Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/178

Այս էջը սրբագրված չէ

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱԼ, որևէ մակերևույթի վրա որոշված ֆունկցիայի ինտեգրալ: Հարմար միջոց է ֆիզիկայի և մեխանիկայի որոշ խնդիրներ լուծելու համար:
Դիցուք, -ը ֆունկցիա է՝ որոշված մակերևույթի վրա: –ը բաժանելով մասերի և դրանց մեջ ընտրելով կետեր, կազմում են գումարներ, որտեղ մակերևույթի մակերեսն է: Եթե -երի փոքրանալուց այդ գումարները ձգտում են որոշակի սահմանի, ապա այն անվանում են I սեռի Մ. ի. և նշանակում կամ : II սեռի Մ. ի. օրինակ, սահմանվում է հանգունորեն, այն տարբերությամբ, որ -ի փոխարեն վերցվում է () հարթության վրա -ի պրոյեկցիայի մակերեսը նշանով, եթե կետում դրական նորմալը առանցքի հետ կազմում է սուր (բութ) անկյուն: Այսպիսով, II սեռի Մ. ի–ի նշանը կախված է –ի կողմնորոշումից, այսինքն, թե նորմալի որ ուղղությունն է համարվում դրական (տես Կողմնորոշվածություն): Հանգունորեն սահմանվում են, ինտեգրալները: Կարևոր դեր են խաղում տարբեր սեռի ինտեգրալները միմյանց կապող բանաձևերը: Օրինակ, Գաուս–Օստրոգրադսկու բանաձևը, Ստոքսի բանաձևը:
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅՒՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, մարմինների (ֆազերի) բաժանման մակերևույթի թերմոդինամիկական բնութագիր: Սահմանվում է իբրև այդ մակերևույթի միավոր մակերեսի դարձելի իզոթերմ գոյացման համար ծախսված աշխատանք: Երկու կոնդենսացված ֆազերի սահմանի Մ. լ. կոչվում է միջֆազային լարվածություն: Նոր մակերևույթի գոյացման աշխատանքը ծախսվում է միջմոլեկուլային փոխազդեցության (կոհեզիայի) ուժերի հաղթահարման համար, երբ մարմնի ծավալից մոլեկուլները (ատոմները) տեղափոխվում են մակերևութային շերտը: Չափվում է ջ/մ²-ով կամ ն/մ–ով:
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅՒՆ ՃՆՇՈՒՄ, հարթ ճնշում, երկչափանի ճնշում, հեղուկի մաքուր մակերևույթը այդ նույն հեղուկի՝ մակերևութային–ակտիվ նյութի ադսորբցիոն շերտով պատված մակերևույթից բաժանող սահմանի (արգելքի) միավոր երկարության վրա ազդող ուժը: Ունի մոլեկուլային–կենետիկ բնույթ, ուղղված է դեպի մաքուր մակերևույթի կողմը և չափվում է մաքուր հեղուկի և ադսորբցիոն միաշերտով պատված հեղուկի մակերևութային լարվածությունների տարբերության մեծությամբ:
ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Դիֆերենցիալ երկրաչափություն:
ՄԱԿԵՐԻԿԱՄՆԵՐ (glandulae suprarenales), բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների և մարդու ներզատիչ գեղձային զույգ օրգան: Մարդու Մ–ի կշիռը 10-12 գ է, երկարությունը՝ 25-30 մմ, հաստությունը՝ 6-10 մմ: Գտնվում են որովայնի խոռոչում՝ ետորովայնամզային տարածությունում՝ կրծքային և գոտկային 1–ին ողների սահմանում: Աջը բրգաձև է, փոքր է ձախից և տեղադրված է երիկամի վերին բևեռին, ձախը կիսալուսնաձև է և հպվում է երիկամի առաջային միջային եզրին: Մ–ի առաջային մակերեսին գտնվում է դրունքը, որով անցնում են նրա արյան և ավշային անոթներն ու նյարդերը: Մ–ին արյուն են մատակարարում մակերիկամային վերին, միջին և ստորին զարկերակները, նյարդավորում ընդերային մեծ նյարդի ճյուղերը: Մ. բաղկացած են կեղևային և միջուկային նյութից: Կաթնասուն կենդանիների և մարդու Մ–ի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են հանքային նյութերի և ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա: Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող ադրենոկորտիկոտրոպ հորմոնով: Մ–ի միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ: Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում և ուժեղացնում են սրտի կծկումները, բարձրացնում արյան ճնշումը, թուլացնում բրոնխների, միզապարկի հարթ մկանունքը, մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը: Մ–ի ֆունկցիան գտնվում է նյարդային համակարգի և նրա բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հսկողության տակ:Լ. Մանուկյան ՄԱԿԸՆԹԱՑԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ (ՄԷԿ), ծովային մակընթացությունների էներգիան էլեկտրականի փոխակերպող էլեկտրակայան: ՄԷԿ–երն օգտագործում են մակընթացության և տեղատվության ժամանակ ավազանի և ծովի միջև առաջացող ջրի մակարդակների անկումը: ՄԷԿ-երում տեղադրում են պատիճավոր հիդրոագրեզատներ, որոնք կարող են կիրառվել համեմատաբար մեծ օ. գ. q-ով գեներատորային և պոմպային ռեժիմներում, ինչպես նաև որպես ջրթող բացակ: Երբ մակընթացությունը կամ տեղատվությունը ըստ ժամանակի համընկնում է էներգահամակարգի առավելագույն բեռնվածքի հետ, ՄԷԿ–ը աշխատում է գեներատորային ռեժիմով: Այսպիսով, էներգահամակարգում ՄԷԿ–ը կարող է օգտագործվել որպես պիկային էլեկտրակայան: Էլեկտրաէներգիայի արտադրման ռեժիմը կախված է մակընթացությունների ռեժիմից:
ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ, Երկրի ծովերի մակարդակների ու մթնոլորտային ճնշման պարբերական տատանումներ, ինչպես նաև պինդ մասի դեֆորմացիաներ, որոնք պայմանավորված են Լուսնի ու Արեգակի ձգողականությամբ:
Երկրի՝ Լուսնից տարբեր հեռավորությունների վրա գտնվող մասերը Լուսնի կողմից ձգվում են տարբեր չափով, որի պատճառով ստանում են տարբեր արագացումներ: Դրա հետևանքով Երկրի՝ Լուսնին ամենամոտ և նրանից ամենահեռու մասերը, կենտրոնական մասի նկատմամբ, գրեթե նույն չափով բարձրանում են. Երկրի այդ մասերում տեղի է ունենում մակընթացություն: Ընդհակառակը, մեր մոլորակի Երկիր–Լուսին ուղղությանն ուղղահայաց մասերում տեղի է ունենում մակերևույթի իջեցում՝ տեղատվություն: Այսպիսով, Երկրի ջրային թաղանթն ընդունում է էլիպսոիդի ձև, որի մեծ առանցքն ուղղված է Երկիր–Լուսին ուղղությամբ: Լուսնի շարժմանը գուգընթաց տեղափոխվում են նաև մակընթացային ալիքները: Քանի որ Երկրի տվյալ միջօրեականում Լուսինը լինում է 24 ժ 52 ր պարբերությամբ, ապա այդ ժամանակամիջոցում տվյալ վայրում երկու անգամ տեղի է ունենում մակընթացություն և երկու անգամ՝ տեղատվություն: Մ. և տ. առաջանում են նաև Արեգակի ձգողականության շնորհիվ, սակայն Արեգակի շատ մեծ հեռավորության պատճառով դրանք, միջին հաշվով, 2,16 անգամ ավելի թույլ են:
Օվկիանոսներում, սովորաբար, ջրի մակարդակի տատանումը մեկ, իսկ ափերին 2-3 մ է (առավելագույնը՝ 18 մ): Ներքին ծովերում՝ մի քանի սմ: Մակընթացային ալիքների բարձրությունը կախված է նաև հատակի ու ափի ռելիեֆից և զանգվածային խտացումներից: Նավահանգիստներում չվացուցակներ կազմելիս հաշվի են առնվում Մ. և տ.: Որոշ երկրներում այդ երևույթներն օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու (տես Մակընթացային էլեկտրակայան) և հողեր ոռոգելու նպատակով:
Մ. և տ. առաջանում են նաև Երկրի մթնոլորտում, որի պատճառով փոքր չափով փոփոխվում է մթնոլորտային ճնշումը. այն եղանակի փոփոխության վրա որոշիչ ազդեցություն չի ունենում:
Մ. և տ. դիտվում են նաև Երկրի կեղևում, դրա արտաքին շերտերը մինչև 50 սմ–ով պարբերաբար բարձրանում և իջնում են: Դեռևս հին հունական փիլիսոփաների մի մասը նկատել էր Մ. և տ–յան կախումը Լուսնի դիրքից: Հայ իրականության մեջ Անանիա Շիրակացին (VII դ.) առաջինն էր, որ Մ. և տ. համարում էր Լուսնի ազդեցության հետևանք: Մ. և տ–յան առաջացման գիտական բացատրությունը տվեց Ի. Նյուտոնը (տիեզերական ձգողության օրենքի հայտնագործումից հետո, XVII դ.), որը հետագայում (XIX դ.) զարգացրեց Ջ. Դարվինը:Բ. Թումանյան ՄԱԿ-Ի ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ, Միավորված ազգերի կազմակերպության մշտապես գործող վարչական գործադիր մարմին, որի մեջ մտնում են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը և քարտուղարության անձնակազմը: Դասվում է ՄԱԿ–ի հիմնական մարմինների շարքը: Ղեկավարում է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, որն ընտրվում է