Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/263

Այս էջը սրբագրված չէ

ոչ պրոլետարական ապադասակարգային տարրերի ու երիտասարդության ոչ հասուն խավերի միջոցով: Մ. պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, որ առկա է կապիտալիզմի վերականգնման վտանգ, որը կանխելու համար անհրաժեշտ են «հեղափոխություններ»: Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թթ. 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը: Այդպիսի «հեղափոխությունները», որոնք փաստորեն Մ–ի հնարավոր հակառակորդներից ազատվելու միջոց է, ըստ Մաոի, պետք է կրկնվեն պարբերաբար: Մաոիստները իրենց պրակտիկ գործունեության մեջ անտեսում են ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հարցը, հետամնացությունն ու աղքատությունը համարելով նոր հասարակարգի կառուցման բարենպաստ պայմաններ՝ դրանով իսկ արդարացնելով իրենց վարած ռազմա-արկածախնդրական գիծը Չինաստանում: Մ. աչքի է ընկնում ծայրահեղ էկլեկտիզմով և սուբյեկտիվիզմով տեսության մեջ և վոլյունտարիզմով՝ քաղաքականության մեջ: Մ–ի վրա մեծ ազդեցություն են թողել անարխիզմը և կոմունիստական շարժման մեջ տեղ գտած ռևիզիոնիսաական հոսանքները՝ առանձնապես տրոցկիզմը: Մ. պայքարի սլաքն ուղղում է սոցիալիզմի առաջին երկրի՝ Սովետական Միության դեմ, այդ թշնամանքը բացատրելով իբրև գոյություն ունեցող անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններով, մինչդեռ, իրականում, հակասովետիզմի հիմնական պատճառը մեծապետական-խանական շովինիզմի գաղափարախոսությունն է: Մ. դեմ է միջազգային լարվածության թուլացմանը և տարբեր սոցիալական սիստեմ ունեցող երկրների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքին: Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակը Մ. կապում է համաշխարհային պատերազմի հետ: Մաոիստները լիովին հեռացել են պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից՝ քարոզելով երկու «գերտերությունների հեգեմոնիայի դեմ պայքարի» տեսությունը: Մաո Ցզե Դունի մահից (1976) հետո նույնպես Մ. շարունակում է մնալ չին. ղեկավարության գաղափարական–քաղաքական գործունեության հիմքը: Մաո Ցզե Դունի առանձին դրույթների և մաոական գործունեության որոշ կողմերի սրբագրումը չի փոխում Պեկինի հակասոցիալիստական կուրսի էությունը: Մ. իր գաղափարներով և պրակտիկ գործունեությամբ դարձել է վտանգավոր հոսանք միջազգային կոմունիստական շարժման մեջ՝ խաղալով հակակոմունիզմի ու իմպերիալիզմի կամակատարի, գործակցի դեր: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1969-ի Մոսկվայի միջազգային խորհրդակցության պատվիրակությունների մեծամասնությունը դատապարտեց Մ., որը վտանգի տակ է դնում սոց. շինարարությունը Չինաստանում, վարկաբեկում գիտական սոցիալիզմը:
Հակագիտական, հասարակական զարգացման օրինաչափություններին հակասող Մ. իբրև քաղ. հոսանք անհեռանկարային է:
Գրկ. ՍՄԿԿ XXIV հտմագումարի նյութերը, Ե., 1971: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե., 1981: Международное совещание коммунистических и рабочих партий, М., 1969-73; Маоизм глазами коммунистов, М., 1969; Критика теоретических концепций Мао Цзедуна, М., 1970; Маоизм без маски (Сб. статей), М., 1970; Критика теоретических основ маоизма, М., 1973; Маоистский курс: против мира и прогресса, М., 1973; Маоизм-идейный и политический противник марксизма-ленинизма, М., 1974; Маоизм: военная теория и практика, М., 1978; Маоизм без Мао, (Сб. статей), М., 1979.
ՄԱՈՐԻՆԵՐ, Նոր Զելանդիայի բնիկները: Թիվը՝ մոտ 250 հզ. (1980): Պատկանում են պոլինեզիական ռասային, նմանություններ կան մոնղոլոիդների և ավստրալոիդների հվ. ճյուղի հետ: Խոսում են մաորիական լեզվով, մեծ մասը տիրապետում է նաև անգլերենին: Ժամանակակից Մ. քրիստոնյաներ են (անգլիկաններ, կաթոլիկներ, բապտիստներ ևն): XIX դ. 1-ին կեսին Մ–ի բազմաթիվ ցեղերի մեջ քայքայվել են նախնադարյան համայնական կարգերը: Այժմյան նորզելանդացիների մեջ Մ. կազմում են ազգային փոքրամասնություն: Մ. զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, անտառային տնտեսությամբ ևն: XX դ. սկսվեց Մ–ի էթնիկական համախմբումը, որն ընթանում է անգլո–նորզելանդացիների հետ նրանց ձուլմանը զուգահեռ:
ՄԱՉԱԴՈ–Ի–ՌՈՒԻՍ (Machadoy Ruiz) Անտոնիո (1875-1939), իսպանացի բանաստեղծ: Հրատարակել է «Անձկություն» (1903), «Կաստիլիայի դաշտերը» (1912), «Նոր երգեր» (1924), «Պատերազմ» (1937) ժողովածուները: 1920-30-ական թթ. եղբոր՝ Մանուել Մաչադո–ի–Ռուիսի հետ գրել է մի քանի չափածո պիես: Իսպ. ժողովրդի ազգային–հեղափոխական կռիվների (1936-39) սկզբից ևեթ նվիրվել է հանրապետության պաշտպանության գործին: Ճառով հանդես է եկել գրողների միջազգային երկրորդ կոնգրեսում (1937)՝ նվիրված մշակույթի պաշտպանությանը: 1939-ի հունվարին բանաստեղծը բաժանել է իսպ. գաղթականների ողբերգությունը ն ֆրանս. սահմանն անցնելուց մի փոքր հետո մեռել:Ա. Ալիքյան ՄԱՊՈՒՏՈՒ (Maputo) (մինչև 1976-ը՝ Լորենսու Մարկիշ), Մոզամբիկի մայրաքաղաքը: Մոտ 400 հզ. բն. (1976): Նավահանգիստ է Հնդկական օվկիանոսի Դելագոա խորշի ափին, երկաթուղիով կապված է Հարավ–Աֆրիկյան Հանրապետության և Զիմբաբվեի հետ: Կան մեքենաշինական, նավթավերամշակման, սննդի, տեքստիլ, քիմ., փայտամշակման և արդ. այլ ձեռնարկություններ, օդանավակայան, համալսարան: Ծովային կուրորտ է:
ՄԱՋԱԴԻԱ, Մաճատիա, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շըրջանում, շրջկենտրոնից 7,5 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, բանջարեղենի, մասամբ հացահատիկի մշակությտմբ և այգեգործությամբ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և կինո: Մ. հիմնադրել են Էրզրումի նահանգի համանուն գավառի Ումուտում գյուղից գաղթած հայերը (29 ընտանիք), 1830-ին: Գյուղում կա եկեղեցի (1869):
ՄԱՋԱՋ, միջնադարյան գյուղատեղի Վանա լճի արևելյան ափին, Հայոց ձոր գավառում: Ըստ ավանդության Հայկ նահապետը բռնակալ Բելին հաղթելուց հետո այստեղ է դադար առել և հաղթական տոնախմբություն սարքել՝ վառելով հազար խարույկ, որն անշեջ են պահել երեք օր: Մ. երկար դարեր ուխտատեղի է եղել հայերի համար:
ՄԱՋԱՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշիի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք: Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, աբխազներ, ռուսներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի հայկ., վրաց. և ռուս., տարրական դպրոց, կապի բաժանմունք: Հայերը եկել են Տրապիզոնի շրջանից, 1896-ին:
ՄԱՋԱՐՆԵՐ, տես Հունգարներ:
ՄԱՌ Նիկողայոս Յակովլևիչ (25.12.1864, Քութայիս – 20.11.1934, Լենինգրադ), սովետական արևելագետ, հայագետ, լեզվաբան: Ակադեմիկոս (1909-ից): Հայրը շոտլանդացի էր, մայրը՝ վրացուհի: Մանկության տարիներին ապրել է վրաց. Օզուրգեթ (այժմ՝ Մախարաձե) գյուղավանում: 1884-ին ավարտել է Քութայիսի գիմնազիան և ընդունվել Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը, մասնագիտացել հայագիտության, վրացագիտության, իրանագիտության ու դասական բանասիրության բնագավառներում: 1891-ին նշանակվել է Պետերբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնի պրիվատ–դոցենտ, 1900-ին՝ հայ–վրացական բանասիրության ամբիոնի վարիչ, 1901-ին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում: 1915-16-ին Հ. Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտ. սեպագիր արձանագրությունները: 1920-1924-ին մշակել է հնէաբանության մեջ վերլուծական մեթոդը և գործադրել մի շարք գիր չունեցող ժողովուրդների լեզուների