տեսակ: Այդօրինակ մանրապատկերներն ստեղծվել են գուաշով և ջրաներկերով՝ մագաղաթի, սավարաթղթի, փղոսկրի վրա, երբեմն մետաղի վրա՝ յուղաներկով, ճենապակու վրա՝ խեցեգործական ներկերով, ինչպես և արծնի տեխնիկայով: Որպես գեղանկարչության հատուկ ժանր դիմապատկերային Մ. ձևավորվել է Վերածննդի շրջանում: Դիմապատկերային Մ. տարածված էր Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ռուսաստանի և այլ երկրների XVI-XIX դդ. արվեստում: XIX դ. կեսից այն իր տեղը զիջել է դագերոտիպությանը (լուսանկարում՝ հատուկ քիմ. եղանակով նախապատրաստված մետաղի վրա) և լուսանկարչությանը:
Հայկական Մ. աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ; Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչները և ծիսական–կրոնական մյուս ժողովածու–մատյանները: Մեզ հասած առաջին մանրանկարները VI-VII դդ. նմուշներ են (տես «Էջմիածնի Ավետարան»): Դրանցում պերսոնաժների տիպերը, գեղանկարչությունը և այլն հիշեցնում են Լմբատի, Արուճի VII դ. որմնանկարները: «Մլքե թագուհու Ավետարանը, «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը» մեզ են հասել Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների շրջանից: Այս ձեռագրերում կան հայկական Մ–յան հետագա զարգացման հիմնական գծերը, ա. սյունազարդ խորաններ, բ. ոսկետառ անվանաթերթեր՝ գլխազարդերով և տիտղոսագարդերով, գ. տերունական նկարներ (Քրիստոսի կյանքի այն դեպքերը, որոնք նշված են եկեղեցական տոներում, դ. տեքստի հետ դրվող մանրանկարներ: Սրանցում առկա է նաև բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստների օրգանական համադրումը («Մլքե թագուհու Ավետարանեի խորանների կամարադաշտերում, եգիպտական մոտիվներ, ավետարանիչների և տերունական նկարների ճարտ. դեկորում՝ հելլենիստական արվեստի տարրեր): Արևելաքրիստոնեական Մ–յանը առնչվող 1038-ի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 6201) և Փոքր Հայքի ավետարանների մեծադիր մանրանկարները, պահպանելով ոճական և պատկերագրական հնավանդ կանոններ, պարունակում են նորույթներ, որոնք դրվել են հայկական հետագա ողջ պատկերագրության հիմքում (օրինակ, մերկ Քրիստոսի պատկերումը խաչի վրա): Այդ խմբի ձեռագրերի ոճի գծազարդապատկերային զարգացումը ակնբախ է Վասպուրակաևի մանրանկարչության դպրոցում: XI դ. 2-րդ կեսի մի խումբ ձեռագրեր «Մողնու Ավետարան»ի գլխավորությամբ կազմել են Անիի դպրոցը, որի ոճական ձևերում նմանություններ են նկատվում ուշկարոլինգյան և նախագոթական Մ–յան հետ, որ ցույց է աալիս վերջինների արլ. ակունքները: Այդ խմբի մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալ–որմնանկարային ոճով; XII դ. մեզ հասած ձեռագրերում զարգացվել են X-XI դդ. Մ–յան ավանդույթները, օժտվել ողբերգական-հուզական շեշտերով, կրկին մեծ տեղ է տրվել բուսական և կենդանական մոտիվներին: XIII դ. 1-ին կեսին, մինչև մոնղ. արշավանքները, Մ. նոր ծաղկում է ապրել Մեծ Հայքում («Հաղպատի Ավետարան», «Թարգմանչաց Ավետարան»): Մ. աննախադեպ նոր որակ է ստացել Կիլիկյան Հայաստանում (տես նաև Կիլիկիայի մանրանկարչության դպրոց): Ինչպես վանքերում, այնպես էլ արքունիքում հավաքվել են ընտիր ձեռագրեր, հոգևորականներից բացի ձեռագրեր են պատվիրել թագավորական տան անդամներն ու ավագանին: Թուլացել է մատյանների ծիսական–եկեղեցական նշանակությունը, դրանք հաճախ պատվիրվել են անձնական օգտագործման նպատակով՝ ավագանու նրբացած ճաշակը և կրոնական զգացումները բավարարելու համար: Փոքրացել են մատյանների չափերը, մանրանկարիչների հայացքն ավելի է ուղղվել դեպի իրականությունը և հարևան երկրների (Բյուզանդիա և եվրոպական երկրներ) մշակույթը: Հանդես են եկել նշանավոր մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը և ուրիշներ, ստեղծվել են նրբաոճ արքունական ձեռագրեր («Հեթում Բ թագավորի ճաշոց», «Կեռան թագուհու Ավետարան»): Համեմատաբար կայուն քաղաքական վիճակը Մեծ Հայքի որոշ շրջաններում նպաստել է Մ–յան զարգացմանը: Եթե Գլաձորի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչները (տես նաև Մոմիկ, Թորոս Տարոնացի, Ավագ) աչքի են ընկնում շեշտված անհատականություններով, ապա Վասպուրականի ծաղկողները (Սիմեոն Արճիշեցի, Զաքարիա Աղթամարցի, Ռստակես, Կիրակոս Աղբակեցի և ուրիշներ) հետևել են ավելի միասնական գեղանկարչական ավանդույթների: Մ–յան նշանավոր կենտրոն էր նաև Տաթևի մանրանկարչության դպրոցը Գրիգոր Տաթևացու գլխավորությամբ, որից հետո հայկական Մ. շարունակվել է գաղթավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում, Կոսաանդնուպոլսում և այլուր (տես նաև Ղրիմի մանրանկարչության դպրոց, Նոր Ջուղայի դպրոց): XVII-XVIII դդ. գրքի հայկական Մ. աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին:
Գրկ. Հայկական մանրանկարչություն (Ալբոմ), Ե., 1967: Դուռնովո Լ., Հին հայկական մանրանկարչություն,Ե., 1952: Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ., Ե., 1964: Հայկական մանրանկարչություն, Վնտ., 1966 (Առաջաբանը՝ Ս. Տեր–Ներսեսյանի, կազմ. Մ. Ճանաշյան): Հակոբյան Հ., Հայկական մանրանկարչություն: Վսապուրական (Ալբոմ), Ե., 1978: Свирин А. Η., Миниатюра древней Армении, М.-Л., 1939: Նույնի, Древнерусская миниатюра, М., 1950; Корхмазян Э. М., Армянская миниатюра Крыма (XIV-ΧVΙΙ вв.), Е., 1978; Измайлова Т. А., Армянская миниатюра XI века, М., 1979; Дурново Л. А., Очерки изобразительного искусства средневековой Армении, М., 1979: Martin F. R., The Miniature Painting and Painters of Persia, India and Turkey…, v. 1-2, L., 1912; Воeсkler A.,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/248
Այս էջը հաստատված է