ազդեցությամբ ձևավորվել է Մ–ի ինքնատիպ արվեստը: Այդ շրջանի բուդդայական քանդակներին բնորոշ է հնդ. պատկերագրության և տեղական էթնիկական առանձնահատկությունների զուգորդումը: VIII-XIII դդ. ճարտարապետությունից պահպանվել են Կեդահի բուդդայական տաճարների ավերակները: XII-XIII դդ. ուժեղացել է չին. արվեստի ազդեցությունը: XVII-XVIII դդ., մահմեդականության տիրապետության շրջանում, կառուցվել են մզկիթներ և դամբարաններ: Սկսած XVI դարից, գաղութարարների ներխուժումով, Մ–ի արվեստում ներդրվել են եվրոպական գեղարվեստական ձևերը: XIX դ. 2-րդ կեսից ստեղծված Մ–ի քաղաքներին (Պինանգ, Կուալա Լումպուր) բնորոշ են առանձին կառուցված եվրոպական, չին., մալայական ու հնդ. թաղամասերը և ճարտ. համապատասխան ոճերի խառնուրդը: Գյուղական շրջաններում հնուց ի վեր կառուցվում են հիմնակմախքային տներ (մալայացիները՝ ցցագերանների վրա, փայտից ու բամբուկից, չինացիներն ու հնդիկները՝ գետնին, փայտից): Ժամանակակից Մ–ում տարածված է տուշով, ջրաներկով, կավճաներկով և յուղաներկով գեղանկարչությունը, հաստոցային և մոնումենտալ քանդակագործությունը: Գեղարվեստական արհեստներից պահպանվել են բրուտագործությունը, ոստայնանկությունը, եղեգնյա հյուսածո իրերի պատրաստումը:
Գրկ. Латышева И., Малайзия, М., 1972; Геология Юго-Восточной Азии. Индокитай, Л., 1969; Руднев В. С., Очерки новейшей истории Малайи (1918-1957), М., 1959; Նույնի, Малайя, 1945-1963, М., 1963; Նույնի, Малайзия (1963-1968), М., 1968; Демьянова И.И., Генезис жанра романа в новой малайской литературе, «Народы Азии и Африки», 1972, № 3; Тюрин В. А., К вопросу об истоках малайской культуры, «Вестник истории мировой культуры», 1959, № 3.
ՄԱԼԱՆԳ (Malang), քաղաք Ինդոնեզիայում, Արևելյան Ճավա պրովինցիայում, Բրանթաս գետի ափին, Սեմերու լեռան ստորոտում: 422,4 հզ. բն. (1971): Տրանսպորտային հանգույց է, գյուղատնտ. արտադրանքի նախնական վերամշակման կենտրոն: Կան տեքստիլ, փայտամշակման, ծխախոտի ձեռնարկություններ, երկաթուղային արհեստանոցներ, համալսարան: Մ–ի շրջակայքում են հոգեհանգստի աշտարակաձև տաճարներ Կիդալն (XIII դ. կես) ու Սինգասարին (մոտ 1300 թ.) և բրգաձև տաճար Չագոն (XIII դ.):
ՄԱԼԱՍԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառում: 1914-ին ուներ 60 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանցից շատերը զոհվել են աքսորի ճանապարհին:
ՄԱԼԱՎԻ (Malawi), Մալավիի Հանրապետություն (Republic of Malawi), պետություն Արևելյաև Աֆրիկայում: Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ: Տարածությունը 125 հզ. կմ² է, բնակչությունը՝ 5,54 մլն (1978): Մայրաքաղաքը՝ Լիլոնգվե: Վարչականորեն բաժանվում է օկրուգներից կազմված 3 պրովինցիայի:
Պետական կարգը: Մ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1966-ին (1970-72-ի ուղղումներով): Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է (առաջին պրեզիդենտը ընտրվել է ցմահ), որը նշանակում է մինիստրներին և կոմիսարներին, բարձրագույն պաշտոնյաներին, իրավասու է արձակել պառլամենտը ևն: Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Կառավարությունը (մինիստրների կաբինետ) կազմված է պրեզիդենտից և նրա նշանակած մինիստրներից, որոնք ազգային ժողովի անդամներ են: Օրենսդրական բարձրագույն մարմինը՝ պառլամենտը, կազմված է պրեզիդենտից ու միապալատ ազգային ժողովից: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած քաղաքացիները: Գավառները գլխավորում են մինիստրները, օկրուգները՝ օկրուգային կոմիսարները: Օկրուգներում և քաղաքներում գործում են կառավարման ընտրովի մարմիններ՝ օկրուգային և քաղաքային խորհուրդներ: Գյուղերում պահպանվել են իշխանության ավանդական մարմինները՝ առաջնորդների խորհուրդները: Դատական համակարգը կազմում են՝ Գերագույն ապելյացիոն դատարանը, բարձր դատարանը, մագիստրատների դատարանները և ավանդական դատարանները:
Բնությունը: Մ. գտնվում է տեկտոնական խախտումների ենթարկված մինչքեմբրիի բյուրեղային ապարներից կազմված Աֆրիկական պլատֆորմի հվ–արլ. եզրին: Ռելիեֆում տիրապետում են 1000-1500 մ բարձրությունները: Առավելագույն բարձրությունը 3000 մ է (Մլանջե լեռնազանգված): Կան քարածխի, երկաթի, բոքսիտների, մոնացիտային ավազի հանքավայրեր: Կլիման հասարակածային մուսսունային է: Ամենատաք ամսվա (նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 20-27°C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս)՝ 14–19°C: Տարեկան տեղումները ցածրավայրերում 750-1000 մմ են, բարձրադիր շրջաններում՝ 2000-2500 մմ: Ջրագրական ցանցը կազմում են Նյասա (Մալավի) լիճը և նրանից սկիզբ առնող Շիրե (Զամբեզիի վտակ) նավարկելի գետը: Երկրի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/151
Այս էջը սրբագրված չէ