էլեկտրամագնիսական դաշտի հետ: Մ. հ–ի տեսական հիմքը հիդրոդինամիկայի հավասարումներն են և Մաքսվելի հավասարումները էլեկտրամագնիսական դաշտի համար: Մ. հ–ի բնագավառի հետազոտությունները կապված են պլազմայի հատկությունների (մասնավորապես, Արեգակի, աստղերի, տիեզերական տարածության պլազմայի) ուսումնասիրման, կառավարվող ջերմամիջուկային ռեակցիաների իրագործման պրոբլեմի, հեղուկ մետաղ մղող մագնիսահիդրոդինամիկական պոմպերի, մագնիսահիդրոդինամիկական գեներատորների ն. պլազմային ռեակտիվ շարժիչների նախագծման ու կառուցման հետ: Մ. հ–ի հիմնական դրույթները 1940-ական թթ. ձևակերպել է շվեդ ֆիզիկոս Հ. Ալվենը:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒՄ, ձայնագրման եղանակ, որը հիմնված է ֆեռոմագնիսական նյութերի՝ մնացորդային մագնիսացածությունը պահպանելու հատկության վրա: Մ. ձ–ման ժամանակ ձայնակիրը (մագնիսական թաղանթ կամ ժապավեն) հավասարաչափ շարժվում է գրի առնող մագնիսական գլխիկի միջով, ձայնակրի տարրերը մագնիսանում են տարբեր չաֆով՝ կախված գլխիկի ստեղծած մագնիսական դաշտի լարվածության ակնթարթային արժեքից: Այսպիսով, ձայնակրի վրա առաջանում է մագնիսական ֆոնոգրամ: Տարբերում են լայնական, երկայնական և լայնական–երկայնական Մ. ձ. (նկ.): Մ. ձ–ման առավելությունն այն է, որ ջնջող մագնիսական գլխիկի միջոցով կարելի է վերացնել նախկին ձայնագրությունը: Կիրառվում է ռադիոհաղորդումներում, կինեմատոգրաֆիայում, ավտոմատիկայում և հեռուստամեխանիկայում: Տես նաև Մագնիտոֆոն, Դիկտոֆոն:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԱԾՈՒՑԻԿՈՒԹՅՈՒՆ, 1. ֆեռոմագնիսականության մեջ (կոչվում է նաև մագնիսական հետազդեցություն), ֆեռոմագնիսական նյութի մագնիսական բնութագրերի (մագնիսացվածություն, թափանցելիություն և այլն) փոփոխության ետ մնալը (ըստ ժամանակի) արտաքին մագնիսական դաշտի լարվածության փոփոխությունից: Դաշտի լարվածության փոփոխությունից հետո նմուշի մագնիսացվածության հաստատվելը Մ. մ–յան հետևանքով տևում է վրկ–ից մինչև մի քանի տասնյակ ր և նույնիսկ մի քանի ժ:
2. Մագնիսական հիդրոդինամիկայում, մագնիսական դաշտում շարժվող էլեկտրահաղորդիչ հեղուկների և գազերի հատկությունները բնութագրող մեծություն:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ, տես Էլեկտրական ն մագնիսական միավորների համակարգեր:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄՈՄԵՆՏ, նյութի մագնիսական հատկությունները բնութագրող ֆիզիկական մեծություն: Միմյանցից անփոփոխ հեռավորության վրա գտնվող երկու մագնիսական լիցքերից () բաղկացած պարզագույն մագնիսի (մագնիսական դիպոլի) Մ. մ. որոշվում է առնչությամբ: Մագնիսացած մարմնի Մ. մ. հավասար է մարմինը կազմող տարրական մագնիսների Մ. մ–ների երկրաչափական գումարին: Մ. մ–ով օժտված են էլեկտրական հոսանքները, տարրական մասնիկները, ատոմային միջուկները, ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթները: Հոսանքի Մ. մ. համեմատական է հոսանքի ուժի և հոսանքակիր հաղորդչի կոնտուրի ընդգրկած մակերեսի արտադրյալին: Տարրական մասնիկների Մ. մ. պայմանավորված է իրենց սեփական մեխանիկական մոմենտի՝ սպինի գոյությամբ: Միջուկի Մ. մ. առաջանում է պրոտոնների և նեյտրոնների սեփական (սպինային) Մ. մ–ների, ինչպես նաև միջուկի ներսում դրանց ուղեծրային շարժման հետ կապված Մ. մ–ների գումարումից: Ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթների Մ. մ. պայմանավորված է էլեկտրոնների սպինային և ուղեծրային Մ. մ–ներով:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, նյութեր, որոնք մագնիսական դաշտում տեղադրվելիս էապես փոխում են այդ դաշտի արժեքը: Դեռևս հնում հայտնի է եղել բնական մագնիսացած միներալ մագնետիտը, որից ավելի քան 2 հզ. տարի առաջ մագնիսական կողմնացույցի սլաքներ էին պատրաստում Չինաստանում: Մագնետիտից զգալիորեն ավելի ուժեղ մագնետիկ է երկաթը, որի գործնական կիրառությունը իբրև մագնիսական նյութ սկսվել է XIX դ., Հ. Էրստեդի, Մ. Ֆարադեյի, Է. Լենցի և այլոց հայտնագործություններից հետո: 1900-ից էլեկտրատեխնիկայում սկսել են կիրառել երկաթ–սիլիցիումային պողպատներ, մի փոքր ուշ՝ թույլ դաշտերում հեշտ մագնիսացող համաձուլվածքները, որոնք լայն տարածում են գտել կապի տեխնիկայում: Ֆեռոմագնիսականության տեսության զարգացումը զգալիորեն արագացրեց նոր Մ. ն–ի մշակման պրոցեսը: XX դ. կեսին երևան եկան օքսիդային Մ. ն.՝ ֆերիտները, որոնք սկսեցին կիրառվել բարձր և. գերբարձր հաճախականությունների տեխնիկայում: Մագնիսացման և վերամագնիսացման պրոցեսների հեշտության տեսակետից Մ. ն. հիմնականում բաժանվում են մագնիսափափուկ և մագնիսակոշտ նյութերի: Մագնիսափափուկ նյութերն օգտագործվում են փոփոխական պարամետրերով մագնիսական շղթաներում (ռելե, տրանսֆորմատոր, էլեկտրական գեներատոր և շարժիչ) իբրև մագնիսահաղորդիչ, իսկ մագնիսակոշտ նյութերը որոնք օժտված են մնացորդային մագնիսացվածություն պահպանելու հատկությամբ, ծառայում են հաստատուն մագնիսներ պատրաստելու համար: Մ. ն-ի առանձին խմբեր են կազմում նաև մագնիսական, ջերմամագնիսական համաձուլվածքները, մագնիսաստրիկցիոն նյութերը, մագնիսադիէլեկտրիկները ևն: Մ. ն–ի որակն անընդհատ բարելավվում է՝ ավելի մաքուր ելանյութերի կիրառման և արտադրության տեխնոլոգիայի կատարելագործման շնորհիվ: Ներկայումս մշակվում են այնպիսի Մ. ն., որոնցում մագնիսական հատկությունները զուգակցվում են էլեկտրական, օպտիկական, ջերմային հատկությունների հետ:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՇՂԹԱ, մագնետիկների (նյութերի մագնիսական հատկությունների դիտարկման դեպքում գործածվող տերմին) հաջորդականություն, որոնցով մագնիսական հոսք է անցնում: Տարբերում են փակ Մ. շ–ներ, որոնցում մագնիսական հոսքը համարյա ամբողջությամբ անցնում է ֆեռոմագնիսական մարմիններով և բացակով (օրինակ, օդային) Մ. շ–ներ: Եթե մագնիսական հոսքը գրգռվում է հաստատուն մագնիսով, շղթան կոչվում է բ ևեռացված, իսկ առանց հաստատուն մագնիսի Մ. շ.՝ չեզոք: Էլեկտրական շղթայի և Մ. շ–ի ձևական նմանությունը թույլ է տալիս երկուսի դեպքում էլ օգտվել մաթեմատիկական նույն ապարատից: Մ. շ–ի սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անփոփոխ հոսքի դեպքում նրանում ջոուլյան ջերմություն չի անջատվում: Մ. շ. հասկացությունը լայնորեն կիրառվում է տրանսֆորմատորների, էլեկտրական մեքենաների, ռելեների, էլեկտրատեխնիկական հաշվարկների ժամանակ:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՌԵԶՈՆԱՆՍ, փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի ընտրողական (ռեզոնանսային) կլանումը արտաքին հաստատուն մագնիսական դաշտում գտնվող նյութում (էլեկտրոնների կամ միջուկների համակարգում): մագնիսական դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում էլեկտրոնների կամ միջուկների համակարգի էներգիայի մակարդակների ճեղքում (Զեեմանի երևույթ): Երկու հարևան ենթամակարդակների հեռավորությունը որոշվում է առնչությամբ, որտեղ -ն մագնիսամեխանիկական հարաբերությունն է, -ը՝ Պլանկի հաստատունը: էներգիայի փոփոխական էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ զեեմանյան ենթամակարդակների միջև տեղի է ունենում անցում, որը հանգեցնում է էլեկտրամագնիսական ալիքի ռեզոնանսային կլանման: Ռեզոնանսի պայմանն է՝ կամ : Մ. ռ. հաճախականությունը որոշվում է -ի մեծությամբ: Ազատ էլեկտրոնի համար վրկ•Է, պրոտոնի համար' վրկ•Է: Եթե էլեկտրամագնիսական էներգիան կլանում են միջուկները, Մ. ռ. կոչվում է միջուկային մագնիսական ոեզոնանս (ՄՄՌ), իսկ եթե Մ. ռ. պայմանավորված է պարամագնիսական նյութերի էլեկտրոնների մագնիսական մոմենտներով, այն կոչվում է էլեկտրոնային պարամագնիսական ոեզոնանս (ԷՊՌ): է լարվածության արտաքին մագնիսական դաշտում ԷՊՌ–ը տեղի է ունենում գերբարձր հաճախականությունների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/117
Այս էջը սրբագրված չէ