24 ՂԱՀՀԱՐ
ՀԿԿ ԿԿ–ի անդամ՝ 1971-ից, ԿԿ–ի բյուրոյի անդամ՝ 1972-ից։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966-ից։ ՀՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։
ՂԱՀՀԱՐ Աբդուլլա (1907–1968), ուզբեկ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Լույս է ընծայել «Աշխարհը երիտասարդանում է» (1933), «Պատմվածքներ» (1935) ժողովածուները, «Տեսիլք» (1937) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ակնարկներ ու պատմվածքներ։ Հրատարակվել են նաև «Կոշչինարի կրակները» (1951–52) վեպը, «Պստլիկ-թռչնիկը» (1958), «Սեր» (1969) և ինքնակենսագրական «Հեքիաթներ եղելության» (1965) վիպակները, «Նոր երկրում», «Մետաքսե սյուզանե» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), «Հիվանդ ատամներ» (1954) կատակերգությունները։
ՂԱՄԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Գենջի գավառակում։ 1909-ին ուներ 7 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Կարլեն Հմայակի [ծն․ 17․2․ 1927, գ․ Ժդանով (ներկայումս՝ Կիրովականի տարածքում)], սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխանիկա–մեքենաշինական ֆակուլտետը (1950), ՍՄԿԿ ԿԿ–ինկից բարձրագույն կուսակցական դպրոցը (1958)։ 1950-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում: 1955-ին ընտրվել է ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958-ից աշխատել է ՀԿԿ ԿԿ–ի ապարատում։ 1959-ին ընտրվել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1961-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, միաժամանակ (1963–65)՝ արդյունաբերության և շինարարության ղեկավարման գծով ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի նախագահի տեղակալ։ 1975–81-ին Ղ․ եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1981-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի քարտուղար և ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամ։ 1960-ից Ղ․ ՀԿԿ ԿԿ–ի անդամ է։ ՀՍՍՀ V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կպյւմիր դրոշի 4 շքանշաններով և մեդալներով։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Մարիա Ստեփանի (ծն․ 1․10․1925, Երևան), հայ սովետական դաշնակահարուհի, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի (1966)։ 1948-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951-ին՝ ասպիրանտուրան (դասատուները՝ Գ․ Գ․ Նեյգաուզ, Լ․ Ն․ Օբորին)։ 1953–55-ին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշաական–մանկավարժական ինստ–ում։ Համերգային գործունեությունը սկսել է 1951-ից։ Կատարմանը բնորոշ է ոճի հստակությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը։ Համերգացանկը ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Ս․ Մելիքյանի, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի երկերը։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Պետրոս Պողոսի (3․5․1899, Թիֆլիս –8․2․1934), հայ սովետական երկրաբան։ 1922–27-ին սովորել է Սորբոնի համալսարանում, աշակերտել անվանի երկրաբան Բռնեին, ընտրվել Ֆրանսիայի հանքաբանական ընկերության իսկական անդամ։ 1927–30-ին աշխատել է Երևանի համալսարանում որպես քիմ․ լաբորատորիայի վարիչ և երկրաբանական առարկաների դասախոս, իսկ 1930–33-ին՝ պոլիտեխնիկական ինստ–ում։ Ղ․ մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարել է գիտական հետազոտություններ։ 1928–33-ին ուսումնասիրել է Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները (դիատոմիտ, մարմար, կավ, բազալտ ևն)։ 1929-ին մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբի աշխատանքներին իբրև Երևանի ջոկատի պետ, հետազոտհլ Հրազդան գետի միջին հոսանքի երկրաբանական կառուցվածքը, կազմել այդ տարածքի երկրաբանական քարտեզը։ Ղ․ զոհվել է ինքնաթիռի աղետի ժամանակ։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Ստեփան Պողոսի [23․6․ 1879, Կոջոր (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ–ում) - 7․3․1948, Մոսկվա, թաղված է Երևանում], հայ սովետական քիմիկոս, սովետահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։ Քիմ․ գիտ․ դ–ր (1937), պրոֆեսոր (1926), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1944), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ Ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան (1898), ապա սովորել Մյունխենի, Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում (1899–1906)։ 1907–11-ին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի (Մտրասբուրգ), Վիլշտետերի, Վիլանդի (Մյունխեն) և Բյուխների (Բեռլին) հետ, 1911–14-ին1 Բաքվի ռուս․ տեխ․ ընկերության քիմիայի, 1914–20-ին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920-ին Ղ․ հրավիրվել է Երևան, հիմնադրել և ղեկավարել Երևանի համալսարանի, պոլիտեխնիկական, բժշկ․, գյուղատնտ․ և անասնաբուծական-անասնաբուժական ինստ–ների օրգ․ քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղ․ քիմ․ պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է Հայաստանում։ 1935–38-ին՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգ․ քիմիայի բաժնի վարիչ։ 1938–44-ին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944-ից՝ ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում։ Ղ․ առաջիններից էր, որ զբաղվեց օրգ․ նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն 0–0 կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ (1905–07)։ N – արիլ– N–ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ (1909)։ Ղ․ հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետզոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղ․ հաստատեց, որ տեղի է ունենում N–N կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ– հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց Ղ․ Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով (քացախաթթվի, պլաստմասսաների, քլոր պարունակող օրգ․ լուծիչների, գյուղատնտ․ կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը ևն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղ–ի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգ․ քիմիայի հետագա զարգացման հիմքը։
ՂԱՄԲԱՐՈՎ Յուրի Ստեպանովիչ (1850, Թիֆլիս – 1926), հայ իրավաբան, իրավունքի տեսաբան։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1884–99)։ Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն ռուս. դպրոցի (1900) հիմնադիրներից, դասավանդել է Բրյուսելի համալսարանում։ 1906-ից՝ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։ Զարգացրել է գերմանացի իրավաբան Ռ․ Ւհերինգի քաղաքացիական իրավունքի բուրժ․ սոցիոլոգիական ուղղությունը, եղել է իրավունքի ուսումնասիրման պատմահամեմատական մեթոդի կողմնակից։ «Քաղաքացիական իրավունքի դասընթաց»-ում (1911) տուրք է տվել էկլեկտիկական գաղափարների։ Տարբեր պետությունների իրավունքի համակարգը համադրելու միջոցով Ղ․ փորձել է բուրժ․ դիրքերից ստեղծել ընդհանուր քաղաքացիական իրավունքի գիտություն։ Ղ–ի խմբագրությամբ լույս է տեսել «Հասարակական–իրավաբան-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/24
Այս էջը սրբագրված է