արտահայտչական նոր միջոցների ձևավորմանը:
ՄԱԶԼՈՒՄՈՎ Ավետիք Լուկիանի (30.11 (12.12). 1896, Սիմֆերոպոլ – 30.9.1972, Մոսկվա), խորհրդային կենսաբան, սելեկցիոներ, Վ. Ի. Լենինի անվ. ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1949): ՌՍՖՍՀ գիտ. վաստակավոր գործիչ (1966): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965): Ավարտել է Վորոնեժի գյուղատնտ. ինստիտուտը (1923): 1922-ից աշխատել է Ռամոնի (Վորոնեժի մարզ) սելեկցիոն փորձակայանում (1959-ից՝ Շաքարի ճակնդեղի և շաքարի համառուսաստանյան ԳՀԻ), 1933–1964-ին՝ շաքարի ճակնդեղի սելեկցիայի և գենետիկայի բաժնի վարիչ, իսկ 1967-ից՝ գիտ. խորհրդատու: Մ. ինքնուրույն և ուրիշ սելեկցիոներների հետ ստեղծել է շաքարի ճակնդեղի 52 սորտ և հիբրիդ, որոնցից 41-ը շրջանացվել են (1972): Լավագույն սորտերն են.Ռո–6, Ռո–65, Ռո–36, Ռ–1537, Ռո–23, Ռ–931 ևն:
Մ–ի գիտ. աշխատանքները վերաբերում են շաքարի ճակնդեղի կենսաբանության, սերմնաբուծության, սելեկցիայի և ագրոտեխնիկայի հարցերին: ՌՍՖՍՀ VI գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Պետական (1946, 1952) և լենինյան (1965) մրցանակների դափնեկիր: Չեխոսլովակիայի գյուղատնտ. ակադեմիայի պատվավոր անդամ (1960): Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի (3) շքանշաններով, ՍՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և գյուղատնտ. ԺՏՑ ոսկե մեծ մեդալներով:
Երկ. Пути увеличения производства сахара, Воронеж, 1954; Методы селекции, создание высокопродуктивных сортов и гибридов сахарной свеклы и их внедрение в производство, «Труды Всесоюзного научно-исследовательского инс-та сахарной свеклы», т. 2, в. 2, 1965; Селекция и семеноводство сахарной свеклы, (Избр. работы), Воронеж, 1968; Селекция сахарной свеклы, 2 изд., доп.. М., 1970.
ՄԱԶՄԱՆՅԱՆ Համբարձում Գալուստի (7.8.1892, գ. Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ, ՀՍՍՀ Սպիտակի շրջանում) - 12.5. 1967, Երևան), հայ խորհրդային թարգմանիչ: Ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան (1919): Եղել է մանկավարժ: Գրել է բանաստեղծություններ: Թարգմանել է Ա. Պուշկինի, Ն. Օստրովսկու, Ա. Չեխովի, Լ. Տոլստոյի, Ա. Ֆադեևի, Ն. Գոգոլի, Ֆ. Դոստոևսկու, Մ. Լերմոնտովի, Կ. Սիմոնովի (չափածո) և այլ հեղինակների ստեղծագործություններ: Ռուսերենից թարգմանել է Ժյուլ Վեռնի «80.000 կիլոմետր ջրի տակ» (1937) երկը:
ՄԱԶՄԱՆՅԱՆ Մարտին (Մարտիրոս) Սարգսի (ծն. 24.12.1899(5.1.1900), Թիֆլիս), հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ: ՀՍՍՀ ժող. արտիստ (1965): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1921-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1922-1924-ին սովորել է Մոսկվայի (հոբոյ և խմբավարություն), 1926-30-ին՝ Թիֆլիսի (ստեղծագործություն, դասատու՝ Ս. Բարխուդարյան) կոնսերվատորիաներում: 1930-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Եղել է Հայֆիլհարմոնիայի դիրեկտոր և գեղ. ղեկավար (1950-54), Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանի դիրեկտոր (1954-62): 1961-1977-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (խմբավարություն): Գրել է «Ճուտիկ» մանկական օպերան, սիմֆոնիկ («Մամե և Աշե», «Հաղթանակի պոեմ»), կամերային-գործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ստեղծագործություններ մանուկների համար:
ՄԱԶՄԱՆՅԱՆ Միքայել Դավթի (9(21).11. 1899, Թիֆլիս – 29.10.1971, Երևան), հա) սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1959), ՀՍՍՀ վաստ. ճարտ. (1968); Պրոլետարական ճարտ–ների համառուսաստանյան միության («ՎՕՊՐԱ») հիմնադիր անդամներից: 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1916-ին եղել է Անիում, Ն. Մառի ցուցումով պատճենահանել Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները: Մասնակցել է Թիֆլիսում կազմակերպված Հայ արվեստագետների միության առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին (Հ. Թումանյան, Մ. Աբեղյան, Գ. Լևոնյան, Շիրվանզադե, Դ. Դեմիրճյան, Ա. Տիգրանյան ևն շարժերով, «Անիի որմնանկարներից», «Նատյուրմորտ», «Բուսաբանական այգում» նկարներով): 1921-ին Մ. Սարյանի հանձնարարականով ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ուսանել նկարչություն և ճարտարապետություն: Ուսման տարիներին ստեղծել է պլակատների, ծաղրանկարների շարք, նկարազարդել է գրքեր, ձևավորել բեմադրություններ (1924-ին Երևանում Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում Կ. Հալաբյանի հետ ձևավորել է Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսները), կատարել ռուսերենից հայերեն թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը» գիրքր): 1929-ին ավարտել է ինստիտուտը (Վխուտեինը) և աշխատանքի գործուղվել Երևան: Մ. Սովետական Հայաստանում տեխ. կրթության կազմակերպիչներից է՝ Երևանի շինարարական (այժմ՝ Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական) ինստ-ի առաջին դիրեկտորը (1930–35): 1954-ից ղեկավարել է Երքաղսովետի գործկոմի ճարտ. հատակագծային արվեստանոցը, 1958-ից՝ «Երևաննախագիծ» ինստ-ի քաղաքաշինական բաժինը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են ԵրՀԷԿ–ի բնակելի տունը (1929-30, ճարտ–ներ Կ. Հալաբյանի, Գ. Քոչարի հետ), Կենտրոնական հանրախանութը (1937, ճարտ–ներ Հ. Մարգարյանի, Գ. Քոչարի, Ա. Ահարոնյանի հետ), Կիրովի անվ. գործարանի բանավանի բնակելի թաղամասը (1932), Գրքի պալատը (1935-40, ճարտ–ներ Հ. Մարգարյանի, Ս. Ներսիսյանի հետ), Աջափնյակ բնակելի թաղամասը (1955-65) ևն: Մ–ի գլխավորությամբ կազմվել են Ղափանի (1930), Լենինականի (1932-37), Կիրովականի (1934-37), Նորիլսկի (1939-1954), Դուդինկայի (1949-54), Երևանի (1955-69) ևն գլխավոր հատակագծերը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
ՄԱԶՄԱՆՅԱՆ Մկրտիչ Արամի (8(23).3. 1910, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) - 17.2.1977, Երևան), հայ սովետական հոգեբան: ՍՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1967), հոգեբանական գիտ. դ–ր (1965), պրոֆեսոր (1966): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Գիտության վաստ. գործիչ (1965): Ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը (1930): Դասախոսել է (1933) Երևանի համալսարանում, միաժամանակ աշխատել Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների ինստ-ում, որպես դեկան, ապա պրոռեկտոր: 1951-ից Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ-ի հոգեբանության ամբիոնի վարիչն էր: 1957-ից ղեկավարել է ինստ-ի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան: Մ. զբաղվել է ստեղծագործության հոգեբանությամբ, մասնավորապես ստեղծագործական պրոցեսում անգիտակցականի ունեցած նշանակության, հոգեբանության պատմության և տեսության հարցերով: 1948-52-ին եղել է «Սովետական մանկավարժ» ամսագրի խմբագիր: Մ. հեղինակ է դասագրքերի:
Երկ. Ուրվագծեր հոգեբանությունից, Ե., 1951: Սեր, ամուսնության և ընտանիք, Ե., 1959: Դասախոսություններ հոգեբանությունից, Ե., 1959: Բնավորություն, Ե., 1969: Մանկավարժական հոգեբանության մի քանի հարցեր, Ե., 1975:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/133
Այս էջը սրբագրված չէ