ձեռագիրը դասվում է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի XIII դ. 2-րդ կեսի լավագույն հուշարձանների շարքը:
Գրկ. Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 2, Նյու Յորք, 1943: Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ., Ե., 1964:
ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ (833-898), Հայոց կաթողիկոս 887-ից: 860-ից կրոնավորել է Սևանա վանքում, դարձել նրա վանահայրը: 874-ին Սյունյաց Մարիամ իշխանուհու առաջարկով կառուցել է տվել Սևանա վանքի Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները: Պահպանվել են Մ. Ե–ու երկու թղթերը՝ ուղղված սպարապետ Աբասին (870-ական թթ.) և Դվինի 893-ի երկրաշարժից տուժածներին (բերում է Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչը):
ՄԱՇՈՒԿ, մեկուսացած լեռ Հյուսիսային Կովկասում, Կովկասյան հանքային ջրերի շրջանում (ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամաս): Բարձրությունը 993 մ է: Մ. նստվածքային ապարներով ծածկված լակոլիթ է: Կան հանքային աղբյուրներ: Գագաթը հարթեցված գմբեթաձև է: Հվ. լանջին է գտնվում 20 մ խորությամբ «Պրովալ» կարստային իջվածքը: Լանջերը անտառապատ են: Այստեղ է բալնեոլոգիական առողջարան Պյատիգորսկ քաղաքը: Մ–ի ստորոտին Մ. Յու. Լերմոնտովի մենամարտի տեղն է:
ՄԱՇՈՒՐՅԱՆ Մկրտիչ (Մակիչ) Մանուչարի (14.11.1897, Գորիս – 20.11.1920, Գորիսի մոտ), Հայաստանում Մայիսյան ապստամբության և քաղաքացիական կռիվների մասնակից: ՌԿ(բ)Կ անդամ՝ 1917-ից: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ և շուտով դարձել Զանգեզուրի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից: 1919-ին Մ–ի մասնակցությամբ ստեղծվել է ՌԿ(բ)Կ Զանգեզուրի գավառային ընդհատակյա կոմիտե: Եղել է Զանգեզուրում գործող կարմիր պարտիզանների ջոկատի հրամանատարը: Մասնակցել է 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանսին: Զոհվել է դաշնակցական զորքերի դեմ մղված մարտերում:
ՄԱՇՈՒՐՅԱՆ Սերգեյ Մանուչարի (21.12, 1910, Գորիս – 21.10.1941, Տագանրոգի մոտ), հայ սովետական մաթեմատիկոս, ֆիգիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1938), դոցենտ (1939): Ավարտել է Երևանի համալսարանի բանվորական ֆակուլտետը (1929), Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (1935):
Երևանի համալսարանում դասավանդել է մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, թվերի տեսության ընդհանուր և հատուկ դասընթացներ (1938-41): Գիտական աշխատանքները վերաբերում են ոչ գծային պարաբոլական հավասարումների տեսությանը: Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում՝ Տագանրոգի պաշտպանության համար մղված մարտում:
ՄԱՈ ԴՈՒՆ (իսկական անունը՝ Շեն Յան Բին, ծն. 1896), չին գրող, հասարակական գործիչ: Մինչև 1927-ը հանդես է եկել որպես հրապարակախոս, գրականագետ, քննադատ և թարգմանիչ: Առաջին գեղ. երկը՝ «Հիասթափություն», «Տատանումներ» և «Որոնումներ» վիպակներից բաղկացած «Խավարում» (1927-28) եռերգությունը, գրել է 1925-27-ի հեղափոխության պարտությունից հետո: 1928-1930-ին Մ. Գ. եղել է տարագրության մեջ՝ Ճապոնիայում, որտեղ գրել է «Մասրենի» (1929) և «Անցած տարվա խոտը» (1929) պատմվածքների ժողովածուները: 1930-ին, վերադառնալով հայրենիք, դարձել է Չինաստանի ձախ գրողների լիգայի առաջատար անդամներից մեկը: Չինական նորագույն գրականության մեջ սոցիալական առաջին էպոպեան դարձավ «Լուսաբացից առաջ» (1933, հայ հրտ. 1957) վեպը, ուր պատկերված է ազգ. բուրժուազիայի դրությունը և բանվորների պայքարը: Ճապոնիայի հետ պատերազմի սարիներին (1937-45) Մ. Դ. խմբագրել է «Վենյի չժենդի» ամսագիրը: 1941-ին Հոնկոնգում լույս է ընծայել«Քայքայում» վեպը: 1942-ին Մ. Դ. գրել է «Տերևները՝ եղյամով շղարշված, կարմրին են տալիս, ինչպես ծաղիկները գարնանը» (1942) վեպը, իսկ 1945-ին՝ «Մեռելոցի օրերին» դրաման: Պատերազմից հետո մասնակցել է դեմոկրատական շարժումներին, զբաղվել թարգմանությամբ, աշխատել նոր վեպի վրա: 1946-1947-ին այցելել է ՍՍՀՄ, գրել «ՍՍՀՄ–ում իմ տեսածն ու լսածը» (1948) և «Զրույցներ Սովետական Միության մասին» (1949) գրքերը: 1949-64-ին Մ. Գ. եղել է գրականության և արվեստի աշխատողների համաչինական ասոցիացիայի նախագահի–տեղակալը, ՉԺՀ կուլտուրայի մինիստրը և ՉԺՀ գրողների միության նախագահը: Զբաղվել է գրականագիտական և հրապարակախոսական գործունեությամբ: Այսպես կոչված կուլտուրական հեղափոխության շրջանում ենթարկվել է հալածանքի:
Երկ. Соч., Т. 1-3, М., 1956.
ՄԱՈ ՑԶԵ ԴՈՒՆ (26.12.1893, գ. Շաոշան, Խունանի նահանգ – 9.9.1976, Պեկին), չինական քաղաքական և կուսակցական գործիչ: 1920-ին միացել է կոմունիստական խմբակներին: 1921-ին մասնակցել է Չինաստանի կոմկուսի (ՉԿԿ) I համագումարին: 1923-25-ին և 1928-ից ՉԿԿ ԿԿ անդամ, 1927-ին Ցզինգանշան լեռնային շրջանում Չժու Գեի և ՉԿԿ ղեկավար այլ գործիչների հետ ստեղծել է հեղափոխական հենակետային բազա: 1928-ին նշանակվել է Չինաստանի կարմիր բանակի IV կորպուսի քաղ. կոմիսար: 1931-ին սովետական շրջանների ներկայացուցիչների I համաչինական համագումարում ընտրվել է Չինական Սովետական Հանրապետության ԿԳԿ և ԺԿԽ նախագահ: 1933-ից՝ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ: 1935-ին մտել է ՉԿԿ ԿԿ քարտուղարության մեջ: Այդ ժամանակից էլ կուսակցության ղեկավարումն ավելի ու ավելի է կենտրոնացել Մ. Ց. Դ–ի և նրա կողմնակիցների ձեռքում: 1943-ից Մ. Ց. Դ. ՉԿԿ ԿԿ–ի, ՉԺՀ–ի կազմավորումից (1949) հետո՝ ՉԺՀ Ժողովրդա–հեղափոխական ռազմ. խորհրդի, 1954-ից ՉԺՀ և ՉԺՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր: 1941-45-ին նրա նախաձեռնությամբ անցկացվեց այսպես կոչված կուսակցական աշխատանքային ոճի կարգավորման շարժումը, 1950-ական թթ. վերջին և 1960-ական թթ. սկզբին հռչակեց ՉԿԿ արտաքին քաղ. կուրսը, որին հատուկ են միապետական հեգեմոնիզմը, հակասովետիզմն ու համաշխարհային կոմունիստական շարժման պառակտումը: 1966-ին ծավալված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը հետապնդում էր Մ. Ց. Դ–ի միանձնյա իշխանությունը ամրապնդելոլ նպատակ: ՉԿԿ IX (1969) համագումարը Մ. Ց. Դ–ին հռչակեց ցմահ առաջնորդ, իսկ X (1973) և XI (1977) համագումարները ընդգծեցին, որ ՉԿԿ ղեկավար գաղափարախոսության հիմքը «Մ. Ց. Դ–ի գաղափարներն են»:
ՄԱՈԻԶՄ, մարքսիզմ–լենինիզմին թշնամի մանրբուրժուական–նացիոնալիստական հոսանք Չինաստանի կոմունիստական կուսակցության մեջ: Իրենից ներկայացնում է սուբյեկտիվ–վոլյունտարիստական, գռեհիկ–մատերիալիստական գաղափարների խառնուրդ: Մ. կազմավորվեց XX դ. 50-ական թթ. վերջին, երբ որոշակիորեն դրսևորվեցին ՉԿԿ ղեկավարության պառակտիչ գործողությունները միջազգային կոմունիստական շարժման մեջ: Մ–ի առաջացումը անմիջականորեն կապված է Մաո Ցզե Դունի գործունեության հետ: Դեռևս ՉԿԿ VII համագումարի (1945) փաստաթղթերում տեղ գտած «Մարքսիզմ–լենինիզմի չինականացման» գաղափարի ներքո մաոիստները սկսել էին հարձակումները բանվոր դասակարգի հեղափոխական ուսմունքի հիմնական դրույթների դեմ: ՉԿԿ IX համագումարում (1969) Մ. պաշտոնապես հայտարարվեց որպես Չինաստանի կոմկուսի «տեսական–գաղափարական հիմք» և «արդի դարաշրջանի մարքսիզմ–լենինիզմ»: Այս գնահատականը հաստատվեց նաև ՉԿԿ X (1973) և XI (1977) համագումարներում: Մաոիստները կոչ են անում հեղափոխությունը կատարել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/262
Այս էջը սրբագրված չէ