ՄԱՆՑՈՒ (Manzu) Ջակոմո (ծն. 24.12. 1907), իտալացի քանդակագործ: 1930-ական թթ. Միլանում հարել է հակաֆաշիստ–նկարիչների խմբին: Խաչելություն և խաչից իջեցնելու տեսարաններ պատկերող «նույն թեմայով վարիացիաներ» ռելիեֆների շարքով Մ. բողոքել է ֆաշիզմի գազանությունների դեմ («Խաչելություն գեներալի ներկայությամբ», 1942, հեղինակի սեփականություն): «Կարդինալներ» արձանաշարում ձգտել է բացահայտել կաթոլիկ եկեղեցու դերը ժամանակակից աշխարհում («Մեծ կարդինալ», 1955, Ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահ, Վենետիկ): 1950-ական թթ. ստեղծել է կնոջ գեղեցկության ընդհանրական կերպարն արտահայտող աշխատանքներ: Զալցբուրգի տաճարի (1955-58) և Ռոտերդամի Սինտ–Լաուրենսկերկ եկեղեցու (1966-68) բրոնզյա դռներում, Հռոմի Ս. Պետրոսի տաճարի «Մահվան դարպասներ»-ում (1947-64) կրոնական, պատմախորհրդանշական և ժանրային մոտիվների համարձակ զուգորդմամբ արտահայտվել է Մ–ի կենսական և գեղ. նպատակադրումը՝ պայքարը բռնության դեմ մարդու ազատության համար: 1969-70-ին Կապրի կղզում ստեղծել է Վ. Ի. Լենինին նվիրված մարմարյա մոնումենտ: Մ. նաև գեղանկարիչ է, բնանկարիչ և նկարազարդող: Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1966): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է (1967):
Գրկ. (Либман М.), Джакомо Манцу, (М., 1961).
ՄԱՆՈՒԵԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ: Ստեղծագործել է Վասպուրականում, X դ. 1-ին կեսին: Եղել է Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը: Կառուցել է Ոստան ավանը և նրա պալատական համալիրը, Աղթամարի բերդ–քաղաքը, պալատը, հարակից շենքերը ն նշանավոր պալատական տաճարը (տես Աղթամար):
Մ–ի մասին տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունու պատմությունը շարունակող Անանունը: Աղթամարի պալատի շինարարության առնչությամբ նա Մ–ին անվանել է «իմաստուն ճարտարապետ և հանճարեղ մարդ», իսկ տաճարի կառուցման մասին նույն պատմիչը գրում է, որ նրա «…ճարտարապետն էր Մանուելը, իմաստնությամբ լի և իր գործում զորավոր մի մարդ» («Պատմություն Արծրունյաց տան», 1978, էջ 300): Մ. ղեկավարել է նաև տաճարի ներքին ձևավորումը: Պատմիչը գրում է. որ «…սուրբ խորանի ներսի կողմը հրաշալիորեն կարգավորեց նկարապաճույճ գույներով, արծաթապատ դռներով և լի ոսկեհուռ զարդերով ոսկեզօծ պատկերներով…» (նույն տեղում, էջ 301):
Մ–ի ամենանշանավոր գործը՝ Աղթամարի տաճարը, արվեստների սինթեզի առավել կատարյալ օրինակն է միջնադարյան Հայաստանում և հնագույնը՝ քրիստոնեական արվեստում ընդհանրապես:
Գրկ. Տեր–Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975: Մնացականյան Ս., Աղթամարի բարձրաքանդակների պատկերագրական համակարգը, «ՍԳ», 1975, № 1:
ՄԱՆՈՒԵԼՅԱՆ Մակաբե Մեկենասի (28.2. 1929, Նովոչերկասկ – 1.3.1980, Երևան), հայ սովետական ճարտարապետ, ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972): Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ը (1951): Մ–ի նախագծերով կառուցվել են բնակելի տուն Կալինինի փողոցի վրա (1951), ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստ-ների մասնաշենքերը (Ս. Սաֆարյանի հետ, 1960-ական թթ.), ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիրը Աշտարակում (Ս.Գուրզադյանի հետ, 1961), ֆիզիկական հետազոտությունների ինստ–ի համալիրը բնակելի ավանով Աշտարակում (1965), ակումբ Արարատ գյուղում, պրոֆիլակտորիում Արզնիում, հյուրանոցներ Էջմիածնում և Թալինում, Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում (Ս. Գուրզադյանի հետ, 1966), Մեծամորի թանգարանը (1969):
ՄԱՆՈՒԻ ՕՐԵՆՔՆԵՐ, հին հնդկական կրոնա–բարոյախոսական, իրավական նորմերի ժողովածու՝ կազմված մ. թ. ա. III դարում: Ըստ Մ. о-ի, քաղ. կարգը Հնդկաստանում եղել է աստվածապետական բռնակալությունը, կառավարող խավերը՝ հոգևորականությունն ու ստրկատերերը: Ստրուկներն առանձին կաստա չեն կազմել: Մ. օ. կարգավորել են պետ., վարչական, քրեական, քաղաքացիական, ամուսնաընտանեկան, դատական իրավահարաբերությունները: Պետությունն ու սահմանված կարգերը, բռնությունը, այդ թվում պատիժը, համարվել են աստծո ստեղծած, ուստի իրավախախտողների դեմ կիրառվող անողոք միջոցառումները՝ արդարացի ու անհրաժեշտ: Պատիժը միաժամանակ համարվել է բոլոր էակների պաշտպանությունն ու արդարությունն իրականացնելու միջոց:
ՄԱՆՈՒԻԼ I Կոմնենոս (Μανουήλ ό Κομνηνός) (1123-1180), Բյուզանդիայի կայսր 1143-ից: Կոմնենոսների դինաստիայից: Հոր՝ Հովհաննես II Կոմնենոսի օրոք մասնակցել է թուրքերի դեմ արշավանքներին, աչքի ընկել ռազմ. տաղանդով: Բյուզանդիայից կախման մեջ է դրել Անտիոքի դքսությունը, կայսրությանը ենթարկել հունգարներին ու սերբերին, պարտության մատնել պեչենեգներին (1150-53), Կիևի իշխանի գահի համար պայքարում՝ պաշտպանել Յուրի Դոլգորուկիին: Նրա օրոք նորմանները գրավել են Հունաստանի մի շարք շրջաններ ու կղզիներ: 1154-ին Մ. նրանց է զիջել Հարավային Իտալիան, իսկ 1176-ին Միրիոկեֆալոնի ճակատամարտում պարտվել է սելջուկներից:
Մ. I-ի կառավարման սկզբին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Բ Կիլիկիայից վտարեց բյուզանդացիներին, ընդարձակեց իշխանության սահմանները: 1152-ին բյուզանդական զորավար Անդրոնիկոս Կոմնենոսը արշավեց Կիլիկիա և Մամեստիայի մոտ ծանր պարտություն կրեց հայերից: 1158-ին Մ. I-ին հաջողվեց գրավել Դաշտային Կիլիկիան, իսկ 1159-ին դաշնակցեց Թորոս Բ–ի և Երուսաղեմի թագավորի հետ՝ ընդդեմ Հալեպի ամիրա Նուր ադ Դինի: Մ. I դիմել է հայկ. եկեղեցու պետերին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/252
Այս էջը սրբագրված չէ