. մ., որտեղ -ը օրգանական ռադիկալն է, -ը հալոգենը: Մագնեզիումի երկարիլ և երկալկիլ միացությունները թթվածնի, ածխաթթվի և խոնավության առկայության պայմաններում ինքնաբոցավառվող, բյուրեղական նյութեր են: Օրգ. սինթեզում չեն օգտագործվում:
Խառը Մ. մ.՝ Գրինյարի ռեակտիվները, մագնեզիումի ալկիլ և արիլհալոգենիդներն են: Ֆ. Գրինյարը (1900) առաջինը պարզեց, որ բացարձակ (ջրազուրկ) եթերում մագնեզիումը միանում է ալկիլ և արիլհալոգենիդների () հետ, առաջացնում եթերում լուծվող միացություններ: Լուծույթում խոնավության և թթվածնի բացակայության դեպքում խառը Մ. մ. կայուն են, լուծույթից անջատելիս՝ անկայուն, այդ պատճառով օգտագործվում են նրանց լուծույթները: Վինիլհալոգենիդները () մագնեզիումի հետ միանում են տետրահիդրաֆուրանում: Մագնեզիումի ացետիլենիլհալոգենիդներն ստացվում են ալկիլմագնեզիում հալոգենիդների և ացետիլենի ածանցյալների (օրինակ, ֆենիլ) փոխազդմամբ (ըստ Ժ. Ն. Իոցիչի): Խառը Մ. մ. լայնորեն օգտագործվում են օրգանական սինթեզում (տես Գրինյարի ռեակցիա): Արդյունաբերության մեջ Մ. մ–ի միջոցով ստանում են հոտավետ նյութեր, դեղանյութեր և սիլիցիումօրգանական նյութեր:
ՄԱԳՆԵՍԻԱ, հնագույն քաղաք Լիդիայում, Սիպյուլոս լեռան մոտ, Հերմոս գետի հովտում: Մ. թ. ա. 190-ին Մ–ի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիների կրկնակի պակաս զորքը վճռական հաղթանակ տարավ Սելևկյան թագավոր Անտիոքոս Ill-ի զորքերի նկատմամբ: Ճակատամարտից հետո վերականգնվեց Մեծ Հայքի, Ծոփքի, Փոքր Հայքի հայկական թագավորությունների անկախությունը:
ՄԱԳՆԵՏԻՏ, մագնիսական երկաթաքար, միներալ: Քիմիական բաղադրությունը՝ կամ , պարունակում է 31% և 69% , 72,4% : Տարբերակները, տիտանամագնետիտ՝ -ի, քրոմամագնետիտ՝ -ի մի քանի տոկոս պարունակությամբ: Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Բնորոշ են օկտաեդրիկ, հազվադեպ՝ ռոմբա–դոդեկադրիկ բյուրեղները: Մեծ մասամբ առաջացնում է հոծ հատիկավոր, երիկամաձև, օոլիտային, դրուզային ագրեգատներ: Ուժեղ մագնիսական է: Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական: Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 4800-5300 կգ/մ³: Լայնորեն տարածված միներալ է: Հանդիպում է երկնաքարերում, մագմատիկ ապարներում (գաբրոներում, նորիտներում, պիրոքսենիտներում), պեգմատիտներում, սկառնային, հիդրոթերմալ, ցրոնային և մետամորֆային հանքավայրերում: Երկաթի կարևոր հանքանյութ է:
ՄԱԳՆԵՏՈ (անգլ. magneto), փոփոխական հոսանքի մագնիսաէլեկտրական գեներատոր (սովորաբար ինդուկցիոն կոճի հետ համակցված), որը նախատեսված է բռնկիչ մոմի էլեկտրոդների միջև էլեկտրական պարպումներ առաջացնելու համար: Այդ պարպումները բոցավառում են ներքին այրման շարժիչի գլանների բանող խառնուրդը: Մ. տեղադրվում էր ավիացիոն, տրակտորային, ավտոմոբիլային, մոտոցիկլային շարժիչների բռնկիչ համակարգերում: XX դ. 60-ական թթ–ից չի կիրառվում:
ՄԱԳՆԵՏՈՆ, ատոմային և միջուկային ֆիզիկայում մագնիսական մոմենտի չափման միավոր: Հանդես է գալիս նաև իբրև մագնիսական մոմենտի քվանտ: Ատոմային համակարգերի նկարագրման ժամանակ օգտագործվում է Բորի մագնետոնը՝ (5,0504 ± 0,0002) էրգ/գս, որտեղ -ն էլեկտրոնի լիցքհ է, -ն՝ զանգվածը, –ը՝ Պլանկի հաստատունը, -ն՝ լույսի արագությունը: Միջուկների և նուկլոնների մագնիսականությունը հարմար է նկարագրել միջուկային մագնետոնով՝ ≈(9,2371 ±0,0002) էրգ/գս, այստեղ -ը պրոտոնի զանգվածն է: Տարրական մասնիկների և դրանցից բաղկացած համակարգերի մագնիսական մոմենտը քվանտացված է և բազմապատիկ է համապատասխան մագնետոնի մեծությանը: Ատոմների և մասնիկների մագնիսականությունը պայմանավորված է ոչ միայն տարածության մեջ նրանց շարժումից առաջացած հոսանքներով, այլ նաև իրենց՝ մասնիկների սպիններով: Համաձայն Դիրակի հավասարման, սպինով և զանգվածով մասնիկը կապված վիճակում ունի սպինային մագնիսական մոմենտ: Սակայն պրոտոնի մագնիսական մոմենտը հավասար է 1,41• էրգ/գս ≈ 1,93, իսկ նեյտրոնինը՝ ≈ -1,913: Դիրակի տեսության հետ այս հակասությունը պայմանավորված է նրանով, որ այդ մասնիկները բարդ գոյացություններ են:
ՄԱԳՆԵՏՐՈՆ (< հուն. μαγνή(τις) – մագնիս և Էլեկ(տրոն)), բառի սկզբնական և լայն իմաստով՝ կոաքսիալ գլանային դիոդ, որը տեղադրված է իր առանցքով ուղղված մագնիսական դաշտում: Էլեկտրոնային տեխնիկայում՝ գերբարձր հաճախականության իմպուլսային և անընդհատ տատանումների գեներացման սարք, որում էլեկտրոնների փոխազդեցությունը գերբարձր հաճախականության դաշտի էլեկտրական բաղադրիչի հետ տեղի է ունենում այնպիսի տարածության մեջ, որտեղ հաստատուն մագնիսական դաշտն ուղղահայաց է հաստատուն էլեկտրական դաշտին: «Մ.» տերմինն առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս Ա. Հալը (A. Hull): Կառուցվածքային առանձնահատկությունների և բարձր օ. գ. գ–ի (մինչև 80%) շնորհիվ լայն տարածում են գտել բազմառեզոնատորային Մ–ները (նկ.): Կիրառվում է հիմնականում ռադիոլոկացիոն սարքավորման մեջ:
ՄԱԳՆԻՍ (հուն. μαγνήτις, < Μαγνητις λίθος – բառացիորեն՝ Մագնեսիայի (հնագույն քաղաք Փոքր Ասիայում) քար), մագնիսացվածությամբ օժտված, այսինքն՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը ևն: Պատրաստում են մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր նյութերից՝ պայտի, ձողի ձևով: Ազատ շարժվող Մ–ի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/114
Այս էջը սրբագրված չէ