Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/224

Այս էջը սրբագրված չէ

մոտ: Տարածությունը 22,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1,1 մլն (1971): Վարչական կենտրոնը՝ Իմփհալ: Ռելիեֆում տիրապետում են միջօրեականի ուղղությամբ ձգված լեռնաշղթաների և միջլեռնային լայն հովիտների հերթագայությունը: Կլիման չափավոր տաք է: Տարեկան տեղումները 1500-2500 մմ են: Լեռների հողմակողմ լանջերին գերակշռում են խոնավ արևադարձային անտառները, հողմահակառակ լանջերին՝ տերևաթափ, ավելի վեր՝ լայնատերև և սոճու անտառներն ու մարգագետինները: Մ. հետամնաց գյուղատնտ. շրջան է: Մշակում են բրինձ, յուղատուներ, ծխախոտ, բամբակենի, պատիճավոր բույսեր: Զբաղվում են նաև այգեգործությամբ և շերամապահությամբ: Զարգացած է ջուլհակությունը:
ՄԱՆԻՔԵՈՒԹՅՈՒՆ, կրոնական–աղանդավորական ուսմունք միջնադարում: Առաջացել է III դ. Մերձավոր Արևելքում: Ուղղված է եղել մի կողմից Սասանյանների տիրապետության դեմ, որպես սոցիալական բողոք, մյուս կողմից՝ պաշտոնական զրադաշտականության դեմ: Մ. սովորաբար կապվում է գնոստիցիզմի հետ: Անվանումն ստացել է իր սկզբնավորողի՝ Մանիի անունից, որին վերագրում են մոտավորապես 7 կրոնա–բարոյախոսական գրվածք: Մ. հիմնականում ձգտում էր երկնայինի և երկրայինի փոխհաշտեցման և փորձում էր համաձայնեցնել միմյանցից արմատապես տարբեր կրոնական ուսմունքներ (ըստ Մանիի՝ նոր ուսմունքը պետք է փոխարիներ մինչ այդ եղած բոլոր կրոններին, ուստի Մ. ներառնում էր զրադաշտականության, քրիստոնեության և բուդդայականության մի շարք տարրեր): Մ–յան հիմնական գաղափարը դուալիստական էր՝ լույսի (բարու) և խավարի (չարի) նախասկիզբը աշխարհում: Մանին ուսուցանում էր, որ չարը որպես նախասկիզբ, նույնքան ինքնակա է, որքան բարին: Արտացոլելով ժող. խավերի բողոքը տիրող դասակարգի դեմ՝ Մ. կոչ էր անում ճգնակեցության, ինքնազրկման, քարոզում հեռու մնալ ամուսնական կյանքից: Ըսա Մ–յան՝ մարդն իր կյանքով ու վարքագծով պետք է նպաստի միջավայրի լուսավոր (բարի) կողմերի ազատագրմանը, դրանով օգնելով բարուն և չարի դեմ նրա պայքարին, ուստի մարդը չպետք է սպանի իր նմանին ու կենդանիներին (Մ. մերժում էր նաև մսակերությունը):
Ուղղված լինելով Սասանյան պետության և սոցիալական անհավասարության դեմ՝ Մ. տարածվեց (հատկապես՝ քաղաքային բնակչության միջավայրում) Մերձավոր Արևելքում, Հռոմեական կայսրության արլ. ծայրագավառներում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր: Այն Հայաստան և Վրաստան ներթափանցեց IV դ., Պարսկաստանից: V դ. պաշտոնական քրիստոնեական միջավայրում Մ. համարվել է վտանգավոր աղանդ, որի դեմ պայքար է սկսվել: Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում մերժել է Մ.: Նա բանավիճում է Մ–յան հետ «միասնականի» գաղափարի պաշտպանության դիրքերից: Աստիճանների թվարկումը (միակ, բանական, ոգի, բնություն) և ապա համեմատությունը («Ամեն ստեղծված կախված է նրանից՝ միասնականից և նախնականից, ինչպես արևի ճառագայթներն արեգակնային գնդից») վկայում են, որ Կողբացին պաշտպանում է նեոպլատոնականների մոնիստական հայացքներն ընդդեմ դուալիզմի և նախնական Մ–յան: Թեև Մ. քարոզել է հիմնականում պայքարի պասսիվ եղանակներ, բայց ենթարկվել է խիստ հալածանքների: VIII-IX դդ. Մ–յանը հալածում էր մահմեդականությունը: Սակայն Միջին Ասիայի մանիքեական համայնքները գոյատևել են բավական երկար: VIII դ. վերջին Մ. դարձել է Ույգուրական թագավորության պետական կրոնը: Հետագայում այն դադարել է գոյություն ունենալ որպես ինքնուրույն կրոն: Չինաստանում Մ. վերջնականապես արգելվել է XIV դ.: Մ. խոշոր ազդեցություն է թողել հետագայի աղանդավորական շարժումների վրա:
Գրկ. Տեր–Մինասյան Ե. Գ., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: Дъяконов М. М., Очерк истории древнего Ирана, М., 1961.Հ. Մկրտումյան ՄԱՆԻՖԵՍՏ 1905-Ւ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի «Պետական կարգի կատարելագործման մասին», Նիկոլայ II-ի հրապարակած մանիֆեստը 1905-ի հոկտեմբերի համառուսաստանյան գործադուլի օրերին (տես Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլ 1905), երբ հաստատվել էր պայքարող ուժերի՝ հեղափոխության և ցարիզմի ժամանակավոր հավասարակշռություն: Մանիֆեստը նախապատրաստել էր Ս. Վիտտեն, որը ինքնակալության պահպանման միակ միջոցը համարում էր սահմանադրական զիջումները: Մանիֆեստը խոստանում էր քաղաքացիական ազատություններ, անձի անձեռնմխելիություն, խղճի, խոսքի, ժողովների և միությունների ազատություն, Պետ. դումայի ընտրություններին մասնակցելու (հնարավորին չափ) իրավունք (գլխավորապես բանվորներին և քաղաքային մտավորականությանը): Դուման ճանաչվում էր օրենսդիր մարմին, առանց որի հավանության ոչ մի օրենք ուժ չէր ստանա: Վիտտեն կազմեց նոր կառավարություն, հոկտ. 21-ին հարկադրված հայտարարվեց քաղ. ներում, այնուհետև վերացվեց նախնական գրաքննությունը: Սկսվեց նոր ընտրական օրենքի (հաստատվել է 1905-ի դեկտ. 11-ին) նախապատրաստությունը:
Լիբերալ բուրժուազիան մանիֆեստը ընդունեց բացահայտ հրճվանքով: Բոլշևիկները մերկացնելով մանիֆեստի խոստումների խաբեությունը՝ այն գնահատեցին որպես ապստամբած ժողովրդի առջև ցարիզմի հարկադրական կապիտուլյացիա:
«ՄԱՆԻՖԵՍՏ ՀԱՅ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ», հայ առաջին լենինյան իսկրայական կազմակերպության՝ «Հայ սոցիալ–դեմոկրատների միության» ծրագրային փաստաթուղթը: Գրել է Ս. Շահումյանը՝ Բ. Կնունյանցի և Ա. Զուրաբյանի ակտիվ մասնակցությամբ: Հրատարակվել է 1902-ի հոկտեմբերին, «Պրոլետարիատ» թերթի առաջին համարում: Մանիֆեստում հայ ս–դ–ները ազդարարում էին, որ իրենց միությունը հանդիսանում է ՌՍԴԲԿ մի ճյուղը, որը կռվելու է հանուն Ռուսաստանի պրոլետարիատի շահերի ընդհանրապես և հայկականի՝ մասնավորապես: Մանիֆեստում առաջ են քաշված սոցիալական հեղափոխության, միապետական–բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ: Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի ս–դ–ների միասնական կուսակցություն, հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղ. ազատության ու ինքնորոշման: Այն անհրաժեշտ էր համարում ապագա «ազատ Ռուսիայում ֆեդերատիվ հասարակապետության կազմակերպությունը»: Աշխատավորներին բացատրելով տարանջատ, մասնակի կռիվների թույլ և անբավարար լինելու պատճառները, մանիֆեստը առաջադրում էր բոլոր ազգերի պրոլետարների ընդհանուր դասակարգային կռվի տեսակետը՝ «Պրոլետարներ ամբողջ աշխարհի, միացե'ք» նշանաբանը: Ողջունելով մանիֆեստի հրատարակումը՝ Վ. Ի. Լենինը «Իսկրա» թերթի 1903-ի № 33-ում («Հայ սոցիալ–դեմոկրատների մանիֆեստի մասին») բարձր գնահատեց Հայ սոցիալ–դեմոկրատների միության դերն ու նշանակությունը, «…մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածքը տալու նրա ուշագրավ փորձը» (Երկ., հ. 6, էջ 411):
Գրկ. Շահումյան Ստ., Երկ. լիակտ. ժողովրդական, հ. 1, Ե., 1975, էջ 43-49: Մնացականյան Ա. Ն., Վ. Ւ. Լեհինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Ե., 1963, էջ 83-100; Բարսեղյան Խ. Հ.,Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 1, Ե., 1967, Էջ 303-314: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967:Ա. Մնացականյան ՄԱՆԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բառացի՝ գիտություն երեխաների մասին, փաստորեն՝ երեխաների զարգացման հոգեբանական, անատոմա–ֆիզիոլոգիական, կենսաբանական, սոցիոլոգիական կոնցեպցիաների ամբողջական տեսություն չներկայացնող ընդհանրություն: Մ–յան առաջացումը կապված էր հոգեբանության և մանկավարժության մեջ էվոլյուցիոն գաղափարների ներթափանցման և հոգեբանության կիրառական ճյուղերի ու փորձարարական մանկավարժության զարգացման հետ: Մ–յան բնույթի առաջին աշխատանքները վերաբերում են XX դ. սկզբին (արտասահմանյան երկրներում՝ Գ. Հոլ, Ջ. Բոլդուին,