Մելիքյան ագգային վարժարանում և Մելքոնյան կրթական հաստատությունում: 1958-ին Մ. մեկնել է Անգլիա, 1961-ին ավարտել Բելֆաստի «Քուինզ յունիվրսիթի»-ի անգլ. գրականության, փիլիսոփայության, հոգեբանության եռամյա դասընթացները: 1963-ից հաստատվել է Լիսաբոնում, սկսել պաշտոնավարել Կյուլպենկյան հիմնարկության հայկ. բաժնում: Աշխատանքի բերումով այցելել է աշխարհի հայաշատ կենտրոնները, ուսումնասիրել նրանց հուզող կրթական, մշակութային և այլ հարցեր: Բազմիցս եղել է Հայաստանում:
Մ. գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ: Նրա քնարական գործերն ամփոփված են «Համեցող վերադարձ» (1956, Երուսաղեմ) ժողովածուում: 1958-ից սկսած գրել է պատմվածքներ, վիպակներ, օրագրություններ: Հրատարակվել են Մ–ի «Հայու բեկորներ» (1967, «Անկապ օրագիր» (1968, Երուսաղեմ) և «Ամեն տեղ հայ կա» (1977, Երուսաղեմ), «Մխացող հոգիներ» (Երևան, 1977) ժողովածուները: Մ–ի սաեղծագործության հիմնական նյութը աշխարհացրիվ «հայ բեկորներու» հոգեկան տառապանքն է ու պայքարն իրենց հետզհետե կորսվող ազգային դիմագիծը պահպանելու համար:
ՄԱՎՐԵՐ (հուն. μαυρός — մուգ, սև), 1. Մավրիտանիայի հիմնական բնակչությանը հնում հռոմեացիների տված անվանումը: 2. Միջին դարերում Արևմտյան Եվրոպայում Պիրենյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի արմ. մասի մահմեդական բնակչության անվանումը: 3. Մ. ցեյլոնյան, էթնիկական խումբ Ցեյլոն կղզում (Շրի Լանկա)՝ արաբ վերաբնակիչների (VII-XII դդ.) և բնիկ սինգալուհիների ու թամիլուհիների ամուսնությունից առաջացած սերունդները (ավելի քան 600 հզ., 1980): Խոսում են սինգալերեն կամ թամիլերեն: Դավանում են մահմեդականություն: Ավանդական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն են:
ՄԱՎՐԻԿԻՈՍ (Μαυρίκιος), Մորիկ (ծն. թ. անհտ. – 602), Բյուզանդիայի կայսր 582-ից: Հայկ. ավանդությունը Մ–ի ծննդավայր է համարում Օշականը կամ Տարոնը և ենթադրվում է, որ հայրը հայկ. ծագում է ունեցել: Մ. շարունակել է իր նախորդի՝ Տիբերիոսի ժամանակ սկսված պատերազմը Պարսկաստանի դեմ, որն ավարտվել է 591-ին: Մ–ի կառավարման ժամանակ կենտրոնական իշխանության դեմ տեղի են ունեցել խռովություններ ու ապստամբություններ: 602-ին ապստամբած բանակը կայսր է հռչակել Փոկասին (802-810), որի հրամանով Մ. և նրա որդիները սպանվել են:
591-ի պարսկա–բյուզանդական պայմանագրով Հայաստանի՝ Բյուզանդիային անցած մասում Մ. վարել է իշխանների ուժերը և հայոց զորքը ջլատելու քաղաքականություն: Սեբեոսի երկում (գլ. ԺԳ) պահպանված է Պարսից արքա Խոսրով II-ին ուղղած Մ–ի նամակի պատճենը, որտեղ առաջարկում է հայ ավագանուն և զինված ուժերը գաղթեցնել Թրակիա և Արևելք։ Մ․ ձգտել է Հայաստանում բռնի տարածել քաղկեդոնականությունը, Ավանում հիմնել է հայկ․ քաղկեդոնական հակաթոռ կաթողիկոսություն։ Նրա քաղաքականությունն առաջացրել է հայերի դժգոհությունը։ Մ–ի օրոք Շիրակաշատը (այժմ՝ Մավրակ գյուղ), ի պատիվ կայսեր, կոչվել է Մավրիկապոլիս։ Միջնադարում Հայաստանում Մ–ի անձի շուրջ ստեղծվել են բազմաթիվ ավանդություններ։
Գրկ․ Տեր–Սահակյան Կ․, Հայ կայսերք Բյուզանդիոնի, հ․ 1, Վնտ․, 1905, էջ 25–125։
ՄԱՎՐԻԿԻՈՍ (Mauritius), պետություն Հնդկական օվկիանոսի արևմուտքում, Մավրիկիոս, Ռոդրիգես, Ագալեգա կղզիների և Կարգադոս Կարախոս արշիպելագի վրա։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Տարածությունը 2045 կմ² է, բն․ 950 հզ․ (1979), հիմնականում՝ հնդիկներ, կրեոլներ, չինացիներ, աֆրիկացիներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Դավանում են, հիմնականում, հինդուիզմ (49 %–ը), կան նաև քրիստոնյաներ (33 %–ը), մահմեդականներ (14 %–ը), բուդդայականներ (4 %–ը)։ Մայրաքաղաքը՝ Պորտ Լուի։ Վարչականորեն բաժանվում է 9 օկրուգի։
Պետական կարգը։ Մ․ սահմանադրական միապետություն է։ Ընդունված սահմանադրությունն ուժի մեջ է 1968-ից։ Պետության գլուխը անգլ․ թագավորն է (թագուհին), որին Մ–ում ներկայացնում է գեներալ–նահանգապետը։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ օրենսդրական ժողովն է։ Պրեմիեր մինիստրին և կառավարության (կաբինետի) անդամներին նշանակում է գեներալ–նահանգապետը՝ օրենսդրական ժողովի կազմից։ Տեղական իշխանության մարմինները օկրուգային և գյուղական մունիցիպալային խորհուրդներն են։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, քաղաքացիական ապելյացիոն դատարանը, քրեական ապելյացիոն դատարանը և մագիստրատի օկրուգային դատարանները։
Բնությունը։ Կղզիները հրաբխային ծագման են՝ շրջապատված կորալային խութերով։ Առավելագույն բարձրությունը 826 մ է (Պիտոն լեռ, Մավրիկիոս կղզի)։ Կլիման արևադարձային ծովային է։ Ամենատաք ամսվա (փետրվար) միջին ջերմաստիճանը 26°C է, ամենացուրտ ամսվանը (օգոստոս)՝ 14°C, տարեկան տեղումները՝ 1500–5000 մմ։ Տարածված են բերրի հողերը։ Արևադարձային խիտ անտառները պահպանվել են լեռներում։ Հարուստ է թռչնաշխարհը։
Պատմական տեղեկանք։ Մավրիկիոս կղզին արաբ ճանապարհորդներին հայտնի էր X դ․։ Մինչև XVI դ․ անմարդաբնակ էր։ XVI դ․ կղզում հայտնվել են պորտուգալացիները։ 1598-ին զավթել են հոլանդացիները և անվանել Մ․ [ի պատիվ արքայազն Մորից (Maurits) Օրանցու]։ 1715-ին կղզին գրավել են ֆրանսիացիները և վերանվանել Իլ դը Ֆրանս (Ֆրանսիայի կղզի)։ 1810-ին կղզին անցել է Մեծ Բրիտանիային (1814-ին պաշտոնապես դարձել է գաղութ)։ XIX դ․ սկզբին կղզում բնակություն են հաստատել հնդիկներ ու չինացիներ։ 1825-ին ստեղծվել է խորհրդակցական մարմին՝ Օրենսդրական խորհուրդը (անգլ․ նահանգապետին կից)։ 1935-ին ստեղծվել են առաջին արհմիությունները, 1936-ին՝ քաղ․ առաջին՝ լեյբորիստական կուսակցությունը (ԼԿ), որն արտահայտում էր մանր և միջին բուրժուազիայի (հիմնականում՝ հնդ․ ծագումով) շահերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հակագաղութատիրական պայքարի աճը հարկադրեց Մեծ Բրիտանիային որոշ զիջումներ անել․ 1957-ին ընդլայնվեցին Օրենսդրական խորհրդի իրավունքները, 1958-ին մտցվեց համընդհանուր ընտրական իրավունք։ 1964-ին կազմվեց ազգային կառավարություն։ 1967-ին կղզին ստացավ ինքնակառավարվող տարածքի ստատուս։ 1968-ին Մ․ դարձավ անկախ պետություն՝ Բրիտանական համագործակցության շրջանակներում։ 1968-ից ՄԱԿ–ի անդամ է։ 1970-ին Մ–ում ծավալված գործադուլային շարժումը ուժեղացավ 1971-ի վերջին։ 1971-ին երկրում մտցվեց արտակարգ դրություն, արգելվեցին Մավրիկիոսցիների մարտական շարժում (ՄՄՇ, հիմնվել էր 1970-ին) կուսակցությանը հարող արհմիությունները։ 1972-ին Մ․ միացավ «Ընդհանուր շուկային»։ 1974-ի Փետրվարին վերացվեց ՄՄՇ–ին հարող արհմիությունների արգելքը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/278
Այս էջը սրբագրված չէ