էին 3 երաժշտական (Մասիսում, Նոր Խարբերդում, Արբաթում), 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, մեկ պրոֆ–տեխ. ուսումնարան (Մասիսում), 1 սովխոզ տեխնիկում (ադրբ., Դեմուրչիում), 26 մսուր–մանկապարտեզ: Կա 26 գրադարան, 20 ակումբ, 12 կուլտուրայի տուն, 21 ստացիոնար կինոսարք: Ղուկասավանում գործում է Ղ. Ղուկասյանի անվ. Հայաստանի կոմերիտմիության պատմության թանգարանը: Մ. շ–ում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության բանջարաբոստանային կուլտուրաների սելեկցիոն սերմնաբուծական կայանը (Դարակերտում), ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ-ի ինկուբացիոն թռչնաբուծական կայանը (Նոր Խարբերդում), արտասահմանից վերադարձող հայերի ընդունման ու տեղավորման կոմիտեի Մասիսի ընդունման կայանը: 1969-ից լույս է տեսնում «Նոր ուղի» շրջանային թերթը: Մ. շ–ի բնակավայրերն են՝ Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դեմուրչի, Դոստլուգ, Զահմեթ, Զանգիլար, Կալինինի անվ. ավան, Հովտաշատ, Ղուկասավան, Մասիս, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ–Նովա, Սարվանլար, Սարջալար:
ՄԱՍԿԱՆՅԻ (Mascagni) Պիետրո (1863-1945), իտալացի կոմպոզիտոր: Իտալ. ակադեմիայի անդամ (1929): 1881-84-ին սովորել է Միլանի կոնսերվատորիայում՝ Ա. Պոնկիելլիի և Մ. Սալադինոյի մոտ: 1885-ից եղել է ոչ մեծ օպերային և օպերետային թաարոնների դիրիժոր: Մ–ին համաշխարհային ճանաչում է բերել «Գեղջկական պատիվ» օպերան (ըստ Ջ. Վերգիի դրամայի, 1889, բեմ. 1890), որը, ինչպես և Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան, հիմք դրեց օպերային վերիզմ նոր ուղղությանը: Գրել է նաև «Վիլյամ Ռատկլիֆ» (1895, Միլան), «Ձանետտո» (1896, Պեզարո), «Դիմակներ» (1901, Միլան), «Ներոն» (1935, Միլան) և այլ օպերաներ, օպերետներ, նվագախմբային երկեր, կինոերաժշտություն:
ՄԱՍԿԱՏ, Օմանի մայրաքաղաքը, Արաբական թերակղզու արևելյան ափին: Մոտ 85 հզ. բն. արվարձաններով (1980): Նավահանգիստ է Օմանի ծոցի ափին: Ունի օդանավակայան: Կարավանային ճանապարհների հանգույց է: Արտահանվում են արմավ, մրգեր, չորացրած ձուկ: Կա արհեստագործություն:
ՄԱՍԿԱՐԵՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (անգլ. Mascarene Islands), կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց արևելք: Բաղկացած են Ռեյունիոն (ֆրանս. տիրույթ), Ռոդրիգես և Մավրիկիոս (պատկանում է Մավրիկիային) կղզիներից: Կազմված է հրաբխային ապարներից, բարձրությունը՝ մինչև 3069 մ: Կան գործող հրաբուխներ: Կլիման արևադարձային է, պասսատային, հողմակողմ լանջերին տարածված են մշտականաչ արևադարձային անտառներ, հողմատակ լանջերին՝ սավաննաներ: Կան շաքարեղեգի, կոկոսյան արմավենու, թեյի, հալվեի, սուրճի, վանիլի պլանտացիաներ: Հայտնաբերել է պորտուգալացի Պեդրու դը Մասկարենհասը՝ 1507-ին:
ՄԱՍԿԱՐՈՆ (ֆրանս. mascaron, < իտալ. mascherone - մեծ դիմակ), դիմակ, մարդու դեմքի և կենդանու գլխի տեսքով դեկորատիվ ռելիեֆ: Մ–ները առավելապես տեղադրվում են պալատների կամարակողպեքներին, լուսամուտների և դռների բացվածքների վերևում, շատրվանների ցայտիչների, ինչպես և կահույքի ու անոթների վրա:
ՄԱՍԿՈՒԼԻՆԻԶԱՑԻԱ (< լատ. masculiռստ – արական), արականացում, էգ կենդանիների կամ կանանց օրգանիզմում արական սեռին հատուկ հատկանիշների առաջացումը: Կանանց Մ–ի բնորոշ ձևերը պայմանավորված են պտղի մակերիկամների կեղևի անդրոգենային բնածին գերֆունկցիայով և գլյուկոկորտիկոստերոիդ հորմոնների (հատկապես կորտիզոլի) անբավարարությամբ (այսպես կոչված, ադրենո–գենիտալ սինդրոմ): Անդրոգեն հորմոնների ազդեցության ներքո պաղի արտաքին սեռական օրգանները զարգանում են արական տիպի, ներքին սեռական օրգանները (արգանդ, ձվարան) ետաճում են (կեղծ հերմաֆրոդիտիզմ): Երբեմն այս ձևը կարող է դրսևորվել ավելի ուշ՝ պատանեկան, երիտասարդական շրջանում, դեմքը մազակալում է՝ ձայնը կոպտանում, դաշտանային ցիկլը խանգարվում: Մ. կարող է զարգանալ նաև ձվարանների կամ մակերիկամների անդրոգեն հորմոններ արտադրող ուռուցքների դեպքում, ինչպես նաև կանանց սեռական օրգանների (հատկապես արգանդի) և կրծքագեղձի ուռուցքների ու դրանց մետաստազների տարածումը կանխելու նպատակով արական հորմոնների (տեստոստերոն) տևական օգտագործումից:
Բուժումը. հորմոնային պատրաստուկներ՝ հիմնականում գլյուկոկորտիկոիդներ:
«ՄԱՍՅԱՑ ԱՂԱՎՆԻ», ամսագիր («Ավետաբեր Հայաստանյայց» ենթավերնագրով): Լույս է տեսել 1855-58, Փարիզում, I860-65-ին՝ Թեոդոսիայում հայերեն և ֆրանս.: Խմբագիր–հրատարակիչ Գ. Այվազովսկի: Նպատակն էր ծանոթացնել եվրոպական քաղաքակրթության և գիտության նվաճումներին, սեր առաջացնել արվեստների ու արհեստների հանդեպ, նպաստել ժողովրդի բարոյական դաստիարակությանը: Կարևոր նշանակություն է տվել կրթությանն ու գիտությանը, տպագրել գիտամասսայական զրույցներ, մանկավարժական ու պատմական բնույթի հոդվածներ ևն: Հանդեսի գրական բաժնում տեղ են գտել Մ. Պեշիկթաշլյանի, Խ. Գալֆայանի, Մ. Պալյանի, Լաֆոնտենի, Լամարթինի, Բայրոնի, Դերժավինի, Լոմոնոսովի, Լերմոնտովի ստեղծագործությունները: Խմբագրի թարգմանությամբ ընթերցողին են հասել Ի. Կռիլովի բազմաթիվ առակները: «Մ. ա.» որպես կղերա–ֆեոդ. հոսանքի գաղափարակիր պայքարել է «Հյուսիասափայլի» և նրա հրատարակիչների (Ս. Նազարյան, Մ. Նալբանդյան) դեմ: 1860-ից լույս է տեսել «Մասյաց աղավնի և Ծիածան Հայաստանյայց» անվամբ, ունեցել է «Радуга» («Ծիածան») ռուս. հավելվածը:
ՄԱՍՅԱՑՈՏՆ, Ոտն Մասեաց, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Մեծ և Փոքր Մասիսների հյուսիսային և արևելյան ստորոտներին: Արմ–ից սահմանակից է Ճակատք, հվ–արլ-ից՝ Արտազ գավառներին, հվ–արմ-ից Հայկական լեռնապարով բաժանվում էր Կոգովիտ գավառից, հս–ից և արլ–ից Երասխ գետով սահմանակցվում էր Արագածոտն, Կոտայք, Ոստան և Շարուր գավառներին: Մակերևույթը լեռնադաշտային է, կլիման՝ ցամաքային: Մ–ի գետակներից են Սև ջուրը (սկզբնավորվում է Մասիսի հյուսիսային ստորոտից), Տամբատը (սկզբնավորվում է Մասյաց թիկունքից) և Գին (սկիզբ է առնում Մասսի ձյունոտ լանջերից և Ս. Հակոբա աղբյուրից), որոնք միախառնվում են Երասխին: Մ. հռչակված էր որդան կարմիր ներկով, հարուստ բուսականությամբ, մրգատու ծառերով (խնձորենի, տանձենի, կեռասենի, ծիրանենի, դեղձենի, ընկուզենի), բազմազան վայրի հավքերով ու կենդանիներով: Հնում եղել է արքունի տիրույթ և հայ թագավորների որսատեղի: IX-XI դդ. պատկանել է Բագրատունիներին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին: XYI-XIX դդ. մտել է Երևանի խանության Սուրմալու մահալի, իսկ 1850-ից՝ Երևանի նահանգի Սուրմալու գավառի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է Թուրքիայի տիրապետության տակ:
Մ–ի հնագույն բնակավայրերից հիշատակվում են Ակոռին, Փառախոտը, Ցոլակերտը, Տամբատը, Ոսկիողան, Դաժգույնքը, Վարազկերտը, Կռուակսը, Ուղյացը: XX դ. սկզբին Մ–ում կար ավելի քան 30 բնակավայր (մեծ մասամբ թուրք. և պարսկ. անվանումներով), որոնցից նշանավոր էին Մուսա–Կետիկը, Նոր Ակոռին, Որկովը, Դաշբուռունը (Քարաքիթ) ևն:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վետ., 1890: Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963: Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն. Ե.. 1968:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/270
Այս էջը սրբագրված չէ