Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/237

Այս էջը սրբագրված չէ

ստեղծվեց ՌՍՖՍՀ ՄԳԱ, որը 1966-ին վերակազմվեց որպես ՍՍՀՄ ՄԳԱ (միավորում է 12 ԳՀԻ), հրատարակվեցին Մ–յան պատմությանն ու տեսությանը վերաբերող բազմաթիվ աշխատություններ, թերթեր ու ամսագրեր (միայն կենտրոնական 18 ամսագիր, ՀՍՍՀ–ում՝ «Սովետական մանկավարժ»-ը՝ 1926-ից, «Ռուսկի յազիկ վ արմյանսկոյ շկոլե» («Русский язык в армянской школе»)՝ 1957-ից, «Սովետական դպրոց» թերթը՝ 1939-ից): Լույս տեսան «Մանկավարժական բառարան»-ը (հ. 1-2, 1960), «Մանկավարժական հանրագիտարան» (հ. 1-3, 1927-29 և հ. 1-4, 1964–68): Մանկավարժական կադրերի պատրաստման նպատակով երկրում գործում է մանկավարժական մոտ 200 ինստիտուտ (ՀՍՍՀ–ում՝ 4):
Սովետական Մ–յան զարգացման գործում արժանի ներդրում ունեն Ա. Պ. Պինկևիչը, Բ. Պ. Եսիպովը, Մ. Ա. Դանիլովը, Շ. Հ. Գենելինը (դիդակտիկա), Վ. Ա. Սուխոմլինսկին, Ի. Ֆ. Սվադկովսկին, Ի. Ա. Կաիրովը, Ն. Դ. Գոնչարևը (դաստիարակության տեսություն), Ֆ. Ֆ. Կորոլևը, Ի. Կ. Կադիրովը, Դ. 0. Լորդկիպանիձեն, Մ. Մ. Մեխտի–զադեն, Հայաստանում՝ Ի. Հարությունյանը, Հ. Տեր–Միրաքյանը, Գ. Էդիլյանը, Տ. Ռաշմաճյանը, Ա. Շավարշյանը, Մ. Սանթրոսյանը, Շ. Սիմոնյանը, Ա. Մովսիսյանը և ուրիշներ:
Սոցիալիզմի երկրներում մարքսիստական–լենինյան Մ–յան հարստացման բնագավառում հայտնի են Գ. Նոյները, Կ. Խ. Գյունտերը, Խ. Շտոլցը (ԳԴՀ), Մ. Ցիպրոն, Բ. Կույալը, Գ. Պավլովիչը (Չեխոսլովակիա), Վ. Օկոնը, Կ. Սոսնիսկին, Ի. Կուպիսևիչը (Լեհաստան), Ն. Չակարովը, Դ. Ցվետկովը, Ժ. Ատանասևը (Բուլղարիա), Շ. Նեդը, Ե. Ֆելդեշը (Հունգարիա) և ուրիշներ:
Ժամանակակից–բուրժուական մանկավարժությունը: Ժամանակակից բուրժ. Մ–յան մեջ, զանազան իդեալիստական փիլ. դպրոցների և կրոնական ուսմունքների գոյության պատճառով, դաստիարակության, կրթության ու ուսուցման պրոբլեմային հարցերի վերաբերյալ չկա հայացքների միասնություն: Նեոպոզիտիվիզմի, էկզիստենցիալիզմի, նեոթոմիզմի, կաթոլիկական, ավետարանական և այլ ուղղությունների Մ–յան միակ ընդհանրությունը հակակոմունիզմն է: Կապիտալիստական աշխարհի մարքսիստ մանկավարժները մերկացնում են բուրժ. Մ–յան հակագիտական տեսություններն ու փորձը և պրոպագանդում սովետական Մ–յան նվաճումները:
Գրկ. Մանկավարժություն (խմբ. Ա. Ի. Կայիրով), պր. 1-2, 2 վերամշկ., լրց., հրտ., է., 1949: Մակարենկո Ա. Ս., Մանկավարժական ընտիր երկեր, Ե., 1950: Մովսիսյան Ս. Ա., Ժողովրդական կրթության վիճակը և մարքսիստական մանկավարժական գաղափարների տարածումը Հայաստանում (1905-1917), Ե., 1955: Մովսիսյան Ա. Խ., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X-XV դարեր), Ե., 1958: Շավարշյան Ա. Մ., Հայ մանկավարժներ, հ. 1-2, Ե., 1958-1961: Սանթրոսյան Մ. Հ., Արևելահայ դպրոցը XIX դարի աոաջին կեսին, Ե., 1964: Նազիկյան Գ. Ա., Արևմտահայ մանկավարժ կան միտքն ու դպրոցը, Ե., 1969: Երկանյան Վ. Ս., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Ե., 1970: Ղազախեցյան Ա. Մ., Հանրակրթական դպրոցը Սովետական Հայաստանում (1941-1970 թթ.), Ե., 1972: Խուդոյան Ս. Կ., Սովետահայ դպրոցի պատմություն, 1920-1941, Ե., 1973; Константинов Н. А., Медынский Е. Н., Шабаева М.Ф., История педагогики, 4 изд., М., 1974; Малькова З. А., Вульфсон Б. Л., Современная школа и педагогика в капиталистических странах, М., 1975.
ՄԱՆԿԱՏՈՒՆ ՍՍՀՄ–ում, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, ինչպես նաև պետության օգնության ու պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության պետական հիմնարկ: Մինչև հեղափոխությունը Ռուսաստանում բարեգործական միջոցներով ստեղծված մանկական ապաստարանները 1918-ին, ԺԿԽ–ի դեկրետով, վերակազմվեցին պետական Մ–երի: Սովետական պետության առաջին տարիներին Մ–երը գտնվում էին Սոցիալական ապահովության ժողկոմատի տնօրինության տակ: 1920-ից անցան ժողկրթության համակարգի օրգաններին: Մ–ան պետ. ցանցի ստեղծմամբ վերացվեց քաղաքացիական կռիվների տարիներին առաջացած երեխաների անապաստանությունը: Հայրենական մեծ պատերազմի շրջանում (1941-45) Մ–երը առանձնահատուկ դեր կատարեցին սովետական բանակի մարտիկների, պարտիզանների և զոհվածների երեխաների պետական ապահովման ու դաստիարակման գործում: Գոյություն ունի Մ–ան երկու հիմնական տիպ. նախադպրոցական՝ 3-7 տարեկանների և դպրոցական՝ 7-18 տարեկանների համար: Նախադպրոցական Մ. իր աշխատանքը կազմակերպում է մանկապարտեզի ծրագրով: Մ–ան դպրոցահասակ սաները սովորում են տվյալ միկրոշրջանի դպրոցում: Մ. դպրոցի հետ միասին լուծում է կոմունիստական դաստիարակության, երեխաների բազմակողմանի զարգացման խնդիրները, նախապատրաստում նրանց ինքնուրույն կյանքի: Մ–անը կից ստեղծվում է խնամակալական խորհուրդ, որը հասարակական մարմին է և օգնում է մանկավարժական կոլեկտիվին ուսումնա–դաստիարակչական աշխատանքի կազմակերպման և Մ–ան նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործում: Մ–ան հանդեպ մեծ հոգատարություն է ցուցաբերում սովետական հասարակությունը՝ շեֆական արդյունաբերական ձեռնարկությունները, հիմնարկները, կոլտնտեսությունները, սովխոզները ևն:
ՄԱՆԿԵՐՄԱՆ, տես Կիև:
ՄԱՆԿԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Հազոյի գավառակում: 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՄԱՆԿՈՎՍԿԻ (Mahkowski) Տադեուշ (2.8. 1878, Լվով – 8.8.1956, Կրակով), լեհ արվեստաբան: Սովորել է Լվովի համալսարանում: Եղել է փաստաբան, 1930-ից նվիրվել է արվեստաբանությանը: 1933-ից՝ Լեհաստանի ԳԱ (Կրակով) թղթակից անդամ, 1939-ից՝ իսկական անդամ: 1945-ից՝ Կրակովի Վավելի դղյակի գեղարվեստական հավաքածուի դիրեկտոր, Կրակովի համալսարանի դոցենտ: Հեղինակ է միջնադարյան Ուկրաինայի և Լեհաստանի արվեստի պատմությանը նվիրված 200-ից ավելի աշխատությունների: Հետազոտել է Արևմտյան Ուկրաինայի XIV-XVIII դդ. հայկական գաղթավայրերի արվեստը: Գրել է «Լվովի հայերի արվեստը» (Կրակով, 1934–35), «Արևելքը լեհական գեղարվեստական մշակույթում» (Վարշավա–Վրոցլավ–Կրակով, 1959) մենագրությունները, հոդվածներ (նաև հայերեն) նվիրված Լվովի հայկ. ճարտ. հուշարձաններին, Ուկրաինայում ստեղծված հայկ. ձեռագրերի կազմերին, մանրանկարներին: Մ–ի աշխատությունները արժեքավոր են փաստացի նյութի ընդհանրացմամբ, սակայն նրա այն թեզը, թե հայերը XV-XVIII դդ. Ուկրաինայում ինքնատիպ գեղարվեստական արժեքներ չեն ստեղծել, այլ եղել են միայն իսլամի արվեստի պրոպագանդիստներ ու տարածողներ՝ գիտական քննադատության չի դիմանում:
Գրկ. Գալստյան Ջ. Հ„ Տադեուշ Մանկովսկին միջնադարյան Լեհաստանի հայկական արվեստի հետազոտող, «ԼՀԳ», № 3, Ե., 1966:Յա. Դաշկևիչ ՄԱՆՀԱՅՄ (Mannheim), քաղաք և նավահանգիստ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Բադեն Վյուրտեմբերգ երկրում, Հռենոս գետի աջ ափին: 323 հզ. բն. (1978): Տրանսպորտային խոշոր հանգույց է, արդ. կենտրոն: Լյուդվիգսհաֆեն քաղաքի հետ կազմում է արդ. ագլոմերացիա: Զարգացած է մեքենաշինությունը, քիմ., թաղանթանյութի, տեքստիլ և սննդհամի արդյունաբերությունը: Մ–ի շրջանում կա նավթավերամշակման խոշոր գործարան: Մ–ում գործում են առևտրական, երաժշտաթատերական բարձրագույն դպրոցներ, ինժեներական ուսումնարան, կիրառական օպտիկայի ինստ.: Առաջին անգամ հիշատակվել է 766-ին, քաղաք է 1607-ից:
ՄԱՆՀԱՅՄՒ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, գերմանական դրամատիկական թատրոն Մանհայմում (այժմ՝ ԳՖՀ–ում): Բացվել է 1777-ին՝ որպես «Պալատական և Ազգային թատրոն»: 1778-1803-ին թատրոնը ղեկավարել է Վ. Հ. ֆոն Դալբերգը՝ թատերախումբ հրավիրելով Ա. Վ. Իֆլանդին, Հ. Բեկին, Ի. Դ. Բեյլին և ուրիշների: Բեմադրվել են Լեսինգի,Գյոթեի պիեսները, առաջին անգամ (1782)՝ Շիլլերի «Ավազակները»: 1783-84-ին թատրոնի դրամատուրգն էր Ֆ. Շիլլերը: Այդ շրջանում է կազմավորվել դերասանական խաղի, այսպես կոչված, մանհայմյան դպրոցը՝ կապված Կ. Էկհոֆի ն Ֆ. Լ. Շրյոդերի ռեալիստական ավանդույթներին: XIX դ. սկզբին խաղացանկում գերակշռել են Ա. Կոցեբուի ն Իֆլանդի սենտիմենտալ, պահպանողական դրամաները, դերասանական խաղում ուժեղացել կենցաղային տարրերը: XIX դ. կեսերին, XX դ. սկզբին Մ. ա. թ. չէր տարբերվում գերմ. գավառային բուրժ. թատրոններից: Երկրորդ համաշխարհային