Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/173

Այս էջը սրբագրված չէ

Կոստանդին VII Ծիրանածին (913-959), Ռոմանոս I Լակապենոս (կայսերակից, 920-944), Ռոմանոս II (959-963), Նիկեփորոս II Փոկաս (963-969), Հովհաննես I Չմշկիկ (969-976), Վասիլ II Բուլղարասպան (976-1025), Կոսաանդին VIII (1025-1028), Ռոմանոս III Արգիրոս (1020-1034), Միքայել IV Պափլագոնացի (1034-1041), Միքայել V Կալափատես (1041-1042), Զոե և Թեոդորա (1042), Կոստանդին IX Մոնոմախոս (1042-1055), Թեոդորա (կրկին, 1055-1056):
Գրկ. Հովհաննես Սկիլիցես, Ե., 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի ն հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3): Գելցեր Հ., Համառոտություն բյուզանդական կայսրների պատմության, Վաղ–պատ, 1901: Տեր–Սահակյան Կ., Հայ կայսերք Բյուզանդիոնի, հ. 1-2, Վնտ,, 1905: История Византии, т. 2, М., 1967.
ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐ, 1. Հին Մակեդոնիայի բնակչությունը, 2. պատմական Մակեդոնիա երկրամասի՝ էթնիկական ծագմամբ տարբեր բնակիչների անվանումը, 3. հարավ–սլավոնական ազգ: Կազմում են Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության ((ՄՍՀ) Հարավսլավիա) բնակչության մեծ մասը: Ընդհանուր թիվը Հարավսլավիայում 1194 հզ. է (1971), որից 1142 հզ. ՄՍՀ–ում: Թոսում են մակեդոներեն:
ՄԱԿԵԴՈՆԵՐԵՆ, մակեդոնացիների լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելասլավոնական ճյուղի հվ. խմբին: Հիմնական բարբառախմբերն են՝ արմ., արլ., հս.: Բարբառային տարբերակումները նկատի ունենալով՝ լեզվաբանական գրականության մեջ երբեմն գործածում են «մակեդոնական խոսվածքներ» անվանումը: Մ. Հարավսլավիայի հիմնական (պաշտոնական) լեզուներից մեկն է: Որպես գրական լեզու ձևավորվել է XX դարում: Ունի սլավոնագիր այբուբեն (կիրիլիցա): Հնչյունական կազմում առկա են 5 ձայնավոր, վանկարար ձայնորդ, կիսաշփական, միջնաքմային բաղաձայններ: Շեշտը շարժական–ուժային է (նախավերջընթեր՝ վերջից երրորդ վանկում): Կառուցվածքային տիպով հարում է վերլուծականին, ունի եռաշարք վերջադիր հոդեր, կոչականի հատուկ ձևեր:Հ. Պետրոսյան ՄԱԿԵԴՈՆԻԱ Հին (հուն. Μακεδονία, լատ. Macedonia), պետություն Բալկանյան թերակղզում մ. թ. ա. V-II դարերում: Բնական պայմաններով Մ. բաժանված էր երկու մասի՝ Վերին (ընդարձակ, լեռնային, անտառապատ դժվարամատչելի մարզ, որտեղ բնակվել է մակեդոնացիների հիմնական մասը) և Ստորին (Եգեյան ծովին մոտեցող ոչ մեծ հարթավայր՝ Հալիակմոն և Աքսիոս գետերի ստորին հոսանքում): Լեռնային և սարահարթային շրջաններում զբաղվել են անասնապահությամբ, հովիտներում և մերձափնյա շրջաններում՝ երկրագործությամբ: Տարածված էր անտառամշակությունը: Մակեդոնացիների ծագման վերաբերյալ միասնական կարծիք չկա: Սովետական պատմագրության մեջ ընդունված է, որ մակեդոնական ցեղերը կազմավորվել են ստորին Դանուբի վաղ նոր քարի դարի բնակիչների և թրակիական, իլլիրիական, հուն. էթնիկական տարրերի ձուլումից: Մակեդոնացիները հասարակական զարգացմամբ ետ էին մնացել Հին Հունաստանի զարգացած շրջանների բնակիչներից: Մ. թ. ա. VI դ. վերջին – V դ. սկզբին Ստորին Մ–ում արդեն կազմավորվել է վաղ դասակարգային հասարակություն: V դ. Արգեյանների դինաստիայի օրոք սկսվել է Մ–ի միավորումը: Ալեքսանդր I թագավորի (մ. թ. ա. 495-450) օրոք միավորվել է ամբողջ Ստորին Մ.: Աթենական 1-ին ծովային միության ստեղծումից (մ. թ. ա. 478) հետո Մ–ի և Հունաստանի հարաբերությունները սրվել են Եգեյան ծովի հս. ափին ամրանալու Մ–ի ձգտման պատճառով: Արքելաոս թագավորի (մ. թ. ա. մոտ 413-399) ռեֆորմները (ռազմ., դրամական ևն) նպաստել են Մ–ի միավորմանը, տնտ. ու քաղ. զարգացմանը: Նրա օրոք մայրաքաղաքը Էգեից (Եդեսա) տեղափոխվել է Պելլա: Արքելաոսի մահից հետո սկսվել է երկպառակտչական պայքար: Մ. թ. ա. 359-ին գահ է բարձրացել Փիլիպոս II (մ. թ. ա. 359-336, տես Փիլիպոս II Մակեդոնացի), որի անցկացրած ռազմ., վարչական, ֆինանսական ռեֆորմները նպաստել են պետության կենտրոնացմանը: Փիլիպոս II օգտվելով հուն. պոլիսների սոցիալ–տնտեսական սուր ճգնաժամից՝ մ. թ. ա. 359-338-ին նվաճել է Պեոնիան, Թեսալիան, Փոկիսը, Քաղկիդիկեն, Թրակիան: Մ. թ. ա. 338-ին Քերոնեայի ճակատամարտում հաղթելով հուն. պոլիսների միացյալ ուժերին, Փիլիպոս II Մ–ի ազդեցությանն է ենթարկել ամբողջ Հունաստանը: Փիլիպոս II-ի որդին՝ Ալեքսանդր Մակեդոնացին (մ. թ. ա. 336-323), մ. թ. ա. 334-330-ի ընթացքում նվաճել է Պարսկաստանը, կործանել Աքեմենյանների դինաստիան, մ. թ. ա. 329-ին արշավել Միջին Ասիա, մ. թ. ա. 327-ին՝ Արևմտյան Հնդկաստան, ստեղծել հսկայական տերություն, որը տարածված էր Բալկանյան թերակղզուց մինչև Հնդկաստան: Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա տերությունը տրոհվել է: Մ–ում իշխանության համար պայքարում հաղթել է Անտիգոնյանների դինաստիան, որն իշխել է մ. թ. ա. 306-168-ին: Մ. թ. ա. IV դ. վերջի – III դ. սկզբի սոցիալ–տնտեսական ճգնաժամն ուժեղացել է դիադոքոսների պայքարի և գաղատների արշավանքի (մ. թ. ա. 279) հետևանքով: Միևնույն ժամանակ հուն. պոլիսները պայքարում էին իրենց անկախությունը վերականգնելու համար: Մ. թ. ա. 220-ին Մ–ի թագավոր Փիլիպոս V (մ. թ. ա. 221-179), ձգտելով վերահաստատել Մ–ի ազդեցությունն ամբողջ Հունաստանի վրա, պատերազմ սկսեց Էտոլիական միության դեմ, սակայն Հռոմի դեմ պատերազմի նախապատրաստվելու համար ստիպված մ. թ. ա. 217-ին հաշտություն կնքեց: Իլլիրիայում և Ադրիատիկ ծովում հաստատվելու համար սրվեցին հարաբերությունները Մ–ի և Հռոմի միջև: Մ. թ. ա. 215-ին