Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/154

Այս էջը սրբագրված չէ

երաժշտական դրամաներում և օպերաներում: Կիրգ. սովետական երգի հիմնադիրն է: 1939-67-ին եղել է Կիրգիզիայի կոմպոզիտորների միության նախագահը: Արժանացել է Կիրգ. ՍԱՀ պետական մրցանակի (1970):
ՄԱԼԴԻՎՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, կորալային կղզիների արշիպելագ Հնդկական օվկիանոսում, Հնդստան թերակղզու հարավ-արևմուտքում: Մ. կ–ում է գտնվում Մալդիվներ պետությունը:
ՄԱԼԴԻՎՆԵՐ (Maldives), Մալդիվյան Հանրապետություն (Republik of Maldives), պետություն Հարավային Ասիայում: Գտնվում է Հնդկական օվկիանոսի Մալդիվյան կղզիներում, Շրի Լանկա կղզուց հվ–արմ: Տարածությունը 298 կմ² է, բնակչությունը՝ մոտ 150 հզ. (1979), մալդիվներ: Պաշտոնական կրոնը մահմեդականությունն է, լեզուն՝ մալդիվերենը: Մայրաքաղաքը՝ Մալե: Վարչականորեն բաժանվում է 19 կղզային խմբի (ատոլների):
Պետական կարգը: Մ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1972-ից: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որը հաստատում է պառլամենտի ընդունած օրինագծերը, նշանակում մինիստրներին, դատավորներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտարարում է արտակարգ դրություն, շնորհում է ներում ևն: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ մեջլիսը: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քադաքացիները:
Բնությունը: Մալդիվյան արշիպելագի կղզիները միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ կորալային շղթաներ են (Լաքադիվյան և Չագոս կղզիների միջև)՝ կազմված ավելի քան 2 հզ. կղզիներից, որոնց մեծ մասը բնակեցված չէ: Կղզիները շրջապատված են արգելախութերով: Կլիման հասարակածային է, մուսսոնային: Տարեկան ջերմաստիճանը 24-ից 30°C է, տեղումները՝ մոտ 2500 մմ: Կան կոկոսյան արմավի, բանանի պուրակներ, հանդիպում են հացի ծառեր:
Պատմական տեղեկանք: Մ. թ. I հազարամյակում Մ–ում բնակվել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ, որոնք դավանում էին բուդդայականություն: XII դարից սկսվել է մահմեդականության ներթափանցումը: XIV դ. Մ–ի տարածքում առաջացել է սուլթանություն: 1558-ին պորտուգալացիները զավթ ել են Մ., սակայն 1573-ին վտարվել այնտեղից: XVII դ. 2-րդ կեսին սուլթանությունն ընկել է Ցեյլոնի հոլանդական կառավարիչների իշխանության տակ, իսկ 1796-ին Մ–ում հաստատվեց Մեծ Բրիտանիայի ազդեցությունը: 1887-ինՄ. դարձան բրիտ. պրոտեկտորատ, ունեին ներքին ինքնավարություն: 1948-ին սուլթանի հետ կնքած պայմանագրով Մեծ Բրիտանիան լայն արտոնություններ ստացավ երկրում: 1956-ի վերջին Գան կղզում սկսվեց բրիտ. ռազմ. բազայի կառուցում: 1960-ի պայմանագրով Գան կղզին 30 տարով վարձակալման տրվեց Մեծ Բրիտանիային. վերջինս խոստացավ տնտ. օգնություն ցույց տալ և ճանաչել Մ–ի կառավարության իրավասությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ: 1965-ի հուլիսի 26-ին Մ. հռչակվեցին անկախ, մտան ՄԱԿ–ի մեջ: 1966-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Մ–ի և ՍՍՀՄ–ի միջև: 1968-ին Մ. հռչակվեցին հանրապետություն: Մ–ի կառավարությունը վարում է չմիացման քաղաքականություն, հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին:
Տնտեսությունը: Տնտեսությունը հիմնվում է ձկնորսության և ծովային արդյունագործության վրա, որոնք տալիս են արտահանության արժեքի 97%-ը: Ձկան և ձկնամթերքների առևտրի վրա իշխում է պետ. մոնոպոլիան: Ձկնորսական նավատորմում կա ավելի քան 4 հզ. փոքր, առագաստավոր և թիավոր մակույկ: Արդյունահանվում են մարգարիտ, խեցիներ, կորալներ: Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած: Հողը պատկանում է պետությանը: Վարձակալ հողագործները պետությանն են տալիս բերքի 1/2-ը: Մշակում են բրինձ, բանջարեղեն, հացի ծառ, մանգո, բանան, ցիտրուսներ, կոկոսյան արմավ: Անասնապահություն գործնականորեն չկա, որոշ չափով զարգացած է թռչնաբուծությունը: Արդյունաբերությունը ներկայացված է մի քանի մանր տնայնագործական ձեռնարկություններով: Կա ձկնորսական նավաշինություն, մրգի պահածոների, կորալե իրերի արտադրություն ևն: Տնտեսության մեջ կարևոր դեր ունեն տուրիզմը (40 հզ. տուրիստ, 1979) և նամականիշերի թողարկումը: Տրանսպորտային միջոցներն են առագաստային նավերը և մոտորանավակները: 1979-ին ավտոպարկում կար 160 ավտոմեքենա, առևտրական նավատորմում՝ 60 նավ: Մալեն «բաց նավահանգիստ է»: Արտաքին առևտրական գործընկերներն են Շրի Լանկան, Հնդկաստանը, Սինգապուրը: Արտահանում է ձուկ, կոպրա, ներմուծում՝ պարենային և արդյունաբերական ապրանքներ: Դրամական միավորը մալդիվական ռուփին է: 1 մալդիվական ռուփին հավասար է Շրի Լանկայի 1 ռուփիին:
Լուսավորությունը: Անգրագետ է երկրի բնակչության 80% , կրթական միասնական համակարգ չունի, տարրական դպրոցներ (ուս. տևողությունը 3-4 տարի) ունեն բոլոր կղզիները: Մալեում կա նախապատրաստական 1 և միջնակարգ 2 դպրոց (5-6 տարի): Տարրական դպրոցներում ուսուցումը տարվում է մալդվիներեն, միջնակարգում՝ անգլ. լեզուներով: Կրոնի ուսուցումը պարտադիր է: Հատուկ միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատություններ չունի: Մալեում է գտնվում երկրում միակ պետ. հանրային գրադարանը (12 հզ. կտոր գիրք):
ՄԱԼԵԶՅԱՆ Հովսեփ Ստեփանի (1801, Կ. Պոլիս – 18.7.1881, Կ. Պոլիս), մանկավարժ, բանաստեղծ: Մոտ կես դար դասավանդել է Պոլսի Մայր վարժարանում, Սկյուտարի ճեմարանում, Ռոբերտ կոլեջում և այլ դպրոցներում: Հրատարակել է «Հրահանգ սիրո» (1870), «Առակ տասն կուսանաց» (1874) ժողովածուները, «Անիվ ջրհորդ» (1876) գրքույկը, «Բառատետր ռամկորենե ի հայերեն» (1874) աշխատությունը:Գ. Ստեփանյաև ՄԱԼԵԶՅԱՆ Վահան Ֆրանկյուլի (21.9. 1871, Սուլինա (Ռումինիա) – 1966, Նիցա), հայ գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ: 1871-ին Մալեզյանների ընտանիքը տեղափոխվել է Կ. Պոլիս: 1887-ին Մ. ավարտել է Կ. Պոլսի հայկական կրթարանը, 1895-ին՝ իրավաբանական վարժարանը: 1896-ին տեղափոխվել է Մերսին: Հարել է հնչակյան կուսակցությանը, 1897-ին բանտարկվել է, մեկ տարի անց ազատվել, այնուհետև մեկնել է Եգիպտոս, որտեղ զբաղվել է իրավաբանությամբ: Մ. Եգիպտոսում ռամկավար կուսակցության հիմնադիրներից է (1908): Ապրել է Կահիրեում, Բրյուսելում, Փարիզում, Նյու Յորքում, ապա՝ Նիցայում, վարել ՀԲԸՄ ընդհանուր քարտուղարի պաշտոնը: Գրական ասպարեզ է իջել 1880-ական թթ. վերջերին, տպագրվելով «Մասիս» և «Արևելք» պարբերականներում՝ «Զեփյուռ» ծածկանունով: Նրա չափածո և արձակ գործերի