(հետագայում՝ Մանազկերտ) կենտրոնով: Ըստ ավանդության, Մ. կոչվել են Հայկ Նահապետի որդի Մանավազ նախնու անունով: 330-ական թթ. Մ. անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ Բզևունիների ու Որդունիների դեմ: Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Խոսրով Բ Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները: Հարք գավառը տրվել է Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմին:մանգալից, ճարպատու խոզերի ցեղ: Ստացվել է Բալկանյան թերակղզում, տեղական և ասիական խոզերի տրամախաչումից: Ռուսաստան ներմուծվել է Հունգարիայից և Ռումինիայից: Ցեղի խոզերը խոշոր չեն և ունեն ամուր մարմնակազմվածք: Հասակավոր վարազների կենդանի զանգվածը՝ 160-180, իսկ մերուններինը՝ 120-150 կգ է: Պտղատվությունը՝ 6-8 խոճկոր: Սեռահասուն են դառնում 11-13 ամսականում: Դիմացկուն են, խտացրած կերերի սահմանափակ քանակով կարող են բտվել, լավ են օգտագործում արոտը: Տարածված է Ռումինիայում, Հունգարիայում (լավագույն մանգալիցը հունգարականն է), Հարավսլավիայում, Չեխոսլովակիայում, ոչ մեծ գլխաքանակով՝ նաև Արևմտյան Ուկրաինայում և Անդրկովկասում: ՀՍՍՀ ներմուծվել է 1948-ին: Օգտագործվել է անտառալեռնային շրջանների տեղական խոզերի բարելավման համար (Շամշադինի շրջանում տեղական խոզերի տրամախաչումից ստացվել է խոզերի նոր խումբ): Ներկայումս բոլոր երկրներում մանգալիցի գլխաքանակը պակասել է և փոխարինվել բարձր մթերատու ցեղերով:
ՄԱՆԳԱՆ (Manganum) (< հուն. μαγγανεύω — խաբում եմ), , տարրերի պարբերական համակարգի IV պարբերության, VII խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 25, ատոմական զանգվածը՝ 54, 9380: տարր է, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքն է : Բնական Մ. բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ : Արհեստականորեն ստացվել են 50-56 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից կարևոր են օր) և ժամ): Պարունակությամբ երկրակեղևում 11-րդ տարրն է (0,1%), ուր ազատ վիճակում չի հանդիպում: Տարածված բազմաթիվ միներալներից կարևոր են պիրոլյուզիտը, մանգանիտը, գաուսմանիտը ևն: Վերականգնող միջավայրում Մ. եռանդուն միգրացվում է կենսոլորտում և թթու ջրերում: Օքսիդացնող միջավայրում քիչ շարժուն է: Հողում, լճերում, ճահիճներում առաջացնում է երկաթմանգանային կուտակումներ (խոշոր կուտակումներ են հայտնաբերվել օվկիանոսների հատակում՝ 358 մլրդ տ): Բուսական և կենդանական օրգանիզմների մշտական բաղադրամասն է: Մ. են պարունակում շեկ մրջյունները, որոշ մանրէներ և ջրիմուռներ, մարդու օրգանիզմում՝ լյարդը, կմախքը և վահանաձև գեղձը: Մ. ակտիվացնում է որոշ ֆերմենտներ, մասնակցում ֆոտոսինթեզին, շնչառությանը, նուկլեինաթթուների կենսասինթեզին, ուժեղացնում ինսուլինի և այլ հորմոնների ազդեցությունը, խթանում արյունաստեղծումը: Մ–ի միներալները հայտնի են վաղուց, հռոմեացի Պլինիոս Ավագը (23-79) հիշատակել է հեղուկ ապակին գունագրկող սև քարի ()մասին: Վերջինս՝ պիրոլյուզիտը, համարում էին երկաթի միացություն, մագնետիտի տարատեսակ: Քանի որ դրանից երկաթ չէր ստացվում, անվանեցին Մ. (XVI-ΧVΙΙ դդ.): Մետաղական Մ. առաջինն ստացել է շվեդ գիտնական Յու. Գանը (1774):
Մ. սպիտակ, արծաթափայլ, փխրուն մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 1245°C, եռմանը՝ 2150°C, խտությունը՝ 7200-7400 կգ/մ³, առաջացնում է 4 պոլիմորֆ ձևափոխություն: Քիմիապես ակտիվ է, միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ: Տաքացնելիս միանում է ոչ մետաղներին, թթվածնի հետ առաջացնում է օքսիդների խառնուրդներ, ծծմբի հետ՝ սուլֆիդներ (), ազոտի հետ՝ նիտրիդներ (), ածխածնի հետ՝ կարբիդներ (), ֆոսֆորի հետ՝ ֆոսֆիդներ (): Մ–ի (II) օքսիդը՝ , մոխրականաչ փոշի է, ջրում և ալկալիներում չի լուծվում: Լուծվում է թթուներում: Օդում օքսիդանում է: Նրա հիդրատը՝ -ը, սպիտակ նստվածք է, օդում օքսիդանում է և դառնում գորշագույն: Թույլ հիմք է, աղերը բաց վարդագույն են: սև, ամորֆ փոշի է, բնության մեջ առաջացնում է բրաունիտ միներալը: Մ–ի միացություններից ամենակայունը երկօքսիդն է , որը ջրում անլուծելի, սև փոշի է: Ռեակցիաներում օքսիդիչ է (-ի, -ի ևնի հետ) կամ վերականգնիչ (-ի, -ի հետ միահալելիս): Նրա հիդրատը՝ -ը գորշագույն նստվածք է, լուծվում է ալկալիներում և ուժեղ թթուներում (ամֆոտեր է): պարունակող մանգանական թթուն՝ , գոյություն ունի միայն լուծույթներում, աղերը՝ մանգանատները, ավելի կայուն են (լուծույթներում մուգ կանաչ են): պարունակող միացություններ են գերմանգանական թթուն՝ (), նրա անհիդրիդը՝ , և պերմանգանատները: Մ. ստանում է էլեկտրաթերմիայի կամ ալյումինաթերմիայի եղանակով: Վերջին դեպքում -ը նախօրոք մասնակի քայքայում են շիկացնելով: Մաքուր Մ. ստանում են -ի լուծույթի էլեկտրոլիզով (Ռ. Ագլաձե, 1939) կամ հանքանյութը քլորացնելով և ստացված քլորիդները վերականգնելով: Մ. հիմնականում օգտագործվում է սև մետալուրգիայում. արտադրվող յուրաքանչյուր տոննա պողպատի համար ծախսվում է 8-9 կգ Մ.: Սովորաբար օգտագործում են ֆեռոմանգանական համաձուլվածքը (70-80% Մ.), որն ստանում են դոմնային վառարանում: Քիչ լեգիրացված կառուցվածքային և ռելսային պողպատը պարունակում է 0,9-1,6%, բարձր լեգիրացվածը (մաշվածադիմացկուն)՝ 15% Մ.: ՍՍՀՄ–ում արտադրվում է նիկել չպարունակող, չժանգոտվող պողպատ (15% և 14% ): Մեխանիկական և քիմ. կայունությամբ աչքի են ընկնում Մ–ի համաձուլվածքները պղնձի հետ: Մ. ալյումինի, մագնեզիումի համաձուլվածքների մշտական բաղադրիչն է: Մ–ի միացություններն օգտագործվում են ապակու, խեցեղենի, ներկարարական, տպագրական արդյունաբերություններում, գալվանական էլեմենտներ պատրաստելու համար, գյուղատնտեսության և բժշկության մեջ:
ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐ, բնական միներալային առաջացումներ, որոնց մեջ մանգանի պարունակությունը բավարար է այդ մետաղի և նրա միացությունների տնտեսապես շահավետ կորզման համար: Կարևորագույն հանք կազմող միներալներն են. պիրոլյուզիտը՝ (63,2% ), պսիլոմելանը՝ (45-60% ), մանգանիտը՝ (62,5% ), վերնադիտը՝ (44-52% ), բրաունիտը՝ (69,5% ), ոոդոնիտը՝ (32-41% ) ևն: Մ. հ–ում գրեթե միշտ առկա են երկաթի միներալներ: Ըստ ծագման առավել մեծ նշանակություն ունեն նստվածքային հանքավայրերը: Դրանք ներկայացված են հին ծովերի կամ լճերի ավազաններում ձևավորված շերտավոր և ոսպնյակաձև կուտակներով (ՍՍՀՄ–ում՝ Նիկոպոլի, Ճիաթուրի, արտասահմանում՝ Մարոկկոյի հանքավայրերը): Մետամորֆային հանքավայրերն առաջանում են Երկրի ընդերքում նստվածքային հանքավայրերի փոփոխության հաշվփև՝ բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցությամբ (Արևմտյան Սիբիր, Կենտրոնական Ղազախստան): Հողմահարման հանքավայրերը կազմված են հզոր հին և ժամանակակից հողմահարման
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/215
Այս էջը սրբագրված չէ