պարտադիր ուսուցում: Աճել է ազգային մտավորականությունը, ստեղծվել են տպարաններ, հրատարակվել պարբերականներ:
1883-ին Մ. ներխուժեցին ֆրանս. զորքերը: 1885-ին Ֆրանսիան իր պրոտեկտորատը հաստատեց Մ–ում, 1896-ին զավթեց, վերացրեց միապետությունը (1897):
Գաղութարարների դեմ մալգաշների տարերային ապստամբություններն ու պարտիզանական ելույթները երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո վերաճեցին կազմակերպված ազգային–ազատագրական շարժման: 1946-ին ստեղծվեց աոաջին քաղ. կազմակերպությունը՝ Մալգաշական վերածնության դեմոկրատական շարժումը, որը հայտարարվեց օրենքից դուրս: 1950-ական թթ. առաջացան մի շարք կուսակցություններ, որոնք առաջ քաշեցին Մ–ին անկախություն տալու պահանջ: Գաղութային իշխանությունների թույլտվությամբ ստեղծվեցին բուրժուա–ռեֆորմիստական կուսակցություններ (ամենաազդեցիկը սոցիալ–դեմոկրատական կուսակցությունն էր (ՍԴԿ)), որոնք պահանջում էին անկախություն՝ Ֆրանս. համագործակցության շրջանակներում: 1958-ին Մ. հռչակվեց ինքնավար Մալգաշական Հանրապետություն՝ Ֆրանս. համագործակցության կազմում: Նույն թվականին մի շարք քաղ. կազմակերպություններ կազմեցին Մ–ի անկախության կոնգրեսի կուսակցությունը (ՄԱԿԿ), որը պահանջում էր անհապաղ և լիակատար անկախություն: 1960-ի հունիսի 26-ին Մալգաշական Հանրապետությունն անկախ հռչակվեց, պրեզիդենտ դարձավ ՍԴԿ–ի ղեկավար Ֆ. Ցիրանանան, սեպտեմբերին Մ. մտավ ՄԱԿ–ի մեջ: Սակայն Ֆրանսիայի հետ կնքած համաձայնագրով (1960-ի ապրիլ) երկրի ինքնուրույնությունը սահմանափակ էր: Ֆրանսիան հսկում էր Մ–ի զինված ուժերը, տնտեսությունը, բարձրագույն կրթությունը ևն: Ֆ. Ցիրանանայի կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականությունը երկրում առաջ բերեց զանգվածային հուզումներ, ցույցեր, համընդհանուր գործադուլներ: 1972-ի մայիսին Ֆ. Ցիրանանան հարկադրված էր իշխանությունը հանձնել զինվորականությանը՝ գեն. Գ. Ռամանանցուայի (պրեմիեր մինիստր) գլխավորությամբ: Նոր կառավարությունը նախ չեղյալ հայտարարեց Հարավ–Աֆրիկյան Հանրապետության հետ տնտեսական համագործակցության պայմանագիրը, 1973-ին՝ 1960-ի ֆրանս–մալգաշական համաձայնագիրը, երկրից դուրս բերվեցին ֆրանս. զորքերը:
1972-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Մ–ի և ՍՍՀՄ–ի միջև, 1974-ին կնքվեցին տնտեսական և տեխնիկական համագործակցության համաձայնագրեր:
1974-75-ին ուժեղացավ օպոզիցիայի պայքարը կառավարության առաջադիմական կուրսի դեմ: 1975-ի փետր. 5-ին Գ. Ռամանանցուան հրաժարական տվեց, փետր. 11-ին երկրի կառավարումն անցավ Զինվորական դիրեկտորիային: Արգելվեց քաղ. կուսակցությունների գործունեությունը: 1975-ի հունիսի 15-ին ստեղծվեց Հեղափոխական գերագույն խորհուրդ (ՀԳԽ), որի նախագահ, պետության և կառավարության ղեկավար դարձավ Դ. Ռացիրական (դեկտեմբերից՝ պրեզիդենտ): Կառավարության ծրագիրը շարադրվեց «Մալգաշական սոցիալիստական հեղափոխության խարտիայի» մեջ, որը գլխավոր նպատակ հռչակեց ավանդական համայնքների (ֆոլկունուլունա) վրա հիմնված սոցիալիզմի սկզբունքով հասարակության ստեղծումը: 1975-ի դեկա. 30-ին հռչակվեց Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետությունը: 1976-ին ստեղծվեց Մալգաշական հեղափոխության ավանգարդ (ՄՀԱ) կուսակցությունը, որը դարձավ կառավարող: 1975-80-ին Մ–ի կառավարությունը իրագործեց առաջադիմական միջոցառումներ, ազգայնացրեց օտարերկրյա ընկերությունների ձեռնարկությունները ևն: Արտաքին քաղաքականության ասպարեզում կառավարությունը վարում է չմիանալու, իմպերիալիզմի, գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարի գիծ:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Մալգաշական հեղափոխության ավանգարդ (ՄՀԱ), կառավարող կուսակցությունն է, ստեղծվել է 1976-ին: Մ–ի անկախության կոնգրեսի կուսակցություն (ՄԱԿԿ), ստեղծվել է 1958-ին, 1962-ից հանդես է գալիս գիտական սոցիալիզմի դիրքերից: Ազգային միասնության ձգտում (ԱՄԶ), հիմնվել է 1973-ին: Մ–ի անկախության համար ազգային շարժում (ՄԱԱՇ), ստեղծվել է 1958-ին: Մ–ի անկախության համար սոցիալիստական ազգային շարժում (ՄԱՍԱՇ), ստեղծվել է 1977-ին՝ ՄԱԱՇ կուսակցության պառակտման հետևանքով: Մ–ի քրիստոնեական դեմոկրատների միություն (ՄՔԴՄ), հիմնվել է 1977-ին, կղերական կուսակցություն է: Իշխանություն հասարակ մարդկանց (ԻՀՄ), ստեղծվել է 1972-ին: Վերոհիշյալ կուսակցությունները (բացի ՄԱԱՇ–ից) միավորված են Հեղափոխության պաշտպանության ազգային ճակատի (ՀՊԱՃ.) մեջ: Մ–ի աշխատավորների արհմիությունների ֆեդերացիա, հիմնվել է 1956-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ: Մ–ի աշխատավորների արհմիությունների հեղափոխական ֆեդերացիա, ստեղծվել է 1977-ին, ունի մոտ 25 հզ. անդամ, կառավարական արհմիութենական կազմակերպություն է: Մալգաշական հեղափոխականների արհմիություն, հիմնվել է 1977-ին: Մալգաշական աշխատավորների կոնֆեդերացիա, հիմնվել է 1957-ին:
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Մ. ագրարային երկիր է՝ թույլ զարգացած տնտեսությամբ: Մինչև անկախությունը տնտեսությունն ուներ գաղութային բնույթ: Անկախությունից (1960) հետո էլ տնտեսության մեջ մեծ տեղ էր գրավում օտարերկրյա (հատկապես ֆրանս.) կապիտալը, ակտիվորեն գործում էին արևմտագերմ., ամերիկյան, իտալ., ճապոնական ֆիրմաները: 1972-ից և հատկապես 1975-ից հետո ազգայնացվեցին բանկերը, ապահովագրական ընկերությունները, օտարերկրյա մոնոպոլիաները: 1978-ից սկսվել է տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրի (1978-2000 թթ.) կենսագործումը, որի նպատակն է «սոցիալիստական տնտեսության ստեղծումը»:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Գերակշռում է համայնական հողօգտագործումը: Մշակում են բրինձ, բամբակենի, սուրճ, պղպեղ, մեխակ, մանիոկա, եգիպտացորեն, սորգո, բատատ, գետնանուշ, կարտոֆիլ, վանիլ, ծխախոտ, շաքարեղեգ ևն: Անասնապահությունը թույլ է զարգացած, թեև բնակչության մեկ շնչին ընկնող խոշոր եղջերավոր անասունների (զեբու) գլխաքանակով Մ. Աֆրիկայում գրավում է առաջին տեղերից մեկը: 1979-ին Մ–ում կար 10 մլն խոշոր եղջերավոր անասուն: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Արդյունաբերությունը ներկայացված է կիսատնայնագործական ձեռնարկություններով: Կան ալրաղաց, բրնձազտիչ, մսի պահածոների, շաքարի, ծխախոտի ձեռնարկություններ, լեռնահանքային արդյունաբերություն:
Տրանսպորտի հիմնական միջոցը ավտոմոբիլն է: Ավտոճանապարհների երկարությունը 38 հզ. կմ է, երկաթուղիներինը՝ 880 կմ (1979): Կարևոր է ծովային փոխադրումների դերը: Խոշոր նավահանգիստներն են Տամատավեն, Մաձունգան, Դիեգո Սուարեսը: Միջազգային օդանավակայաններ կան Արիվունիմամու և Իվատու քաղաքներում:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/124
Այս էջը սրբագրված չէ