Մինչև 20 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով տերևաթափ ծաո է: Տերևները փայլուն են, ամբողջաեզր, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև, պարուրաձև դասավորված: Յուրաքանչյուր տերևածոցում կա 1-2 բարակ փուշ: Ծաղիկները կանաչ են, երկտուն, ծաղկաբույլերով: Պտղաբույլը գնդաձև է, 10-15 սմ տրամագծով, կանաչ կամ դեղնաոսկեգույն, կնճռոտ մակերեսով, նման նարնջին, բայց ոչ ուտելի: Հեշտությամբ բազմանում է սերմերով: Չորադիմացկուն է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ: Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է: ՍՍՀՄ–ում որպես դեկորատիվ ծառատեսակ լայնորեն մշակվում է Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում հանդիպում է Երևանի կանաչ տնկարկներում, Արարատյան դաշտում, հս–արլ. շրջանների ցածրադիր մասերում: Բնափայտն ամուր է, արժեքավոր: Բնափայտից և արմատներից ստանում են դեղին ներկ:
ՄԱԿԿԱԼՈԿ (McCulloch) Ուորեն (1898-1969), ամերիկյան նյարդաֆիզիոլոգ, կիբեռնետիկայի և բիոնիկայի հիմնադիրներից: Բժշկության դոկտոր 1927-ից: Հիմնական աշխատությունները նվիրված են կենտրոնական նյարդային համակարգի ուսումնասիրմանը և ուղեղի աշխատանքը վերարտադրող սխեմաների ու ցանցերի տեսությանը: Առավել մեծ ճանաչում են գտել մաթ. տրամաբանության մեթոդներով նյարդային ցանցերում ինֆորմացիոն երևույթների վերլուծությանը վերաբերող աշխատանքները: Ամերիկացի մաթեմատիկոս Ու. Փիթսի հետ մուծել է կարևոր տեսական և իմացաբանական նշանակություն ունեցող ֆորմալ նեյրոնի գաղափարը: 1964-ին ընտրվել է Կիբեռնետիկայի ամերիկյան ընկերության առաջին պրեզիդենտ:
ՄԱԿԿԱՐԵՆ–ՎՈՒԴԻ ՕՐԵՆՔ, ներքին անվտանգության օրենք ԱՄՆ–ում: Ընդունվել է սենատոր Մակկարենի (McCaren) և ներկայացուցիչների պալատի անդամ Վուդի (Wood) առաջարկով, 1950-ին: Սմիթի օրենքի (1950) և Բրաունել–Բաթլերի օրենքի (1954) հետ կազմել է կոմկուսի, դեմոկրատական և ձախ արմատական կազմակերպությունների դեմ պայքարի իրավական հիմքը: Սկզբում Մ–Վ. о-ի հիման վրա, որպես «քայքայիչ» տարրեր կամ «արտասահմանյան պետության գործակալներ», պարտավոր էին ԱՄՆ–ի արդարադատության մինիստրությունում գրանցվել կոմկուսի բոլոր կազմակերպություններն ու, այսպես կոչված, կոմունիստական ճակատի բոլոր խմբերը, ներկայացնել տվյալներ այդ կազմակերպությունների թվաքանակի, պաշտոնատար անձանց ու ֆինանսական գործունեության մասին: ԱՄՆ–ի կոմկուսի համառ պայքարի շնորհիվ 1965-ին, ի վերջո, ԱՄՆ–ի գերագույն դատարանի որոշմամբ, Մ–Վ. օ. համարվեց ոչ սահմանադրական, և քրեական հետապնդումները կոմկուսի նկատմամբ դադարեցվեցին (1967): Հետագայում ոչ սահմանադրական համարվեցին նաև Մ–Վ. о-ի մի շարք այլ հակակոմունիստական դրույթներ:
ՄԱԿ–ՄԱՀՈՆ ( Mac-Mahon) Մարի Էդմ Պատրիս Մորիս (1808-1893), ֆրանսիական պետական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1859): Մասնակցել է 1853-56-ի Ղրիմի պատերազմին: 1855-ին Մ–Մ–ի դիվիզիան գրավել է Մալախով կուրգանը (Սևաստոպոլի մոտ): 1864-70-ին եղել է Ալժիրի գեներալ-նահանգապետ: 1870-71-ի ֆրանս–պրուսական պատերազմի ժամանակ նրա բանակը պարտվել է Սեդանի մոտ (1870), ապա Մ–Մ. գլխավորել է վերսալցիների հակահեղափոխական բանակը, որը գործում էր Փարիզյան կոմունայի (1871) դեմ: 1873-79-ին Մ–Մ. եղել է Ֆրանս. հանրապետության պրեզիդենտը, հենվել է միապետական ուժերի վրա, որոնք նրա հովանավորությամբ դավեր են նյութել միապետությունը վերականգնելու համար: 1876-ին նրա մասնակցությամբ նախապատրաստվող միապետական հեղաշրջման ձախողումից և միապետականների սենատում մեծամասնությունը կորցնելուց հետո, 1879-ին, Մ–Մ. պաշտոնաթող է եղել:
ՄԱԿ–ՄԱՆՈՒՍ (Mac-Manus) Արթուր (1889-1927), Մեծ Բրիտանիայի բանվորական շարժման գործիչ: Եղել է ֆաբրիկային ավագներ արհմիութենական շարժման նախաձեռնողներից, 1917-ին՝ ֆաբրիկային ավագներ առաջին խորհրդի, 1917-ի մայիսից՝ միացյալ կոմիտեի, 1919-ի սեպտեմբերից՝ Ազգային վարչական խորհրդի նախագահ: Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է: Մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին (1921), ընտրվել նրա ԳԿ անդամ: Աճյունը ամփոփված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ:
ՄԱԿՄԻԼԱՆ (Macmillan) Հարոլդ (ծն. 1894), անգլիական պետական և քաղաքական գործիչ: 1940-45-ին պաշտոններ է զբաղեցրել Ու. Չերչիլի կառավարությունում: Պահպանողականների իշխանության գլուխ անցնելուց (1951) հետո եղել է բնակարանային շինարարության և տեղական ինքնավարության (1951-54), պաշտպանության (1954-55), արտաքին գործերի (1955), ֆինանսների (1955-57) մինիստր, 1957-63-ին՝ պրեմիեր մինիստր: Մ. հանդես է եկել հօգուտ Արևմտյան Եվրոպայի քաղ. և տնտ. ինտեգրացիայի, միաժամանակ կողմնակից էր միջազգային վիճելի հարցերը ՍՍՀՄ–ի հետ բանակցությունների միջոցով լուծելուն: Ունի հուշագրություններ:
ՄԱԿՆՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում, Վանա լճից հարավ: 1908-ին ուներ 8 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ՄԱԿՆԻՇ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, իրի կամ դրա փաթեթի վրա ապրանքարտադրողի պարտադիր (ՍՍՀՄ–ում՝ 1936-ից) նշում: Բովանդակում է արտադրող ձեռնարկության լրիվ կամ հակիրճ անվանումը, գտևվելու վայրը, վերադաս կազմակերպության անվանումը, ապրանքի կարգը, պետ ստանդարտի համարանիշը:
ՄԱԿՈԼԵՅ (Macaulay) Թոմաս Բաբինգթոն (1800-1859), անգլիական պատմաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ. 1833-38-ին եղել է Հնդկաստանի փոխարքային կից Գերագույն խորհրդի անդամ, 1839-41-ին՝ ռազմ. մինիստր: Չարտիստական շարժման անհաշտ հակառակորդ էր: «Անգլիայի պատմություն» (հ. 1-5, 1849-61) բազմահատորյակում (ընդգրկում է 1685-1702-ի իրադարձությունները) Անգլիայի պատմությունը ներկայացրել է որպես վիգերի ղեկավարությամբ անընդհատ շարժում առաջադիմության ուղիով: 1688-89-ի պետական հեղաշրջումը (ի հակակշիռ XVII դ. Անգլ. բուրժ. հեղափոխության) համարել է համաշխարհային պատմության մեծագույն իրադարձություններից:
ՄԱԿՈՄ, ուզբեկական և տաջիկական երաժշտության մեջ որոշակի լադային հիմքով մեղեդիական դարձվածք (համարժեք է մակամին, մուկամին, մուղամին): Յուրաքանչյուր Մ–ի անվանումը կապվում է ուդ երաժշտական գործիքի հնչյունաշարի որևէ աստիճանի անվան հետ: Բանավոր ավանդույթի ժողովրդա-պրոֆեսիոնալ դասական արվեստում կենցաղավարում է վեց Մ–ից բաղկացած ցիկլի՝ Շաշմակոմի տեսքով: Մ–ները հետևյալն են՝ բուզրուկ, ռոստ, նավո, դուգոհ, սեգոհ և իրոք, որոնցից ամեն մեկը ներառում է գործիքային և վոկալ բաժիններ: Զանազանում են Շաշմակոմի երկու տարբերակ՝ Բուխարայի և Խորեզմի:
ՄԱԿՈՆԴԵՆԵՐ, ժողովուրդ: Բնակվում են հիմնականում Տանզանիայի հվ–ում և մասամբ՝ Մոզամբիկի հս–արլ-ում: Ընդհանուր թիվը՝ մոտ 700 հզ. (1979): Լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքի արլ. խմբին: Մեծամասնության կրոնը մահմեդականությունն է: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ:
ՄԱԿՈՎԵԼՍԿԻ Ալեքսանդր Օսիպովիչ (1884-1969), սովետական փիլիսոփա: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), Ադրբ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1949): Ավարտել է Կազանի համալսարանը (1907), եղել է նույն համալսարանի պրոֆեսոր (1918): 1920-60-ին՝ Ադրբ. համալսարանի պրոֆեսոր, 1945-50-ին՝ Ադրբ. ՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ-ի դիրեկտոր, 1950-ից՝ ավագ գիտաշխատող: Մ–ու աշխատությունները վերաբերում են անտիկ փիլիսոփայությանը, Մերձավոր Արևելքի ժողովուրդների (այդ թվում՝ ադրբ. ժողովրդի) փիլիսոփայության պատմությանը, մասամբ՝ դիալեկտիկական մատերիալիզմին, տրամաբանությանը, հոգեբանությանը: Մ–ու թարգմանությամբ և մեկնաբանությամբ հրատարակվել են հին հուն. փիլիսոփաների աշխատություններ:
Երկ. Введение в философию, ч. (1)-2, Казань, 1912-16; Мораль Эпиктета, Казань, 1912; Понятие о душе в Древней Греции. Варшава, 1913; Досократики, ч. 1-3, Казань, 1914-19; Софисты, в. 1-2, Баку, 1940-41; Древнегреческие атомисты, Баку, 1946; Авеста, Баку, 1960; Категория причинности и законы природы и общества, М., 1961.
ՄԱԿՈՎԵՅ Օսիպ Ստեպանովիչ (1867-1925), ուկրաինացի գրող: Ավարտել է Լվովի համալսարանի փիլ. ֆակուլտետը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/180
Այս էջը սրբագրված չէ