սիրո, ազգային արժեքների, բնության ու ժողովրդի մասին։ Հեղափոխական անցյալին, նրա անվանի և անանուն հերոսներին են նվիրված «Կարմիր ձիավորի մահը> (1927, փոխադրություն), «Բալլադ մի ռուս զինվորի մասին», «Բալլադ Բաքվի և քսանվեցի մասին», «Արնախեղդ վարդեր» (1929), «Վերջին մայիսը» (1929–1930) բալլադները։
Մ․ արձակ սկսել է գրել 1920-ական թթ․ վերջերից։ 1929-ին լույս է տեսել նրա «Սիրո, խանդի ու Նիցցայի պարտիզանների մասին» պատմվածքների ժողովածուն, որտեղ իշխող մոտիվը հին ու նոր հոգեբանությունների բախումն է՝ բեկված սիրո, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների մեջ։ «Զիգզագներում» (1931) ժողովածուն շարունակում է նախորդ գրքում սկսած զրույցը նոր մարդու կերպարի և նոր հարաբերությունների շուրջը։ 1930-ին Մ․ հրատարակեց իր կենսագրական եռերգության առաջին երկու գրքերը, իսկ 1956-ին՝ երրորդ գիրքը։ Գրողը կենդանի պատկերներով ու կերպարներով ներկայացնում է Հայաստանը իր պատմության ճակատագրական ժամանակաշրջանում՝ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին («Մանկություն»), պատերազմի, հայկ․ կոտորածների ու բռնագաղթի տարիներին («Պատանեկություն») և, վերջապես, հեղափոխության օրերին («Երիտասարդության սեմին»)։ Պատմական այս ֆոնի վրա արված է հայ մանուկի, դեռահասի, ապա՝ պատանու կյանքը, որը միահյուսվում է հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հետ։
1950-ական թթ․ Մ–ու ստեղծագործությունն ստացավ նոր թափ։ Լույս տեսան «Հնձաններ» (1959) բանաստեղծությունների, «Լռության ձայնը» (1962) պատմվածքների ժողովածուները և «Այրվող այգեստաններ» (1966) վեպը։ Վավերագրական հարուստ նյութի հիման վրա վեպում պատկերված է հայ ժողովրդի արևմտյան հատվածներից մեկի՝ Վանի հայության իրավիճակը առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին և տեղահանության ու գաղթի ժամանակաշրջանում։ Մ․ գրել է նաև «Չարենց Նամե» (1968) և «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971) դիմանկարային–հուշագրական գրքերը։
Մ–ու լեզուն հարուստ է, պատկերավոր, ոճը՝ ինքնատիպ, որին ներհատուկ են ողբերգականի ու երգիծականի միահյուսումը, ջերմ քնարականությունն ու մեղմ հումորը։ Մ–ու գործերը թարգմանվել են ռուս. և այլ լեզուներով։
Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1–4, Ե․, 1966–79.
Գրկ. Աղաբարյան Ս․, Գուրգեն Մահարի, Ե․, 1959։ Արզումանյան Ս․, Սովետահայ վեպը, Ե․, 1967, էջ 324–347։ Աղաբեկյան Կ․, Գուրգեն Մահարի, Ե․, 1975։ Աղալյան Ն․, Քննադատության ժամանակը, Ե․, 1977, էջ 97–119։ Բոդոսյան Ս․, Գուրգեն Մահարի, Ե․, 1980։
ՄԱՀԱՐՁ (այժմ՝ Մարջանսու), գետ Իրաքում, Մեծ Զավ գետի ձախ վտակը։ Երկարությունը մոտ 100 կմ է։ Սկիզբ է առնում Զագրոսի շղթայի Բոզդաղ լեռնազանգվածի հվ–արմ․ լանջից, մոտ, 2800 մ բարձրությունից։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ գարնանը։
ՄԱՀԱՐՁԱՆ, քանդակագործական ստեղծագործություն կամ ճարտարապետական փոքր հորինվածք, որը դրվում է մահացածի գերեզմանին՝ նրա հիշատակը հավերժացնելու նպատակով։ Նոր քարի դարի մշակույթում Մ–ները փայտե սյուներ էին, մենհիրներ, Հին Հունաստանում՝ արձաններ, ստելաներ։ Վաղ միջնադարյան Եվրոպայում, ժողովուրդների մեծ գաղթի շրջանում քրիստոնեության տարածումով հարթաքանդակներով ստելաները փոխարինվել են խաչերով։ XI դարից Արևմտյան Եվրոպայում Մ–ի հիմնական տիպ է դարձել պատվանդանը (ննջեցյալի քանդակազարդ պատկերը կրող սալիկով ծածկված քարե կամ բրոնզե դատարկ արկղ՝ սովորաբար եկեղեցու ներսում)։ Միջնադարյան Կովկսաում տարածում են գտել քանդակազարդ շիրմաքարերը։ Չին․ Մ–ները (փորագրված անուններով ուղղաձիգ սալեր) աստիճանաբար փոխարկվել են հուշապատերի։ Վերածննդի շրջանում հիմնականում կառուցվել են դամբարաններ։ XVII–XVIII դդ․ Մ–ներում դիմաքանդակները հաճախ համադրվել են այլաբանական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/184
Այս էջը սրբագրված չէ