համարվեց կասակցական–սովետական մամուլի օր: Թերթի այդ օրվա համարում տպագրվեց Վ. Ի. Լենինի «Правда» տասնամյա հոբելյանի առթիվ» հոդվածը: Մ. օ. ամեն տարի մեր երկրում նշվում է որպես սովետական մամուլի և հրատարակչական գործի նվաճումների ստուգատես:
ՄԱՄՈՒԼՅԱՆ Ռուբեն Զաքարի (ծն. 8.10. 1897, Թիֆլիս), հայազգի ամերիկյան ռեժիսոր: Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում, որոշ ժամանակ Մոսկվայում հաճախել է Ե. Վախթանգովի թատերական ստուդիան: 1920-ից Լոնդոնի, Փարիզի, Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմադրություններ («Աղմուկների սիմֆոնիան» (1922), Ջ. Գերշվինի «Պորգին և Բեսը» (1935), Ռ. Ռոջերսի «Օկլահոման» (1943) ևն), որոնք արտահայտել են ռեժիսորի դեմոկրատական–ռեալիստական միտումները: Մ–ի երաժշտական բեմադրություններին բնորոշ է երգի, պարի, խոսքի, բեմադրական վառ հնարքների սերտ միասնությունը՝ միաձուլված հոգեբանական ճշմարտությանն ու ռիթմա–ոճական ցայտունությանը: Այդ բեմադրությունները մեծ ազդեցություն են գործել ամերիկյան երաժշտական թատրոնի և կինոյի ձևավորման ու զարգացման վրա: Մ. ստեղծել է նաև շուրջ մեկ ու կես տասնյակ կատակերգական, մելոդրամային, արկածային, երաժշտական ֆիլմեր: Կինոյում Մ–ի ստեղծագործությանը բնորոշ է հերոսների ներքնաշխարհի ընդգծումը, տեխ. և գեղարվեստական նորարարությունը, ռեժիսորական գյուտերը, նոր դերասանների հայտնաբերումը: Նրա «Ծափահարություններ» (1929) ֆիլմում առաջին անգամ կիրառվել է երաժշտության, աղմուկների, խոսքի ձայնագրումն առանձին–առանձին, որի շնորհիվ հաջորդ («Քաղաքային փողոցներ», 1931, «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը», 1932 ևն) ֆիլմերում Մ. հասել է իր ժամանակի համար արտասովոր պատկերա–հնչունային արտահայտչության: Մ. «Քաղաքային փողոցներ»-ում առաջինն է կիրառել արտակադրային խոսքը: «Բեկկի Շարպ» (1935, ըստ Ու. Թեքերեյի) գունավոր ֆիլմն առաջինն էր, ուր գույնը ստանձնել էր դրամատուրգիական և հոգեբանական խնդիրներ: Այս սկզբունքը Մ. ավելի բազմակողմանի կիրառել է «Արյուն և ավազ» (1941, ըստ Բ. Իբանիեսի) կինոնկարում: «Թագուհի Քրիստինան» մելոդրաման (1933), «Ուրախ բանդիտը» երաժշտական (1936), «Զորրոյի նշանը» (1940, սովետական էկրանում՝ «Խորհրդավոր նշան») ժապավենները հաջողություն են գտել շնորհիվ ռեժիսորական թարմ լուծումների, կինոխցիկի արտահայտչական հնարավորություններն ընդլայնող նոր հնարքների, տաղանդավոր դերասանների (Գ. Գարբո, Ֆ. Մարչ, Մ. Շըվալյե, Թ. Պաուեր և ուրիշներ) ձիրքի հմուտ բացահայտման: Միաժամանակ, Մ. տուրք է տվել շահութաբերության մրցավազքին, որի հետևանքով նրա շատ ֆիլմեր զրկվել են հասարակական հնչողությունից: Մ., որպես հյուր, մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոներին, այցելել է Սովետական Հայաստան:
ՄԱՄՈՒՌՆԵՐ, մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լերդամամուռներ և տերևայիններ կամ տերևացողունայիններ: Համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, բազմամյա կամ միամյա բույսեր են: Բարձրությունը՝ 1-50 սմ, ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են: Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները: Մ–ի զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի աոանձնացմամբ. դրա հետևանքով սեռական ու անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա: Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են: Դամետոֆիտը բացի սեռական բազմացումից կատարում է նաև վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն ևն): Սպորոֆիտը ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում: Որոշ Մ–ի մոտ սպորոֆիտ չի հայտնաբերված: Տարածված են ամենուրեք, բացի ծովերից, աղուտներից, սառցադաշտերից և ուժեղ էրոզացված հողերից: Մ. բույսերի զարգացման կույր ճյուղ են: Ենթադրում են, որ Մ. առաջացել են ջրիմուռներից կամ ռինիոֆիտներից: Հայտնի է Մ–ի 22-27 հզ. տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 400, տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում: Մ. կազմում են տորֆի գլխավոր զանգվածը:
ՄԱՄՈՒՐՅԱՆ Մատթեոս Հովհաննեսի (17.10.1830, Զմյուռնիա – 2.1.1901, Զմյուռնիա), արևմտահայ դեմոկրատական գործիչ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, բանասեր, պատմագետ, մանկավարժ: 1845-ին ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը, 1850-ին՝ Փարիզի Մուրադյան վարժարանը: 1851-ին Մ. Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է «Աղաբեկյան» ուսումնարանը: 1853-ին ուսուցչություն է արել Կ. Պոլսում, զորակոչվել բանակ և Ղրիմի պատերազմի ժամանակ աշխատել իբրև թարգմանիչ, 1856–57-ին եղել է Քեմբրիջի համալսարանի ազատ ունկնդիր: 1858-ին շրջագայել է Եվրոպայում, այցելել նաև Պետերբուրգ: 1860-65-ին եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետը: 1862-ին հանգանակություն է կատարել Զեյթունի ապստամբների օգտին, հրապարակել Կիլիկիայում Ազիզ Փաշայի արյունահեղ քաղաքականությունը դատապարտող հոդվածներ: 1865-99-ին, ընդմիջումներով, եղել է Մեսրոպյան վարժարանի տեսուչը, դասավանդել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և համաշխարհային պատմություն: 1871-1901-ին Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական–քաղաքական հանդեսը:
1853-ից Մ. հրապարակախոսական հոդվածներով և թարգմանություններով հանդես է եկել «Մասիս», «Մեղու», «Ծաղիկ» և այլ պարբերականներում: 1850-1860-ական թթ. գրած իր բազմաթիվ հոդվածները ամփոփել է «Հայկական նամականի» (1872) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1881) հրապարակախոսական երկերում, որտեղ քննարկված են ազգային–ազատագրական պայքարի, Հայաստանի տնտ. զարգացման խնդիրներ: Մ–ի քաղ. դավանանքն արտահայտված է «Սև լեռին մարդը» («Արևելյան մամուլ», 1871-81) վեպում, որտեղ հետևելով Մ. Նալբանդյանին, նա հայ ժողովրդի ազատագրությունը կապել է ռուս. հեղափոխության հաղթանակի հետ: Պաշտպանելով Մ. Նալբանդյանի գործն ու գաղափարախոսությունը՝ Մ. իր ստեղծագործություններում անդրադարձել և զարգացրել է կնոջ ազատության, լեզվի, գրականության, կրոնի, բարոյագիտության ևն հարցերի վերաբերյալ նրա տեսակետները: Մ. դրականապես է գնահատել Փարիզի կոմունան, II և III Ինտերնացիոնալների գործունեությունը, արևմտահայ իրականության մեջ պրոպագանդել Կ. Մարքսի, Ֆ. Լասալի, Ա. Թյուրգոյի, Ա. Սմիթի, Դ. Ռիկարդոյի հայացքները: «Համառոտ ընդհանուր պատմություն դպրոցաց համար» (մաս 1-3, 1875-78), «Համառոտ պատմություն Հայոց մինչև մեր օրերն» (1887), «Մանր վեպեր ու դասեր քաղված մանր տղոց համար» (1876), «Բանալի հայերեն շարադրության» (1878), «Գիտելիք ու պարտիք տղայոց» (1879) ևն դասագրքերի հեղինակ է: Մ. հայերեն է թարգմանել Վոլտերի, Գյոթեի, Լեսինգի, Ա. Դյումայի, Ժ. Վեռնի, Է. Պրևոյի, Կ. Բոմարշեի, Վ. Սկոտի, Լ. Տոլստոյի և ուրիշ գրողների երկեր, ինչպես նաև «Հազար ու մի գիշեր» արաբ. հեքիաթները (6 հատորով): Մ. գրել է նաև դրամատիկական գործեր, մանկավարժական ևն բնույթի հոդվածներ:
Մ. XIX դ. 60-80-ական թթ. հայ ազգային–ազատագրական շարժման գաղափարախոսներից է, նրա պաշտպանած բուրժուա–դեմոկրատական գաղափարներն իր ժամանակի համար ունեցել են առաջադիմական նշանակություն:
Երկ. Երկ., Ե., 1966:
Գրկ. Ասատուր Հրանդ, Դիմաստվերներ, ԿՊ, 1921: Ղազարյան Հ. Մ., Մատթեոս
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/198
Այս էջը սրբագրված չէ