Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/245

Այս էջը հաստատված է

պատկերը խոշորացվում է միջանկյալ և պրոյեկտող ոսպնյակներով: Վերջնական պատկերն ստացվում է լյումինաֆորով պատած էկրանի վրա: Թափանցունակ մանրադիտակով (լուծունակությունը 8-50 Á է) կարելի է ուսումնասիրել դիսպերս համակարգերը (փոշի, սուսպենզիա) կամ այնպիսի առարկաներ, որոնց միջով անցնելիս էլեկտրոնները միայն մասնակիորեն են կլանվում (100 կվ պոտենցիալների տարբերության դեպքում հնարավոր է ուսումնասիրել մինչև 1500-2000 Á հաստության առարկաներ): Բյուրեղային բարակ նմուշների դիֆրակցիոն բնույթի պատկերներով հետազոտում են դիսլոկացիաներն ու բյուրեղային ցանցի այլ խախտումները: Մանրադիտակի աշխատանքային ռեժիմի համապատասխան փոփոխության դեպքում հնարավոր է ուսումնասիրել բարակ մագնիսական թաղանթների (տես այդ հոդվածի նկ.) կառուցվածքը (լորենցյան մանրազննություն), հաստ առարկաների մակերևութային ռելիեֆը՝ հետազոտելով այդ մակերևույթներից ստացված բարակ դրոշմները: Թափանցունակ մանրադիտակից բացի լայն կիրառություն ունեն նաև այն էլեկտրոնային մանրադիտակները, որոնցով կարելի է անմիջականորեն հետազոտել հաստ առարկաների կառուցվածքը: Այդպիսին է ռաստրային Մ. է. (նկ. 3), որի մեջ նմուշը կետ առ կետ ճառագայթվում է որոշակի ձևով շարժվող էլեկտրոնային զոնդով: Զոնդի հետ հպման յուրաքանչյուր կետում առաջանում է մի քանի տեսակի ճառագայթում, որի շնորհիվ էլ էլեկտրոնաճառագայթային խողովակի էկրանի վրա ստացվում է առարկայի խոշորացված պատկերը: Ներկայիս լավագույն ռաստրային մանրադիտակի լուծունակությունը մի քանի տասնյակ Á է: Զանգվածեղ, էլեկտրոնների համար անթափանց օբյեկտներ ուսումնասիրելիս սովորաբար կիրառում են էմիսիոն Մ. է.: Այդպիսի մանրադիտակում (լուծունակությունը՝ 200-300 Á) պատկերն ստացվում է այն էլեկտրոնների միջոցով, որոնք առաքվում են նմուշը տաքացնելիս, լուսավորելիս, էլեկտրոններով կամ իոններով ռմբակոծելիս: Անդրադարձնող մանրադիտակում (լուծունակությունը՝ 300-500 Á) առարկայի պատկերի առաջացումը պայմանավորված է ցրված էլեկարոններով, որոնք անցնում են պատկերը խոշորացնող ոսպնյակների համակարգով (նկ. 4): Հայելային մանրադիտակով (նկ. 5) ստանում են էլեկտրական պոտենցիալի բաշխումը հետազոտվող նմուշի մակերևույթին: Էլեկտրոններն անդրադառնում են ոչ թե անմիջապես առարկայից, այլ այն էկրանացնող համապոտենցիալ մակերևույթից: Այսպիսի մանրադիտակի լուծունակությունը 1000 Á է: Ստվերային մանրադիտակում (լուծունակությունը՝ մինչև մի քանի հարյուր Á) նմուշի վրա ուղղվում է բարակ էլեկտրոնային զոնդ, որը առարկայից հեռու տեղադրված էկրանի վրա տալիս է նրա ստվերապատկնրը:
Մ. է. հզոր զենք է նյութերի կառուցվածքն ուսումնասիրելու համար: 60-ական թթ. վերջին մանրադիտակի միջոցով ստացվել են խոշոր մոլեկուլների լուսանկարներ, որոնցում երևում է որոշ ատոմների միջուկների դասավորությունը: Մ. է. գործնական արդյունավետ կիրառություն ունի նաև քիմ., կենսբ. և բժշկական հետազոտությունների բնագավառում:
Գրկ. Хокс П., Электронная оптика и электронная микроскопия, пер. с англ., М., 1974; Климовидский Л. М., Пилянкевич А. Н., Электронные микроскопы, Киев, 1976.Յա. Պողոսյան ՄԱՆՐԱԴԻՏԱԿ ՉԱՓԻՉ, գործիքային մանրադիտակ, չափիչ սարք, որի դիտոցը մանրադիտակն է: Չափիչ մանրադիտակի հաշվարկային հարմարանքը լինում է օպտիկական կամ մեխանիկական: Մ. չ. կիրառվում է բարդ դետալների (օրինակ, ատամնավոր փոխանցումների և պարուրակային միացումների տարրերի, պրոֆիլային շաբլոնների, կտրող գործիքների ևն) գծային և անկյունային չափերը ուղղանկյուն և բևեռային կոորդինատներով որոշելու համար:
ՄԱՆՐԱԹԵԼԵՐ, երկայնակի ձգված, բարակ, ճկուն և ամուր թելիկներ, որոնք պիտանի են զործվածքաթել, մանվածքաթել, թաղիք, կարելաթել, կորդաթել ևն պատրաստելու համար: Մ. մեծ մասամբ կառուցվածքային երկայնակի տարրերից բաղկացած բարձրամոլեկուլային նյութեր են, որոնք օգտագործվում են ուղղակի, ավելի հաճախ, նախօրոք մանվելուց հետո: Ըստ ծագման տարբերում են բնական և քիմ. (արհեստական և սինթետիկ) Մ.: Բնական Մ. ունեն բուսական, կենդանական կամ միներալային ծագում և բաղկացած են սահմանափակ երկարության թելիկներից: Բուսական Մ. առաջանում են թելատու բույսերի սերմի (բամբակենի), տերևների (ագավա, արմավաշուշան ևն) վրա, պտուղներում (մետաքսաբույս) կամ ցողունում (վուշ, ջուտ, կանեփ): Ամենատարածված բուսական մանրաթելը բամբակն է, որը նուրբ, ամուր և խոնավածուծ է, օգտագործվում է կենցաղային (արտահագուստի, ներքնահագուստի, սպիտակեղենի, մանածագործական) և տեխ. կտորեղեն, կտրելու թել, կորդաթել, պարան ևն պատրաստելու համար: Ցողունից, տերևից և պտուղներից ստացվող Մ. սովորաբար օգտագործում են տեխ. նպատակներով: Ցողունից ստացվող ամենանուրբ մանրաթելը վուշաթելն է, որն ամուր է, քիչ ձգվող և խոնավածուծ, օգտագործվում է պարկեր, սպիտակեղեն, զգեստ կարելու, ինչպես նաև տեխ. ևն կաորներ, ճոպաններ պաարասանլու համար:
Կենդանական Մ–ից է բուրդը, որը բարձրառաձգական է, խոնավածուծ և ջերմամեկուսիչ: Այն արժեքավոր Մ. է, որից մանված թելը մեծ մասամբ օգտագործվում է վերնազգեստ և տեխ. կտորներ, մանածագործական զգեստներ գործելու, թաղիք պաարասանլու համար: Կենդանական Մ. է նաև շերամորդի գեղձահյութից առաջացող բնական մետաքսաթելը, որն ստանում են շերամի բոժոժից: Ստացվում են մինչև 1200 մ երկարության և 20-30 մկմ հաստության Մ., որոնք օգտագործվում են ուղղակի կամ ոլորելուց հետո, հիմնականում զգեստի կտոր գործելու համար (տես նաև Մետաքս):
Միներալային ծագում ունեցող Մ. է ասբեստը, որից գործում են հրակայուն և այլ տեխ. կտորներ:
Արհեստական Մ. ստանում են բնական պոլիմերներից: Ամենից հաճախ օգտագործվող վիսկոզային, պղինձամոնիակային (տես Ացետատային մետաքս) և սպիտակուցային Մ. օրգ. պոլիմերներ են, որոնք ստացվում են փայտանյութում պարունակվող թաղանթանյութից կամ բուսական և կենդանական սպիտակուցներից (զեին, կազեին): Արհեստական Մ. կաղապարվում են համապատասխան պոլիմերի լուծույթը ֆիլիերների անցքերից ճնշման տակ դուրս մղելով: Оգաագործվում են որպես մանածագործային, կորդային և շտապելային Մ.: Վիսկոզային և պղինձամոնիակային Մ. հեշտ ճմրթվող են և թրջվելիս կորցնում են ամրությունը: