Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/229

Այս էջը սրբագրված չէ

Մ․ ե–յան ասպարեզում նշանակալից ավանդ են ներդրել Ռ. Մելիքյանը, Ա. Մանուկյանը, Կ. Զաքարյանը, Մ. Մազմանյանը, Մ. Միրզոյանը, Ա. Մայիլյանը, Ս. Բարխուդարյանը, Դ. Ղազարյանը, Հ. Ստեփանյանը, Վ. Տալյանը, Ա. Խաչատրյանը, Վ. Արարատյանը, Ս. Գալիկյանը, Ս. Ջրբաշյանը: Ներկայումս ստեղծագործող կոմպոզիտորների մեծ մասը այս կամ այն չափով անդրադառնում է Մ. ե–յան տարբեր ժանրերին: Առանձնապես նշանակալից են Գ. Չթչյանի, Ա. Օհանյանի, Ա. Լուսինյանի, Է. Միհրանյանի ստեղծագործությունները:Ս. Ամատունի ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ, արտադպրոցական հիմնարկ, որը ղեկավարում է երկաթգծի վարչության ուսումնական հիմնարկների բաժինը: Մ. ե. օժանդակում է դպրոցի ուսումնա–դաստիարակչական աշխատանքին, նպաստում սովորողների տեխնիկական ստեղծագործության զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանը: Երևանի Մ. ե. առաջիններից է, կառուցվել է 1936-ին: Մ. ե–ներ են կառուցվել նան Թիֆլիսում (1935), Դնեպրոպետրովսկում (1936): 1937-40-ին շահագործման են հանձնվել Կրասնոյարսկի, Մոսկվայի, Գորկու, Իրկուտսկի, Դոնի Ռոստովի, Խարկովի, հետագայում նաև Լենինգրադի, Վոլգոգրադի, Չելյաբինսկի, Լվովի, Կիևի, Մինսկի, Ռիգայի, Խաբարովսկի են, 1972-ից՝ Լենինականի Մ. ե–ները: ՍՍՀՄ–ում գործում է ավելի քան 40 Մ. ե.: Դրանք տեղավորված են գեղատեսիլ վայրերում, քաղաքային զբոսայգիներում, լճափնյա այգիներում, գետափերին: Մ. ե–ների երկարությունը 1,5-ից մինչև 10-12 կմ է:
ՄԱՆԿԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ–ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԱՅԱՆ, արտադպրոցական հիմնարկ սովորողների հետ տարվող էքսկուրսիոն–տուրիստական և հայրենագիտական աշխատանքի կազմակերպման ու հրահանգչա–մեթոդական կենտրոն: Աշխատում է ժողկրթության մարմինների ղեկավարությամբ, սերտ հարաբերության մեջ է կոմերիտական կոմիտեների, պիոներական կազմակերպության խորհուրդների, տուրիզմի գծով խորհուրդների հետ: Երեխաների հետ տարվող էքսկուրսիոն–տուրիստական աշխատանքի սովետական առաջին հիմնարկը՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմատին կից դպրոցական էքսկուրսիաների բյուրոն, ստեղծվել է Մոսկվայում, 1918-ին: Հետագայում վերափոխվել է լուսժողկոմատի Կենտրոնական փորձացուցադրական էքսկուրսիոն բազայի, որի հիմքի վրա 1932-ին բացվել է առաջին կենտրոնական Մ. է–տ. կ. (այժմ՝ ՌՍՖՍՀ լուսավորության մինիստրության կենտրոնական Մ. է–տ. կ.): Սովետական իշխանության տարիներին Մ. է–տ. կ–ներ ստեղծվեցին բոլոր հանրապետություններում, մարզերում, երկրամասերում: Մ. է–տ. կ–ներում ու դրանց օժանդակությամբ դպրոցներում կազմակերպվում են տուրիստների, հայրենագետների, ճանապարհորդների խմբակներ, ակումբներ ու ընկերություններ, վարձութային բազաներ ու տուրիստական հանդերձանքի կետեր: Մ. է–տ. կ–ի աշխատանքում կարևոր տեղ են գրավում տարբեր կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների հանձնարարությամբ կազմակերպվող արշավներն ու էքսպեդիցիաները: Մ. է–տ. կ. մշակում է էքսկուրսիոն–տուրիստական աշխատանքի բովանդակության, ձևերի և մեթոդների հարցերը:
ՄԱՆԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, 1. մանուկների ուժերով խաղացվող ներկայացումներ: Սկզբնավորվել է, այսպես կոչված, դպրոցական թատրոնից: Սովետական տարիներին մանկական ինքնագործունեության տեսակներից է, որ կազմակերպվում է պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում և այլն: 2. Մանուկների դաստիարակությանը ծառայող պրոֆեսիոնալ թատրոն (պատանի հանդիսատեսի թատրոն՝ ՊՀԹ): Ստեղծվել է սովետական պետության օրոք: Կազմավորվել է լուսավորության առաջին ժողովրդական կոմիսար Ա. Վ. Լունաչարսկու միջամտությամբ. նա է գլխավորել Մանկական առաջին պետական թատրոնի (Մոսկվա, 1920) դիրեկտորիան: Մ. թ–ի ամրապնդման և զարգացման համար մեծ ավանդ են ներդրել նրա առաջին գործիչներն ու ղեկավարները՝ Ա. Ա. Բրյանցևը, Ն. Ի. Սացը, Դ. Վ. Ռոշալը, Ա. Ա. Թաղաիշվիլին և ուրիշներ: 1920-ական թթ. թատրոններ ստեղծվել են Խարկովում (1920, այժմ՝ Մ. Գորկու անվան ՊՀԹ Լվովում), Մոսկվայում՝ 1921-ին (այժմ՝ Կենտրոնական մանկական թատրոն) և 1924-ին (Պատանի հանդիսատեսի թատրոն), Լենինգրադում (Պատանի հանդիսատեսի թատրոն, 1922), Կիևում (1924), ՊՀԹ–ներ Թիֆլիսում՝ ռուսական (1927) և վրացական (1928), Գորկիում (1928), Բաքվում (1928), Երևանում (1929), Նովոսիբիրսկում (1930) և այլուր: 1930-ին արդեն կար 20 Մ. թ., որոնց ցանցն ամեն տարի ընդարձակվում էր. միաժամանակ աճում էր տիկնիկային թատրոնների թիվը: Մ. թ–ների խաղացանկը սկզբում կազմվել է հեքիաթների և մանկական ընթերցման համար նախատեսվող վիպակների բեմականացումներից: Կատարվել են նան Մ. թ–ի բեմադրական առանձնահատկությունների որոնումներ՝ ձգտելով ներկայացման հատուկ գունեղության և սինթետիկության կամ օգտագործելով մանկական խաղի սկզբունքները: 1920-ական թթ. կեսերին ժամանակակից թեմայով գրվել են առաջին պիեսները մանուկների համար: Հերոսը սովետական պատանին էր, որի մարմնավորումը առաջին պլան մղեց բազմաթիվ երիտասարդ տրավեստ–դերասանուհիների: 1930-ական թթ. սկզբից սովետական դրամատուրգիան հիմնական տեղ գրավեց Մ. թ–ների խաղացանկում՝ նպաստելով դպրոցի ն պիոներական կազմակերպության դաստիարակչական աշխատանքին: 1930-ական թթ. կեսերին վերջնականապես կազմավորվել են խորհրդային Մ. թ–ի զաղափարա–գեղարվեստական և մանկավարժական հիմնական սկզբունքները, փոքր տարիքի դպրոցականների համար մշակվել է հիմնականում թատերական հեքիաթի ժանրը, պատանիների համար՝ արկածալին, պատմահեղափոխական պիեսներ, կատակերգություններ, ավելի խոր խնդիրներ առաջ քաշող ներկայացումները (այդ թվում դասականների գործերը) հասցեագրված են բարձր դասարանցիներին: Մ. թ. ունի մանկավարժական մաս, որ կապ է պահպանում դպրոցի հեա: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հատուկ նշանակություն է ստացել հայրենասիրության թեման: 1940-ական թթ. 2-րդ կեսին ներկայացումներում մեծ ուշադրություն է նվիրվել խաղաղության, պատանու բնավորության ձևավորման, նրա բարոյաքաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման հարցերին: ՍՍՀՄ–ում 1971-ին գործել է 46 դրամատիկական և մեկ երաժշտական Մ. թ.: Մանուկների համար ներկայացումներ են բեմադրվում նան մեծահասակների թատրոններում: Սոցիալիստական մյուս երկրներում Մ. թ–ները լայնորեն օգտվում են սովետական թատրոնի փորձից, խաղացանկից, հովանավորվում են պետության կողմից, ունեն մշտական շենքեր: Կապիտալիստական երկրներում Մ. թ–ները մեծ մասամբ կիսապրոֆեսիոնալ շրջիկ կոլեկտիվներ են: 1965-ին ստեղծվել է մանուկների և պատանիների միջազգային ասոցիացիա (ԱՍՍԻՏԵԺ), որի նախագահը 1968-ից Կ. Յա. Շահ–Ազիզովն է (Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի ղեկավարը), գլխավոր քարտուղարը՝ Ռ. Մ. Բոդեուսը (Ֆրանսիա):
Առաջին հայկական Մ, թ. ստեղծվել է Թիֆլիսում, 1927-ին (տես Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն): 1929-ին կազմակերպվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, 1935-ին՝ Լենինականի տիկնիկային թատրոնը և Երևանի տիկնիկային թատրոնը, 1931–36-ին գործել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից պատանի հանդիսատեսի թատրոնը: Հայաստանի Մ. թ–ները յուրովի օգտվել են միութենական, հատկապես ռուսական նույնատիպ թատրոնների փորձից, խաղացանկից, գաղափարա–գեղարվեստական և մանկավարժական հիմնական սկզբունքներից, թարգմանական պիեսներին հաղորդել հայ մանկան, պատանու հոգեբանությանը, պատկերացումներին ու դաստիարակությանը համահնչուն երանգներ, որոնել ազգային Մ. թ–ին բնորոշ արտահայտչամիջոցներ: Հայկ. Մ. թ–ները նոր սերնդի դաստիարակման, ապագա քաղաքացու գաղափարա–բարոյական կերպարի կազմավորմանն օժանդակող կարևոր մշակութային օջախներ են: Մանուկների համար ներկայացումներ են բեմադրում նաև Երևանի Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի, Սունդուկյանի անվ., Ստանիսլավսկու անվ. ռուսական, Լենինականի դրամատիկական թատրոնները: Հայկ. Մ թ–ի զարգացմանը մեծապես նպաստել են ռեժիսորներ Ա. Բուրջալյանը, Տ. Շամիրխանյանը, Ա. Աբարյանը, Ս. Քափանակյանը, Ա. Աղասյանը, Ս. Քոչարյանը, Հ. Ղափլանյանը, Զ. Տատինցյանը, բեմանկարիչ Գ. Վարդանյանը, դերասան-դնրասանուհիներ Ն. Մանուչարյանը, Վ. Միրզոյանը, Պ. Սանթրոսյանը, Պ. Գևորգյանը, Ա. Ղազարյանը, Վ. Ամիրբեկյանը, Բ. Մուրադյանը, Է. Ամիրբեկյանը, Է. Վարդանյանը, Է. Էլբակյանը, Ի. Ղարիբյանը,