պահերես» արձակ բանաստեղծությունների ժողովածուն:միատեսակ առարկաների) սոսկական գումարն է, ուստի այն վերլուծելով մասերի՝ մենք ճանաչում ենք ամբողջը և, հակառակը, ամբողջի հատկությունները կարող են փոխադրվել մասերի վրա: Այսպիսի գումարային ամբողջից, ըստ էության հավաքականությունից, տարբերվում է բուն իմաստով ամբողջը՝ ամբողջականությունը, որն իր հատկություններով համարժեք չէ մասերին, օժտված է կառուցվածքային միասնությամբ և «վարքի» ու զարգացման ինքնուրույնությամբ. մասերը տարատեսակ են և կապված են բազմազան հարաբերություններով, դրանք կոչված են ծառայելու ամբողջին և նրանից դուրս իմաստ չունեն, ամբողջը դրանք «ենթարկում» է իրեն, կարգավորում և ուղղորդում դրանց գործունեությունը: Այս մոդելով կարող են ներկայացվել օրգանիզմները, հասարակությունը՝ որպես տնտ. և սոցիալական օրգանիզմ ևն:
Ամբողջականության կատեգորիային բացառիկ նշանակություն է տվել Ի. Կանտը՝ նպատակի վերաբերյալ իր ուսմունքում: Հեգելը դրա հետ է կապել ինքնազարգացման դիալեկտիկական գաղափարը: Հետագայի մի շարք ուսմունքներ (ռոմանտիզմ, «կյանքի փիլիսոփայություն», հոլիզմ, գեշտալդ հոգեբանություն ևն) պնդել են, թե բնագիտական՝ «մեխանիստական», «պատճառական», «վերլուծական» ճանաչողությունը կարող է ներկայացնել միայն գումարային հավաքականությունները, բայց ոչ ամբողջականությունը: Կ. Մարքսի մեծագույն ծառայություններից է հասարակական օրգանիզմի դիտարկումը որպես ամբողջականություն, որի նկատմամբ նա առաջին անգամ կիրառեց համակարգային կառուցվածքային մոտեցում:
Ներկայումս պարզ է, որ խիստ ինտուիտիվ մակարդակով առանձնացված Մ. և ա–ի հարաբերակցության տարբեր ըմբռնումները կարող են ճշգրտվել համակարգերի տեսության մեջ՝ ձևական մոդելների օգնությամբ (տես Համակարգային մոտեցում): Այս ճշգրտությամբ հստակ է դառնում նաև Մ. և ա–ի հարաբերակցության տարբերությունը բազմության և տարրի (տես Բազմությունների տեսություն), վերացականի և կոնկրետի, ընդհանուրի, հատկականի ու եզակիի ուրիշ հարակից հակասություններից:
Գրկ. Кант И,, Критика способности суждения, Соч., т. 5, М., 1966, § 65, 77; Гегель Г., Наука логики, т. 2, М., 1971, с. 150-157; Берталанфи Л., Общая теория систем, «Системные исследования», М., 1969; Блауберг И. В., Проблема целостности в марксистской философии, М., 1963; Югай Г. А., Диалектика части и целого, Алма-Ата, 1965.
ՄԱՍԱԼԻՏԻՆՈՎ Նիկոլայ Օսիպովիչ (24.2. 1880, Ելեց (այժմ՝ Լիպեցկի մարզում) – 22.3.1961, Սոֆիա), թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, մանկավարժ: ԲԺՀ ժող. արտիստ (1948): 1907-19-ին եղել է ՄԳԹ դերասան, ուր կատարելագործվել է Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ–Դանչենկոյի ղեկավարությամբ: 1925-ից հաստատվել է Բուլղարիայում: Դերերից են՝ Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ»), Մատիաս Կլաուզեն (Հաուպտմանի «Արևամուտից առաջ»): 1925-44-ին՝ Սոֆիայի ժող. թատրոնի գլխավոր ռեժիսոր, այնուհետև՝ ռեժիսոր, 1925-ից գլխավորել է այդ թատրոնին կից դպրոց–ստուդիան (1948-ից՝ թատերական արվեստի բարձրագույն ինստ.): Մ. նպաստել է ռեալիզմի հաստատմանը բուլղ. բեմում: Առաջիններից էր, որ Բուլղարիայում բեմադրել է սովետական դրամատուրգների գործեր (Կատաևի «Շրջանի քառակուսի մակերեսը», 1931, Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1940 ևն): Այլ բեմադրություններից են Օստրովսկու «Անօժիտը» (1937), Զիդարովի «Թագավորական ողորմություն» (1948): Արժանացել է Դիմիտրովյան մրցանակի (1950):
Գրկ. Тихова Н., Масалитинов, София, 1959.
ՄԱՍԱԼԻՏԻՆՈՎԱ Վարվառա Օսիպովնա (17(29).7.1878, Ելեց – 20.10.1945, Մոսկվա), ռուս սովետական դերասանուհի: ՌՍՖՍՀ ժող. արտիսաուհի (1933): 1901-ին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանին կից դրամատիկական դասընթացները և ընդունվել Փոքր թատրոն: 1919-20-ին եղել է Պետ. ցուցադրական թատրոնի դերասանուհի: 1922-ին վերադարձել է Փոքր թատրոն, խաղացել իր լավագույն դերերը՝ Խլյոստովա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Դեմիդևնա (Լեոնովի «Արշավանք»), Կուկուշկինա (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»): 1918-ից նկարահանվել է կինոյում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941):
Գրկ. Афанасьева В., В. О. Массалитинова, М., 1951.
ՄԱՍԱՐԻԿ (Masaryk) Թոմաշ (1850-1937), չեխոսլովակյան պետական և քաղաքական գործիչ, փիլիսոփա: 1882-1914-ին՝ Պրագայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր: «Ռեալիստների», որոնք ձգտում էին Չեխիայի ինքնավարությանը Ավստրո–Հունգարիայի կազմում, լիբերալ–քաղաքական խմբի հիմնադիրներից (1889): 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ավստրիական ռեակցիայի, հակասեմականության դեմ և այլ առաջադիմական ելույթներով ձեռք է բերել ժողովրդականություն, քանիցս ընտրվել է ավստր. պառլամենտի դեպուտատ: 1887, 1889, 1910-ին այցելել է Ռուսաստան, հանդիպել Լև Տոլստոյի հետ: 1913-ին հրատարակել է «Ռուսաստանը և Եվրոպան» գիրքը (հ. 1-2): 1914-ից վտարանդվել է: 1917-18-ին եղել է Ռուսաստանում, խրախուսել է ժամանակավոր կառավարության քաղաքականությունը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը դիմավորել է թշնամաբար: 1918-ին Չեխոսլովակյան կորպուսի հակասովետական, հակահեղափոխական խռովության կազմակերպիչներից էր: 1918-ին վերադարձել է Պրագա, ընտրվել է Չեխոսլովակիայի Հանրապետության պրեզիդենտ: Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել է դեպի արևմտյան իմպերիալիստական տերությունները, վարել հակասովետական կուրս: Որպես փիլիսոփա հետևել է անգլ. և ֆրանս. պոզիտիվիստներին, հանդես է եկել մարքսիզմի, հեղափոխական–բանվորական շարժման դեմ:
ՄԱՀՏԵՍՅԱՆ (Խան–Մահտեսյան) Հովհաննես Ծերունիի (11(23).2.1864, Թեհրան – 19.11.1931, Խարբին (Չինաստան), թաղվել է Թեհրանի մոտ՝ Վանագ գյուղի Ս. Գևորգ եկեղեցու զավթում, 1963-ին նրա աճյունը տեղափոխվել է Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցու բակը), հայ թարգմանիչ, պետական հասարակական գործիչ, մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր: Ծնվել է արքունական ոսկերչապետի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանում (1870-78) և Թավրիզում (1879-81): 1884-ին ավարտել է Փարիզի ֆրանս. կոլեժը: Նույն թվականին վերադառնալով Թեհրան՝ նշանակվել է շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն արել տեղի Հայկազյան դպրոցում: 1887-ին, որպես շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնել է Լոնդոն: 1888-96-ին եղել է Հայկազյան դպրոցի տնօրենը, 1892-ին ընտրվել «Ուսումնասիրաց ընկերության» նախագահ: 1894-ին Մ. հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը՝ «Շավիղ» շաբաթաթերթը: 1894-ին մեկնել է Պետերբուրգ՝ որպես շահի պատվիրակության թարգմանիչ, 1897-ին՝ Լոնդոն՝ որպես պատվիրակության առաջին քարտուղար: 1895-1901-ին պարսկ. արտաքին գործերի մինիստրությունում վարել է մամուլի բաժնի վարիչի, արլ. երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակելով մնալ շահի թարգմանիչը:
Մեծ է Մ–ի երախտիքը պարսկ. դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում: 1899-ին նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղ. գիտությունների դպրոցը, որտեղ Մ. եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը և դասախոս: 1901-ից սկսվել է Մ–ի կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլև գրական–ստեղծագործական և ազգային-հասարակական գործունեության տեսակետից: 1901-ին Մ. նշանակվել է Բեռլինում պարսկ. դեսպանի խորհրդական,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/266
Այս էջը սրբագրված չէ