Վ. Անանյանը սովետահայ Մ. գ–յան մեջ դարձավ բնասիրական զրույցի և որսորդական պատմվածքի ժանրերի հիմնադիրը: Հետագայում նրա անվան հետ կապվեց նաև գիտաարկածային վիպակի («Սևանի ափին», 1951, «Հովազաձորի գերիները», 1956), գիտագեղարվեստական արձակի («Հայաստանի կենդանական աշխարհը», հ. 1-5, 1961-75) ժանրերի սկզբնավորումը: Սովետահայ Մ. գ–յան սկզբնավորմանը և զարգացմանը մեծապես օգնել են «Պատկոմ» (1923, 1925-ից՝ «Պիոներ», Երևան), «Կարմիր ծիլեր» (1923-39, 1939-41՝ «Հոկտեմբերյան սերունդ», Թիֆլիս) մանկական ամսագրերը, «Պիոներ կանչ» թերթը (1925, Երևան):
1930-ական թթ. վերջերին սովետահայ Մ. գ. արդեն իր ինքնատիպ դեմքն ուներ, այն աչքի էր ընկնում թեմաների և ժանրերի բազմազանությամբ, գրական նոր ուժերի մուտքով (Սարմեն, Աղավնի, Վ. Տալյան, Վ. Վարդանյան, Ռ. Ղարիբյան, Մ. Կորյուն, Ա. Դարբնի և ուրիշներ):
Ետպատերազմյան հայ մանկապատանեկան արձակի նշանավոր ներկայացուցիչներից մեկը Խ. Գյուլնազարյանն է: Նրա «Օրերի ճանապարհը» (1962) եռագրությունը, արկածային վիպակները, «Լավ ճանապարհորդները» (1953), «Ոսկի որոնողները» (1964), «Պատվո քարը» (1970), «Զարմանալի հեքիաթներ» (1974), «Դեռ դպրոց չենք գնում» (1978) և այլ ժողովածուներ լայն մասսայականություն են վայելում ընթերցողների շրջանում:
Ետպատերազմյան Մ. գ. հարստացավ նաև մեկ ուրիշ՝ գիտաֆանտաստիկ ժանրով, որի հիմնադիրն է Աշոտ Շայբոնը («Սպիտակ ստվերների աշխարհում», 1951, «Գիշերային ծիածան», 1954, «Տիեզերական օվկիանոսի կապիտանները», 1955 ևն): Գիտաֆանտաստիկ ժանրով ինքնատիպ երկեր է ստեղծում Կ. Սիմոնյանը («Թափառող մոլորակը», 1961, «Ներսես Մաժան դեղագործը», 1974 ևն):
Վերջին տասնամյակների մեր մանկապատանեկան գրականության մեջ ճանաչված անուններ են դարձել Հ. Ղուկասյանը, Խ. Հրաչյանը, Հ. Սևանը, Ս. Մուրադյանը, Գ. Գաբրիելյանը, Պ. Խաչատրյանը, Ն. Միքայելյանը, Ս. Խարազյանը, Է. Ավագյանը, Լ. Միրիջանյանը, Ա. Շահինյանը և ուրիշներ: Նրանց ստեղծագործություններն աչքի են ընկնում մանկան հոգեկան աշխարհի հետաքրքրական դիտումներով, ժամանակակից հրատապ թեմաների մեկնաբանությամբ: Սովետահայ մանկապատանեկան գրականության լավագույն երկերի մեծ մասը թարգմանված է Սովետական Միության ժողովուրդների և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով:
Գրկ. Գյուլնազարյան Խ. Մ., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմությունից, Ե., 1961: Բալագ յան Լ. Լ., Սովետահայ մանկապատանեկան գրականության, Ե., 1969: Լալախանյան Ս. Գ., Հայ մանկական գրականության պատմության ուրվագծեր, Ե., 1973: Крупская Η. К., С детской литературе и детском чтении. М.. 1954. Горький М., О детской литературе, 3 изд., М., 1968; Советские детские писатели. Библиографический словарь (1917-57), М., 1961; Советская детская литература, М., 1978.
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, գիտամասսայական տեղեկատու գրականություն՝ նախատեսված երեխաների և պատանիների ինքնակրթության ու դաստիարակության համար: Մ. և պ. հ. ընթերցողներին ծանոթացնում են շրջապատող աշխարհին, գիտական հիմնական դիսցիպլիններին, գիտության, տեխնիկայի, մշակույթի նվաճումներին, հայրենի երկրին, արտասահմանյան երկրներին: Ձևավորվել է Մ. և պ. հ–ի երկու հիմնական տեսակ՝ սիստեմատիկ և այբբենական–բաոարանային. երբեմն երկու տեսակները զուգակցվում են:
Պատանեկան հանրագիտարանի նախատիպ է համարվել Յա. Ա. Կոմենսկու «Զննական աշխարհ նկարներով» (1658) գիրքը: Ռուսաստանում առաջին մանկական հանրագիտարանը՝ «Մանկական հանրագիտարան կամ Բոլոր գիտությունների նոր կճատումներ»-ը, հրատարակվել է 1802-ին: Մինչհեղափոխական շրջանի լավագույնը համարվում է Ի. Դ. Սիտինի 10-հատորանոց «Մանկական հանրագիտարանը» (1913-14):
ՍՍՀՄ–ում հրատարակվել են սիստեմատիկ «Մանկական հանրագիտարան» (1 հրտ. 1958-62, հ. 1-10, 2 հրտ. 1964-1969, հ. 1-12), այբբենական–բառարանային հրատարակությունը՝ «Ինչ է, Ով է», հ. 1-3, 1978: Մ. և պ. հ. հրատարակվել են արտասահմանյան շատ երկրներում. առավել նշանավոր են. Մեծ Բրիտանիայում՝ «Օքսֆորդի պատանեկան հանրագիտարան»-ը («Oxford Junior Encyclopaedia», v. 1-13, Oxf., 1964), «Պատանեկան գիտական հանրագիտարան» («Junior Science Encyclopaedia», v. 1-8, L., 1966), «Մանկական հանրագիտարան»-ը («Բրիտանական հանրագիտարան» («Children’s Britannica», v. 1-12, L., 1964), Հնդկաստանում՝ «Մանկական հանրագիտարան» («Սաչիտրա Վիշվակոշ», հ. 1-10, Դելի, 1967, հինդի լեզվով), Իտալիայում՝ «Այբբենական հանրագիտարան տղաների և աղջիկների համար» («Enciclopedia alfabetica per ragazzi», v., 3, Milano, 1956), «Իտալացի երեխայի գանձը» («II tesoro del ragazzo italiano», v. 1-8, Torino, 1968), ԱՄՆ–ում՝ «Գիտության նոր գիրք»: Մանկական հանրագիտարան («The New Book of Knowledge», The Children’s Encyclopaedia, v. 1-20, N. Y., 1969), Ֆրանսիայում՝ Ռ. Գիյոյի «Լարուսի հանրագիտարանը երեխաների համար» (Guillot R., «Encyclopedic Larousse des enfants», P., 1956), «Հանրագիտարան երիտասարդության համար» («Encyclopedie pour lajeunesse», t. 1-4, P., 1958-62), ԳՖՀ–ում՝ «Մեյերի մանկական բառապաշար» («Meyers Kinderlexikon», Mannheim, 1960) են: Մ. և պ. հ. են հրատարակում նաև սոցիալիստական շատ երկրներ (ԳԴՀ, Չեխոսլովակիա, Հարավսլավիա):
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, մանուկների կատարման կամ նրանց ունկնդրման համար նախատեսված երաժշտությունը: Ընդգրկում է բազմազան ժանրեր՝ երգ, խմբերգ, կանտատ, գործիքային և նվագախմբային երկեր, օպերա, բալետ ևն: Մ. ե–յան լավագույն նմուշներին հատուկ է կերպարների գունեղությունն ու կոնկրետությունը, արտահայտչամիջոցների պարզությունն ու ձևակառուցման հստակությունը, բովանդակության անկաշկանդ զարգացումը: Ունի հնագույն ծագում՝ կապված ժող. երաժշտության հետ: Մ. ե–յան մեջ որոշակի կերպով առանձնանում են ստեղծագործական երկու ոլորտներ, որոնցից մեկը կապված է մանուկներին հասցեագրված, բայց պրոֆեսիոնալ կատարման համար գրված ստեղծագործությունների հետ, մյուսը կապված է մանկական կատարման հատկացված, նրանց տարիքային առանձնահատկություններն ու կատարողական հնարավորությունները նկատի առնող ստեղծագործությունների հետ: Մանուկների համար ստեղծագործություններ են գրել գրեթե բոլոր խոշորագույն դասականները՝ Յո. Ս. Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Շուման («Ալբոմ պատանեկության համար», «Մանկական տեսարաններ»), Բրամս («Մանկական ժողովրդական երգեր»), Բիզե («Մանկական խաղեր»), Չայկովսկի («Մանկական ալբոմ», երգեր), Մուսորգսկի («Մանկական»), Դեբյուսի («Մանկական անկյուն»), Պրոկոֆև («Պետյան և գայլը», «Ձմեռային խարույկ», դաշնամուրային պիեսներ), Բարտոկ («Մանուկներին» դաշնամուրային պիեսները), որոնցից շատերը միաժամանակ հետապնդում են ուսուցողական նպատակներ: XX դ. Մ. ե–յան ասպարեզում առանձնակի նշանակություն են ստացել գերմանացի կոմպոզիտոր և մանկավարժ Կ. Օրֆի («Երաժշտություն մանուկների համար» ևն) և սովետական կոմպոզիտոր Դ. Կաբալեսկու (դաշնամուրային պիեսների ժողովածուներ, ջութակի, դաշնամուրի, թավջութակի կոնցերտներ նվագախմբի հետ, երգեր, խմբերգեր) գործունեությունը, որ ընդգրկում է նաև մանուկների երաժշտական դաստիարակության կարևորագույն մեթոդական հարցեր:
Հայաստանում Մ. ե. իր ուրույն նշանակությունն ունի: XIX դ. վերջին և XX դ. սկզբին այն հանդես եկավ իբրև ազգային պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի գոյացման և զարգացման ուղիներից մեկը: Կոմիտասը կարևոր նշանակություն էր տալիս Մ. ե–յանը՝ ստեղծելով ժողովրդական երգերի մշակումների պարզեցված տարբերակներ՝ դրանք նախատեսելով պատանիների համար, նաև հորինում էր հատուկ մանկական երգեր: Նախասովետական շրջանում Մ. ե–յան ասպարեզում աշխատող հայ կոմպոզիտորներից շատերը նաև մանկավարժներ էին (տես «Երաժշտական լիգա»): Նրանք ոչ միայն հորինում էին երգեր ու երաժշտական–թատերականացված կենդանի պատկերներ, այլև զբաղվում մանուկների երաժշտական դաստիարակության գործնական խնդիրներով: Կոմպոզիտորները զգալիորեն ընդլայնեցին Մ. ե–յան շրջանակները, հարստացրին այն նոր կերպարներով, նոր բովանդակությամբ և երաժշտա–արտահայտչական միջոցներով, մասնավորապես թատերականացված երաժշտության նոր ձևերով:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/228
Այս էջը սրբագրված չէ