Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/176

Այս էջը սրբագրված չէ

ժող. թատրոնը (մինչև 1915-ը դիրեկտորն էր Բ. Նուշիչը), որը 1945-ին վերանվանվել է Մակեդոնական ժող. թատրոն: 1927-1928-ին բեմադրվել է Վ. Էլիոսկու «Փախստական կինը» պիեսը՝ առաջին պրոֆեսիոնալ ներկայացումը մակեդոներեն: Թատրոնում գործում են դրամատիկական, բալետային և օպերային թատերախմբեր: Խաղացանկում հարավսլավական դրամատուրգների (Բ․ Նուշիչ, Մ. Կրլեժա, Ռ. Կրլե), ժամանակակից մակեդոնացի հեղինակների (Կ. Չաշուլե, Տ. Արսովսկի), արտասահմանյան դասականների (Շեքսպիր, Պ. Կոռնել, Ա. Չեխով), ժամանակակից արտասահմանյան դրամատուրգների (Բ. Բրեխտ, Ֆ. Գարսիա Լորկա) ստեղծագործություններն են: Դերասաններից են Տ. Նիկոլովսկին, Պ. Պրլիչկոն, Կ. Ստոյանովը, Մ. Բոշկովան և ուրիշներ, գեղարվեստական ղեկավարներից՝ Դ․ Կոստարովը, Մ. Միլչինը, Բ. Ստավրևը:
Գրկ. История Югославии, т. 2, М., 1963; Беляева Ю., Современная македонская проза, в кн.: Развитие зарубежных славянских литератур на современном этапе, М., 1966; Памятники культуры. Сербия и Македония, (Белград, 1958); Алешина Л. С., Яворская Н. В., Искусство Югославии. Очерки, М., 1966.
ՄԱԿԵԵՎԿԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Դոնեցկի մարզում, Գրուզսկայա գետի ափին: 439 հզ. բն. (1980): Երկաթուղային կայարան է, մետալուրգիական և ածխի արդյունաբերության կենտրոն: Կան ածխի կոմբինատ, մետալուրգիական, խողովակաձուլման, կոքսաքիմիական, ցեմենտի և այլ գործարաններ, ածխահարստացուցիչ ֆաբրիկաներ, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ինժեներաշինարարական ինստ., երեկոյան լեռնային, մետալուրգիական, շինարարական տեխնիկումներ, բժշկ., մանկավարժական ուսումնարաններ, պատանի հանդիսատեսի թատրոն, հայրենագիտական թանգարան: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1977):
ՄԱԿԵՆԶԻ, Մակկենզի (Mackenzie), գետ Կանադայի հյուսիս–արևմուտքում: Բուն Մ–ի երկարությունը մոտ 1600 կմ է (Փիսի հետ՝ 4250 կմ), ավազանը՝ 1804 հզ. կմ²: Սկիզբ է առնում Մեծ Ստրկական լճից, հոսում Մակենզիի դաշտավայրով և առաջացնելով դելտա (12 հզ. կմ²)՝ թափվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտի ծովը: Սնումը ձնաանձրևային է: Վարարում է գարնանն ու ամռանը, սառցակալում՝ սեպտեմբերից մինչև մայիս: Նավարկելի է ամբողջ համակարգի 2200 կմ: Մ–ի ափերին են Ակլավիկ, Ինուվիկ, Նորման Ուելս և այլ քաղաքներ: Մ. հայտնաբերել և առաջին անգամ նրանով անցել է Ա. Մակենզին, 1789-ին:
ՄԱԿԵՏ (ֆրանս. maquette, < իտալ. macchietta — ուրվանկար) պոլիգրաֆիայում, 1. Մ. էջկապի, ապագա հրատարակության ֆորմատին հավասար ֆորմատով թերթեր, որոնց վրա ճիշտ հաջորդականությամբ փակցվում են տեքստի շարվածասյուները և պատկերազարդումների տպվածքները: 2. Մ. ծավալային, գրքի փորձնական օրինակ, որի ծավալը և ֆորմատը համապատասխանում են տրվածին: Մ–ով որոշում են գրքի կազմակողի չափերը և քննարկում ապագա հրատարակության ձևավորումը:
ՄԱԿԵՏ (ճարտարապետու թյան և բեմանկարչության մեջ), տես Մանրակերտ:
ՄԱԿԵՐԵՍ, երկրաչափական պատկերների հիմնական բնութագրերից մեկը: Պարզագույն դեպքում, հարթ պատկերի Մ. պատկերը լրիվ լցնող միավոր երկարություն ունեցող կողմերով քառակուսիների (միավոր քառակուսիների) քանակն է: Պատկերի Մ. ավելի խիստ սահմանվում է այսպես.
1. հարթ պատկերի դեպքը: Դիցուք, հարթ պատկերի եզրագիծը ինքնահատումներ չունեցող պարզ կոր է: Պատկերի հարթությունը ծածկվում է միավոր քառակուսիների ցանցով: Պատկերի ներսում ընկած բոլոր միավոր քառակուսիների Մ–ների գումարը նշանակենք , իսկ պատկերի հետ գոնե մեկ ընդհանուր կետ ունեցող քառակուսիների մակերեսների գումարը (-ը պարունակվում է այդ քառակուսիների միավորման մեջ) նշանակենք : Ապա յուրաքանչյուր միավոր քառակուսու կողմը բաժանվում է 10 (հավասար) մասի, և հարթությունը ծածկում են երկարություն ունեցող կողմով քառակուսիներով, պատկերի ներսում ընկած այդպիսի քառակուսիների մակերեսների գումարը նշանակենք , իսկ պատկերի հետ գոնե մեկ ընդհանուր կետ ունեցող այդպիսի քառակուսիների մակերեսների գումարը նշանակենք : Այնուհետև միավոր քառակուսու կողմը բաժանվում է , , ••• մասերի, և հանգունորեն մտցվում են ,… …. թվերը (նկ. 2): Եթե {} և {} թվային հաջորդականություններն ունեն միևնույն սահմանը, ապա պատկերը անվանում են քառակուսելի, իսկ այդ սահմանը (այն կնշանակենք -ով) անվանում են պատկերի մակերես: Ընդհանրապես ասած ոչ բոլոր պատկերներն են քառակուսելի՝ (ոչ բոլոր պատկերներն ունեն մակերես): Կան պատկերներ, որոնց համար {} և {} հաջորդականություններն ունեն տարբեր սահմաններ, բայց բավականաչափ լայն դաս կազմող պատկերներ, օրինակ, այն պատկերները, որոնց եզրագծի մակերեսը զրո է, քառակուսելի են: Մ–ի վերը նշված սահմանումը կոնստրուկտիվ է՝ սահմանելուց բացի այն նաև տալիս է Մ. հաշվելու եղանակ: Կարելի է տալ Մ–ի, այսպես կոչված, աքսիոմատիկ սահմանում. պատկերի Մ. մի թիվ է (Մ. քառակուսելի պատկերների բազմության վրա որոշված թվային ֆունկցիա է), որը բավարարում է հետևյալ պայմաններին՝

ա. ,

բ. Եթե և պատկերները չունեն ընդհանուր ներքին կետ, ապա՝

,

գ. միավոր քառակուսու մակերեսը հավասար է 1-ի:
դ. Եթե և պատկերները համընկնելի (կոնգրուենտ) են, ապա՝ :
Կոնստրուկտիվ սահմանված մակերեսը նույնպես ունի ա.-ից դ. հատկությունները. ապացուցվում է, որ ա.-ից դ. պայմաններին բավարարող մակերեսը միակն է՝ ցանկացած այդպիսի Մ. համընկնում է կոնստրուկտիվ մակերեսի հետ:
Եթե պատկերը ֆունկցիայի գրաֆիկով, և ուղիղներով սահմանափակված կորագիծ սեղանն է (նկ. 1). ապա՝ .
ընդհանուր դեպքում՝ :
2. Կամայական (անպայման չէ հարթ) պատկերի դեպքը: Դիցուք, -ը որևէ մակերևույթի վրա ընկած պատկեր է: -ը շրջափակող 28 լայնություն ունեցող շերտի (նկ. 3) ծավալը նշանակենք : Եթե գոյություն ունի սահմանը, ապա պատկերն անվանում են քառակուսելի, իսկ -ը՝ -ի Մ.: Եթե -ը ընկած է հավասարումով տրված մակերևույթի վրա, ապա՝

, որտեղ -ի պրոյեկցիան է հարթության վրա: