Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/13

Այս էջը հաստատված է
ՂԱԶԱԽԱԿԱՆ 13

գիտահետազոտական մի շարք հիմնարկներ և ինստ–ներ, գիտական ընկերություններ և փորձակայաններ։ 1938-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ԳԱ ղազախական մասնաճյուղը։ 1941–1945-ին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գիտական հետազոտությունների շրջանակն ավելի է ընդլայնվել՝ ընդգրկելով պաշտպանական և տնտ․ բնույթի կարևոր պրոբլեմներ։ Զգալիորեն ավելացել է ՍՍՀՄ ԳԱ մասնաճյուղի հիմնարկությունների թիվը։
Ետպատերազմյան շրջանի առաջին տարիներին կարևոր նշանակություն են ունեցել երկրաբանության, լեռնային գործի, գունավոր մետալուրգիայի բնագավառի հետազոտությունները։ 1946-ին ՍՍՀՄ ԳԱ ղազախական մասնաճյուղի հիման վրա ստեղծվել է Ղ–ի գիտությունների ակադեմիան, որի առաջին պրեզիդենտը եղել է երկրաբանների ղազախական դպրոցի հիմնադիր Կ․ Ի․ Սատպաևը։ 1950-ական թթ. կատարվել են խամ ու խոպան հողերի յուրացման գործին նպաստող լուրջ աշխատանքներ։ Մ ա թ ե մ ա տ ի կ ա յ ի և մ ե խ ա ն ի կ ա յ ի բնագավառում ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումները, ֆունկցիոնալ անալիզը և ֆունկցիաների տեսությունը, հաշվողական մաթեմատիկան, դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկան։ Այս բնագավառի նվաճումները կապված են Տ․ Ի․ Ամանովի, Օ․ Ա․ Ժաուտիկովի, Ե․ Ի․ Կիմի և այլոց աշխատանքների հետ։ Ֆ ի զ ի կ ա կ ա ն հետազոտություններն ընդգրկում են ատոմի միջուկի և տիեզերական ճառագայթների ֆիզիկան, պինդ մարմնի և կիսահաղորդիչների ֆիզիկան, մետադաֆիզիկան ևն։ Ֆիզիկայի զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Լ․ Ա․ Վուլիսը, Վ․ Մ․ Կելմանը, Մ․ Ի․ Կորսունսկին, Գ․ Դ․ Լատիշևը և ուրիշներ։ Ա ս տ ղ ա գ ի տ ա կ ա ն հետազոտությունների հիմնական ուղղություններն են մթնոլորտային օպտիկան, Արեգակի, Արեգակնային համակարգի մարմինների և միջաստղային միջավայրի ֆիզիկան, կոսմոգոնիան և կոսմոլոգիան, աստղաբուսաբանությունը (Գ․ Ա․ Տիխով)։ Աշխատանքները կատարվում են Ղազախական ՍՍՀ ԳԱ աստղաֆիզիկայի ինստ–ում (հիմնադիր՝ ակադեմիկոս Վ․ Գ․ Ֆեսենկով)։ Է ն ե ր գ ե տ ի կ ա յ ի պրոբլեմներով զբաղվում են էներգետիկայի ԳՀԻ–ում, գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ինստ–ում, բուհերի ամբիոններում և նախագծային ինստ–ներում։ Այս ասպարեզում հայտնի են Տ․ Ի․ Բատուրովի, Ռ․ Ժ․ Ժուլաևի, Վ․ Պ․ Զախարովի և այլոց աշխատանքները։ Ա շ խ ա ր հ ա գ ր ա կ ա ն հետազոտությունները, որոնք ներառում են ֆիզիկական և տնտ․ աշխարհագրությունը, կենտրոնացած են հիմնականում Ղազախական ՍՍՀ ԳԱ աշխարհագրության սեկտորում։ Կազմվել է Ղ–ի հվ–արլ․ լեռնային մարզերի գեոմորֆոլոգիական քարտեզ, ուսումնասիրվել են սառցադաշտերի ռեժիմն ու հաշվեկշիռը, կատարվել դրանց քարտացուցակագրումը։ Լայն ճանաչում են ստացել աշխարհագրագետներ Գ․ Ա․ Ավսյուկի, Կ․ Բ․ Ահմեդովի, Ե․ Ն․ Գլադիշևի, Ա․ Ա․ Գրիգորևի և այլոց աշխատանքները։ Ե ր կ ր ա բ ա ն ու թ յ ա ն և հ ի դ ր ո ե ր կ ր ա բ ա ն ու թ յ ա ն առաջատար ճյուղերն են երկրաբանությունը, շերտագրությունը, մագմատիզմը, հնէաբանությունը, հանքային և ոչ հանքային օգտակար հանածոների, ածխի, նավթի, գազի երկրաբանությունը, երկրաֆիզիկան ևն։ Ղ–ի ռեգիոնալ ուսումնասիրման հիմնական արդյունքներն արտացոլված են փոքր և միջին մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզներում։ Ուսումնասիրվել են Ղ–ի ստորգետնյա ջրերը, դրանց հիդրոդինամիկան, հիդրոքիմիան, ռեսուրսները, կազմավորման օրինաչափությունները և գործնական կիրառության հնարավորությունները։ Երկրաբանական գիտության զարգացումը կապված է Ի․ Յա․ Ավրովի, Ժ․ Ա․ Այտալիևի, Վ․ Ֆ․ Բեզրուկովի, Ի․ Ի․ Բոկի, Ն․ Լ․ Բուբլիչենկոյի, Դ․ Ն․ Կազանլիի և ուրիշների անվան հետ։ Լ ե ռ ն ա յ ի ն գ ո ր ծ ի բնագավառում ուսումնասիրվում են հանքավայրերի բաց և ստորգետնյա մշակման ռացիոնալ մեթոդները, ստորգետնյա աշխատանքների մեքենայացման ու ավտոմատացման գիտական հիմունքները, ապարների քայքայման նոր եղանակները (Օ․ Ա․ Բայկոնուրով, Ա․ Վ․ Բրիչկին, Գ․ Ա․ Կունաև, Ն․ Վ․ Մելնիկով և ուրիշներ)։ Ք ի մ ի ա կ ա ն հ ե տ ա զ ո տ ու թ յ ու ն ն ե ր ն ընդգրկում են հանքային պարարտանյութերի, բարձրմոլեկուլային միացությունների, ֆիզիոլոգիապես ակտիվ բնական միացությունների քիմիան, օրգ․ կատալիզը, մաքուր և գերմաքուր մետաղների ստացման եղանակները, նավթաքիմիան։ Իրենց աշխատանքներով հայտնի են քիմիկոսներ Ի․ Ն․ Ազերբաևը, Ա․ Բ․ Բեկտուրովը, Բ․ Ա․ Բերեմժանովը, Մ․ Ի․ Գորյաևը, Ա․ Ռ․ Ռաֆիկովը և ուրիշներ։ Մ ե տ ա լ ու ր գ ի ա յ ի հ ի մ ն ա կ ա ն խնդիրը գունավոր և հազվագյուտ մետաղների ստացման, դրանց հանքաքարերի վերամշակման և հարստացման պրոբլեմների ուսումնասիրությունն է։ Այս ասպարեզում մեծ ավանդ ունեն Խ․ Կ․ Ավետիսյանը, Ե․ Ա․ Բուկետովը, Ա․ Մ․ Կունաևը, Վ․ Վ․ Միխայլովը և ուրիշներ։ Հ ո ղ ա գ ի տ ու թ յ ա ն հիմնական ուղղություններն են Ղ–ում հողագոյացման պրոցեսների ուսումնասիրությունը, հողային ռեսուրսների և դրանց օգտագործման հաշվառումը, էրոզիոն պրոցեսների, հողերի բերրիության բարձրացման եղանակների ուսումնասիրումը (Ա․ Ի․ Բարաև, Ա․ Ի․ Բեսսոնով, Ի․ Պ․ Գերասիմով, Մ․Պ․Մատուսևիչ և ուրիշներ)։ Գիտական և գործնական կարևոր նշանակություն ունեցող հետազոտություններ են կատարվում նաև բուսաբանության (Ղ–ի բուսական ռեսուրսների, արոտավայրերի ու խոտհարքների արդյունավետության բարձրացման կենսաբանական հիմունքների ուսումնասիրում, ժառանգականության և փոփոխականության կառավարման ծագումնաբանական մեխանիզմի հետազոտում ևն), կ ե ն դ ա ն ա բ ա ն ու թ յ ա ն (Ղ–ի տարածքում կենդանական աշխարհի զարգացման օրինաչափությունների ուսումնասիրում, վայրի կենդանիների պահպանման, վերարտադրությանն օգտագործման գիտական հիմունքների մշակում ևն), փ ո ր ձ ա ր ա ր ա կ ա ն կ ե ն ս ա բ ա ն ու թ յ ա ն (գյուղատնտ․ կենդանիների ժառանգականության և անհատական զարգացման օրինաչափությունների ուսումնասիրում) և մ ի կ ր ո կ ե ն ս ա բ ա ն ու թ յ ա ն (միկրոօրգանիզմների և քիմ․ միացությունների ուսումնասիրում և դրանց օգտագործում անասնակերի սիլոսացման համար, անասնակերը կենսաբանական տեսակետից արժեքավոր նյութերով հարստացնելու եղանակների մշակում ևն) բնագավառներում։ Բ ժ շ կ ու թ յ ա ն ասպարեզում մշակվել են մալարիայի, բրուցելոզի, գանգուղեղի բորբոքման, պալարախտի, տրախոմայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։ Բժշկագիտության զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ի․ Մ․ Բակալը, Մ․ Բ․ Բալմուխանովը, Ն․ Դ․ Բեկլեմիշևը, Մ․ Ի․ Բրյակինը և ուրիշներ։
2․ Հասարակական գիտությունները
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից առաջ ղազախ ժողովուրդը գտնվում էր տնտ․ և կուլտուրական ցածր մակարդակում։ Մինչև գրավոր խոսքի ստեղծվելը ժողովրդի լավագույն իղձերն արտահայտվել են բանավոր ստեղծագործության մեջ։ Նահապետակտն–ֆեոդալական Ղ–ում տիրապետողը կրոնական գաղափարախոսությունն էր, որը մահմեդականության և շամանության միացումն էր։
Ղ–ի միացումը Ռուսաստանին վերացրեց տնտեսության դարավոր մեկուսացվածությունը, նպաստեց տնտեսության և մշակույթի զարգացմանը, հակաֆեոդալական լուսավորականության վերելքին։ Ղազախ լուսավորիչներ Չ․ Վալիխանովը, Ի․ Ալթընսարինը, Աբայ Կունանբաևը հանդես են եկել շահագործման և անիրավահավասարության դեմ, մերկացրել կեղեքողներին, քննադատել ցարիզմի գաղութային քաղաքականությունը, պայքարել ժողովուրդների միջև բարեկամության հաստատման համար։ 1905–1907-ի հեղափոխությունը, կապիտալիզմի զարգացումը և հակասությունների սրումը Ղ–ում պայմանավորեցին գաղափարական զանազան հոսանքների (կրոնամիստիկական, պահպանողական–բուրժուական, առաջադիմական–բուրժուական, դեմոկրատական ևն) առաջացումը։ Ղ–ի պատմության, մշակույթի ուսումնասիրման գործում մեծ ներդրում ունեն ռուս գիտնականները։
XX դ․ սկզբին տարածվել է մարքսիստական գրականությունը։ Ղ․ են թափանցել բոլշևիկյան «Իսկրա», «Զվեզդա», «Պրավդա» թերթերը, ուր թղթակցություններ էին տպագրվում ղազախական բանվորների կյանքի և պայքարի մասին։ ՌԱԴԲԿ տեղական խմբերն ու կազմակերպությունները հրատարակում և տարածում էին հեղափոխական թռուցիկներ։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը նպաստեց Ղ–ում մարքսիզմի հաստատմանը։ Սովետական իշխանության առաջին տարիներին գաղափարական պայքարը հիմնականում տարվում էր սոցիալիզմի կառուցման խնդրի շուրջը։ Բուրժ․ նացիոնալիստները առաջ էին քաշում Ղ–ում ինքնաբերաբար կոմունիզմին