ՍՍՀՄ–ում բազմազավակ մայրերը պարգևատրվում են «Մայրական փառք» շքանշանով և «Մայրության մեդալ»-ով կամ արժանանում «Հերսուհի մայր» պատվավոր կոչմանը: Ապահովված է հղիության ընթացքում բուժաշխատողների հսկողության տակ գտնվելու և ծննդաբերությունը ստացիոնարում անցկացնելու հնարավորությունը: Զարգացել են բուժօգնության հատուկ տեսակներ (անհասության կանխարգելում և բուժում, ձվարանային ցիկլի խանգարումներ ևն, մանկական գինեկոլոգիա, օնկոգինեկոլոգիա): Գյուղական վայրերում գործում են արտագնաց կանանց կոնսուլտացիաներ: Մեծ նշանակություն ունեն արդ. ձեռնարկություններում աշխատող կանանց կանխարգելիչ քննությունները: Ստեղծված են հատուկ ստացիոնարներ սիրտ–անոթային և կենտրոնական նյարդային համակարգերի, վարակիչ հիվանդություններով, տուբերկուլոզով, երիկամային ախտաբանությամբ տառապող հղիների համար: Արհմիության համակարգում հղիների համար գործում են հատուկ առողջարաններ և հանգստյան տներ: Մանկական պոլիկլինիկաների ցանցն ապահովում է մինչև 14 տարեկան երեխաների բժշկ. հսկողությունը և կանխարգելիչ միջոցառումների կատարումը: Խիստ նվազել է մանկական մահացությունը: ՍՍՀՄ–ում գործում է մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի Մ. և մ. պ–յան 22 ԳՀԻ: ՀՍՍՀ–ում գործում են մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, ծննդատներ, կանանց և մանկական կոնսուլտացիաներ: Սոցիալիստական բոլոր երկրներում ստեղծվել է մանկամսուրների և մանկական այլ հիմնարկների ցանց: Կապիտալիստական մի շարք երկրներում հղիների, ծննդկանների, վաղ մանկական հասակի երեխաների օգնության կազմակերպման և մանկական մահացության դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են տեղական իշխանությունների, բարեգործական ընկերությունների, ինչպես նաև ապահովագրական այլ միջոցների հաշվին:
Գրկ. Копелянская С. Е., Права матери и ребенка в СССР, 3 изд., М., 1960; Маркарян П.А., Акушерско-гинекологическая помощь населению Армении за 40 лет Советской власти, Е., 1960; Мананникова Н.В., Охрана здоровья детей в СССР, М., 1973.
ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ, տվյալ մորից երեխայի սերված լինելը, հաստատվում է ծննդատան կամ բժշկական այլ հիմնարկության համապատասխան փաստաթղթի հիման վրա, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագսի) մատյաններում երեխայի ծննդի գրանցմամբ: Բժշկ. հիմնարկից դուրս Մ. կարող են հաստատել բժիշկը կամ վկաները: Երեխայի և նրա մոր միջև անձնական, գույքային փոխհարաբերությունները ծագում են անկախ այն բանից՝ երեխան սերված է ամուսնության մեջ գտնվող մորից, թե՝ ոչ: Ամուսնության մեջ չգտնվող մորից երեխայի սերումը հաստատվում է զագսին ուղղված մոր դիմումի հիման վրա: Վեճի դեպքում Մ. դատական կարգով կարող է վիճարկվել մեկ տարվա ընթացքում, սկսած այն պահից, երբ վիճարկողը կատարված գրանցման մասին իմացել կամ պարտավոր էր իմանալ: Մ. առաջացնում է երեխայի ծննդյան, խնամքի և դաստիարակության հետ կապված իրավունքներ ու արտոնություններ (տես Մայրության ն մանկության պահպանություն, Ծնողական իրավունքներ և պարտականություններ):
ՄԱՅՔԵԶ (Maiquez) Իսիդորո (1768-1820), իսպանացի դերասան: 1791-ից հլույթ է ունեցել Մադրիդում: 1799-1801-ին Փարիզում աշակերտել է Ֆ. Ժ. Տալմային: 1801-ից գլխավորել է «Կանիոս դել Պերալ», 1805-18-ին՝ «Պրինսիպե» (ընդհատումներով) թատրոնների թատերախմբերը: Խաղացել է Լոպե դե Վեգայի «Լավագույն ալկալդը թագավորն է», Ալֆիերիի «Բրուտոս Ավագը», Ֆերնանդես դե Մորատինի «Նոր կոմեդիա կամ Սրճարան», «Ծերունին և աղջիկը», Կալդերոնի «Կյանքը երազ է», Շեքսպիրի «Օթելլո» և այլ պիեսներում: Մ. եղել է ազգային դերասանական դպրոցի ռեֆորմատորը, նրա արվեստը նախապատրաստել է իսպանական թատրոնի վերելքը ռոմանտիզմի դարաշրջանում և XIX դ. 2-րդ կեսին:
ՄԱՅՔԵԼՍՈՆ (Michelson) Ալբերտ Աբրահամ (1852-1931), ամերիկացի ֆիզիկոս: 1892-1929-ին Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1923-27-ին ԱՄՆ–ի ազգային ԳԱ պրեզիդենտ: 1878-82-ին և 1924-26-ին լույսի արագության որոշման բազմաթիվ փորձեր է կատարել՝ Երկրի շարժման հաշվառումով (տես Մայքելսոնի փորձ): Ստեղծել է մի ինտերֆերոմետր (Մայքելսոնի ինտերֆերոմետր), որի օգնությամբ 1892-1893-ին հետազոտել է սպեկտրային գծերի գերնուրբ կառուցվածքը: Իբրև երկարության էտալոն առաջարկել է կադմիումի կարմիր գծի ալիքի երկարությունը: Կառուցել է գերբարձր լուծունակության սպեկտրային սարք (Մայքելսոնի էշելոն), աստղային ինտերֆերոմետր և զբաղվել աստղերի անկյունային տրամագծերի որոշմամբ: Արժանացել է նոբելյան մրցանակի (1907):
Գրկ. Джефф Б., Майкельсон и скорость света, пер. с англ., М., 1963.
ՄԱՅՔԵԼՍՈՆԻ ԻՆՏԵՐՖԵՐՈՄԵՏՐ (Ա. Մայքելսոնի անունով), տես Ինտերֆերոմետր:
ՄԱՅՔԵԼՍՈՆԻ ՓՈՐՁ, լույսի արագության վրա Երկրի շարժման ազդեցությունը չափելու նպատակով 1881-ին Ա. Մայքելսոնի կատարած փորձը: Մ. փ–ի բացասական արդյունքը հարաբերականության հատուկ տեսության հիմքում ընկած փորձնական կարևոր փաստերից էր: XIX դ. վերջին ֆիզիկայում ընդունված էր այն տեսակետը, թե լույսը տարածվում է ինչ–որ հատուկ միջավայրում՝ եթերում: Անշարժ եթերի վարկածի համաձայն, լույսի արագությունը Երկրի նկատմամբ պետք է կախված լինի եթերում Երկրի շարժման ուղղության նկատմամբ լուսային ճառագայթի ունեցած ուղղությունից: Փորձը կատարվել է Մայքելսոնի հավասարաբազուկ ինտերֆերոմետրով, որի բազուկներից մեկն ուղղվում էր Երկրի շարժման ուղղությամբ, իսկ մյուսը՝ դրան ուղղահայաց: Ամբողջ սարքը 90°-ով շրջելիս՝ ճառագայթների ընթացքների տարբերությունը պետք է փոխի նշանը, որի հետևանքով և պետք է շեղվի ինտերֆերենցիոն պատկերը: Հաշվարկը ցույց է տվել, որ այդ շեղումը՝ , որտեղ -ը ինտերֆերոմետրի բազուկի երկարությունն է, -ն՝ կիրառված լույսի ալիքի երկարությունը, -ն՝ լույսի արագությունը եթերում, -ն՝ Երկրի ուղեծրային արագությունը: Քանի որ Երկրի ուղեծրային շարժման դեպքում մեծությունը կարգի է, ապա սպասվող շեղումը շատ փոքր է և այդ փորձում կազմում էր ընդամենը 0,04: Այսուհանդերձ, Մայքելսոնի այդ փորձը բավական էր համոզվելու համար, որ անշարժ եթերի վարկածը ձիշտ չէ: 1885-87-ին Մայքելսոնը Է. Ու. Մոռլիի հետ նոր փորձեր է կատարել սնդիկի մեջ լողացող զանգվածեղ սալի վրա տեղադրված ինտերֆերոմետրով: Չափումները դարձյալ հաստատել են Մ.փ–ի բացասական արդյունքը: Հետագայում Մ. փ. բազմիցս կրկնվել է: 1958-ին Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ) մեկ անգամ ևս ցույց է տրվել անշարժ եթերի բացակայությունը: Դասական ֆիզիկան ի վիճակի չէր բացատրելու Մ. փ–ի բացասական արդյունքը և այն համաձայնեցնելու շարժվող միջավայրերի էլեկտրադինամիկայի այլ երևույթների հետ: Մինչդեռ հարաբերականության տեսության մեջ լույսի արագության հաստատուն լինելը հաշվարկման բոլոր իներցիալ համակարգերում ընդունվում է իբրև բազմաթիվ փորձերով հաստատված պոստուլատ:
Գրկ. Вавилов С. И., Экспериментальные основания теории относительности, Собр. соч., т. 4, М., 1956.
ՄԱՆ (Mann) Թոմաս (6.6.1875, Լյուբեկ – 12.8.1955, Ցյուրիխ), գերմանացի գրող: Հ. Մանի եղբայրը: Գրական ճանաչում է գտել «Բուդենբրոկներ» (հ. 1-2, 1901) վեպով, որը Լյուբեկի պատրիկյան տոհմի չորս սերնդի ճակատագրի պատմությունն է: Մ–ի լավագույն գործերից են նովելները («Տրիստան», 1903, «Տոնիո Կրեգեր», 1903 ևն), որոնցում հոգեբանական խորությամբ պատկերված են արվեստի մարդկանց փոխհարաբերությունները բուրժ. գործարար աշխարհի հետ: 1924-ին Մ. հրատարակել է «Կախարդական լեռը» վեպը, որը ներկայացնում է բուրժ. հասարակության գաղափարական կյանքը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Այս երկը շարունակում է գերմ. դաստիարակչական վեպի ավանդույթները և XX դ. փիլ. կարևորագույն վեպերից մեկն է: 1929-ին Մ. արժանացել է նոբելյան մրցանակի:
1918-ական թթ. 2-րդ կեսին Մ. հանդես է գալիս որպես հրապարակախոս և քննադատ: Հաղթահարելով «Ապոլիտիկ մարդու խորհրդածություններ» (1918) գրքում արտահայտված պահպանողական հայացքները՝ Մ. պայքարել է հիտլերիզմի աճող վտանգի դեմ: Հակաֆաշիստական գաղափարներով են հագեցած Մ–ի «Մարիոն և կախարդը» (1930) նովելը, «Հովսելիը և նրա եղբայրները» (1933-43) բիբլիական թեմայով պատմական քաոերգությունը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/208
Այս էջը սրբագրված չէ