պատմական աշխարհագրություն, Ե., 1968:
Գրկ. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1972: Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե., 1973: Հովհաննես Սկիլիցես, Ե., 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3): Բոռնազյան Ս. Վ., Հայաստանը և սելջուկները XI-XII դդ., Ե., 1980: История Византии, т. 2, М., 1967: Сahen С., La Campagne Mantzikert, d’apres les sources musulmanes, «Byzantion», t. IX, fasc. 2, 1934; Streater J., The Battle of Mantzikert, «History Today», vol. 17, № 4, 1967.
ՄԱՆԱԾԱԳՈՐԾՎԱԾՔ, ջուլհակահաստոցի վրա փոխուղղահայաց թելերի միահյուսմամբ ստացվող գործվածք: Հաստությունը 0,1-5 մմ է, լայնությունը՝ մինչև 1,5 մ, երբեմն՝ մինչև 12 մ, երկարությունը՝ տարբեր: Ըստ թելի տեսակի Մ–ները լինում են բրդե, բամբակե, մետաքսե, վուշե ևն: Ջուլհակահաստոցներից հանված Մ. կոչվում է կոշտ Մ., որը հետագայում ենթարկվում է վերջնամշակման: Ըստ նշանակման տարբերում են կենցաղային գործվածքներ և տեխնիկական գործվածք: Մ–ի կառուցվածքը բնութագրվում է թելերի հաստությամբ, գործվածքի մակերևույթի բնույթով, խտությամբ և միահյուսման ձևով:
ՄԱՆԱԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, հևում՝ ոստայնանկություն, միջին դարերում և ավելի ուշ՝ նաև ջուլհակություն (պարսկ.), թելերից գործվածքներ հյուսելու արհեստը: Առաջացել է դեռևս նեոլիթի դարաշրջանում, լայն տարածում է ստացել նախնադարյան հասարակարգի հետագա փուլերում: Ենթադրվում է, որ Մ. ծագել է ծառի դալար ճյուղերից կողով, զամբյուղ և ճիլ խոտերից խսիր գործելու նմանությամբ: Մ–յան զարգացումը մեծապես կապված էր երկրագործության ու անասնապահության առաջացման և հետագա ընդլայնման հետ: Դրանք մատակարարում էին Մ–յանն անհրաժեշտ հումքը (կանեփի, վուշի, բամբակի թելեր, մազ, բուրդ ևն):
Դեռևս հնագույն ժամանակներում ինչպես հաստ, կոպիտ, նույնպես և բարակ, նուրբ թելերից գործել են տարբեր որակի, երբեմն՝ շատ նուրբ ու գույնզգույն գործվածքներ: Մ. թ. ա. III հազարամյակում Չինաստանում առաջացել է մետաքսագործությունը: Բուրդն ավելի գործածական է եղել Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայում, կանեփի թելը և վուշը՝ Եգիպտոսում, Արևմտյան և Հարավ–Արևելյան Եվրոպայում, Կովկասում, բամբակը՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Միջին Արևելքում: Մ. հայտնի չի եղել պոլինեզացիներին, Հյուսիսային Ամերիկայի բնիկներին (բացի նավախո և պուեբլո ցեղերից), Հարավային Աֆրիկայի ցեղերին և Ծայր հյուսիսի (բացի խանտերից ու մանսիներից) բնիկներին: Դատելով հնագիտական տվյալներից՝ ձեռքի Մ–ական հաստոցն առաջացել է դեռևս մ. թ. ա. V հազարամյակում: Ֆ. Էնգելսը Մ–ական հաստոցի գյուտը, հանքաքարից մետաղ ստանալու և մշակելու հետ միասին, համարել է պատմական զարգացման առաջին աստիճանում մարդու առավել կարևոր նվաճումը: Հաստոցները եղել են երկու տեսակ՝ ուղղահայաց և հորիզոնական:
Միջնադարյան Հայաստանում քաղաքային զարգացած Մ–յան մեջ գործածվել է ուղղահայաց, բավականաչափ բարդ հաստոցը: Ուղղահայաց հաստոցի առէջքաթելերը ամրացվում էին վերին գլանին, իսկ նրանց ներքին ծայրերին կախվում էին կավե կախիկներ: Նման կախիկներ, ինչպես և նուրբ ու խավով հաստ գործվածքների բեկորներ, գտնվել են Կարմիր բլուրում՝ ուրարտ. Թեյշեբաինի քաղաքի միջնաբերդում:
Մ–յան մեջ հետզհետե տարբերակվել են տարբեր ծագում ունեցող թելերից գործվածքներ գործելու արհեստները: Բրդեղեն (ասվի) գործվածքների արտադրությունը կոչվում էր ասվագործություն, վուշի թելից գործվածքներ պատրաստելը՝ կտավագործություն, մետաքսաթելինը՝ մետաքսագործություն: Արտադրվում էին ամեն տեսակի գործվածքներ, սկսած կոպիտ պաստառներից մինչև նրբագույն շղարշները: Հին հայերենում գործվածքը հայտնի է եղել ոստայն, հյուսվածք, անկուած, բանվածք անուններով: Հայ և արաբ հեղինակները մեծ դրվատանքով են խոսում Դվինում և այլ քաղաքներում արտադրվող հայկ. գործվածքների՝ վուշից պատրաստվող բեհեզի, որդան կարմիրով ներկված մետաքսաթել ծիրանիի, կերպասի, բրդից, բամբակից և մետաքսից գործված թավշի, ոսկեթել, ոսկեհուռ, ոսկեգույն և արծաթագույն թելերով հյուսված ծաղկանկար դիպակների մասին, որոնք դարձել էին միջազգային առևտրի բարձրարժեք առարկաներ:
XVI-XVII դդ. Եվրոպայի մի շարք երկրներում (Անգլիա, Ֆրանսիա ևն), XVII-XVIII դդ. Ռուսաստանում, XIX դ. Հայաստանում առաջանում են կապիտալիստական առաջին մանածագործական ձեռնարկությունները, որի հետևանքով տնայնագործական Մ. աստիճանաբար կորցնում է նշանակությունը: Մ. այժմ թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերից է:
Գրկ. Աբրահամյան Վ. Ա., Արհեստները Հայաստանում IV-XVIII դդ., Ե., 1956: Առաքելյան Բ. Ն., Քաղաքները ն արհեստները Հայաստանում IX-XIII դդ., (հ.) 1, Ե., 1958: Цейтлин Е. А., Очерки истории текстильной техники, М.-Л., 1940.
ՄԱՆԱԿԵՐՏ, Մանկերտ, Մանազկերտ, Մանաճհրի բերդ, Քարն կամ Քառն Մանակերտ, բերդ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափի հրվանդանի վրա (Աղթամար կղզու դիմաց), ապառաժուտ բարձր ժայռի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/211
Այս էջը սրբագրված է