Փիլիպոս V դաշինք կնքեց Հաննիբալի հեա և պատերազմ հայտարարեց Հռոմին: Մակեդոնական երեք պատերազմների (մ. թ. ա. 215-205, 200-197, 171-168) հետևանքով Մ. պարտվեց, տնտեսապես և քաղաքականապես թուլացավ, բաժանվեց 4 շրջանի: Մ. թ. ա. 148-ին Մ–ում առաջացած հակահռոմեական ապստամբության ճնշումից հետո Մ. դարձավ հռոմեական պրովինցիա:
Գրկ. Pанович А. Б., Эллинизм и его историческая роль, М.-Л., 1950; Шофман А, С., История античной Македонии, ч. 1-2, Казань, 1960-63.
ՄԱԿԵԴՈՆԻԱ, պատմական մարզ Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում: Պատմականորեն հայտնի առաջին բնակիչները իլլիրիական և թրակիական ցեղերն էին: Մ. թ. ա. V դ. Մ–ի տարածքում առաջացել է պետություն (տես Մակեդոնիա Հին): Մ. թ. VI-VII դդ. Մ–ում բնակություն են հաստատել սլավոն. ցեղեր, որոնք ստեղծել են ցեղային իշխանություններ: 670-675-ին Մ. են ներխուժել նախաբուլղարները: IX դ. 2-րդ քառորդին Մ–ի մեծ մասը մտել է Բուլղարական առաջին թագավորության կազմի մեջ: IX-X դդ. Մ–ի տարածքում ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները, տարածվել է քրիստոնեությունը: X դ. Մ–ում ծավալվել է բոգոմիլների հակաֆեոդալական շարժումը: X-XIV դդ. ընթացքում գտնվել է Արևմտա–Բուլղարական թագավորության, Բյուզանդիայի, Բուլղարական երկրորդ թագավորության, Սերբիայի կազմում: Հաճախակի պատերազմները, խաչակիրների և այլ նվաճողների արշավանքները, էթնիկական տարբեր խմբերի (հույներ, բուլղարներ, սերբեր, ալբանացիներ, վլախներ, հայեր, հրեաներ ևն) տեղաշարժերը Մ–ի տարածքում ստեղծել են բարդ էթնիկական միջավայր: XIV դ. վերջին Մ. զավթեցին թուրքերը: Ուժեղացավ ալբանացիների և թուրքերի ներհոսքը Մ.: Թուրք ֆեոդալների լուծը, բռնի մահմեդականացումը առաջ բերեցին հակաֆեոդալական և հակաթուրքական շարժումներ (հայդուկների, կլեֆտների՝ հույն գյուղացի պարտիզանների), որոնք ուժեղացան XVIII դ. վերջին, երբ սաղմնավորվում էին կապիտալիստական հարաբերությունները: 1821-29-ի հուն. ազգային–ազատագրական հեղափոխությունը ներգրավեց նաև Մ–ի հույն բնակչությանը: Ազատագրական շարժումն ուժեղացավ նաև սլավոն., հիմնականում՝ բուլղար բնակչության մեջ: 1903-ին Մ–ում բռնկվեց ազգային–ազատագրական ապստամբություն, որը դաժանորեն ճնշեցին թուրք. զորքերը: XX դ. սկզբին Բալկանյան թերակղզու համար եվրոպական տերությունների (հատկապես Գերմանիա, Ավստրո–Հունգարիա) պայքարի սրման պայմաններում Մ. դարձավ միջազգային հակասությունների հանգուցակետերից մեկը: Մ–ի համար սրվեց պայքարը նաև բալկանյան երկրների միջև: Բալկանյան պատերազմների հետևանքով (տես Բալկանյան պատերազմներ 1912-1913) Մ. բաժանվեց Սերբիայի (Վարդարյան Մ.), Հունաստանի (Եգեյան Մ.) և Բուլղարիայի (Պիրինյան երկրամաս) միջև:
ՄԱԿԵԴՈՆԻԱ (Македонка), Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն (ՄՍՀ, Социјалистичка Република Македонија), հանրապետություն Հարավսլավիայի (ՀՍՖՀ) կազմում, երկրի հարավ–արևելյան մասում, Վարդար գետի ավազանում: Տարածությունը 25,7 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1836 հզ. (1978): Մայրաքաղաքը՝ Սկոպիե:
Բնությունը: Տարածքի մեծ մասը կտրտված լանջերով միջին բարձրության լեռներ են: Կազմված է բյուրեղային թերթաքարերից, դոլոմիտներից, կրաքարերից: Տեղ–տեղ զարգացած են ռելիեֆի կարստային ձևերը: Իջվածքներն զբաղեցված են լճերով (Օխրիդյան, Պրեսպա) կամ գետահովիտներով: Հաճախակի են երկրաշարժերը (1963-ի երկրաշարժի հետևանքով ավերվեց Սկոպիե քաղաքը): Կան մագնետիտի, երկաթի, կապար–ցինկի հանքավայրեր: Կլիման միջերկրածովյան է: Հովիտները մշակված են, լեռնալանջերը (մինչև 2000 մ բարձրությամբ) ծածկված են խառն անտառներով ու թփուտներով, ավելի բարձր տափաստանացված լեռնամարգագետիններ են:
Պատմական ակնարկ: ՄՍՀ ստեղծվել է Վարդարյան Մակեդոնիայի (տես Մակեդոնիա, պատմական մարզ) տարածքում, որը 1918-ին Սերբիայի կազմում մտել է Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929-ից՝ Հարավսլավիա) մեջ: Սերբական բուրժուազիան Մ–ում վարում էր տնտ. և ազգային ճնշման քաղաքականություն, որի դեմ դիմադրությունը նպաստեց մակեդոնական ազգային հանրության ձևավորմանը: 1941-ի ապրիլին Մ–ի տարածքը օկուպացրեցին միապետական Բուլղարիան և ֆաշիստական Իտալիան: 1941-ի հոկտեմբերին Մ–ում սկսվեց ազատագրական զինված պայքար, որը համահարավսլավական ժողովրդական–ազատագրական պայքարի բաղկացուցիչ մասն էր: Հարավսլավիայի ժողովրդա–ազատագրական բանակի զորամասերը և Բուլղարիայի հայրենական ճակատի զորքերը 1944-ի նոյեմբերին Մ. ազատագրեցին ֆաշիստական զավթիչներից: 1945-ի ապրիլին կազմվեց Մ–ի առաջին ժող. կառավարությունը: 1945-ի նոյեմբերին հռչակվեց Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետությունը (ՀՖԺՀ), որի վեց ժող. հանրապետություններից մեկը Մ–ի Ժողովրդական Հանրապետությունն (ՄԺՀ) էր: Հարավսլավիայի և Մ–ի՝ 1963-ին ընդունված սահմանադրություններով Մ. Սոցիալիստական Հանրապետություն է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության (ՀՍՖՀ) կազմում:
Ետպատերազմյան տարիներին Մ–ում իրականացվեցին արմատական վերափոխումներ: Ագրարային ռեֆորմով (1945) վերացվեց խոշոր հողատիրությունը, ազգայնացվեցին արդյունաբերությունը, առևտուրը, տրանսպորտը, բանկերը: Կառուցվեցին նոր արդ. ձեռնարկություններ, ստեղծվեցին արդյունաբերական նոր ճյուղեր (սև և գունավոր մետալուրգիա, քիմիական ևն): Սոցիալիստական շինարարության ընթացքում սկսվեց մակեդոնական ազգի ձևավորման և զարգացման նոր փուլը, ձևավորվեց մակեդոնական ազգային սոցիալիստական մշակույթը: Մ–ի սոցիալիստական զարգացման կարևոր գործոններն են աշխատավորների հասարակական–քաղաքական ակտիվությունը, Հարավսլավիայի կոմունիստների միության և նրա բաղկացուցիչ մասը կազմող Մ–ի կոմունիստների միության գործունեությունը (տես նաև Հարավսլավիա, Պատմական ակնարկ մասը):
Տնտեսությունը: Սոցիալիստական շինարարության տարիներին Մ. ագրարային հետամնաց մարզից վերածվել է արդյունաբերության նշանակալի տեսակարար կշիռ ունեցող հանրապետության: Առաջատար են թեթև, սննդի և ծխախոտի արդյունաբերության ճյուղերը: Զարգանում է կոշիկի–կաշվի, փայտամշակման արդյունաբերությունը: Կարևոր տեղ են գրավում լեռնահանքային, քիմ. արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան: Արտադրվում են հաստոցներ, արդ. սարքավորումներ ու գործիքներ, էլեկտրասարքեր, գյուղատնտ. մեքենաներ, պոլիմերներ, շինանյութեր, ապակի ու ճենապակի:
Գյուղատնտեսությունը մեքենայացվում է: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, բամբակ, բանջարեղեն: Զբաղվում են նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ, մսաբրդատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և ձկնորսությամբ: Տնտեսության կարևոր ճյուղերից է տուրիզմը:
Կուլտուրական շինարարությունը և առողջապահությունը: Դպրոցները հիմնականում 8-ամյա են: Լրիվ միջնակարգ կրթություն են տալիս գիմնազիաները: Գործում են նաև որակյալ բանվորների պատրաստման, գյուղատնտ., տեխ. և այլ մասնագիտական, ինչպես նաև մեծահասակների կրթության դպրոցներ: Բարձրագույն կրթության համակարգը կազմում են համալսարանը (հիմնադրվել է 1949-ին, Սկոպիե) և այլ բարձրագույն ուս. հաստատություններ:
Գործում են ազգային պատմության, բանահյուսության, տնտեսագիտության, հիդրոկենսաբանության, երկրաբանության ինստ-ները, ֆիզիկոսների և մաթեմատիկոսների, աշխարհագետների ևն ընկերություններ: 1967-ին ստեղծվել է Գիտությունների և արվեստների Մակեդոնական ակադեմիան:
ՄՍՀ–ում հրատարակվում է ավելի քան 125 թերթ ու հանդես: Կենտրոնական տպագիր օրգանը «Նովա Մակեդոնիա» («Нова Македонка», 1944-ից) օրաթերթն է: Ռադիոհաղորդումները (մակեդոներեն) տրվում են 1944-ից, հեռուստահաղորդումները՝ 1964-ից:
1971-ին Մ–ում գործում էր ընդհանուր տիպի 16 կլինիկա և հիվանդանոց, 28 այլ բժշկ. մշտական հիմնարկներ՝ 9 հզ. մահճակալով (շուրջ 500 բժիշկ), ավելի քան 1000 պոլիկլինիկա, ամբուլատորիա, դիսպանսեր, կոնսուլտացիա և բժշկ. կետ (ավելի քան 600 բժիշկ, 400 ստոմատոլոգ և ատամնաբույժ): ՄՍՀ–ում կան մի շարք առողջարաններ, տուրիստական կենտրոններ:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/174
Այս էջը սրբագրված չէ