Կակուլի (Սունդուկյանի «Պեպո»), Օթարյան, Սմբատ (Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»), Թուսյան («Սպանփսծ աղավնին», ըստ Նար–Դոսի), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Ժադով, Պարատով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Անօժիտը»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»): Մ. մեծապես նպաստել է հայկ. կինոարվեստի ձևավորմանն ու զարգացմանը: 1926-ից նկարահանվել է կինոյում. Մակիչ («Զանգեզուր»), Արամ («Սևանի ձկնորսները», երկուսն էլ՝ 1938), Վարդան («Լեռնային արշավ», 1939), Շահումյան («Դավիթ Բեկ», 1944), Կոն («Անձամբ ճանաչում եմ», 1958): Նրան մեծ համբավ է բերել Կակուլիի («Պեպո», 1935) դերակատարումը: Մ–ի դերակատարումներին հատուկ է կերպարների հոգեբանությանը հարազատ չափավոր շարժուձևն ու զսպվածությունը: Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում և Չեխոսլովակիայում: Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (Ե., 1974): ՀՍՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1950, 1952): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Արաքսմանյան Ա., Դավիթ Մալյան, Ե., 1975:
ՄԱԼՅԱՆ Հենրիկ Սուրենի (ծնվել է 30.9.1925, Թելավ (Վրաց. ՍՍՀ–ում)), հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1977): Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ-ի ռեժիսորական ֆակուլտետը (1951): 1951-54-ին աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում, ուր բեմադրել է Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (1951), Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (1952), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1953), ավելի ուշ՝ Սունդուկյանի անվ. թատրոնում՝ Վ. Սարոյանի «Խաղողի այգին» (1971) պիեսները: 1953-ին կատարելագործվել է Մոսկվայի թատերարվեստի ինստ-ին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում: 1954-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Առաջին ֆիլմերից են՝ «Նվագախմբի տղաները» (1960, Հ. Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963, Լ. Իսահակյանի հետ), «Մսյո Ժակը և ուրիշներ» (1963), որոնք հիմնականում քնարական-կատակերգական բնույթի են: Իր լավագույն ֆիլմերում՝ «Եռանկյունի»-ն (1967, ՀՍՍՀ պետական մրցանակ, 1975), «Մենք ենք, մեր սարերը» (1969), «Հայրիկ» (1972), «Նահապետը» (1977), «Կտոր մը երկինք» (1980, ըստ Վ. Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի), պատկերել է ժամանակակից սովետական մարդկանց, նրանց ճակատագրերը, մտորումներն ու ապրումները՝ շաղկապելով դարի խոշոր իրադարձություններին, սոցիալ–հասարակական խմորումներին: Մ. նախընտրում է ոչ ծավալուն սյուժեներ և ձգտում հասնել իմաստային լայն ընդհանրացումների, հոգեբանական խորության: Մ–ի ֆիլմերը ցուցադրվել են համամիութենական և միջազգային փառատոներում, արժանացել մրցանակների: 1971-ից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ.-ում, 1975-ից՝ ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
ՄԱԼՈԶԵՄԵԼՅԱՆ ՏՈՒՆԴՐԱ, դաշտավայր Տիմանի բլրաշարի և ստորին Պեչորայի միջև, ՌՍՖՍՀ–ի Արխանգելսկի մարզի Նենեցական ինքնավար օկրուգի սահմաններում: Ռելիեֆը հարթավայրային է, ճահճոտ: Կան ջերմակարստային և սառցադաշտային լճեր: Կլիման խիստ է՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը -16-ից մինչև –17°C է, հուլիսինը՝ 8-12°C, տարեկան տեղումները՝ 300-350 մմ: Տարածված է տունդրան: Զբաղվում են եղջերվապահությամբ, ձկնորսությամբ և մորթեղենի արդյունագործությամբ: Կա ձկնարդյունաբերություն:
ՄԱԼՊԻԳԻ (Malpighi) Մարչելլո (1628-1694), իտալացի կենսաբան, բժիշկ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ: Սովորել է Բոլոնյան համալսարանում: Նույն համալսարանի բժշկագիտության դոկտոր (1653), պրոֆեսոր (1656-1691): Բույսերի և կենդանիների միկրոսկոպիական անատոմիայի հիմնադիրներից է: 180 անգամ խոշորացնող մանրադիտակով հետազոտել է բույսերի բջջային կառուցվածքը, հայտնագործել տրաքեաները, հաստատել նյութերի վերընթաց ու վարընթաց հոսքերի առկայությունը, բացահայտել տերևների դերը բույսերի սնուցման գործում: Նկարագրել է փայծաղի ավշային մարմնիկները, երիկամային կծիկները, սարդակերպերի, բազմոտանիների և միջատների արտաթորության օրգանները, մաշկի ծլական շերտը (այդ գոյացությունները կոչվել են Մ–ի անունով), ինչպես նաև արյան մարմնիկները, թոքերի ալվեոլները, լեզվի համային պտկիկները ևն: Մ. հայտնագործել է մազանոթային արյան շրջանառությունը:
ՄԱԼՐՈ (Malraux) Անդրե (ծն. 3.11.1901, Փարիզ), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ: Սովորել է Փարիզի կենդանի արլ. լեզուների ազգային ուսումնարանում: Մ–ի ուղևորությունները Հարավ–Արևելյան Ասիա (1923-27), որտեղ նա ծանոթացավ չին հեղափոխականների հետ, նրան մտորել տվին XX դ. արմ. քաղաքակրթության ճգնաժամի մասին («Արևմուտքի գայթակղությունը», 1926, «Եվրոպական երիտասարդությանը», 1927) և նյութ՝ առաջին վեպերի («Նվաճողները», 1928, «Թագավորական ճանապարհ», 1930, «Մարդկության գոյության պայմանները», 1933) համար: Մ. 1930-ական թթ. մասնակցել է ֆաշիզմի դեմ ուղղված միջազգային շարժմանը՝ ի պաշտպանություն մշակույթի, սակայն չի բաժանել ոչ մարքսիզմի փիլ., ոչ էլ կոմունիստների գաղափարախոսությունը, որոնց հետ համագործակցում էր: 1935-ին հրատարակել է հիտլերյան զնդաններում տառապողներին նվիրված «Արհամարհանքի տարիներ» վիպակը: Իսպանիայում ազգային–հեղափոխական պատերազմի (1936-39) ժամանակ եղել է հանրապետությանը պաշտպանող օտարերկրացի կամավոր օդաչուների էսկադրիլիայի հրամանատար (պատերազմի առաջին տարին պատկերված է «Հույս» (1937) գործում): 1943-ին Ֆրանսիայում ներգրավվել է Դիմադրության շարժման մեջ, գյխավորել պարտիզանական միավորում, որը շուտով վերածվել է բանակային բրիգադի: Դեռևս 30-ական թթ. վերջերից նկատվել է, որ Մ. սկսել է հեռանալ հեղափոխական հումանիզմից («Ալտենբուրգի ընկուզենիները», 1943). այդ պրոցեսն իր վերջնակետին է հասել 1948-ին՝ «Կոչ մտավորականներին» ճառով, որը մշակույթի մեջ «սառը պատերազմի» մանիֆեստ էր: 1959-69-ին Մ. եղել է Ֆրանսիայի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/163
Այս էջը սրբագրված չէ